աշխարհ

Սիրիահայերը կնախընտրեն Եվրոպան

19.07.2012

«Ալ-Ջազիրան» հայտնում է, որ երեկ Սիրիայի ազատ բանակը հայտարարել է «տոտալ պատերազմի» մասին` մայրաքաղաք Դամասկոսի վերահսկողությունը վերցնելու նպատակով: Ականատեսների վկայությամբ, քաղաքի բազմաթիվ մասերում ծանր մարտեր են ընթանում, նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ անկանոն զինված խմբավորումները հարձակումներ են գործում Դամասկոսի արվարձաններում ընդդիմադիրների դիրքերի վրա: Ազգային հետախուզության շենքում տեղի ունեցած պայթյունից ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է Սիրիայի Ազգային …

կարդալ ավելին

Իրանում արգելել են հավի գովազդը եթերում

17.07.2012

Իրանական հեռուստատեսությանն այսուհետ արգելվում է եթերում ֆիլմերի եւ հաղորդումների այն հատվածների ցուցադրումը, որտեղ առկա են հավից պատրաստված կերակրատեսակներով տեսարաններ, ինչը կապված է երկրում հավի մսի կտրուկ թանկացման հետ, գրում է vz.ru-ն: Այս մասին հայտարարել է Իրանի ոստիկանապետ Իսմայիլ Ահմադի Մոքադամը: «Տարբեր ալիքներով ցուցադրվում են հաղորդումներ եւ ֆիլմեր, որտեղ հերոսները հավի միս են ուտում, սակայն պետք …

կարդալ ավելին

Nokia-ն 50%-ով էժանացնում է սմարթֆոնները

17.07.2012

Ֆիննական Nokia ընկերությունն ԱՄՆ-ում 50%-ով կրճատել է մի քանի շաբաթ առաջ թողարկած Lumia 900 սմարթֆոնի գինը` վաճառքի «աղետալի» ցածր ցուցանիշների պատճառով. հայտնում է Associated Press-ը: Կանխատեսվում էր, որ 4.3 դյույմանոց էկրանով, 1.4 գեգահերց պրոցեսորով եւ 8 մեգապիքսել տեսախցիկով համալրված հեռախոսի միջոցով Nokia-ին կհաջողվեր վերջիվերջո հավասար մրցակցություն ապահովել iPhone-ի եւ Samsung Galaxy S-ի հետ: Սակայն վերջին …

կարդալ ավելին

Չայցելել Իրան

14.07.2012

Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը մեկնաբանելով մայիսի 2-ին Իրանում Ադրբեջանի երկու քաղաքացիների ձերբակալությունը, հայտարարել է. «Մենք կոչ ենք անում ու զգուշացնում ենք Ադրբեջանի քաղաքացիներին, որ Իրան այցելելն անվտանգ չէ: Իրանում ձերբակալված մեր երկու քաղաքացիներին չեն թույլատրում անգամ հանդիպել այդ երկրում մեր հյուպատոսի հետ: Մենք 5 նոտա ենք հղել այդ կապակցությամբ, սակայն պատասխան չենք ստացել»:

կարդալ ավելին

Անանն այցելելու է Մոսկվա

14.07.2012

Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը մեկնելու է Մոսկվա: Այս մասին, ըստ «Էխո Մոսկվի» պարբերականի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է Անանը: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, թե Քոֆի Անանը Մոսկվա է ժամանելու, որպեսզի «շփվի» Ռուսաստանի ղեկավարության հետ:

կարդալ ավելին

«Ադրբեջանի տրոհումը, կարծում եմ, միայն ժամանակի խնդիր է»

12.07.2012

– Հուլիսի 4-ին Ադրբեջանի հայտնի թալիշ ակտիվիստ, «Թալիշի ձայն» թերթի գլխավոր խմբագիր եւ իրավապաշտպան Հիլալ Մամեդովին, ով նաեւ հայտնի է որպես «Դավայ դո սվիդանիա!» երգի տարածող, մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության, ազգային թշնամություն սերմանելու եւ այլ նմանատիպ հոդվածներով: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: – Սա բնական է` հաշվի առնելով ներկայումս թալիշական շարժման ակտիվացումը հանրապետությունում: Սակայն սրանով Ադրբեջանի …

կարդալ ավելին

Մնաց 2 ամիս

03.07.2012

Կոսովոյի հարցով Միջազգային խումբը որոշում է կայացրել, ըստ որի` այդ տարածքը կարող է դառնալ լիարժեք սուվերեն պետություն սեպտեմբերին: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Մայքլ Շպինդելեգգերը հայտարարել է, որ Կոսովոյի իշխանությունները զգալի առաջընթաց են արձանագրել եւ կարող են պատասխանատվություն ստանձնել տարածքի ապագայի համար: Նշենք, որ 2008թ.-ին Կոսովոն միակողմանի անկախություն էր հռչակել, սակայն Սերբիան հրաժարվում է ճանաչել Կոսովոյի …

