Հայաստանը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հարվածի տակ ընկավ, չնայած այդ հարվածն այնքան էլ բացասաբար չազդեց մեր երկրի տնտեսության վրա, քանզի այն ունի լավ կառուցված ֆինանսական սեկտոր: Այս մասին երեկ «Աճի եւ միջազգային փորձառությունների հնարավորությունները» խորագրով բիզնես ֆորումի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Առավել խոցելի էր շինարարության ոլորտը, որը, կարելի է ասել, սմքեց»,- ասել է նա: Հիշեցնենք, որ պաշտոնական վիճակագրության վերջին տվյալներով` շինարարության ոլորտը շարունակում է սմքած մնալ. Այս տարվա առաջին 5 ամիսներին ոլորտն անկում է ապրել 8%-ով: