Վերջին երկու ամիսների ընթացքում մենք արդեն հասցրել ենք երկու անգամ անդրադառնալ Հայաստան ներմուծվող բնական գազի գնին եւ «ՀայՌուսգազարդի» շուրջ կատարվող գործընթացներին։ Առաջին անգամ՝ ընտրություններից առաջ, երկրորդ անգամ՝ ընտրություններից հետո։ Ընկերության կայքում վերջապես հրապարակվել են 2011թ. համախմբված ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները։ Այդտեղ կան բավականին «սպասված» ցուցանիշներ։ Օրինակ այն, որ «ՀայՌուսգազարդը» տարին փակել է 15.4 միլիարդ դրամ …
կարդալ ավելինԵնթաակցիզային ապրանք ներկրող ընկերություններն այլեւս ստիպված չեն ապրանքի ակցիզային դրոշմանիշը փակցնել արտերկրում: «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված, 2012-ի հունվարից ներմուծվող սիգարների եւ մինչեւ 25 հազար շիշ ալկոհոլային խմիչքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման գործընթացն իրականացվում է մեր երկրում, ըստ Պետական եկամուտների կոմիտեի Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պետ Հայկ Ստեփանյանի, այդ նպատակով ստեղծված եւ …
կարդալ ավելինՎերջին ժամանակներում հաճախ են քննարկվում վառելիքի, մասնավորապես` բենզինի գները։ Բանն այն է, որ տեղական շուկայում բացասական երեւույթների սովոր սպառողների համար զարմանալի զարգացումներ եղան՝ բենզինը էժանացավ։ Անգամ մանկահասակ երեխան գիտի, որ Հայաստանը վառելիքային ռեսորսները ամբողջությամբ ներմուծում է, այդ թվում՝ նավթամթերքները։ Այսինքն՝ տեղական շուկայում նավթամթերքի եւ այդ թվում` բենզինի գինը կապված է փոխարժեքի հետ։ Նախկինում, երբ դրամը …
կարդալ ավելինԵրիտասարդ, կարող եւ աշխատասեր անձանց գործունեությունը Հայաստանում խթանելու համար, 2010թ. փետրվարի 16-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի թիվ 20Ա որոշմամբ գրանցվեց եւ լիցենզավորվեց «Բնակարան Երիտասարդներին» կազմակերպությունը: Ըստ առաջադրված ծրագրի, պետությունը խրախուսում է երտասարդների` երկրում հաստատվելու եւ գործունեություն ծավալելու որոշումները: Ավելին, այս ծրագրի միջոցով պետությունն աջակցում է երիտասարդներին` բնակարան ձեռք բերելու որոշման հարցում: Թեեւ Հայաստանում գործող 20 …
կարդալ ավելին«Կառավարությունը կաջակցի տնտեսության 11 ճյուղերի, որոնք զարգացման առավել մեծ պոտենցիալ ունեն: Ցավոք` առկա են ստվերային երեւույթներ, գերիշխող դիրքի դրսեւորումներ, որոնք կարող են վտանգել կառավարության ծրագրի կատարումը»,- երեկ ասել է ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Պարզ է, որ Գ. Մինասյանը փորձել է կառավարությանն ի սկզբանե ապահովագրել հնարավոր ձախողումից։ Սակայն գործոնները, …
կարդալ ավելինԱրդեն մի քանի տարի մեզանում քննարկվում են մարդատար մեքենաների` տաքսի ծառայությունների խնդիրները: Բողոքում են թե՛ վարորդները, թե՛ ուղեւորները, թե՛ կառավարությունը: Վարորդները սկզբում բողոքում էին դեղին պետհամարանիշեր եւ հաշվիչներ ունենալու պարտադիր պահանջից: Իհարկե, որոշ ժամանակ անց, չնայած այդ բողոքներին, տաքսի ծառայությունները ստիպված եղան հնազանդվել կառավարության այդ որոշմանը: Հարցը, սակայն, այսքանով չսահմանափակվեց: ՀՀ Կառավարության 2007թ. մարտի 22-ի …