կարդալ ավելին

Թուրքիայի նոր խաղադրույքը

28.06.2012

Թուրքիայի եւ Սիրիայի, ավելի ճիշտ` Բաշար ալ-Ասադի վարչակարգի միջեւ հարաբերությունները հասել են ծայրաստիճան լարվածության: Ինչպես հայտնի է, հունիսի 22-ին Մալաթիա գավառի «Էրխաչ» ավիաբազայից թռիչք կատարած «Ֆանտոմ» տիպի թուրքական հետախուզական ինքնաթիռը մեկուկես ժամ անց անհետացել էր թուրքական ռադարների էկրաններից Սիրիայի հետ սահմանին` Միջերկրական ծովի տարածքում, որից հետո Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ սիրիական հակաօդային պաշտպանության …

կարդալ ավելին

Մրցանակ ՄԱԿ-ից

26.06.2012

Երեկ Միավորված ազգերի կազմակերպությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում Վրաստանի արդարադատության նախարարությանը հատուկ մրցանակ է հանձնել` բնակչության սպասարկումը բարելավելու համար: Վրաստանը միակ հետխորհրդային երկիրն է, որը նման մրցանակի է արժանանում: Այսպիսի մրցանակների են արժանացել ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան, Գերմանիան, Շվեդիան ու Նիդեռլանդները:

կարդալ ավելին

Արագընթաց անկում

26.06.2012

BRIC անդամ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Կանադա) արժույթները 2012թ. 2-րդ կիսամյակում էժանացել են: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը: Առավել արագ անկում են ապրում հատկապես բրազիլական ռեալը, ռուսական ռուբլին եւ հնդկական ռուպին: Ներդրողները շտապում են հանել իրենց ֆինանսական միջոցներն այդ շուկաներից, ինչն էլ բերում է այդ երկրների արժույթների գների անկման: BRIC անդամ երկրների արժույթների էժանացումը մեծ …

կարդալ ավելին

Давай, до свидания!

23.06.2012

Բրիտանական հեղինակավոր «Chatham House» վերլուծական կենտրոնն այս շաբաթ հետաքրքիր զեկույց է հրապարակել «Տեւական հրաժեշտը. Ռուսաստանի թուլացող ազդեցությունը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում» («The Long Goodbye: Waning Russian Influence in the South Caucasus and Central Asia»), որտեղ մանրամասն անդրադարձ է կատարվում Ռուսաստանի` Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում վարած քաղաքականության եւ ունեցած քաղաքական, տնտեսական, մշակութային ազդեցության …

կարդալ ավելին

Չի բացառում քաղաքացիական պատերազմը

21.06.2012

«Զինվորականներն ակնհայտորեն վճռականորեն են տրամադրված իրենց իշխանությունը պահպանելու հարցում: Իսկ իսլամիստները, անկախ այն բանից, թե Մուրսին հաղթե՞լ է, թե՞ ոչ` շարունակելու են փորձերը իշխանական կառույցները գրավելու ուղղությամբ: Հեղափոխությունը շարունակվում է եւ կարող է վերաճել քաղաքացիական պատերազմիգ»,- մեր թղթակցի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե Եգիպտոսում իսլամիստների թեկնածուի հնարավոր հաղթանակը կարո՞ղ է ազդել երկրում իրավիճակի ապակայունացման վրա, …

կարդալ ավելին

«Հեղափոխությունը շարունակվում է…»

21.06.2012

– Հունիսի 16-17-ին Եգիպտոսում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եւ, ինչպես երեւում է ստացվող լուրերից, նախնական տվյալներով` ավելի շատ ձայներ է ստացել «Մուսուլման եղբայրության» թեկնածու Մուհամմադ Մուրսին (ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն միայն այս շաբաթվա վերջում): Իսլամիստների թեկնածուի հնարավոր հաղթանակը կարո՞ղ է ազդել երկրում իրավիճակի ապակայունացման վրա, եթե հաշվի առնենք, որ ընտրություններից անմիջապես առաջ Եգիպտոսի …

կարդալ ավելին

Ռուսական բանաձեւ. «Չես ուզում խնդիրներ ունենալ հիմնական բիզնեսում, հանգստացրու քո լրագրողներին»

