Արա ԳԱԼՈՅԱՆ

Կապիտալի քոչը

19.11.2009

Սովի ոսկորոտ ձեռքը բորսայում ավերներ է գործում: Տարադրամի սովի: Տնտեսագետների մեծ մասին չի հաջողվում բացատրություն գտնել: Մակրոտնտեսական վերլուծությունները չեն օգնում: Տնտեսական վիճակագրություն արտացոլող մեծ-մեծ թվերը տարադրամի քաղցը բացատրող տագնապալի ոչինչ չէին գուժում: Հայաստանի ներքին շուկայում արտարժույթ հիմնականում հայտնվում է երեք ճանապարհով` արտահանումների դիմաց կատարված ներհոսք, տրանսֆեր-օգնություններ եւ արտաքին պարտքի տեսքով ներգրավված միջոցներ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ …

կարդալ ավելին

Ամենամյա ապրիլյան թեզիսներ

11.11.2009

Չհասցրեցինք մարսել 2010-ի բուջեի նախագծի համեստ ցուցանիշները: Չհասցրեցինք հաշտվել այն մտքի հետ, որ նախընտրական խոստումները չեն կատարվելու: Ոչ աշխատավարձ է բարձրանալու, ոչ նպաստ-կենսաթոշակ: Ու հանկարծ հայտարարվեց, որ 2010-ի ապրիլից բարձրանալու է գազի, ջրի, էլեկտրաէներգիայի գները: Հայտարարողը հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էր: Մամուլի արձագանքը տարբեր էր: Իշխանամետ թերթերից մեկը բանիմաց մենեջերի համբավ ունեցող …

կարդալ ավելին

Տոն, որ մարզպետների համար չէր

05.11.2009

Հայաստանի պետական կամերային նվագախումբն, արդեն մի քանի տարի է, համերգներ է կազմակերպում մարզերում: Հայաստանի մշակութային կյանքում սա բացառիկ երեւույթ է: Որովհետեւ մշակութային համարյա բոլոր միջոցառումները վերջին 15 տարիներին անցկացվում են մայրաքաղաքում: Կամերային նվագախմբի 2008-09թթ. մարզային համերգաշրջանի աջակիցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն էր: Այս գրասենյակում մտահղացել էին մարզերում իրականացվող իրենց ծրագրերը համատեղել Կամերային նվագախմբի համերգների հետ: Հայաստանի …

կարդալ ավելին

Այրի կնոջ լուման

28.10.2009

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում ամենահետաքրքիր սպասումը կապված է լինելու «Հայաստան համահայկական հիմնադրամի» հեռուստամարաթոնի հետ: «Որքա՞ն գումար է հանգանակվելու եւ ռեկորդային ցուցանիշ է լինելու արդյոք», հարցը տարօրինակորեն առաջնային չէ: Առաջնային չէ հասարակական սպասումների մեջ: «Հայաստան համահայկական հիմնադրամը» մեր նորօրյա պատմության ամենակենսունակ ձեռնարկներից է: Երկար տարիներ հայ մարդու ընկալումներում այն իսկապես համահայկական էր: Ձեւավորման պահից հենց այս …

կարդալ ավելին

Լավատեսական անկում

21.10.2009

Մի քանի տարի առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ համաշխարհային տնտեսական շրջանակներում Հայաստանին «Կովկասյան վագր» են անվանում: Պատճառն այն էր, որ մեր իշխանությունները սիրահարվել էին իրենց իսկ վարած տնտեսական քաղաքականությանը: Ու սիրահարվածին բնորոշ անտրամաբանական վարքով տարիներ շարունակ տնտեսական աճ էին արձանագրում: Երկնիշ տնտեսական աճ: Մամուլը նախկին արտգործնախարարի ասածը մեջբերում էր տարիներ շարունակ: Ոչ իշխանամետ …

կարդալ ավելին

Ճիշտ ճանապարհով ընթացողները

15.10.2009

Շաբաթվա տնտեսական կարեւոր իրադարձությունը, հարկավ, Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների այցն էր Հայաստան: Այն պատշաճ ընկալման չարժանացավ: Ազգս նրանց սիրտն ու հավեսը չուներ: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրության համարյա սկանդալային գործընթացները ստվերել են բոլոր մյուս իրադարձությունները: Այնինչ ԱՄՀ գործադիր տնօրենների հայտարարություններն արժանի էին ուշադրության: Նրանք հաստատեցին, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հարվածը Հայաստանի համար սարսափելի մասշտաբներ ունի: «2009 …

կարդալ ավելին

Եղբայր ենք մենք

08.10.2009

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները մտան, մեղմ ասած, անցանկալի ու ցավոտ փուլ: Պատճառը (թե՞ առիթը, առայժմ դժվար է ասել) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունն էր: Որքանո՞վ էր ճիշտ այս ձեռնարկը, ովքե՞ր են ՀՀ նախագահին այդ քայլի խորհրդատուները, ի՞նչ արդյունք էին ակնկալում նրանք. այս հարցերն, իհարկե, կարեւոր են: Բայց դրանց պատասխանները գտնելը ժամանակի հարց է: Ժամանակ ու գործընթացներ …

