Առողջապահություն

Բուժիչ ոսկեխնձորը

01.09.2011

Salanum lycopersicum կամ Lycopersicum esculentum. Լոլիկ ուտելի, ոսկեխնձոր, տոմատ։ Բնության մեջ բույսը հանդիպում է Հարավային Ամերիկայի արեւադարձային գոտու հյուսիս-արեւմտյան մասում։ Եվրոպայի բուսաբաններից առաջինը բույսը նկարագրել է Մատտիոլին։ Նա անվանել է տոմատը «mala insana», անառողջ միրգ։ Տասնամյակներ շարունակ մասնագիտական գրականության մեջ տոմատը դասվել է թունավոր բույսերի շարքին։ Մատտիոլին չէր սխալվում։ Բույսի կանաչ մասերը իրոք որոշ քանակությամբ …

կարդալ ավելին

Քնեք, բայց չափի մեջ

01.09.2011

Գիտնականները վստահ են, որ երկար քնելն ու քնի անբավարարությունը լուրջ վտանգ են ներկայացնում օրգանիզմի համար: Օրվա ռեժիմի խախտման դեպքում այն կարող է ազդել եւ՛ մարդու արտաքին տեսքի, եւ՛ առողջության վրա: Վերջերս հետազոտություն է կատարվել, որն ուսումնասիրել է ոչ ճիշտ քնի ազդեցությունը մարդու ուղեղի վրա: Լոնդոնի համալսարանի գիտնականները պնդում են, որ քնի ռեժիմի խախտումը կարող է …

կարդալ ավելին

«Եթե ուշ միջամտեինք՝ երեխան չէր փրկվի, կխեղդվեր»,- ասում է բժիշկների կողմից սխալմամբ վիրահատված Նարեկ Դարբինյանի մայրը

25.08.2011

Այս տարվա մայիսի 3-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տեղի ունեցածը, մեղմ ասած՝ ցնցեց հանրապետությունը: 7-ամյա Գեւորգ Մովսիսյանի փոխարեն վիրահատել էին այն ժամանակ դեռ 4-ամյա Նարեկ Դարբինյանին (Ախուրյանի բնակիչ Նարեկը ծնվել է 2006թ. հուլիսի 12-ին): Վերջինս 2008թ. նույն հիվանդանոցում ենթարկվել էր թոքի վիրահատության, որից հետո ծնողները երեխային պարբերաբար տանում էին հիվանդանոց …

կարդալ ավելին

Զարմանահրաշ ազնվամորին

25.08.2011

Ազնվամորի (մալինա), արքայամորի, մոռի-վարդազգիների ընտանիքի, վարդայինների ենթաընտանիքին պատկանող բազմամյա թուփ է։ Լատիներեն անվանումն է` Rubus IDAEUS։ Մատղաշ ցողունները բարակ են, ծածկված սուր փշերով։ Երկրորդ տարում ցողունը փայտանում է, ճյուղավորվում եւ կորցնում փշերը։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոս ամիսներին։ Պտուղը բաղկացած է բազմաթիվ մանր կորիզապտուղներից։ Հայտնի է հնագույն ժամանակներից։ Կան հիշատակություններ, որ բույսի մասին իմացել …

կարդալ ավելին

Վարդակակաչ հայկական

18.08.2011

Բնության մեջ վարդակակաչը հանդիպում է Միջին Ասիայի չոր, լեռնային շրջաններում, Պարսկաստանում, Փոքր Ասիայում, Հնդկաստանի հյուսիսում։ Մշակության մեջ գտնվող վարդակակաչների նախահայրը Tulipa gesneriana տեսակը հանդիպում է Ալթայում եւ Հայաստանում։ Հայկական լեռնաշխարհում աճող վարդակակաչներն ունեն պատմական կենսագրություն եւ հետաքրքիր ճակատագիր։ Դրանք են Վարդակակաչ անտառայինը (Tulipa SILVESTRIS), Վարդակակաչ երկծաղկավորը (Tulipa BIFLORA), Վարդակակաչ Ջուլիային (Tulipa Julia) եւ Հայաստանին բնորոշ …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

