BRIC անդամ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Կանադա) արժույթները 2012թ. 2-րդ կիսամյակում էժանացել են: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը: Առավել արագ անկում են ապրում հատկապես բրազիլական ռեալը, ռուսական ռուբլին եւ հնդկական ռուպին: Ներդրողները շտապում են հանել իրենց ֆինանսական միջոցներն այդ շուկաներից, ինչն էլ բերում է այդ երկրների արժույթների գների անկման: BRIC անդամ երկրների արժույթների էժանացումը մեծ վնասներ է հասցրել մի շարք արդյունաբերող ընկերությունների: Օրինակ, աշխարհահռչակ «Պրոկտեր ընդ Գեմբլ»(Procter & Gamble) սպառողական ապրանքների արտադրող ընկերությունը նվազեցրել է իր շահութաբերության կանխատեսումները փոխարժեքի տատանման պատճառով: Նշենք, որ BRIC անդամները մտնում են 12 ամենամեծ տնտեսություններ ունեցող երկրների ցանկ: Նրանց ընդհանուր ՀՆԱ-ն կազմում է ավելի քան 13 տրիլիոն դոլար, որը համաշխարհային ՀՆԱ-ի մոտավորապես մեկ քառորդն է: