դեմքեր

50 լոբալ հայերը. Վահե Ամիրբեկյան

28.06.2012

Վահե Ամիրբեկյանն ապրում է ԱՄՆ-ում եւ աշխատում է PayPal ընկերությունում: Ծնվել է Երեւանում 1970 թվականին: Երկու տարի սովորել է Երեւանում, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետեւ շարունակել է ուսումը Լեհաստանում` Կրակովում: Լեհաստանում աշխատել է ամերիկյան Motorola ընկերությունում: Այնուհետեւ տեղափոխվել է ԱՄՆ, աշխատել է մի քանի start-up ընկերություններում, Cisco-ում, eBay-ում: Ներկայումս աշխատում է PayPal ընկերությունում` որպես ռիսկերի վերլուծության …

կարդալ ավելին

50 գլոբալ հայերը. Միհրան Վարդանյան

21.06.2012

«Հայաստանում, ինչպես գիտեք, ծնողները հաճախ մեծ ազդեցություն են ունենում երեխաների մասնագիտության ընտրության հարցում: Ինձ մոտ պատկերը մի փոքր այլ էր: Ծնողներս միշտ ասում էին, որ ես կարող եմ ընտրել ցանկացած մասնագիտություն, միայն թե այդ բնագավառում պիտի լինեմ առաջինը: Հորեղբայրս Ռուսաստանում հայտնի միկրովիրաբույժ է, եւ աչքիս առաջ ունենալով իր օրինակը` մինչեւ 6-7-րդ դասարանները ցանկանում էի բժիշկ …

կարդալ ավելին

50 գլոբալ հայերը. Արտակ Քալանթարյան

07.06.2012

Արտակ Քալանթարյանը ծնվել է 1963թ. Երեւանում, հանրահայտ գրող-հրապարակախոս, դրամատուրգ Արտաշես Քալանթարյանի ընտանիքում: 1985թ. ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետը: 1993թ. աշխատանքի է հրավիրվել ԱՄՆ Բոստոն քաղաք: 10 տարի (1996-2006թթ.) աշխատել է Microsoft կորպորացիայում, այնուհետեւ` Amazon ընկերությունում: 2007թ. հիմնադրել է իր սեփական IT ընկերությունը, որը կոչվում է Burly Marmot Software: Արտակն ամուսնացած է, ունի որդի եւ …

կարդալ ավելին

«Դեմոկրատիան սխալ աշխատող համակարգ է»

10.05.2012

Ասում է աստղագետ, Ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, Կանարյան կղզիների «Աստղաֆիզիկայի եվրոպական հաստատության» հետազոտող եւ տարբեր նախագծերի ղեկավար Գարիկ Իսրաելյանը Գ. Իսրաելյանի հետ զրույցը ոչ միայն հետաքրքիր է, այլեւ բավական ուսուցողական: Նրա հետ զրույցի թեման այնքան անսահման է, ինչպես տիեզերական օրենքների մասին խոսելը: Գ. Իսրաելյանի հետ մեր զրույցը սկսեցինք այս տարվա ապրիլի 23-ին Կանարյան կղզիների իտալական «Գալիլեո» …

կարդալ ավելին

Արթուր Աբրահամը նախընտրում է հայ աղջիկներին

19.04.2012

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին եւ Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտից հետո, որպես կանոն, գալիս է Հայաստան` հանգստանալու եւ «ոգեշնչվելու»: Հերթական հաղթանակից հետո բռնցքամարտիկը կրկին Երեւանում է: Bravo.am-ի հետ չեմպիոնը խոսել է երկրպագուների համար ունեցած անակնկալի եւ իր նախասիրությունների մասին: Երեւանում հանգստանում է «Ինչպես միշտ, շատ հաճելի է, որ …

կարդալ ավելին

Ռուբեն Վարդանյան. «Մեզ սպասում է ռեֆորնացիա, հեղափոխություն կամ էլ ինկվիզիցիա»