կարդալ ավելինԱյս օրերին Երեւանի Գնունու փողոցում գտնվող շինանյութի շուկայի վաճառողներն անզուսպ զայրույթով են խոսում շինանյութի գների բարձրացման մասին: Նրանց ասելով` վերջին մեկ ամսվա ընթացքում շինանյութի գները սկսել են աստիճանաբար բարձրանալ: Եթե մեկ ամիս առաջ ներկերի միջին գինը 5000 դրամ էր, ապա այսօր այն կազմում է 6500 դրամ: Վաճառողների փոխանցմամբ` 400-500 դրամով բարձրացել է նույնիսկ հղկաթղթի գինը: …
կարդալ ավելին«ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության տվյալների բազան համապատասխանեցված է Համաշխարհային մաքսային կազմակերպության տվյալների բազաների հետ»,- երեկ կասուլիսում տեղեկացրել է Պետական եկամուտների կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը, ըստ որի` մաքսային ծառայությունը պատրաստ է ՀՄԿ ցանկացած անդամ երկրի հետ իրականացնել տվյալների նախնական փոխանակում, ինչի շնորհիվ ավելի կդյուրացվի մաքսազերծման գործընթացը` մի քանի անգամ կրճատելով ապրանքների մաքսային …
կարդալ ավելինՀայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տնտեսությունները հիմնականում կախման մեջ են գտնվում եվրոգոտու առկա իրավիճակից, որն այժմ այդքան լավ ժամանակներ չի ապրում: Այս մասին «Ռեգնում» գործակալությանն ասել է Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը: Ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլեւ ողջ աշխարհն է սպասում ու վերլուծում այն ամենը, ինչը տեղի է ունենում եվրոպական երկրներում. այս մասին …
կարդալ ավելինՀայաստանը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հարվածի տակ ընկավ, չնայած այդ հարվածն այնքան էլ բացասաբար չազդեց մեր երկրի տնտեսության վրա, քանզի այն ունի լավ կառուցված ֆինանսական սեկտոր: Այս մասին երեկ «Աճի եւ միջազգային փորձառությունների հնարավորությունները» խորագրով բիզնես ֆորումի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Առավել խոցելի էր շինարարության ոլորտը, որը, կարելի է …
կարդալ ավելին«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում հունիսի 22-ին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 419.18 դրամ: Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.05%-ով: Ընդհանուր առմամբ` երեկ բորսայում վաճառվել է 3.515.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 դոլարը գնվում է միջինը 416-418 դրամով եւ վաճառվում 420-422 դրամով:
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ն երկու ընթերցմամբ ընդունել է Սեւանա լճից հավելյալ 150 մլն խմ ջուր բաց թողնելու մասին օրինագիծը: Ընդ որում` օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի է ունեցել բավական արագ: Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ՀՀ կառավարության նիստում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը հանդես էր եկել «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սեւանա լճի …
կարդալ ավելինՕրեր առաջ գրվեց, որ ապակյա տարաներ արտադրող հայկական ընկերությունները հրաժարվում են արտադրանք վաճառել տեղական շուկայում, ինչի արդյունքում խնդիր էր ստեղծվել պտուղբանջարեղեն արտադրողների համար։ Գյուղնախարար Սերգո Կարապետյանը հունիսի 13-ին այդ հարցով խորհրդակցություն էր հրավիրել եւ մասնակիցներին առաջարկել էր մեկ-երկու օրվա լուծում գտնել։ Անցել է 6 օր, սակայն ոչ մի իրական քայլ չի արվել։ «Մենք չենք կարող …