21.06.2012

– Ռուսաստանում ընդդիմադիրների ցույցերն ինչպիսի՞ ազդեցություն ունեցան: Դրանք կարո՞ղ են փոփոխություն մտցնել քաղաքական դաշտում: – Այդ ակցիաներն արդեն մի քանի կարեւոր հարց են լուծել: Նախեւառաջ` ի հայտ եկավ եւ իրար տեսավ մի նոր դեմոգրաֆիկ խումբ, որը տարբեր ձեւով են անվանում: Ոմանք այն անվանում են կրեատիվ խավ, ոմանք` զայրացած քաղաքացիներ, մենք (mn.ru-ի խմբագրությունը) նրանց անվանում ենք …

կարդալ ավելին

Դիմել է ՄԱԿ-ին

14.06.2012

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` խնդրելով ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաջարկած պլանը պարտադիր դարձնել կողմերի համար: «Մենք միջոցներ ենք ձեռնարկում այդ առաջարկները կյանքի կոչելու համար եւ հույս ունենք, որ դրանք արագ կիրականացվեն»,- երեկ հայտարարել է նա` ընդգծելով, թե հակամարտությունը Սիրիայում վերածվել է քաղաքացիական պատերազմի: Նրա …

կարդալ ավելին

Նորից լրագրող է ձերբակալվել

14.06.2012

Ադրբեջանի ոստիկանությունը «խուլիգանության» մեղադրանքով ձերբակալել է ֆոտոլրագրող եւ բլոգեր Մեհման Հուսեյնովին: Նա աշխատում է «Հանուն թղթակիցների ազատության եւ անվտանգության ինստիտուտ» կազմակերպության եւ «Թուրան» անկախ լրատվական գործակալության համար: Ֆոտոլրագրողի գործընկեր Էլչին Սադիգովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը փոխանցել է, որ ըստ իրավապահների` անցած ամիս «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախաշեմին Բաքվում կայացած ընդդիմության չարտոնված հանրահավաքի ժամանակ Հուսեյնովը վիրավորել եւ …

կարդալ ավելին

Կուրսը պետք է փոխել

07.06.2012

ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաշվետվության համաձայն` 1950-ից սկսած երկրագնդի բնակչությունը կրկնակի աճել է, իսկ Երկրի վիճակը մեծ արագությամբ վատանում է: Այսպիսով` ըստ հետազոտության հեղինակների, Երկիր մոլորակի վիճակն արագ կհասնի կրիտիկական սահմանագծին, եթե մարդկությունը չփոխի զարգացման կուրսը: Հետազոտությունները կոչ են անում համաշխարհային ղեկավարներին` վերանայել մոտեցումները երկրների զարգացման ու բնական ռեսուրսների շահագործման նկատմամբ:

կարդալ ավելին

Դատի են տվել ՌԴ-ին

05.06.2012

«Իրանը փոխհատուցում է պահանջում Ռուսաստանից` C-300 տիպի զենիթա-հրթիռային համակարգեր վաճառելու պայմանագրից հրաժարվելու համար»,- այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին` տեղեկացնելով, որ Իրանը դիմել է Միջազգային արբիտրաժային դատարան` C-300 համակարգերի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը 2011թ.-ի սեպտեմբերից չկատարելու վերաբերյալ: «Հայցը գտնվում է ուսումնասիրման փուլում»,- ասել է Վահիդին: Հիշեցնենք, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ 5 C-300-ի …

կարդալ ավելին

Չեն բոյկոտի

02.06.2012

Եվրամիությունը շահագրգռված է Ուկրաինայում եւ Լեհաստանում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բարեհաջող անցկացմամբ եւ չի պատրաստվում բոյկոտել այն Ուկրաինայում: Այդ մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: «ԵՄ-ի կողմից այդ առաջնությունը բոյկոտելու կարիք չկա: Մենք շահագրգռված ենք, որպեսզի դա լինի հաջող առաջնություն, որը կնպաստի Ուկրաինայի հայտնի դառնալուն եւ կմերձեցնի նրա բնակիչներին ու ԵՄ երկրների երկրպագուներին»,- …

կարդալ ավելին

Միամիտ չեն

02.06.2012

Գերմանական «Agenda Media» պարբերականին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն` անդրադառնալով Ադրբեջանի խնդիրներին, ասել է. «Անկախության 20 տարիների ընթացքում Ադրբեջանը խորհրդային կայսրության ծայրամասում գտնվող կոմունիստական երկրից վերածվել է վստահաբար զարգացող ժողովրդավարական պետության: Դրանում մեծ դեր է խաղացել նաեւ մարդկանց մտածելակերպի փոփոխումը: Ադրբեջանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններից մեկը եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին Ադրբեջանի հետագա ինտեգրումն …

կարդալ ավելին