Առողջապահություն

Բուժիչ նամակներ

20.12.2011

Գեղազարդ բուժարարը Ծփի, թեղի, կնձնի` Ulmus: Թեղազգիների ընտանիքի ծառ է, տարբերում են մոտ 40 տեսակներ։ Ծփիները երկիր մոլորակի հնագույն բույսերից են, հազվադեպ են ստվար անտառ կազմում, հանդիպում են խառը անտառներում, սոճուտների հարավային սահմաններին։ Կախված արտաքին պայմաններից` կարող է ունենալ 20-40 մ բարձրություն եւ մինչեւ 2 մ բնի տրամագիծ, երբեմն աճում է թփի տեսքով։ Պահանջկոտ չէ …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

17.12.2011

Կեչին գեղարարության մեջ Դեմքի գունատության համար Խառնեք 1-ական թ/գ կեչու տերեւը, երիցուկի եւ լորենու ծաղիկները, ավելացրեք 200-300 մլ եռջուր։ Երբ թուրմի ջերմությունը հասնի 50-60 C-ի` դրեք առաջին թրջոցը։ Օրվա ընթացքում կրկնեք 4 անգամ, վերջինը` հովացրած թուրմով։ Պզուկների եւ կորյակների համար – Խառնեք հավասար քանակությամբ կեչու, եղինջի, եղեսպակի տերեւները։ Հումքի 1 ճ/գ-ն 30 րոպե թրմեք 200 …

կարդալ ավելին

Անտառի սպիտակ բուժարարը

15.12.2011

Կեչի (Betula). այլ անվանումներն են` ոզորենի, սպիտակ ցարասի, թղթենի, եղվրդի, այլ անվանումներ, պտղաբերության եւ լույսի խորհրդանիշ է։ Ըստ դրուիդների այբուբենի` «բետը» համապատասխանում է առաջին տառին, ինչպես հունարեն «a»-ն խորհրդանշում է սկիզբ եւ կուսական ծնունդ։ Հայտնի են կեչու տասնյակ տեսակներ, կյանքի միջին տեւողությունը 150 տարի է, առավելագույնը` 300։ Ընթացքում կեղեւի գույնը մի քանի անգամ փոփոխվում է` …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

13.12.2011

Հացենու կենարար ուժը Հացենի, հացի. ձիթենազգիների ընտանիքին պատկանող բույս է։ Երկիր մոլորակի հյուսիսային կիսագնդում աճում են մոտ 65 տեսակի հացենիներ (Fraxinus), որոնցից մեկ տեսակը` Ջավա կղզու վրա։ Հացենին Հյուսիսային Եվրոպայի ժողովուրդների ավանդազրույցներում կապված է Օդին աստծո անվան եւ առաջին տղամարդու հայտնվելու հետ։ Հնագույն ժամանակներից այն համարվել է պատերազմի եւ վրեժխնդրության խորհրդանիշ։ Հացենու ճկուն եւ ամուր …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

09.12.2011

Երկարակյաց բուժարարը Մոտենում է 2012 թվականը, որի նիշերի գումարը հավասար է հինգի, 5-ը` Արեգակի համաստեղության ամենախոշոր մոլորակի` Լուսնթագի թիվն է։ Ըստ չինական օրացույցի` Սեւ Ջրային Վիշապի տարին կսկսվի 23.01.2012թ. Նորալուսնից հետո (ժամը 11-անց 40 րոպեից)։ Հնագույն ժամանակներից Լուսնթագի խորհրդանիշ է համարվել հզոր Կաղնու ծառը։ Հին հայերը «վիշապակերպ» քարե արձաններ են դրել բարձր, անմատչելի լեռներում, սառնորակ …

կարդալ ավելին

Հին եգիպտացիների պաշտամունքը՝ ձիթենին

08.12.2011

Հնէաբանները հավաստիացնում են, թե մարդը արդեն քարե դարում իմացել է ձիթենու հրաշալի հատկությունների մասին։ Գիտնականները գտնում են, որ բույսի հայրենիքը Արեւելյան Աֆրիկան է։ Հին եգիպտական պապիրուսները բազմաթիվ տեղեկություններ են պահպանում ձիթապտղի եւ դրանից ստացված յուղի մասին։ Մարդը սովորել է ստանալ յուղը դեռեւս 8000 տարի առաջ։ Հին եգիպտացիները պաշտել են ձիթենին` որպես արդարության խորհրդանիշ, համարել, որ …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

06.12.2011

Փորձված բուժարար հասմիկը Ձիթենազգիների ընտանիքին պատկանող հասմիկը համարվում է Լուսնի եւ գիշերային գաղտնիքների խորհրդանիշ։ Հետաքրքիր է, որ բնության մեջ հանդիպում են սպիտակ եւ դեղին (կամ թթվային) հասմիկի ծաղիկներ` Jasminum officinale եւ J. fruticans։ Հնագույն ժամանակներից հայերը մշակել եւ օգտվել են բույսի բուժիչ հատկություններից բրոնխների ասթմայի եւ բրոնխիտի դեպքում։ Մոտ երկու հազարամյակ առաջ (Քրիստոսից հետո 2-րդ …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

