Երեւանում բացվել է ՌԴ Առողջապահության եւ սոցզարգացման նախարարության «Բուժվերականգնողական կենտրոնի» ներկայացուցչությունը
Կյանքն ընդունել այնպես, ինչպես որ կա, չի նշանակում` ձեռքերը ծալած նստել: Անհրաժեշտ ամենը պետք է արվի կյանքը երկարացնելու եւ նրա որակը բարելավելու համար, նույնիսկ, եթե մարդու մոտ հայտնաբերվել է շատ ծանր հիվանդություն: Պարզապես պետք է ընտրել ժամանակակից կլինիկա եւ հետեւողականորեն բուժվել` խիստ հետեւելով բժիշկների ցուցումներին:
Մոսկվայի «Բուժվերականգնողական կենտրոն» դաշնային պետական ձեռնարկությունը հենց այն բժշկական կլինիկան է, որտեղ հիվանդներին վերադարձնում են, թվում է թե, անվերադարձ կորցրած առողջությունը, ապագան, մայրանալու երջանկությունը, լիակատար կյանքի բերկրանքը: Ռուսաստանի այս առաջատար համալիրը ներառում է տարբեր ախտորոշման եւ բուժական կլինիկաներ` հագեցած ամենաժամանակակից բժշկական սարքավորումներով: Այստեղ կիրառվում են քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու եւ բուժելու առաջատար մեթոդները, իրականացվում են ցանկացած վիրահատություններ, այդ թվում` մինիվազիվ (աղիների, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, կաթնագեղձի, այլ), նեյրոուռուցքային, իրականացվում են վերականգնողական գործողություններ ինսուլտից, ինֆարկտից, ցանկացած աստիճանի ծանրության վնասվածքներից հետո: Կենտրոնի աշխատանքի հիմնական սկզբունքն է` բուժման անհատական մոտեցում եւ անցկացվող բժշկական պրոցեդուրաների արդյունավետության մշտական վերահսկում:
«Բուժվերակենդանացման» կենտրոնի բաժանմունքներից մեկը` Ճառագայթային ախտորոշման կլինիկան, զինված է մագնիսառեզոնանսային եւ համակարգչային տոմոգրաֆներով, գամմա-խցիկով, թվային մամոգրաֆներով եւ առաջատար ընկերությունների (Siemens, General Electric) ժամանակակից այլ սարքավորումներով: Սարքավորումները թույլ են տալիս անցկացնել ուռուցքի ճշգրիտ ճառագայթում` առանց շրջակա հյուսվածքները վնասելու: Այստեղ աշխատում են մասնագետներ, որոնց հաջողությունները ճանաչված են ռուսական եւ համաշխարհային բժշկական հանրության կողմից: Կենտրոնի յուրահատկությունը նրանում է, որ այստեղ անմիջապես կիրառվում են ախտորոշման եւ բուժման բոլոր նորարար մեթոդները:
«Բուժվերականգնողական կենտրոնի» ռադիոբանական կլինիկան նույնպես հագեցած է նախաճառագայթային վերապատրաստման եւ ճառագայթային թերապիայի ամենաժամանակակից սարքավորումներով: Այստեղ տեղադրված գծային արագացուցիչները թույլ են տալիս ցանկացած պաթոլոգիայի դեպքում անցկացնել, այսպես կոչված, «կոնֆորտային թերապիա»: Ռուսաստանում առաջին անգամ այստեղ իրականացվում են լապարոսկոպիկ վիրահատություններ SILS նորագույն մեթոդներով:
Վերականգնողական բժշկության եւ ռեաբիլիտացիայի կլինիկայում անցկացվում են տարբեր տեսակի վերականգնողական միջոցառումներ` կարդիո եւ նեյրո ռեաբիլիտացիա, ողնաշարային, միզասեռական օրգանների հիվանդություններից հետո ռեաբիլիտացիա, եւ այլն:
Գինեկոլոգիայի եւ ռեպրոդուկտիվ նոր տեխնոլոգիաների կլինիկան ամենախոշորներից է Մոսկվայում: Բուժումն այստեղ իրականացվում է դեղորայքային թերապիայի, լազերային, օզոնային եւ քվանտային տեխնոլոգիաների, ֆիզիոթերապեւտիկ պրոցեդուրաների կիրառմամբ: Կլինիկայի բժիշկները կատարում են ներարգանդային լազերային վիրաբուժություններ:
Բուժման համար վճարումը կատարվում է «ավարտված պարագայի» սկզբունքով` էպիկրիզի եւ Կենտրոնի բժիշկների կոնսիլիումի եզրակացության հիման վրա հաճախորդին ներկայացվում է բուժման ֆիքսված եւ ամբողջական արժեքը: Այսպիսով, անկախ բուժման գործընթացից, հնարավոր բարդություններից եւ հավելյալ բժշկական գործողություններից` գինը, որն անհամեմատ ցածր է, քան առաջարար եվրոպական կլինիկաներում, մնում է անփոփոխ:
Ավելորդ չի նշել նաեւ, որ Կենտրոնի բոլոր կլինիկաներն աշխատում են «Ամեն ինչ նախատեսված է գնի մեջ» սկզբունքով: Հիվանդին նշանակվում է հիվանդության եւ բուժման առանձնահատկություններին համապատասխանող անձնական սննդակարգ, այստեղ կարիք չի առաջանում «դրսից» դեղորայք, սպիտակեղեն եւ այլ պարագաներ բերել, բացառված են տարբեր տեսակի «մաղարիչները» կամ «նվերները»:
Հնարավոր չէ մեկ հոդվածում նկարագրել կենտրոնի ամբողջական գործունեությունը, սակայն դրա կարիքն այսօր արդեն չկա: Քանի որ Երեւանում սկսել է գործել Կենտրոնի ներկայացուցչությունը, որտեղ կպատասխանեն ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին, կօգնեն պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ հիվանդության էպիկրիզի հետ կուղարկեն Կենտրոն, որտեղ կնշանակեն բուժումը եւ կհաշվարկեն բուժման գինը: Ձեզ միայն կմնա, ինչպես ասում են` «գնել տոմսը»: Զանգահարեք ներկայացուցչություն եւ այցելեք մեզ, եթե արդյունավետ, որակյալ եւ մատչելի բուժման կարիք ունեք:
ԱՇՈՏ ԱՍԼԱՆՅԱՆ
ՌԴ Առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարության «Բուժվերականգնողական կենտրոնի» բացառիկ ներկայացուցչություն Հայաստանում եւ Վրաստանում
ք. Երեւան, Գյուլբենկյան փ. (նախկին Կուտուզով), 39բ, մուտքը` կամարից
Հեռ. 010-264468, 099-264468