23.07.2011

Երիտասարդության պահապան հազրեվարդը Հազրեվարդը (Rosemary, ռոզմարին) մշտադալար բույս է, հին ժամանակներից աճել է Ադրիատիկ ծովի եւ Կոլխիդայի ծովափնյա շրջաններում։ Այն համարվում է հավերժություն, իմաստություն եւ ճշմարտություն խորհրդանշող Աստվածատուր ծաղիկ։ Այս հիշատակությունների հետ զարմանալիորեն համահունչ են բույսի հետեւյալ հայերեն անվանումները` լվացտակի ծառ, լուսնատակի, խնկունի։ Հազրեվարդի եւ ուրցի տերեւները ծխել են տաճարներում` որպես աստվածատուր բույսեր։ Հռոմեացիները համարել …

կարդալ ավելին

Այստեղ առողջություն եւ կյանք են պարգեւում

21.07.2011

Երեւանում բացվել է ՌԴ Առողջապահության եւ սոցզարգացման նախարարության «Բուժվերականգնողական կենտրոնի» ներկայացուցչությունը Կյանքն ընդունել այնպես, ինչպես որ կա, չի նշանակում` ձեռքերը ծալած նստել: Անհրաժեշտ ամենը պետք է արվի կյանքը երկարացնելու եւ նրա որակը բարելավելու համար, նույնիսկ, եթե մարդու մոտ հայտնաբերվել է շատ ծանր հիվանդություն: Պարզապես պետք է ընտրել ժամանակակից կլինիկա եւ հետեւողականորեն բուժվել` խիստ հետեւելով բժիշկների …

կարդալ ավելին

Առողջության էլիքսիր` խատուտիկ

21.07.2011

Խատուտիկ բժշկական, Օդուվանչիկ, Taraxacum officinale wigg. Թվում է, թե խատուտիկը ներկայացնելու կարիք չունի, սակայն քչերին է հայտնի, որ այս համեստ մոլախոտը դարձել է բազմաթիվ գիտական հետազոտությունների առարկա։ Դեռեւս 1895 թվականին գիտնական Բոնները ուսումնասիրել է Ալպյան կլիմայական գոտու ազդեցությունը բույսերի աճի վրա։ Փորձերի համար նա ընտրել է խատուտիկը։ Խատուտիկը ֆոտոտրոպիզմի երեւույթի վառ ապացույց է, ցերեկային վառ …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

19.07.2011

Կամելիա Հայտնի է, որ 18-րդ դարի սկզբում չեխ բուսաբան Գեորգ Յոզեֆ Կամելիուսը Ֆիլիպիններից Եվրոպա բերեց գեղեցիկ դեկորատիվ բույսեր։ Դրանք թեյազգիների (Theaceae) ընտանիքին պատկանող Camellia sinensis եւ Camellia Japonica-ն էին։ Կամելիաներն արեւադարձային եւ մերձարեւադարձային բնական գոտիներում աճող բույսեր են` թվով մոտ 80 հատ։ Բնական պայմաններում կամելիաներն ունեն թփի կամ ծառի տեսք, 2-20 մ բարձրությամբ։ Չինական կամելիան …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

15.07.2011

Խոլորձը` որպես հակաթույն Խոլորձազգիները` Orchidaceae, Երկիր մոլորակի վրա աճող հնագույն ծաղկաբույսերից են։ Նրանք «գոյատեւում» են սկսած ուշ կավճային դարաշրջանից, այսինքն` ավելի քան 65 մլն տարի։ Այս ընտանիքի բույսերը բազմամյա են, ունեն արմատային պալարներ կամ կոճղարմատ, որոշ տեսակներ աճում են ծառերի կեղեւի վրա։ Բույսը հիմնականում տարածված է արեւադարձային եւ մերձարեւադարձային գոտիներում։ Ըստ ամերիկացի գիտնական Դրեւսլերի` խոլորձազգիները …