կարդալ ավելինՌուսական «Գազպրոմի» հասույթը 2011թ. արտասահմանում գազի իրացումից հասել է 57 մլրդ դոլարի: Դա գերազանցել է 2010 թվականի ցուցանիշը մոտավորապես 23%-ով (նախորդ տարի գազի մոնոպոլիստը գազի արտահանումից ստացել է 44 մլրդ դոլար): Ընդ որում, այս ցուցանիշը ցածր է այն կանխատեսումից, որը «Գազպրոմի» ղեկավարությունը արել էր 1 տարի առաջ: Մոնոպոլիստի սպասումները չարդարացան, քանզի, ըստ նրա, կանխատեսման շահույթը …
կարդալ ավելին«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում երեկ` հունիսի 20-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 417.61 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.2%-ով: Ընդհանուր առմամբ, երեկ բորսայում վաճառվել է 1,275.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 415-416 դրամով եւ վաճառվում է 418-420 դրամով:
կարդալ ավելինԵրեկ միանգամից մի քանի պետական կառույցներ շտապեցին բնակչությանը ուրախացնել հերթական լավատեսական զեկույցներով։ Հիշեցնենք, որ երեկ նաեւ Կառավարությունն էր ԱԺ-ին ներկայացնում իր գործունեության ծրագիրը։ Հետաքրքիր զուգադիպություն էր։ Սակայն ավելի լավ է անցնենք կոնկրետ տվյալներին։ Նախ` սկսենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2012թ. նախնական մակրոտնտեսական ցուցանիշներից։ Ըստ ԱՎԾ-ի, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն …
կարդալ ավելին«Միջազգային ինտեգրման գործընթացը տարածաշրջանային ինտեգրմանը հակադրելը ճիշտ չէ»,- երեկ ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խոսելով հայ-վրացական ներկա հարաբերությունների մասին` նա նշել է, որ վերջին տարիներին կողմերը լուրջ բարելավում են արձանագրել հարաբերություններում: Երկու հարեւան երկրները հասել են քաղաքական պայմանավորվածության եւ ներկայում միասնական մաքսային համակարգ են մշակում: «Դա նշանակում է, որ մեր քաղաքացիները, …
կարդալ ավելինՄոտ մեկ շաբաթ առաջ մեծ աղմուկ բարձրացավ ապակյա տարաների հետ կապված։ Ապակյա տարաներ արտադրող հայաստանյան երկու ընկերությունները՝ «Սարանիստը» եւ «Գլաս Ուորլդ Քամփնին», տարբեր պատճառներով հրաժարվում էին ապակյա տարաներ վաճառել տեղական շուկայում։ Արդյունքում՝ պտուղբանջարեղենային արտադրությամբ զբաղվող ընկերությունները կանգնել են խնդրի առաջ եւ չեն կարողանում իրենց արտադրանքը հանել շուկա: Դժվար է ասել, թե խնդիրը որքանով է լուրջ …
կարդալ ավելինՀարազատ վիճակագրական ծառայությունն էլի երջանկացրեց բոլորիս: Շտապ հավաքագրված տվյալների ամփոփմամբ հրապարակեց 2012-ի առաջին հինգ ամիսների տնտեսական տվյալները: Փորձը ցույց է տալիս, որ «շտապ հավաքագրված տվյալներ» կոչվածը հետագայում փոփոխության համարյա չի ենթարկվում: Հաստատ չեն փոփոխվում տնտեսական աճ արձանագրող թվերը: Եթե փոփոխվում էլ են, ապա միայն ավելի փայլուն պատկեր կերտելու ուղղությամբ: Այնպես որ, կարելի է ուրախանալ նաեւ …
կարդալ ավելինԵրեկ կայացած կառավարության նիստում հաստատվեց ՀՀ Կառավարության 2012թ. ծրագիրը, որում ընկած են հիմնականում 3 գերակայություններ` Տնտեսության մրցունակության բարձրացում` որպես երկարաժամկետ կայուն աճի գլխավոր պայման, մարդկային կապիտալի զարգացում եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում: Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ծրագրի հիմքում ընկած է այն գաղափարը, որ պետությունը պարտավոր է մարդու համար ստեղծել արժանապատիվ ապրելու եւ արարելու լավագույն հնարավորությունները: Կառավարության …
կարդալ ավելին