Այս թողարկմամբ «168 Ժամն» ավարտում է «Եվրոպական պատուհան» խորագրի ներքո հրապարակվող հավելվածների շարքը, որը պատրաստվել էր «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ եւ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ` «Եվրոպական հարեւանության քաղաքականության» ծրագրի վերաբերյալ մեծ տեղեկատվական նախագծի շրջանակներում: Անցած 15 ամիսներին «Եվրոպական պատուհանի» էջերում մենք փորձել ենք ներկայացնել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, մասնավորապես` «Եվրոպական հարեւանության քաղաքականության» ծրագրի ընթացքը, ձեռքբերումները, բացթողումները …
կարդալ ավելինԱսում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը – Պարոն Սիմոնս, 2009թ. մայիսի 9-ին մեկնարկեց «Արեւելյան գործընկերության» ծրագիրը: Ինչպե՞ս եք գնահատում անցած ավելի քան մեկ տարվա ընթացքը, ծրագրի շրջանակներում կատարված ո՞ր քայլերը կարձանագրեք որպես առաջընթաց, եւ Ձեր կարծիքով՝ ի՞նչ բացթողումներ են եղել այս ժամանակահատվածում: – Հայաստանի պարագայում, «Արեւելյան …
կարդալ ավելին– 2009թ. մայիսի 7-ին մեկնարկեց «Արեւելյան գործընկերության» ծրագիրը: Ինչպե՞ս եք գնահատում անցած ժամանակահատվածում ծրագրի ընթացքը: Ի՞նչ կարեւոր քայլեր կառանձնացնեք, որոնք հիմք են դրել հետագա համագործակցության ընդլայնման համար: – Հայաստանը բազմիցս հաստատել է Արեւելյան գործընկերության Պրահայի հռչակագրին համահունչ Եվրոպական Միության հետ հետագա համագործակցությունը զարգացնելու իր հանձնառությունը, որն ամրագրվում է կոնկրետ քայլերով: Հաջողությամբ ընթանում է բարձր մակարդակի …
կարդալ ավելինՏնտեսական ճգնաժամի արդյունքում Հայաստանի տնտեսությունը 14 % անկում ապրեց։ ԵՄ-ն որոշեց Հայաստանին հատկացնել, այսպես կոչված, Մակրո-ֆինանսական աջակցություն, որը կազմված էր 65 միլիոն եվրո վարկից եւ 35 միլիոն եվրո գրանտից։ Ճգնաժամի արդյունքում զգալիորեն նվազեց նաեւ Հայաստան-ԵՄ ապրանքաշրջանառությունը։ Մասնավորապես, Եվրոպայից Հայաստան ներմուծումը նվազեց 20.6%-ով, իսկ արտահանումը դեպի ԵՄ՝ 49.3%-ով։ Այդուհանդերձ, ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի ամենամեծ առեւտրային …
կարդալ ավելին1996 – Եվրամիությունը եւ Հայաստանը ստորագրեցին Գործընկերության եւ Համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ մտավ 1999 թ.: 2006 – Հաստատվեց ԵՄ-Հայաստան գործողությունների պլանը։ 2009 – Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խումբը (ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից) սկսեց իր գործունեությունը՝ Հայաստանի իշխանություններին ԵՀՔ Գործողությունների պլանի առանցքային կետերի իրականացման գործում աջակցելու համար։ 2009 – Հարեւանության Ներդրումային Գործիքի միջոցով 14.6 միլիոն եվրոյի …
կարդալ ավելինԵվրոպական հարեւանության քաղաքականությունը կառավարում է հարաբերությունները Եվրամիության եւ Հայաստանի միջեւ։ 2009թ. ԵՄ-ն նախաձեռնեց «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, որը ԵՀՔ-ի շրջանակներում ԵՄ քաղաքականության արեւելյան ուղղությունն է։ Արեւելյան գործընկերությունը նպատակ ունի սերտացնել համագործակցությունը Եվրոպային հարեւան 6 երկրների հետ՝ հետեւյալ ճանապարհներով. – երկկողմ ուղղությամբ, որի նպատակների թվում է Խոր եւ Համապարփակ ազատ առեւտրի ասոցիացված համաձայնագրի կնքումը (երբ Հայաստանը կբավարարի …
կարդալ ավելինՀայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ մեր հարցերին են պատասխանում «Գրանդ Թորնթոն Ինթերնեյշնլ» (Grand Tornton International) աուդիտորական եւ խորհրդատվական ընկերության ԱՊՀ ներկայացուցչության տնօրեն Արմեն Փինարբասին եւ արվեստների քննադատ Նազարեթ Կարոյանը։ – Վերջին տարիներին բավական ակտիվացել են Հայաստանի` եվրոինտեգրմանն ուղղված ծրագրերը, քննարկումները: Գործողության մեջ են Եվրամիության «Նոր հարեւանության քաղաքականության» եւ «Արեւելյան գործընկերության» ծրագրերը: Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը: Ա. …
