Տնտեսություն

Փոխվեցին՝ մինչեւ հավատալը

27.03.2012

Ծաղկաձորը հետաքրքիր տեղ է։ Եթե անգամ այն զբոսաշրջության միջազգային կենտրոն չդառնա, ինչպես խոստանում էին մեր իշխանությունները, ապա հետաքրքիր մտքերի արտահայտման թատերաբեմ հաստատ արդեն դարձել է։ Երեկ այստեղ հնչել են հերթական ուշագրավ խոսքերը, որոնց հեղինակը վարչապետ Տիգրան Սարգսյանն է։ Ինչպես տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական հաղորդագրությունից, Տ. Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի եւ …

կարդալ ավելին

Հերթական «անվճար պանիրը»՝ բանկային համակարգում

24.03.2012

Բանկային ավանդների շուկայում զարմանալի բաներ են կատարվում։ Առեւտրային բանկերը մեկը մյուսի ետեւից բարձրացնում են ավանդների տոկոսադրույքները։ Այդ երեւույթին մեր նախկին հրապարակումներից մեկում հպանցիկ անդրադարձել ենք, սակայն կրկին հիշեցինք դրա մասին, քանի որ երեւույթը շարունակվում է։ Ավանդների տոկոսադրույքի բարձրացումը զարմանալի չէր լինի, եթե դրան զուգահեռ` բարձրանային նաեւ վարկերի տոկոսադրույքները։ Սակայն վարկերի ոլորտում հակառակն է` տոկոսադրույքներն իջնում …

կարդալ ավելին

«Lydian»-ը Հայաստանում միջազգային ներդրումների «դեմքն է»

24.03.2012

– Ինչպե՞ս եք գնահատում «Ամուլսար» ծրագրի իրականացման ընթացքը ու ի՞նչ հանդիպումներ եք ունենալու Հայաստանում: – Ներկայումս «Ամուլսար» նախագիծն իր մեջ ավելի քան 3 միլիոն ունցիա ոսկի է պարունակում, ինչը նշանակում է, որ այն մտնում է աշխարհի ոսկու հանքավայրերի ցանկի վերին 15%-ի մեջ: Դա այն է, ինչով Հայաստանը կարող է իսկապես հպարտանալ: «Ամուլսարում» ոսկու ավելի մեծ …

կարդալ ավելին

Էսօր լավ է, քանց վուր վա՞ղը

22.03.2012

«Էրեկ լավ էր, քանց վուր էսօր»,- ասում են հայտնի երգի բառերը։ Ավագ սերունդն այս երգը շատ է սիրում։ Երիտասարդները՝ ոչ այնքան։ Սակայն խոսքերի հետ բոլորն էլ համաձայն են։ Ում հարցնես՝ գործերդ ինչպե՞ս են, կսկսի դժգոհել եւ պատմել, որ անցած տարի ավելի լավ էր (իհարկե, անցած տարի ավելի պակաս չէր դժգոհում)։ Սակայն, եթե հավատանք ՀՀ Կենտրոնական …

կարդալ ավելին

Ես գիտեմ, որ ամեն ինչ վերջացել…

20.03.2012

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, սակայն, ինչպես արդեն նշել ենք նախկին հրապարակումներում, հատկապես իշխանությունն արդեն տեւական ժամանակ մեկնարկել է քարոզչությունը։ Ճիշտ է, դա արվում է բավականին «ցիվիլ» տարբերակով՝ առանց նշելու որեւէ քաղաքական ուժի անուն։ Խոսքը վերաբերում է «Ես գիտեմ» արշավին, որին արդեն անդրադարձել ենք։ Հիմա մեկնարկել է «Ես գիտեմ»-ի երկրորդ փուլը, որն ավելի ճակատային …

կարդալ ավելին

Անհա՞շտ են

17.03.2012

Երեկ «Արմավիա» ավիաընկերությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Զվարթնոց» օդանավակայանը խախտել է չորեքշաբթի կնքած համաձայնագրի կետերը, ըստ որոնց` օդանավակայանը չի կատարել սահմանված պարտավորությունները եւ չի իջեցրել ծառայությունների սակագներն այն դեպքում, երբ «Արմավիան» վճարել է պարտքի 50%-ը: Ի դեպ, նշենք, որ հինգշաբթի օրը 2 ընկերությունների միջեւ կնքված համաձայնագրի համաձայն` օդանավակայանը պարտավորվել էր սակագներն իջեցնել, իսկ …