07.02.2012

Ռ. Վարդանյանը ծնվել է 1968թ. մայիսի 25-ին, Երեւանում: Ամուսնացած է, ունի չորս երեխա: Սովորել է Մոսկվայի պետական համալսարանում, INSEAD-ում, Հարվարդի բիզնես դպրոցում: Մոսկովյան կառավարման ՍԿՈԼԿՈՎՈ դպրոցի գործընկեր-հիմնադիր եւ Համակարգող խորհրդի անդամ է: – Հունվարի վերջին ռուսական թերթերը գրեցին, որ «Տրոյկա Դիալոգն» «այլեւս գոյություն չունի»` նկատի ունենալով, որ ընկերությունը Սբերբանկին վաճառելու գործարքի ավարտից հետո «Տրոյկայի» բրենդը …

կարդալ ավելին

«Կուսակցություններն անելիք չունեն»

02.02.2012

Հերթական այցով Լոնդոնից Հայաստան էր ժամանել հասարակական, մշակութային եւ եկեղեցական գործիչ, գրող-հրապարակախոս, բարերար Ասատուր Կյուզելյանը: Նա չափազանց վառ անհատականություն է: Տարիների ընթացքում նա մտերիմ հարաբերություններ է ունեցել Պարույր Սեւակի, Նաիրի Զարյանի, Հովհաննես Շիրազի, Վահագն Դավթյանի, Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի, Հրաչյա Ղափլանյանի, Հենրիկ Մալյանի, Վիլյամ Սարոյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Պավել …

կարդալ ավելին

«Ամենակարեւորն այն է, որ երեխադ լավ մարդ մեծանա»,- ասում է Հենրիխ Մխիթարյանը

26.01.2012

Հունվարի 21-ին Հենրիխ Մխիթարյանը կդառնա 23 տարեկան:Հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին է:Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշել է 2007 թ. հունվարի 14-ին, Պանամայի հետ ընկերական խաղում:Կարիերան սկսել է Երեւանի «Փյունիկ» ակումբում, 2009թ. հունիսին պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգ» ակումբի հետ:2010 թ. օգոստոսին 5 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյորի» հետ:2009 թ. եւ 2011թ. ճանաչվել է «Հայաստանի …

կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյան. «Գուցե իմ ամբողջ կյանքը խենթություն է»

19.01.2012

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975թ. հունիսի 1-ին Իջեւանում: 1991-1995թթ. սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում: 1995թ. հեռացվել է ԵՊՀ-ից: 1999-ից «Հայկական Ժամանակի» գլխավոր խմբագիրն է: Ունի երեք երեխա, բայց կնոջ հետ մինչ օրս «պաշտոնապես» ամուսնացած չէ: Համարվում է Հայ ազգային կոնգրեսի առանցքային գործիչներից մեկը: – Թերթելով Ձեր կենսագրականը, իմացանք, որ դպրոցն ավարտելուն պես դիմել եք ԵՊՀ …

կարդալ ավելին

Թիերրին երջանկացնում է կանանց

19.01.2012

Ոսկերչական բացառիկ, օրիգինալ եւ անհատական իրերի սիրահարները չափազանց լավ գիտեն Փարիզի «Մարե» թաղամասում գտնվող հայազգի հայտնի ավանգարդ ոսկերիչ-դիզայներ Թիերրի Վանդոմի Thierry Vendome (Թուխդարյան) արվեստանոց-խանութ-սրահը: Թ. Վանդոմը ծնվել է 1964թ. մայիսի 1-ին, Փարիզի մերձակայքում գտնվող Վիլմոմբլ քաղաքում, արվեստագետների ընտանիքում: Մինչ այդ ֆրանսիացիները հմայված էին նրա հոր` ոսկերչության աշխարհահռչակ վարպետ Ժան Վանդոմի ստեղծագործություններով: Թիերրիի հայրը` Ժան Վանդոմը, …

կարդալ ավելին

Հրայր Թովմասյան. «Չեմ հասկանում ֆուտբոլ չսիրող մարդկանց»

