Եղեգն Եղեգն սովորական` Phragmites communis։ Դաշտավլուկազգիների կամ հացազգիների (Poaceae= Gramineae) ընտանիքին պատկանող բազմամյա միաշաքիլավոր բույս է։ Ի սկզբանե աճել է ճահիճներում եւ գետափնյա հողատեսքերում, սակայն վաղուց ի վեր տեղափոխվել է ճահճացման ենթակա եւ աղակալած հողատեսքերի վրա` հաճախ աղբոտելով ցանքերը։ Հայ ժողովուրդը սիրել է այս բույսը։ Սնամեջ ցողունից պատրաստում են ժողովրդական գործիք` շվի։ Եղեգնի դիմացկունությունը գովերգվում …
կարդալ ավելինԵրիտասարդ մնալ ու հաճելի արտաքին ունենալ ուզում են բոլորը, առավել եւս` կանայք: Այն իրականություն դարձնելու համար` ժամանակակից բժշկությունը բազմաթիվ միջոցներ է առաջարկում: Կնճիռների հարթեցման համար օգտագործվում է բոտուլինյան տոքսինը: Հաճախ կնճիռների հարթեցման ընդհանուր գործընթացն անվանում են «բոտեքս»: Սակայն այն ընդամենն ամերիկյան արտադրության բոտուլինյան տոքսինի անունն է: Կան նաեւ նույն տոքսինի ֆրանսիական արտադրության «Դիսպորտը», գերմանական «Քսիամինը» …
կարդալ ավելինԹեյի ամենօրյա կիրառումը նպաստում է աղեստամոքսային համակարգի բազմաթիվ հիվանդությունների վտանգի նվազմանը. ապացուցել է Քարդիֆի համալսարանի հետազոտությունը: Բանն այն է, որ թեյը պարունակում է համակցություններ, որոնք ի զորու են սպանելու Clostridium difficile մանրէն: Ինչպես գրում է MEDdaily.ru-ն, կատարված աշխատանքի ընթացքում հետազոտողները ստուգել են 33 տեսակի թեյերի ազդեցությունը 79 պաթոգենների վրա: Պարզվել է, որ թեյին համ տվող …
կարդալ ավելինԹեեւ դեռեւս տասնյակ տարիներ առաջ է հայ գիտնական, ակնաբույժ Մանուկ Մանուկյանը աչքի քիմիական այրվածքների համար նախատեսված դեղամիջոցը ստեղծել, սակայն այն դեռեւս կիրառություն չի գտել: Ըստ հեղինակի` այն այսօր միակ դեղամիջոցն է աշխարհում, որը բուժում է նման այրվածքները եւ քիմիական այրումի ժամանակ վերականգնում վնասված հյուսվածքները: «Գյուտը մոտ 30 տարվա իմ գիտական աշխատանքի ու հետազոտությունների արդյունքն է: …
կարդալ ավելինՄանկական հիշողություններիս մեջ տպավորվել է մի ծաղիկ, որն առաջին հայացքից շատ նման էր հնգագագաթ մուգ կարմիր սուտակի գույն ունեցող աստղի։ Դա Ստեփանավանից Կալինինո (Տաշիր) տանող ճանապարհին մոտ լճերի ափին էր։ Այն աճում էր եղեգնի մացառուտներից մի փոքր հեռավորության վրա։ Ոչ մեծ` 20-100 սմ բարձրության բույսերի փոքր խումբ, որոնց ճյուղերի գագաթներին տեղակայված էին ոչ մեծ թվով …
կարդալ ավելին2008թ. հիմնադրված` Fertilty Center մարդու պտղաբերության կենտրոնը Հայաստանում զբաղվում է զույգերի վերարտադրողական ֆունկցիայի կարգավորմամբ: Հայաստանում այսօր, ի տարբերություն մի շարք երկրների, անպտղության տոկոսը շատ բարձր է: Սա Հայաստանի առջեւ ծառացած բավական ծանր սոցիալական, ռազմավարական նշանակության խնդիր է: Անպտղության, դրա պատճառների եւ խնդրի հաղթահարման արդի մեթոդների շուրջ զրուցեցինք Fertilty Center կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, Վերարտադրողական …
կարդալ ավելինՃահճային բուժարարներ Եղեգնը եւ կերոնն աճում են ճահճակալած հողերում, դանդաղ հոսող ցածր ջրերում։ Դրանց սերմերը տարածվում են քամու եւ հոսող ջրերի միջոցով։ Եթե դրանք ծլում են նոր տեղում եւ ցողուն տալիս, ապա դա ահազանգ է հողերի սկսվող ճահճակալման մասին։ Կերոնազգիների ընտանիքը (Typhaceae) ընդգրկում է մոտ մեկ տասնյակ տեսակներ։ Առավել տարածված են նեղատերեւ (Typha angustifolia) եւ …
կարդալ ավելինՓրփրուկ Ջրովի մարգագետիններում, լեռնային մացառաթփուտներում, անտառային բացատներում աճում է ծաղկահյութով եւ ծաղկափոշով հարուստ փրփրուկը։ Տարածված է նաեւ չոր մարգագետիններում եւ սարալանջերին, տափաստաններում։ Այլ անվանումներն են` գինարբ, ծաղկի պսակ։ Լատիներեն գիտական անվանումն է` Filipendula, բարդ բառ է` filum=թել եւ Pendulus= կախված։ Անվանումը կապված է շեղ աճող կոճղարմատից դուրս եկող բարակ արմատների վրա աճող պալարների հետ։ Պալարները …
կարդալ ավելինՄայրս մի հեքիաթ էր պատմում, որում գլխավոր հերոսի դերում հանդես էին գալիս թագավորի աղջիկը եւ Աղը։ Արքայադուստրը պալատականների ներկայությամբ հայտարարել էր, որ սիրում է իր թագավոր հորը Աղի չափ, եւ զայրացած արքան վտարել էր դստերը արքունիքից։ Տարիներ անց ես կարդացի այդ հեքիաթը Լալայանցի ժողովածուում, որը նա գրի էր առել Նիգ գավառի Աղապատրուշ (նախկինում` Տամջլու, Մռավյան) …
կարդալ ավելինՀասարակության շրջանում հոգեբանական խնդիրներն օր օրի ավելանում են: Մարդիկ ավելի ագրեսիվ են դառնում նույնիսկ ամենասովորական հարաբերություններում: Ավելանում է դեռահասների կատարած հանցագործությունների թիվը: Ոմանց կարծիքով` այդ ամենը տարրական կենսական, կենցաղային պայմաններ չունենալու հետեւանք է: Նույնիսկ դեռահաս աղջիկներն են առօրյա հարաբերություններում ագրեսիվ պահվածք դրսեւորում, միմյանց նկատմամբ անհանդուրժող դառնում: Հոգեբան Սիրանույշ Անդրեասյանը հաստատեց այն կարծիքը, որ հոգեկան անհավասարակշիռ …
կարդալ ավելինԲուժիչ «Արքայական մոմը» ՀՀ նախալեռնային շրջաններում ավազոտ եւ քարքարոտ ոչ բարձր բլրակների վրա, բարձր գետափին, անտառային բացատներում հանդիպում է խռնդատը։ Այս բույսը նմանեցրել են արքայական իշխանության նշան հանդիսացող գայիսոնի։ Միայնակ կանգնած խռնդատ գայիսոնատիպը իրոք ունի վերջին աստիճանի գեղարվեստական եւ հարգանք ներշնչող տեսք։ Հաստ, ձիգ, փափուկ, սպիտակավուն խիտ աղվամազով ծածկված մերձարմատային վարդակ կազմող տերեւներ, 1,5-2 մետր …
կարդալ ավելինԲույսի բուժիչ հատկությունները հայտնի են հնագույն ժամանակներից։ Հռոմեական բանակի բժիշկ Պեդանիոս Դիոսկորիդիսը նկարագրել է բույսն իր «De Materia Medica» տեղեկատուի մեջ, որում ամփոփվել են Ք.Հ. 1-ին դարում հայտնի մոտ 500 դեղաբույսեր։ Հայտնի բժիշկ եւ դեղագործ Հալենը (131-210թթ.) իշառվույտի պատրաստուկներով բուժել է գլադիատորների վերքերը։ Ավիցենան այն աստիճան բարձր է գնահատել բույսի բուժիչ հատկությունները, որ անվանել է …
կարդալ ավելինՔաղցր դեղամիջոցներ Բնական մեղրի բուժիչ հատկությունների մասին շատ ենք խոսել` գրեթե անսահման է այն դեղատոմսերի քանակը, որոնց մեջ կարելի է կիրառել այդ հրաշալի մթերքը։ Դեռեւս 17 տարի առաջ Կանադայի «Համաշխարհային նորությունների շաբաթ» ամսագրում հրապարակվել է տեղեկատվություն դարչինի եւ մեղրի խառնուրդի բուժիչ հատկությունների մասին` դեղատոմսերի ցանկ, որն իրականում ավելի ընդարձակ է, քան նշված է հոդվածում։ Դարչինը …
կարդալ ավելին– Ապակե տարան կիսով չափ լցրեք յասամանի տերեւներով, մնացած ծավալը լրացրեք օղիով։ 7 օր թրմեք մութ տեղում, պարբերաբար թափահարեք։ Քամեք։ Օրը 1-2 անգամ քսեք ոտքերին` ողջ երկայնքով, սկսեք մատներից։ Շարունակեք 1 ամիս։ – Քնելուց առաջ թրոմբլոֆլեբիտի, վարիկոզային խոցի դեպքում հիվանդ մասին ամրացրեք յասամանի թարմ տերեւներ։ – Հոգնած, ուռած երակներին օրը մի քանի անգամ քսեք կարտոֆիլի …
կարդալ ավելինԲոլոր մոլախոտերն օժտված են նախանձելի կենսակայունությամբ արտաքին ազդեցությունների հանդեպ։ Դրանց շարքում առանձնանում է «դաշտերի կրակ սողացողը», անվանում, որը պարզ թարգմանություն է լատիներենից` Agropyrun repens։ Բույսը նախկինում համարվել է ցանքատարածքներն աղբոտող «կրակ» մոլախոտ, հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը կիրառվել է ժողովրդական բժշկությունում, մշակվել Ցարական Ռուսաստանում, մեր օրերին Լեհաստանը արտահանում է սեզի կոճղարմատները։ Կան երկրներ, որոնց պետական …
կարդալ ավելինՀարցազրույց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, Երեւանի բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանի հետ – Ժամանակակից պլաստիկ վիրաբուժությունը մեծ ձեռքբերումների է հասել աշխարհում: Մեր երկիրն ի՞նչ քայլեր է անում այդ ուղղությամբ: – Հայաստանում արդեն 30 տարի զբաղվում ենք դրանով. նախկինում այն կոչվում էր պլաստիկ վերականգնողական վիրաբուժություն: Իսկ բուն պլաստիկ եւ էսթետիկ …
կարդալ ավելինՉար մոլախոտի բուժիչ հատկությունները «Աստվածամոր գավաթներ». այսպես են անվանել պատուտակի ծաղիկները Գրիմմ եղբայրներն իրենց լեգենդներից մեկում` ծաղկաբաժակի մեջ լցրած գինով նա հագեցրել է ծարավը։ Աշխարհի բարեխառն գոտիների ցանքատարածքները եւ այգիները աղբոտող պատուտակը բոլոր ժամանակներում մեծ չարչարանքներ է տվել հողի մշակին։ Այնուամենայնիվ, զարմացնում է այդ բույսի` միջավայրին հարմարվելու ունակությունը` վերջին աստիճանի կենսունակ եւ համառ բույս է։ …
կարդալ ավելինԹոքախոտ բժշկական Palmonaria` գաղտրիկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է։ Միջնադարի բժիշկ Մատտիոլիի կազմած դեղաբույսերի ցանկում այն նկարագրված է որպես «թոքերը բուժող ուժ ունեցող», նաեւ այն, որ օգտակար է թոքախտով հիվանդներին։ Շատ լեզուներում բույսի անվանումը կապված է «թոքեր» բառի հետ` լատիներեն, գերմաներեն, անգլերեն, ռուսերեն, հայերեն, այլ։ Բույսի ցողունն ուղղահայաց է, մինչեւ 30 սմ բարձրությամբ, անհարթ, մանր …
կարդալ ավելինԵթե ձմռան վերջում ձորակների, բլուրների արեւկող լանջերին, ճանապարհի եզրերին նկատեք վառ դեղին ծաղիկներ, որոնք երբեմն ավելի արտահայտիչ են դառնում դեռ չհալած ձյան ճերմակի կողքին, ապա կարող եք համոզված լինել, որ դուք հանդիպել եք տատրակ կոչվող բույսին։ Երբ մոտենաք, կնկատեք, որ բույսի վրա չկան տերեւներ` դրանք կհայտնվեն ծաղկման շրջանից հետո, որը տեւում է յուրաքանչյուր ծաղկազամբյուղի համար …
կարդալ ավելինԿաթնաշիճուկ Այս կաթնամթերքը ստացվում է պանրի կամ կաթնաշոռի արտադրության ընթացքում։ Մթերքի իրական սննդային արժեքը ի հայտ է եկել վերջին տարիներին, հաստատվել է դրա բուժիչ նշանակությունը։ Գործնականում չի պարունակում ճարպեր, իսկ եղած չնչին քանակը ունի հակասկլերոտիկ ազդեցություն։ Սպիտակուցները պարունակում են մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ կարեւորագույն ամինաթթուները։ Հանքային աղերի պարունակությամբ մոտ է թարմ կաթին։ Հատուկ ուշադրության է …
կարդալ ավելին