կարդալ ավելին

«Ակնթարթային» վարկ՝ գրեթե առանց ծախսերի եւ առանց տեղեկանքների

15.03.2012

Զարգացման Հայկական բանկի հաճախորդը վարկի տրամադրման որոշման մասին կտեղեկանա 1 օրվա ընթացքում Զարգացման Հայկական բանկի Սպառողական վարկերի բաժնի ղեկավար Մարտին Հովհաննիսյան Հիմնական խնդիրը, որի հետ առնչվում են մարդիկ վարկ ստանալիս, պահանջվող փաստաթղթերի մեծ քանակությունն է եւ վարկի տրամադրման գործընթացի երկարատեւությունը: Ի թիվս այլ սպառողական վարկերի, Զարգացման Հայկական բանկը մշակել է «Ակնթարթային» կոչվող սպառողական վարկատեսակը, որը …

կարդալ ավելին

Համաձայն չեն

15.03.2012

Երեկ «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությունը` CPS-ը, հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադարձել է ՏՄՊՊՀ-ի կողմից իրենց 100 մլն դրամով տուգանելու խնդրին: «Ինչպես արդեն տարածվել է մամուլի միջոցներով` ՏՄՊՊՀ-ի այսօրվա` մարտի 14-ի նիստում որոշում է ընդունվել գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանել «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությանը 100 միլիոն դրամով: Տեղեկացնում ենք, որ ՏՄՊՊՀ-ի այդ որոշումը մեզ պաշտոնապես դեռ …

կարդալ ավելին

Ապահովագրական շուկայի ներկան եւ ապագան

15.03.2012

Ի տարբերություն ֆինանսական բիզնեսի այլ ոլորտների, ապահովագրական գործը Հայաստանում գրեթե մեռած վիճակում էր անկախության ողջ շրջանում, եւ այսօր այն զանգվածային դարձավ միայն ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման համակարգի մուտքով: Մինչդեռ աշխարհում, մասնավորապես, արեւմտյան քաղաքակրթության մշակույթին հարող բոլոր առաջադեմ երկրներում ապահովագրությունը անբաժան կարեւոր տեղ է զբաղեցնում հասարակության կյանքում, նպաստում նրա զարգացմանը, եւ թվում է, որ առանց դրա լայն …

կարդալ ավելին

Երբ չկա բանավեճի մշակույթ

13.03.2012

Շատերի համար անսպասելիորեն, ՀՀԿ 13-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի ամենաինտրիգային մասը դարձավ դրա տնտեսագիտական հատվածը։ Ինտրիգի պատճառն այն էր, որ տնտեսագիտական մասն ավելի շատ հիշեցնում էր հեռակա բանավեճ՝ կառավարության տնտեսական գործունեությունը քննադատողների հետ։ Նախագահի խոսքերով, տնտեսության բնագավառում իրենք վկան են եղել «վայքննադատության իսկական խրախճանքի»։ Ս. Սարգսյանը կառավարության ընդդիմախոսներին մեղադրեց ոչ կոմպետենտ եզրակացություններ անելու, աչքակապությամբ զբաղվելու …

կարդալ ավելին

Երեւանը հավատում է արցունքներին

08.03.2012

Նախորդ օրերին Հայաստանի ողջ բնակչությունը համակ ուշադրությամբ հետեւում էր ՌԴ նախագահի ընտրություններին։ Թերեւս` ոչ պակաս ուշադրությամբ, քան սեփական երկրի ընտրությունների ժամանակ։ Այն, որ մեզ՝ հայերիս համար, ՌԴ ներքաղաքական վիճակն ու ընտրությունների արդյունքները անչափ կարեւոր են, գաղտնիք չէ։ Պատճառը միայն բարոյահոգեբանական չէ, որ հայերն անհանգստանում եւ հետաքրքրվում են իրենց դարավոր եղբոր ճակատագրով։ Կան նաեւ ավելի իրատեսական …

կարդալ ավելին

14 Բանկային ծառայություն՝ անվճար

08.03.2012

«Զարգացման Հայկական բանկը հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար նոր հնարավորություններ է ստեղծում առավել արդյունավետ օգտագործելու սեփական ֆինանսական ռեսուրսները: Մենք երկարատեւ համագործակցությունը գերադասում ենք ժամանակավոր ակցիաների մարտավարությունից»: Տիգրան Բադանյան Զարգացման Հայկական բանկի Վարչության նախագահի տեղակալ Արդեն ավելի քան մեկ տարի Զարգացման Հայկական բանկը, հատկապես փոքր ու միջին բիզնեսին անվճար մատուցում է բանկային 14 ծառայություն: Դրանք …

կարդալ ավելին

«Գրավիչ հիմք են ստեղծում»

08.03.2012

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը երեկ ընդունել է Վերակառուցման եւ Զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Թուրքիայի եւ Կովկասյան երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպի գլխավորած պատվիրակությանը: ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԿԲ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ գործունեությունը` նշելով, որ Հայաստանում իր գործունեության առաջին օրից այն մեծ դեր է ունեցել մեր …

կարդալ ավելին

Միահյուսվում են՝ տարանջատվելով

06.03.2012

Խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ հաստատվում են մեծամասնական ընտրակարգով առաջադրվել ցանկացող թեկնածուները։ Բոլոր նրանք, ովքեր թաքուն հույս ունեին, թե այս անգամ ԱԺ-ն փոքր-ինչ այլ կազմ կունենա, ամեն օր հիասթափություն են ապրում ու հարցնում՝ բա ասում էիք` գործարար պատգամավորներ չե՞ն լինի։ Ասողը իշխանությունն էր, ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ն։ Սակայն ՀՀԿ-ում այնքան էլ միամիտ չէին, որ լեզվի այդպիսի կոպիտ …

կարդալ ավելին

Եվրոպական ապաինտեգրացիա

03.03.2012

Քաղաքական ուժերն արդեն սկսել են նախընտրական քարոզարշավը։ Սակայն առայժմ ոչ մեկը, խոսելով տնտեսական ծրագրերի եւ տնտեսական խոստումների մասին՝ պատշաճ ուշադրություն չի դարձնում եվրոյի գոտու ճգնաժամին եւ դրա հնարավոր հետեւանքներին։ Եվ մինչ մենք նախանձելի համառությամբ գերադասում ենք չխոսել հնարավոր ճգնաժամի մասին, դրա առաջին «պտուղները» արդեն ի հայտ են գալիս։ Ընդ որում, դա արտացոլվում է ոչ թե …

կարդալ ավելին

Ընտրական մազոխիզմ

28.02.2012

Մի կողմից` պաշտոնական վիճակագրությունը փորձում է մակրոտնտեսական գեղեցիկ ցուցանիշներով տպավորություն ստեղծել, թե երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվում է, մյուս կողմից` այդ վիճակն այնքան նվազ մակարդակի վրա է, որ նույն պաշտոնական վիճակագրությունը չի կարողանում դա թաքցնել։ Այսպես, Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Պարենային ապահովություն եւ աղքատություն» զեկույցը, որտեղ բավականին հետաքրքիր տվյալներ են ներկայացված։ Ճիշտ է, դրանում 2011 …

կարդալ ավելին

Ինչպես «նվիրել» 43 միլիարդ

25.02.2012

Վերջին երկու օրերին հայրենի հեռուստաընկերությունները, մեկը մյուսին հերթ չտալով եւ նախանձելի հիացմունքով, խոսում են կառավարության դարակազմիկ նախաձեռնության մասին՝ «43 միլիարդանոց» նվերի։ Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը տեղի ունեցած իր նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ, «Հողի հարկի մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ …

կարդալ ավելին

«Տաշիրը» գնո՞ւմ է Cavalli-ն

23.02.2012

Երեկ ռուսական լրատվամիջոցները` հղում անելով իտալական պարբերականներից մեկին, տեղեկություն են հրապարակել, ըստ որի` ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը ցանկանում է գնել աշխարհահռչակ Roberto Cavalli ապրանքանիշը: Ըստ մամուլին հասած տեղեկությունների, գործարքի արժեքը կարող է հասնել 500 մլն եվրոյի: Իհարկե, Cavalli նորաձեւության տան հիմնադիր Ռոբերտո Կավալին հերքել է այդ տեղեկությունը` նշելով, որ իր ստեղծած …

կարդալ ավելին

Բանկերը գրեթե կապ չունեն տնտեսության հետ

23.02.2012

Վիճակագրությունը շարունակում է «ավետել» ոչ միայն տնտեսական ակտիվության բարձրացման եւ արդյունաբերական արտադրանքի մասին, այլ նաեւ՝ բանկային համակարգի զարգացումների մասին։ Նախորդող տարվա հերթական երկնիշ աճը վերաբերում է հենց բանկային համակարգին, ավելի կոնկրետ՝ վարկավորմանը։ Այսպես, պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2011 թ. վերջին կազմել են 1,337 տրլն դրամ (ընթացիկ փոխարժեքով` 3,4 մլրդ դոլար): 2010թ. համեմատ …

կարդալ ավելին

Զարգացման հայկական բանկը հանդես է գալիս նոր դիրքավորմամբ

23.02.2012

Զարգացման հայկական բանկը հանդես գալով նոր դիրքավորմամբ` որպես նոր որակի բիզնես մշակույթի եւ կորպորատիվ հարաբերությունների ձեւավորող, ներկայացնում է բանկային նոր ծառայությունների փաթեթ` ուղղված մասնավորապես փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, տնտեսության իրական հատվածում արվող ներդրումներին: Մասնավորապես առաջարկելով բանկային 14 կարեւորագույն ծառայություններ անվճար, Զարգացման հայկական բանկը հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար նոր հնարավորություններ է ստեղծում հետճգնաժամային …

կարդալ ավելին