20.12.2011

– Դուք այն սակավաթիվ հայ պաշտոնյաներից եք, ովքեր ազատ են շփումների մեջ եւ անմիջական: Ձեզ հաճախ կարելի է տեսնել քաղաքի փողոցներից որեւէ մեկով հանգիստ քայլելիս: Դա այնքան էլ զարմանալի չէր լինի, եթե մենք ապրեինք Բելգիայում կամ Լյուքսեմբուրգում, սակայն մեր իրականության մեջ պաշտոնատար անձանց մեծամասնությունը շրջում է շքեղ մեքենաներով եւ քայլում թիկնապահների ուղեկցությամբ: – Պաշտոնի հանդեպ …

կարդալ ավելին

Տիգրան Դավթյան. «Միշտ սիրահարվում էի կին տնտեսագետներին»

15.12.2011

– Տեղյակ եմ, որ կիթառ եք նվագում: Իսկ ո՞վ է Ձեզ սովորեցրել նվագել: – Նվագում եմ շատ փոքր տարիքից, երեւի 7-8 տարեկանից: Երբ ծնողներս հավաքվում էին իրենց ընկերների հետ, միշտ նախանձով էի հետեւում այդ հավաքույթներին: Հայրիկիս մտերիմ ընկերն է սովորեցրել` Առաքել Առաքելյանը: Նա հայտնի նկարիչ էր, շատ-շատ լավ էր նվագում, «դուշա կոմպանիի» որ ասում են, …

կարդալ ավելին

Հրանտ Բագրատյան. «Շատ եմ ուզում ալբոմ թողարկել»

01.12.2011

Տնտեսագետների եւ գործարարների շրջանում նրան անվանում են «ռոմանտիկ վարչապետ»: Քչերին է հայտնի, որ մինչեւ կառավարություն գալը Հրանտ Բագրատյանը եղել է երաժիշտ եւ նվագել է բլյուզ: Քչերը գիտեն նաեւ, որ նա հմուտ լողորդ է: Վերջերս Հրանտ Բագրատյանը դարձել է տնտեսագիտության ոլորտում նոր տեսության` մեգաէկոնոմիկայի հիմնադիրը, որն, իր համոզմամբ, երրորդ տնտեսագիտությունն է` միկրո եւ մակրոէկոնոմիկաներից հետո: «Անսովոր» …

կարդալ ավելին

«Հայաստանի իշխանավորներն ուտում են ոչ թե հաց, այլ բիսկվիտ»

29.09.2011

Ասում է Մերձավոր Արեւելքում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ, Միջազգային «Հայ սեւ գոտիներ» միության հիմնադիր-նախագահ, Քոնգ ֆու Ուշուի վարպետ, դոկտոր Կարո Քեբաբջյանը – Նախ՝ ինչպե՞ս հասկանալ Մերձավոր Արեւելքում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ լինելու հանգամանքը, երբ ԼՂՀ-ի անկախությունը դեռ միջազգայնորեն ճանաչված չէ: – Չնայած այն հանգամանքին, որ ԼՂՀ-ն դեռ ճանաչված չէ աշխարհում` եւ որեւէ երկրում դեռ հնարավոր չէ ԼՂՀ …

կարդալ ավելին

«Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը մեթոդական ճիշտ աշխատանքի մեջ է»,- ասում է PR-ի մասնագետ Վազրիկ Բազիլը

20.09.2011

Վազրիկ Բազիլը գերմանահայ գիտնական է, փիլիսոփայական գիտությունների դոկտոր եւ Գերմանիայի՝ PR-ի ամենահեղինակավոր մասնագետներից մեկը։ Հայաստան կատարած այցի ընթացքում հասցրել է ասուլիս տալ, որտեղ բավականին սուր քննադատել էր մեր պաշտոնյաներին՝ ՀՀ-ն արտերկրում պատշաճ կերպով ներկայացնել չկարողանալու համար։ Վ. Բազիլի հետ մեր հարցազրույցը սկսեցինք նրա արտահայտած այն մտքից, որ պետք չէ օտարերկրացիներին ներկայանալ միայն հայկական ժողովրդական պարերով, …