կարդալ ավելին

Բուժիչ ուրցը

14.07.2011

«Սիսնապար». այսպես են անվանել ուրցը հայերը հին ժամանակներում։ Այս բույսը սիրում է աճել հողին սերտաճած մեծ քարաբեկորների շուրջը, որտեղ շատ է լույսը եւ մաքուր օդը։ Ծաղկման շրջանում այն լցնում է օդը աննկարագրելի բույրով, որը դեպի իրեն է ձգում մեղուներին եւ այլ միջատների։ Հնագույն ժամանակներում եգիպտացիներն օգտագործել են ուրցը մարմինը զմռսելու համար նախատեսված հոտավետ խեժի կազմում։ …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

11.07.2011

Տուղտ հայկական «Ալտոե» հունարեն նշանակում է` դեղամիջոց, բուժող բալասան, բազմաթիվ հիվանդություններ բուժող։ Այսպես են անվանել տուղտը Դիոսկորիդիսը եւ Պլինիուսը։ Կա կարծիք, որ բույսը ստացել է իր անվանումը դիցուհիներ Արտեմիսի եւ Լետոյի պատվին, որոնք արագ բուժել են Տրոյայի հերոս Էնեասին, եւ նա վերադարձել է ռազմադաշտ։ Տուղտը փիփերթազգիների ընտանիքի բազմամյա բույս է, բարձրությունը հասնում է 50-150 սմ, …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

09.07.2011

Թունավոր բուժարարներ Հնագույն ժամանակներից մատնոցուկը օգտագործվել է այտուցների դեպքում։ Անգլիացի բժիշկ ՈՒիտերինգը 1775թ. հայտնաբերել է, որ սրտային անբավարարության պատճառով առաջացած այտուցների բուժման համար նախատեսված թուրմի հիմնական բաղադրիչը մատնոցուկի տերեւն է։ Այդ ժամանակներից ավանդական բժշկությունը մանրակրկիտ ուսումնասիրել է այս բույսի բաղադրությունը, բազմաթիվ երկրներում այն մշակվում է, արտադրվում են մի շարք դեղամիջոցներ մատնոցուկի տարբեր տեսակներից։ Մատնոցուկի 11 …

կարդալ ավելին

ՀԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՂԻԿ

09.07.2011

Հին ժամանակներում համարում էին, որ անթառամի մեջ վերաբնակվում է մահացած մարդու հոգին, որպեսզի շփվի իր ազգականների եւ մտերիմների հետ։ Անթառամ ծաղիկները կյանքի շարունակականության խորհրդանիշն են։ Helichrysum arenarium – անթառամ, ավազուտի անմեռուկ, Հարության ծաղիկ, Սուրբ Կարապետի ծաղիկ, ոսկարեգ, արեւոսկի, ըպրրՎպՐՑվՌՍ։ Վերջին երկու անվանումները համահունչ են բույսի հունարեն անվանմանը Helios` արեւ եւ chrysos` ոսկի։ Անվանումը կապված է …

կարդալ ավելին

Եզակի վիրահատություն է իրականացվել

01.07.2011

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում հունիսի 22-ին տարածաշրջանում եզակի էնդովասկուլյար (ոչ սրտային) անոթային վիրահատություն է իրականացվել: Այն կատարել է հիվանդանոցի ռադիոլոգիայի կենտրոնի փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Ռաֆայել Մանվելյանը: news.am-ի փոխանցմամբ` Տավուշի մարզի բնակիչ, 45-ամյա Մարտիկ Հարությունյանը երեք ամիս շարունակ տառապել է որովայնի նոպայաձեւ ցավերից, …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

