«Այս տարվա առաջին կիսամյակում տնտեսության զարգացման արդյունքները գնահատում եմ դրական եւ լավատեսական»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` ավելացնելով, որ իր կարծիքով` մինչեւ տարեվերջ այս դինամիկան կպահպանվի: Նշենք, որ լավատեսության հիմքը այն ցուցանիշներն են, որոնք օրեր առաջ հրապարակվել են Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից։ ԱՎԾ-ն արձանագրել էր, որ այս տարվա առաջին …
կարդալ ավելինԻնտերնետային լրահոսում երեկ բավականին հետաքրքիր նյութ հայտնվեց Վրաստանի մասին։ Վրաստանի կառավարությունը պայմանագիր կկնքի երկրի յուրաքանչյուր բնակչի հետ, որում ընդգրկված կլինեն իշխանության բոլոր խոստումները: Այդ մասին Թբիլիսիի ծայրամասային թաղամաս Գլդանիի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Խոսքը, մասնավորապես, Վրաստանի բոլոր քաղաքացիների բժշկական ապահովագրության մասին է, զբաղվածության խնդրի լուծման, յուրաքանչյուր ընտանիքին հազար լարիի …
կարդալ ավելին– Օրերս մամուլում հրապարակում եղավ, որ Հայաստանը 2011 թվականի ընթացքում 143 տոննա սուրճ, սուրճի թեփ եւ սուրճի փոխարկիչ է արտահանել` 532մլն դոլար ընդհանուր արժեքով: Միաժամանակ, պաշտոնական տվյալներով` գումարը 100 անգամ փոքր է։ Այդուհանդերձ, Դուք` որպես սուրճարտադրող խոշոր ձեռնարկության ղեկավար, ինչպե՞ս կմեկնաբանեք դա: – Դա ուղղակի ոչ ճիշտ տեղեկատվություն է: Ես չեմ կարող ասել, թե ինչու …
կարդալ ավելին«Հայկական բերքի առաջմղման կենտրոն» (ՀԲԱԿ) ՓԲԸ-ն Երեւանի կոնյակի գործարանի աջակցությամբ իրականացնում է իր կողմից մշակված` Հայաստանում խաղողի քիշմիշային տեսակների այգիների ստեղծման պիլոտային ծրագիրը: Ծրագրի նպատակն է` 5-7 տարիների ընթացքում մինչեւ 5000 հա քիշմիշային խաղողի այգիների հիմնումը եւ արտերկրի շուկաներում մեծ պահանջարկ ունեցող բարձրարժեք հայկական քիշմիշ խաղողի արտահանման ծավալների ընդլայնումը: Հողային եւ հիդրոպոնիկ եղանակներով արմատակալների ստացման …
կարդալ ավելինՀունիսի 25-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում (երբ դոլարի միջին փոխարժեքը 418 դրամի շրջակայքում էր) բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 51.9 մլրդ դրամ (շուրջ 125 մլն դոլար), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 79.3 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը։ Փաստորեն, դրամային վարկերի շաբաթական միջին ծավալը կազմել է 62.5 …
կարդալ ավելինԵրեկ ասիական բորսաներում նավթի գինը նվազել է 25 ցենտով` 1 բարելի համար կազմելով 86.87 դոլար: Նավթի գնի վրա նման ազդեցություն է ունեցել Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի հայտարարությունն այն մասին, որ այդ երկրի տնտեսական աճը տարվա երկրորդ եռամսյակում սպասվածից ցածր է եղել` 7.6 տոկոս: Փորձագետները չեն բացառում, որ նավթի գինը կարող է նվազել նաեւ արեւմտյան բորսաներում:
կարդալ ավելինԵթե Հայաստանի տնտեսական կյանքում ոչ մի այլ իրադարձություն տեղի չունենա, ապա դոլարի փոխարժեքի տատանումները միայն իրենք իրենցով վերլուծությունների առատ նյութ կարող են հանդիսանալ։ Սրընթաց վերելքից հետո ամերիկյան արժույթը վերջին շաբաթվա ընթացքում նույնպիսի տեմպերով սկսեց անկում ապրել։ Հուլիսի 9-ից սկսած դոլարի միջին փոխարժեքը (ըստ ԿԲ-ի) 418.64 դրամից իջավ մինչեւ 411 դրամ։ Նման տեմպերով շարունակվելու դեպքում փոխարժեքը …
կարդալ ավելինԱյն, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումները արտաքին պարտքի վերաբերյալ հավակնում են դառնալ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի բաց նամակների շարունակությունը, պարզ էր դեռ Ֆինանսների նախարարության պատասխանից հետո։ Սակայն երեկ այս «էվոլյուցիան» վերջնական տեսք ստացավ, քանի որ Օսկանյանին պատասխանեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։ Նույն Արամյանը, ով պատասխանում էր նաեւ Բագրատյանին։ Չի բացառվում, որ հեռակա …
կարդալ ավելին«Դոլարի արժեւորումը միանշանակ կարող է խթանել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը»,- այս մասին երեկ ասուլիսում հայտարարեց «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով` այսօր ՀՀ-ն վարում է դոլարի արժեքի զսպման քաղաքականություն, ինչը տարօրինակ է: Վերջին ժամանակներում դոլարի գնի կտրուկ թանկացումներ կամ էժանացումներ չեն նկատվում, սակայն որքանո՞վ է այդ ամենը նպատակաուղղված տնտեսության զարգացմանը` պարզ …
կարդալ ավելինԵրեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 413.35 դրամ` նախորդ օրվա համեմատ արժեզրկվելով 0.41 %-ով կամ 1.71 դրամով: Բորսայի փակման փոխարժեքը կազմել է 413 դրամ` 1 դոլարի դիմաց: Ընդհանուր առմամբ` բորսայում երեկ վաճառվել է 4.5 մլն դոլար: Տարադրամի փոխանակման կետերում երեկ դոլարը գնում էին 412 դրամով, վաճառում` 413.5-414 դրամով:
կարդալ ավելին«Հայաստանի Հանրապետության` որպես զարգացող երկրի, տնտեսական զարգացման թե՛ միջինժամկետ եւ թե՛ երկարաժամկետ առկա սցենարները ենթադրում են բյուջեի դեֆիցիտ, որը, բնականաբար, ֆինանսավորվում է ներքին եւ արտաքին աղբյուրների հաշվին: Կառավարության կողմից հաստատված պարտքի ռազմավարության ներքո նշված դեֆիցիտի ֆինանսավորման ուղղությամբ անընդհատ իրականացվում են աշխատանքներ, մշտապես տարվում են բանակցություններ բոլոր հնարավոր բազմակողմ եւ երկկողմ դոնորների հետ, բոլոր հնարավոր տարբերակներից …
կարդալ ավելինԵթե հավատանք մեր պաշտոնյաների հայտարարություններին, տեղական արտադրությունն օրեցօր զարգանում է: Այդ մասին իր ելույթներում պարբերաբար նշում է թե՛ վարչապետ Տիգրան Սարգսյանը, թե՛ կառավարության անդամները։ Պարբերաբար կազմակերպվում են բիզնեսի զարգացման ծրագրերի քննարկումներ՝ ոլորտի զարգացման ուղղությամբ, սակայն հիմնականում խոսքը գործի չի վերածվում։ Ինչպես բազմիցս նշել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, հայաստանյան ներկայիս թեթեւ արդյունաբերության ոլորտի վերլուծությունը ցույց …
կարդալ ավելինԱնցնող տնտեսական շաբաթը տարօրինակ էր: Տնտեսական լրատվությունն ավելի մեծ հետաքրքրությամբ էր ընթերցվում, քան քրեականը: Հավանաբար` նաեւ այն պատճառով, որ մեր տնտեսությունն աներեւակայելի քրեականացված է: Այլապես, ասենք, ինչո՞ւ պիտի մեր իշխանությունները մի քանի ամիս շարունակ գաղտնի պահեն, թե ի վերջո ինչ գնով է Հայաստան ներմուծվում ռուսական գազը: Միայն երեկ մեր Էներգետիկայի նախարարությունը պաշտոնապես հաստատեց, որ բանակցություններ …
կարդալ ավելինՎերջերս շրջանառվող տեղեկատվությունների համաձայն` «Սպայկա» բեռնափոխադրող ընկերությունը, որը զբաղվում է նաեւ գյուղմթերքների մթերմամբ, սկսել է մթերման գործընթացը, սակայն մթերվող ապրանքների համար չի վճարում համապատասխան գումարը: Կարբի գյուղի բնակիչները, ովքեր առաջիններից էին, որ իրենց մրգերն առաջարկել էին «Սպայկային», հուսախաբ էին եղել` չստանալով ակնկալվող գումարները: Ըստ գյուղացիների, նույն ընկերության ներկայացուցիչները, առանց սահմանված պայմանագիր կնքելու, մթերել էին համապատասխան …
կարդալ ավելինՀայաստանում Լեռնային Ղարաբաղի մասին շատ են խոսում։ Սակայն խոսում են հիմնականում երկու դեպքում. երբ խոսքը վերաբերում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, կամ՝ երբ ղարաբաղա-ադրբեջանագծի սահմանին միջադեպեր են արձանագրվում։ Անգամ այս օրերին, երբ ԼՂՀ-ում ընթանում է նախագահական ընտրությունների քարոզարշավը, շատ քիչ տեղեկատվություն է հասնում Հայաստան, ավելի ճիշտ` ուշադրության արժանանում Հայաստանում։ Հայաստանում շատ քչերը գիտեն, թե ինչ …
կարդալ ավելին«Ավտովազ» ընկերությունը օրերս պաշտոնապես հայտարարել է «Lada» մեքենաների առաջարկված գների բարձրացման մասին: Մեքենաարտադրող ընկերությունը մտադիր է կրճատել առաջարկվող եւ դիլերների մոտ վաճառվող գների միջեւ տարբերությունը: Ըստ «ԱվտոՎազ» ընկերության մամլո ծառայության տեղեկատվության` «Lada» մակնիշի մեծ պահանջարկը շուկայում բերեց «Lada»-ի դեֆիցիտին: Արդյունքում` անբարեխիղճ մի շարք դիլերներ սկսեցին բարձրացնել «ԱվտոՎազի» արտադրանքի գինը եւ առաջարկել գնորդներին թանկ եւ շատ …
կարդալ ավելինԿառավարությունն ավանդույթը փոխեց: Հինգշաբթի օրվա փոխարեն` հերթական նիստը չորեքշաբթի անցկացրեց: Բայց դա որեւէ ազդեցություն չունեցավ ու ոչնչի վրա չազդեց: Համարյա չազդեց: Չհաշված այն փաստը, որ վարչապետն ու արդարադատության նախարարն իրար չհասկացան: Էլեկտրոնային մամուլը շտապեց հայտարարել, որ նրանք մի փոքր վիճել են: Պատճառը նոտարական գրասենյակների գործունեությունն է: Վարչապետը զայրացած հայտարարել էր, որ «մենք չենք կարող հանգիստ …
կարդալ ավելինՀՀ կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է մեր նախորդ հրապարակմանը, որի համաձայն պետական համակարգի աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություններ են առաջացել` կապված Կառավարության կողմից հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման հետ: Տեղեկացրել էինք, որ այդ փաթեթների` հատկապես ամառային հանգստի հետ կապված արտոնությունները տրամադրելու դիմաց, որոշ հիմնարկներում, այդ թվում` դպրոցներում, ղեկավարները «վերաբերմունք» են պահանջում: Տ. Սարգսյանը երեկ …
կարդալ ավելին««Բիզնեսի համար ավելի բարենպաստ եւ թափանցիկ միջավայր ստեղծել, միաժամանակ` չթուլացնել հսկողությունը», առաջնորդվելով այս սկզբունքով` Պետական եկամուտների կոմիտեն վերջին տարիների հետեւողական բարեփոխումներով զգալի առաջընթաց է արձանագրել մաքսային համակարգի` ընթացակարգերի պարզեցումից մինչեւ ձեւակերպումների ժամանակի կրճատման գործընթացներում»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող` եվրոպական եւ ԱՊՀ երկրներից ներմուծված ապրանքների մաքսային ձեւակերպումներն իրականացվում են Միջազգային ճանապարհային …
կարդալ ավելին«ՀայՌուսգազարդը» վերջապես հրապարակել է 2011թ. համախմբված ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը։ Դրանում նշված է, որ ընկերությունը տարին փակել է 15.4 միլիարդ դրամ վնասով։ Նշենք, որ 2010թ. ընկերության վնասը կազմել էր 10.8 միլիարդ դրամ։ Կուտակված վնասը 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28.5 միլիարդ դրամ։ Այսպիսով, ակնհայտ է դառնում, թե ինչու «ՀայՌուսգազարդը» չէր շտապում հրապարակել տարեկան հաշվետությունը: …
կարդալ ավելին