կարդալ ավելին

Հարավային Կովկասի պատմությունը՝ Մելիք-Շահնազարովների տոհմի պատմության միջոցով

25.08.2011

Արսեն Մելիք-Շահնազարյանը հայտնի լրագրող-միջազգայնագետ է, քաղաքագետ: Վերջերս լույս է տեսել նրա «Վարանդի մելիքները` կայսրությանը ծառայելիս» գիրքը, որը նա նվիրել է հոր` հայտնի դիվանագետ Աշոտ Զարեհի Մելիք-Շահնազարովի հիշատակին: Գրքում ակնարկներ են Ղարաբաղի Մելիք-Շահնազարովների իշխանական տոհմի եւ նրանց տոհմական կալվածքի` Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաք Շուշիի մասին: Հեղինակը յուրօրինակ ու հետաքրքրաշարժ ձեւով պատմում է իր տոհմի ներկայացուցիչների ճակատագրի …

կարդալ ավելին

Ֆրանսիացիներն ու հայերն իրար շատ նման են

26.06.2010

Ալեքս Երամյանն, արդեն երեք տարի է, հաստատվել է Հայաստանում: Նրա` հայրենիքի մասին պատկերացումները ձեւավորվել էին դեռեւս իր տատիկի պատմությունների շնորհիվ: Նա առանձնակի հմայքով է խոսում Հայաստանի ու հայաստանցիների մասին, ավելին` ինքն իրեն եւս համարում է հայաստանցի: Դեռեւս 2 տարի առաջ նրա կողմից հիմնադրված «ԱՅՕ-պրոդ» ընկերությունը Երեւանում պետք է համերգային բեմադրություն ներկայացներ, որը բացառիկ էր լինելու …

կարդալ ավելին

Հենդել, Բախ, Կոմիտաս

21.05.2010

Երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի համար այս երեք անունն է արդարացնում «երաժշտություն» հասկացությունը: Եվ, թերեւս, սրանով պիտի բացատրել, թե ինչու են Վահագն Ստամբոլցյանի` Բախի, Հենդելի եւ Կոմիտասի գործերի երգեհոնային կատարումները համարվում անգերազանցելի: – Մաեստրո՛, երգեհոնը նախեւառաջ ասոցիացվում է Բախի երաժշտության հետ: Բախը դասական, հոգեւոր երաժշտության գագաթն է: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլիներ, եթե Մենդելսոնը Բախից մոտ 200 …

կարդալ ավելին

«Ռոք երաժիշտները վախենում են դրախտ ընկնելուց»

27.04.2010

– Այնուամենայնիվ, գուցե ռոք երաժշտության հեռավոր արմատները հենց Հիսուս Քրիստոսի՞ց են գալիս: – Դա արդեն աստվածաբանական զրույցի թեմա է, ինչի մասին ես նախընտրում եմ չխոսել: Իսկ Դուք կարծում եք, թե նա բողոքի տարր չէ՞ր պարունակում: Որոշ իմաստով նա եկել էր քանդելու, եւ դեռ խոստացավ, որ էլի է գալու: Նա ասում էր. ես սուր եմ բերում …

կարդալ ավելին

«Մարդկության օրիգինալ կոդերը գտնվում են Հայաստանում»

11.03.2010

– Ե՞րբ գնացիք Հայաստանից: – Ես միշտ էլ Հայաստանում եմ եւ որեւէ տեղ չեմ գնացել: Այսպես ասած, իմ սիրտը միշտ լեռներում է (ժպտում է.- Մ.Մ.): – Բայց փաստացի Դուք հիմա Հայաստանում չեք: – Հասկանում եք` ես ինձ Հայաստանից գնացած չեմ զգում: Միգուցե հարցադրումը փոխեիք` հարցնելով, թե որքան ժամանակ է` Հայաստանում չեմ ապրում: Ընդհանրապես Հայաստանից գնացած …

կարդալ ավելին