կարդալ ավելին– 2009թ. մայիսի 7-ին մեկնարկեց «Արեւելյան գործընկերության» ծրագիրը։ Ինչպե՞ս եք գնահատում անցած ժամանակահատվածում ծրագրի ընթացքը։ Արդյո՞ք հնարավոր էր ավելին անել, քան արձանագրվել է մինչ այժմ։ – «Արեւելյան գործընկերության» մեկնարկով Հայաստան-ԵՄ հարաբերությունները անցան որակական նոր փուլ, որը ենթադրում է ԵՄ-ի հետ առավել սերտ քաղաքական, տնտեսական ինտեգրում։ Գործընկերության այս նոր ֆորմատը ենթադրում է, այսպես կոչված, «ազատ ձիավարման» …
կարդալ ավելինՄիջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցության տարբեր ծրագրերում ու նախագծերում միշտ էլ կարեւորվել է քաղաքացիական հասարակության մասնակցությունը: Սակայն դա` որպես կանոն, հիմնականում դեկլարատիվ բնույթ է կրել եւ գործնականում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այդ ծրագրերում էական դերակատարում չեն ունեցել: Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագիրը առանձնահատուկ է նաեւ այդ տեսանկյունից: Այդ իմաստով «Արեւելյան գործընկերության» ծրագիրը կարելի է նույնիսկ եզակի համարել, …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի առեւտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտին։ Քննարկվել են Եվրամիության հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի կնքման գործընթացին առնչվող հարցեր։ Ս. Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է պայմանագրի կնքումը, քանի որ Եվրամիությունը մեր երկրի խոշորագույն առեւտրական գործընկերներից է։ Նա …
կարդալ ավելինՀայաստանում «Եվրոպայի օրվա» տոնակատարությունների շրջանակներում անցած շաբաթ օրը Երեւանի Շահումյանի անվան հրապարակում տեղի ունեցավ բացօթյա համերգ, որը կազմակերպվել էր ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության նախաձեռնությամբ: «Հայաստանում առաջին անգամն է, որ «Եվրոպայի օրվան» նվիրված բացօթյա համերգ ենք կազմակերպել, այսպես ասած` մենք ուզում ենք բաց լինել բոլորի առջեւ»,- համերգից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական, …
կարդալ ավելինԱնկախության հռչակումից ի վեր՝ մեզանում միշտ խոսվել է քաղաքացիական հասարակության դերի, կարեւորության մասին, սակայն կայացած քաղաքացիական հասարակություն մենք այսօր չունենք։ Իսկ ի՞նչ է նշանակում՝ «քաղաքացիական հասարակություն»։ Եթե ընդհանրացնենք, ապա՝ քաղաքացիական հասարակությունը սոցիալական միավորումների (խմբեր, կոլեկտիվներ) ամբողջություն է, որոնց միավորում են տնտեսական, էթնիկ, մշակութային եւ այլ շահերը, եւ որոնք գործում են պետական կառավարման համակարգից դուրս՝ միեւնույն …
կարդալ ավելինԵթե Հայաստանում մայիսի 9-ը նշվում է որպես Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի ու Շուշիի ազատագրման օր, ապա Եվրոպայի շուրջ 40 երկրներում այդ օրը հայտնի է որպես «Եվրոպայի օր»: Ուղիղ 60 տարի առաջ` 1950թ.մայիսի 9-ին, Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբերտ Շումանը ներկայացրեց մի նախագիծ, որի նպատակը Եվրոպայում պատերազմներին վերջ դնելն ու հարատեւ խաղաղություն հաստատելն էր: Նախագծի գործնական կիրառության …
կարդալ ավելինՀարցազրույց Հայաստանում «Արեւելյան գործընկերության» ծրագրի Քաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանյան համակարգող Բորիս Նավասարդյանի հետ – Պարոն Նավասարդյան, անցած տարեվերջին «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում Բրյուսելում կայացած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ որոշվեց ստեղծել «ազգային պատֆորմներ», որի շրջանակներում համագործակցելու են Հայաստանն ու Եվրամիությունը: Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները: – Այդ ֆորումին մասնակցած հայաստանյան պատվիրակները ձեւավորեցին նախաձեռնող խումբ, …