03.12.2011

Բուժիչ ուռենին Հին հայերի մոտ հնագույն ժամանակներից եղել են գարնան գալուստին նվիրված տոներ։ Դրանցից մեկը Ծաղկազարդի տոնն է եւ կապված է ուռենու ծաղկման շրջանի հետ։ Բույսը ծաղկում է մինչ գարնանային ձնհալի ավարտը։ Այդ շրջանում այն պատվում է ոսկեգույն կատվիկներով, բնությունը ինքն է զարդարում ուռենուն։ Գրեթե միաժամանակ խոշոր երկարավուն սրված կպչուն բողբոջներից սկսում են դուրս գալ …

կարդալ ավելին

Հայաստանում ՁԻԱՀ-ից մահացել է 258 մարդ

01.12.2011

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ` Հայաստանում, այսօր նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը: ՀՀ Առողջապահության նախարարությունն (ԱՆ)` ի դեմս «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի», տարատեսակ միջոցառումներ իրականացնելով, փորձում է հասարակության լայն խավերի ուշադրությունը գրավել այս խնդրի վրա` տեղեկացնելով այս հիվանդությունից խուսափելու ճանապարհների, ինչպես նաեւ` դրա վտանգավորության մասին: Հարկ է նշել, որ ՄԻԱՎ (Մարդու իմունային անբավարարվածության …

կարդալ ավելին

Ուտելի կասկենին ու բուժիչ ձիակասկենին

01.12.2011

Շագանակենի ցանովին հնագույն ժամանակներից աճել է մեր պատմական հայրենիքի բնական պայմաններում, հին հայերը բույսն անվանել են կասկենի։ Աշխարհը ճանաչում է այդ տեսակը Castanea sativa գիտական անվանումով, ռուսներն այն անվանում են «ՍՈՔՑՈվ»։ Այն հզոր, օվալաձեւ սաղարթով ճյուղավորված ծառ է, տերեւները սուր սղոցաձեւ են, նեղ նշտարանման, կաշվեպատ, ներքեւից` խիտ թավշապատ, ծաղկում է տերեւագոյացումից հետո, արական ծաղիկները հավաքված …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

29.11.2011

Գեղեցկուհի Պիխտան Փշատերեւների (Կոնազգիների) ընդունված գիտական անվանումն է` Coniferaies։ Փշատերեւները բաց սերմնավոր բույսեր են։ Թեեւ եղեւինը չի հանդիպում Հայաստանի բնական պայմաններում այն հասնում է մեզ մոտ մեկ տասնյակի հասնող դեղագործական միջոցների տեսքով։ Տարբերում են եղեւինի եվրոպական եւ հյուսիսամերիկյան տեսակները։ Սպիտակ կամ եվրոպական եղեւինը (Abies alba) աճում է Միջին եւ Հարավային Եվրոպայում։ Բույսի կոներն ուղղված են …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

26.11.2011

Բուժիչ սեւ բարդին Հայաստանում բարդին մշակվել է դեռեւս հազարամյակներ առաջ: Դժվար թե լինի 2100 մ ցածր գտնվող մի բնակավայր, որտեղ չաճի այդ ծառատեսակը։ Այսօր գիտնականները ապացուցել են, որ մեկ բարդու ծառն արտադրում է այնքան թթվածին, որքան 4 սոսին կամ 3 լորենին, կլանում է համապատասխանորեն 16 եւ 10 անգամ ավելի ածխաթթու գազ։ Բացի այդ, զգալիորեն նվազեցնում …

կարդալ ավելին

«Խելացի» բուժարար ծառը՝ ընկուզենին

24.11.2011

Հայաստանում աճում է ընկուզենու երկու տեսակ. juglans regia-ն` ընկուզենի սովորականը եւ j.nigra-ն` ընկուզենի սեւը։ Ընկուզենի սովորականը բնական պայմաններում հանդիպում է Բալկաններից մինչեւ Հիմալայներ, Պարսկաստանից մինչեւ Միջին Ասիա ընկած տարածքներում, Կորեական թերակղզում, Ճապոնիայում, Չինաստանում, ՀՀ-ում, Վայքում, Արարատյան դաշտավայրում, Տավուշում, Սյունիքի ցածրադիր գոտում։ Բարձրությունը հասնում է 30 մետրի, բնի տրամագիծը` 2 մետր է, ապրում է 300-400 տարի, …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