կարդալ ավելին

Գովազդի ու հակագովազդի փոխարեն

02.10.2009

Գյուղատնտեսության նկատմամբ մեր իշխանությունների վերաբերմունքը երկակի է: Այն մի կողմից՝ բավական հարմար երեւույթ է: Հուլիսից մինչեւ նոյեմբեր, այսինքն՝ բերքահավաքի շրջանում, գյուղատնտեսությունը խթանում է տնտեսական աճ նկարելուն: Նույն այդ շրջանում մեր վիճակագիրները եւ Կենտրոնական բանկը գների անկում արձանագրելու հնարավորություն են ստանում: Զուտ այն պատճառով, որ բերքահավաքի շրջանում գյուղմթերքների գներն ամենացածրն են: Բայց մյուս կողմից՝ հենց այդ …

կարդալ ավելին

Ընդարձակ, բայց անհասկանալի

23.09.2009

Կառավարության նիստերի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է: Հայտնի է, որ բյուջեն չի կատարվում: Բայց կառավարությունն առայժմ բյուջեի վերանայման որեւէ քայլ չի ձեռնարկել: Բացահայտ քայլ չի ձեռնարկել: Հետեւաբար մասնագետները կառավարության որոշումների տողատակում փնտրում են բյուջեի կրճատում-սեկվեստր: Այս անգամ էլ պարզ չէ՝ կա՞, թե՞ չկա նման որոշում: Փոխարենը՝ պարզ է, որ երեկ ՀՀ կառավարության նիստը շատ բեղուն …

կարդալ ավելին

Մեկ տարեկան ճգնաժամ

16.09.2009

Շաբաթվա սկզբին նշվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի պաշտոնական տարեդարձը: Ճգնաժամն, իհարկե, մի քանի ամիս շուտ էր սկսվել, եւ այդ մասին նույնիսկ մեր ղեկավարությունն էր տեղյակ: Տեղյակ էր, բայց ոչինչ չէր ձեռնարկում: Ավելին` խորհրդարանում կառավարությանն ուղղված հարցին պատասխանելիս վարչապետ Տիգրան Սարգսյանը պատգամավորներին խուրհուրդ տվեց չխոսել ճգնաժամի հնարավոր հետեւանքների մասին: Ակնհայտ էր, որ մեր իշխանությունները հակաճգնաժամային ծրագիր չեն …

կարդալ ավելին

Մերոնք էլի պարտվեցին

10.09.2009

«Բարոյական հաղթանակ» հասկացությունը հորինողը պիտի ենթադրեր, որ վաղ թե ուշ հայտնվելու է նաեւ «անբարոյական պարտություն» հասկացությունը: Առաջին հասկացությունը մեզ դեռ դպրոցում են բացատրում: Բնականաբար` պատմության ուսուցիչները: Իսկ երկրորդը մեր նորօրյա իրականության ծնունդ է: «Անբարոյական պարտություն» ասելով՝ հայ մարդն այսօր անմիջապես հիշում է հայկական ֆուտբոլը: Հայ ֆուտբոլասերն, արդեն երրորդ տարին է, հաղթանակի երես չի տեսել: Բայց, …

կարդալ ավելին

Հայ-թուրքական մեղրամիս

02.09.2009

«Խոսքերի շատության մեջ ունայնություն կա»,- արդեն մի քանի հազար տարի զգուշացնում է Ժողովողը: Բայց դրանից՝ ոչինչ չի փոխվում: Հասարակական կյանքի կարեւորագույն խնդիրները միշտ էլ կորում-գնում են խոսքի առատության մեջ: Այս օրերի թեման հայ-թուրքական հարաբերություններն է: Հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանն ու Թուրքիան երկու արձանագրություններ են ստորագրել, անակնկալ էր: Համարյա բոլոր քաղաքական ուժերի համար: Չնայած այն …

կարդալ ավելին

Ուստա, Համոն փողը չի տվել

27.08.2009

Այն, ինչ կատարվում է «Բջնի» հանքային ջրերի գործարանի շուրջ, տնտեսական վերլուծությունների չի արժանացել: Հավանաբար, նաեւ այն պատճառով, որ մեր հասարակությունը այդ գործընթացներում տնտեսական տրամաբանություն չի տեսնում: Մեկ տարի առաջ այս ընկերությունը երկու հանրահայտ ապրանքանիշ ուներ: «Բջնին» ու «Նոյը» լուրջ սպառում ունեին ներքին շուկայում եւ այս կամ այն չափով հայտնի էին որոշ երկրներում: Տարիներ առաջ մեր …

կարդալ ավելին

Աղքատ ազգականը

20.08.2009

Երեկ մեր լրատվական գործակալությունները մի լուր էին տարածել: Լուրը բառացիորեն վերնագրված էր «Տագնապ»: Այն պատմում էր ՀՀ վարչապետի մի այցի մասին: Պարզվում է՝ պետական աջակցությամբ քանդակախումբ է տեղադրվելու մայրաքաղաքում: «Քանդակախումբ» բառի ու «Պետական աջակցություն» բառակապակցության համադրումից ակնհայտ է, որ վարչապետն այցելել էր քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի արվեստանոց: Արդեն վաղուց հայ որեւէ այլ քանդակագործի մասին այդ բառապաշարով …

կարդալ ավելին

Եկան, տեսան, սիրեցին

30.07.2009

Նախկինում ամառային հարցերը երկուսն էին: Առաջինը` «Ո՞ւր գնալ սովորելու»: Երկրորդը` «Ո՞ւր գնալ հանգստանալու»: Առաջինը կրթության բարեփոխումների հետեւանքով դուրս եկավ ամառային հարցերի ցանկից, դառնալով գարնանային: Դիմորդների մեծ մասը միասնական քննություններից առաջ` մայիսին է դիմում-հայտերը լրացնում: Միակը մնացած հանգստանալու մասին հարցը ամառային (ու հասարակական) ամենամեծ հոգսն է: Հայտնի բան է` մեր իշխանությունները սիրում են վարդագույն պլաններ կազմել: …

կարդալ ավելին

Դեռ չավարտված, բայց պատմական տարին

22.07.2009

Ամեն տարի ամառային շոգերին զուգընթաց թեժանում են կրքերն ընդունելության քննությունների շուրջ: Այս տարին էլ բացառություն չէր: Չնայած, որ մեր Կրթության նախարարությունը վերջապես որոշել է երկու ծախսը մեկ դռնով հանել: 2009-ը պատմական է հայոց կրթության կառավարման տեսանկյունից: Վերջապես միավորվեցին ավարտական ու ընդունելության քննությունները: Հետայսու դրանք կրելու են «Միասնական քննություններ» անունը: Տարվա պատմական բնույթն արձանագրելու մեկ պատճառ …

կարդալ ավելին

Չուզողություն

17.07.2009

Հաստատվեց: Կամ միջազգային հնչեղություն ստացավ այն, ինչի մասին ամիսներ շարունակ գրում էր մեր մամուլը: «Միավորված եվրասիական փորձագիտական ցանց» կազմակերպության հրապարակման համաձայն՝ Հայաստանը միջազգային տնտեսական ճգնաժամին դիմակայելու հարցում ամենաթույլ երկրներից է: Հատկապես տխուր է այն, որ մենք ամենաթույլն ենք ԱՊՀ երկրներից: Բոլորը պատեպատ են խփվում, միջոցառումներ ծրագրում ու իրականացնում: Բոլոր երկրների կառավարությունները փորձում են կանխել կամ …

կարդալ ավելին

Ջարդենք կարծրատիպերը

11.07.2009

Խաղատների թեման շարունակում է մնալ մոդայիկ: Որովհետեւ երկու-երեք շաբաթ առաջ խաղատների հարցը քննարկվում էր խորհրդարանում: Իսկ հուլիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտավ կազինո-խաղատները բնակավայրերից դուրս բերելու մասին օրենքը: Մի տարի հետո մենք համարյա նույնությամբ կկրկնենք մեր ռազմավարական գործընկերոջը: Պառլամենտական քննարկումներից պարզ դարձավ, որ խաղատների գործունեության նկատմամբ հասարակական դժգոհությունը կիսում է նաեւ մեր պատգամավորների մի մասը: …

կարդալ ավելին

Տարօրինակ հանդիպում լեգենդի հետ

01.07.2009

Քաղաքական գործընթացները երբեմն տարօրինակ զարգացումներ են ստանում: ԵԽ ԽՎ-ն վերջապես քննարկեց մեր հարցը: Քննարկեց ու որոշում ընդունեց: Որոշում, որից բոլորն են դժգոհ: Եվ իշխանությունները: Եվ ընդդիմությունը: Ու մեյդան բերվեց հին հայկական լեգենդը: Խորհրդային շրջանում այդ լեգենդը երկու բաղադրիչ ուներ` մեր արեւահամ կոնյակը եւ բարակ-բարակ կտրտված բաստուրման: Լեգենդի համաձայն՝ խորհրդահայ պաշտոնյան ու տնտեսական ոլորտի ղեկավարները Մոսկվայում …

կարդալ ավելին

Շշպռեց

25.06.2009

Մեր տնտեսական կյանքը նորից հարուստ է նորություններով: Հակասական ու տեղ-տեղ զվարճալի նորություններով: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է անցած 5 ամիսների ցուցանիշները: Պաշտոնապես ու բացեիբաց հայտարարվում է, որ մոտ 15 ու կես տոկոս տնտեսական անկում է արձանագրվել: Որ արտահանումը նախորդ տարվա համեմատ նվազել է 2 անգամ: Որ ներմուծումները նույնպես կրճատվել են մեկ/երրորդով: Ու հանկարծ հայտնվում է …

կարդալ ավելին