կարդալ ավելին– Պարոն դեսպան, մայիսի 9-ին նշվեց «Եվրոպայի օրը»: Այդ տոնը շատ խորհրդանշական է հատկապես Եվրոպայի ընդլայնման ներկայիս միտումների համատեքստում: Մյուս կողմից՝ վերջին շրջանում ոչ միանշանակ կարծիքներ են հնչում Եվրամիության կենսունակության մասին: Ձեր կարծիքով, այսօր միավորված Եվրոպան իրականում նման մարտահրավերի առաջ է կանգնած: – «Եվրոպայի օրը» խորհրդանշում է այն ճանապարհը, որի միջոցով Եվրամիությունն օգնում է հաղթահարել …
կարդալ ավելինՎերջին տարիներին հասարակական-քաղաքական քննարկումներում հաճախ կարելի է լսել «արդյունավետ կառավարում» արտահայտությունը: Դա ավելի շատ կիրառվում է այն ժամանակ, երբ խոսվում է Հայաստանի պետական կառավարման համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու մասին: Ինչպես անցումային փուլում գտնվող բոլոր պետություններում, Հայաստանում եւս պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովումը համարվում է պետության եւ հասարակության առջեւ ծառացած ամենակարեւոր եւ բարդ խնդիրներից մեկը: …
կարդալ ավելինԱվելի քան մեկ տարի է` ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակում աշխատում է Եվրամիության «Twinning» ծրագրի ավագ խորհրդական Անտոնիո Մորան: Նա խորհրդատվություն է իրականացնում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ա. Մորան ասում է, որ իր հիմնական առաքելությունն է՝ աջակցել, որպեսզի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը համապատասխանի եվրոպական չափանիշներին: – Ինչպե՞ս եք գնահատում մարդու իրավունքների ոլորտում ներկայիս վիճակը եւ …
կարդալ ավելինՊետական կառավարման համակարգի արդյունավետության խնդիրը միշտ եղել է եվրոպական հասարակությունների ուշադրության կենտրոնում։ Դա համարվում է նաեւ Եվրամիության հետ համագործակցող պետությունների հետ հարաբերություններում ԵՄ-ի հիմնական ուղղություններից մեկը: Արդյունավետ կառավարումը` որպես գերակայություն, ամրագրված է թե՛ Եվրոպական հարեւանության քաղաքականության, թե՛ Արեւելյան գործընկերության ծրագրերում: Եվրոպական համայնքի աջակցությունը այս հարցում տարաբնույթ է՝ ֆինանսական, տեխնիկական, ուսուցողական եւ այլն։ Անկախության հռչակումից ի …
կարդալ ավելինՆախօրեին Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների կայացած հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել Եվրամիության դիվանագիտական ծառայության ստեղծման մասին: Եվրամիության արտաքին քաղաքական մարտավարության մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը նախատեսված է ԵՄ-ում բարեփոխումներ իրականացնելու մասին Լիսաբոնյան համաձայնագրով: Այդ աշխատանքները համակարգելու է Եվրամիության` արտաքին եւ անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը: «Անշուշտ, Եվրոպան պետք է ունենա սեփական ներկայացուցչություն արտաքին …
կարդալ ավելինԵվրամիության հետ հարաբերությունների համատեքստում Հայաստանի հասարակությանը թերեւս ամենից շատ հետաքրքրում է դրա տնտեսական բաղադրիչը։ Եվրամիության հետ GSP, հետագայում` նաեւ GSP+ ռեժիմով առեւտուր իրականացնելու հնարավորությունը բավականին մեծ քայլ էր։ Սակայն պարզվեց, որ մեզ հարկավոր է շատ ավելին՝ ազատ առեւտուր Եվրոպայի հետ։ Ինչպես նշում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Եվրամիության եւ միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վարոս Սիմոնյանը, …
կարդալ ավելին