22.11.2011

Բուժիչ մեղրատու թխկին Բոլոր տեսակի թխկիների թեւապտուղներն աճում են զույգերով մեկ կոթունի վրա, դրանք կարծես թե միշտ թռիչքի մեջ են, երբեք չեն կպչում իրար` տեղակայված են զուգահեռ մեկ ուղղությամբ կամ տարբեր չափի (0-180 աստիճան) անկյան տակ, կարող են տարբերվել գույնով։ Հայաստանի հյուսիսարեւելյան շրջանների բնական պայմաններում հանդիպում են թխկենու բարձրլեռնային, դաշտային, հիրկանյան, սրատերեւ եւ վրացական տեսակները, …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

19.11.2011

Տխլենու մոգական ուժը Տխլենի սովորական- CORYLUS AVELLANA։ Հնագույն ժամանակներից համարվել է, որ կարմիր թելի վրա անցկացրած անտառային տխլենու պտուղներով վզնոցը պահպանում է չար աչքից եւ կախարդանքից։ Տխլենին հաճախ է հանդիպել մեր պատմական հայրենիքում, բնական պայմաններում հանդիպում է Սիրիայից եւ Հյուսիսային Իրանից մինչեւ Հյուսիսային Սկանդինավիա ընկած տարածքներում։ Հայաստանի բնական պայմաններում հանդիպում է Լոռվա եւ Սյունիքի մարզերում, …

կարդալ ավելին

Ախորժաբեր մանանեխը

17.11.2011

Սարեպտի կամ Ռուսական մանանեխ (գորչիցա, Brassica juncea)։ Մանանեխը հնագույն ժամանակներից օգտագործվել է որպես համեմունք, կան տեղեկություններ, որ այն հայտնի է եղել Հնդկաստանում 5000 տարի առաջ։ Հին եգիպտական մագաղաթներում դեռեւս 3500 տարի առաջ խորհուրդ էր տրվում ավելացնել մանանեխի սերմը ուտեստներին։ Համարվում է, որ սեւ մանանեխի հայրենիքը Հյուսիսային Աֆրիկան է։ Հին հույները իմացել են սպիտակ մանանեխի բուժիչ …

կարդալ ավելին

Կիտրոնը եւ գեղարարությունը

15.11.2011

Դիմակ չոր մաշկի համար. Խառնեք 50 մլ կիտրոնի հյութը, 100 գ մեղրը (հեղուկ), ավելացրեք այնքան կարտոֆիլի օսլա, մինչեւ համասեռ զանգված ստացվի։ Պահեք դեմքին 15 րոպե, լվացեք սառը ջրով, շարունակեք մեկ շաբաթ։ Թարմացնող դիմակ. Հարեք 1 ձվի սպիտակուցը, ավելացրեք 1-ական թ/գ մեղր, հում կաթ, կիտրոնի հյութ եւ ցորենի թեփ։ Պահեք դեմքին 15 րոպե, հանեք գոլ թրջոցով։ …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

15.11.2011

Սիբեխ Սիբեխը (լատ. Falkaria, ռուս. ՀպջՈՍ) հովանոցավորների ընտանիքի բույս է, ունի մերկ ու սպիտակ ցողուն, երկար, զիգզագաձեւ ծայրերով տերեւներ, որոնք բաժանված են երեք մասի եւ նման են սագի տոտիկների: Ծաղկում է հուլիս-օգոստոսին, ծաղիկները սպիտակ են, պտուղը երկարավուն ու կողքերից սեղմված հատիկ է, արմատը հաստ է ու իլիկաձեւ: Աճում է չոր, տափաստանային ու անապատային տարածքներում: Գոյություն …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

12.11.2011

Ցավամոքիչ կաղամախին Կաղամախին կամ բարդի անտառայինը (POPULUS TREMULA) անվանում են նաեւ «դողդոջուն բարդի»։ Բույսի տերեւների խտությունը, ի տարբերություն այլ ծառերի, ավելի մեծ է, դրանք նաեւ նվազ ճկուն են։ Տերեւակոթունները երկար են եւ բարակ, որի պատճառով օդի թեթեւակի տատանումից անգամ տերեւները շարժվում են եւ արձակում նուրբ, մեղմիկ սոսափյուն, կարծես «զրուցելով» միմյանց հետ։ Հեթանոսական ժամանակներում կաղամախին համարվել …

կարդալ ավելին

Բուժարար «թթվահամ գնդիկը»

10.11.2011

Լոռամրգի` կլյուկվա, Oxycoccus Palustris. բույս, որը բնության մեջ հանդիպում է Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրասիայի անտառների, ճահիճների, լճերի, տունդրայի տորֆամամռածածկ (սֆանգային) գրունտի վրա։ Այն գոյատեւում է իր առանցքային արմատի վրա ապրող սնկից ստացվող եւ մթնոլորտից կլանվող հանքանյութերի հաշվին։ Հապալասազգիների կամ հավամրգազգիների ընտանիքի պատկանող բույս է Vacciniaceae կամ Ericaceae։ Ունի բարակ, մամուռի վրա հազիվ նկատելի 15-75 սմ …

կարդալ ավելին