01.07.2011

Մեխակենի Eugenia caryophyllata- Մեխակի ծառ, մեխակ համեմունքային։ Մեխակենին մշտադալար ծառ է, որի չհասունացած, չորացրած կոկոնները հայտնի են որպես համեմունքային մեխակ։ Այս ծառատեսակի հայրենիքը Մոլուկյան կղզիներն են։ Արեւելյան Ասիայում եւ Հնդկաստանում այս համեմունքի հետ ծանոթ են եղել հնագույն ժամանակներից, չինացիները զբաղվել են մեխակի առեւտրով դեռեւս 2400 տարի առաջ։ Բուժական նպատակներով օգտագործել են ատամի ցավի դեմ եւ …

կարդալ ավելին

«Բժշկական ապահովագրությունը կախարդական փայտիկ չէ»,- ասում է «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Սարո Ծատուրյանը

29.06.2011

– Ի՞նչ է ենթադրում բժշկական ապահովագրությունը: – Այսօր Հայաստանում բժշկական ապահովագրությունը գործում է միայն կամավոր հիմունքներով: Կան մի քանի մասնավոր ապահովագրական ընկերություններ, որոնք առաջարկում են կամավոր բժշկական ապահովագրության փաթեթներ: Իսկ ընդհանուր առմամբ՝ երեւույթի տարածվածությունը չափազանց ցածր է: Այսինքն՝ Հայաստանում բժշկական ապահովագրություն ունեցողների թիվը բնակչության 1 տոկոսից էլ պակաս է: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, …

կարդալ ավելին

E.coli-ից երեխա՞ է մահացել Թբիլիսիում

29.06.2011

Թբիլիսիի կլինիկաներից մեկում սուր աղիքային վարակից մահացել է 11-ամյա մի երեխա: «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդմամբ` երեխային հիվանդանոց էին տեղափոխել երեկոյան, սակայն վերակենդանացման գործողությունները որեւէ օգուտ չեն տվել: Մահվան պատճառը երիկամային անբավարարությունն է: Առայժմ չկան բժիշկների պաշտոնական մեկնաբանությունները, սակայն, որոշ տվյալներով, երեխայի անալիզներն ուղարկվել են լաբորատոր ստուգման` Եվրոպայում տարածված E.coli վարակի առկայությունը պարզելու համար: Նշենք, որ …

կարդալ ավելին

Սպիտակ ճագոմի մոգությունը

29.06.2011

Ըստ աստղագուշակների` սպիտակ ճագոմի (Viscum album) մոլորակն է Երկիրը, տարերքը` օդը, աուրան` ջերմությունը։ Դրուիդների մշակույթում սպիտակ ճագոմը համարվել է մոգական բույս, որի ճյուղերը կտրել են ոսկյա մանգաղով եւ օգտագործել գուշակություններ կատարելու նպատակով։ Բույսից պատրաստված հուռութն օգնում է ճանապարհորդներին` հաղթահարելու դժվարությունները, զերծ պահում հիվանդություններից։ Ճագոմի տարածումը Եվրոպայից դեպի Ամերիկյան մայրցամաք կապված է այդ սովորության հետ, մանավանդ …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

27.06.2011

Մեխակ դաշտային Հնում համարվել է` «Եթե ժամադրության գնալիս բերանում կամ գրպանում պահես մեխակի տերեւ, ապա հաստատապես կշահես դիմացինիդ սերը եւ հարգանքը»։ Հավանաբար այդ է պատճառը, որ Հին Հունաստանում սիրահարված զույգերը նվիրել են մեկմեկու «աստվածային, սիրո ծաղիկ» մեխակը։ Մեխակազգիների ընտանիքն ընդգրկում է ավելի քան 2000 ենթատեսակներ, որոնք հանդիպում են Երկիր մոլորակի կլիմայական բոլոր գոտիներում` Անտարկտիդա, անապատներ, …

կարդալ ավելին