դեմքեր

«Շատ եմ սիրում տատիկի դեր խաղալ»

07.09.2005

«Կարգին հաղորդումը» հեռուստատեսային երգիծական հաղորդումների մեջ շատ արագ գրավեց հեռուստադիտողի համակրանքը: Այժմ Հայկոն եւ Մկոն արձակուրդի մեջ են: Հայկոն՝ Հայկ Մարությանը, միանգամայն հարգելի պատճառով գտնվում է Չեխիայում, քանի որ Հայկի ազգությամբ չեխ կինը շուտով նրան երեխա կպարգեւի: Իսկ Մկոն՝ Մկրտիչ Արզումանյանն, արձակուրդը վայելում է ընտանիքի կենցաղային հարցերը լուծելով: Այդ իսկ պատճառով, մենք Մկոյին փոքր-ինչ կտրեցինք …

կարդալ ավելին

Հմայակը փնտրում է իր Ժոզեֆինային

27.08.2005

– Ասում են՝ դուք հետաքրքիր համեմատություններ եք անում քաղաքական գործիչների վարքագծի տարբեր դրսեւորումների հետ կապված: Ձեր անձի հետ կապված համեմատություններ ձեր մտքով չե՞ն անցնում: – Դուք երեւի նկատի ունեք այն, որ յուրաքանչյուր մարդ կենդանական աշխարհի ինչ-որ ներկայացուցչի է հիշեցնում, բայց վախենում եք ուղիղ ասեք… – Անկեղծ ասած՝ ես բոլորովին դա նկատի չունեի, բայց եթե դուք …

կարդալ ավելին

«Հայաստանում ես յոգա էի պարապում դիվանագետների փոքր խմբի հետ»

27.08.2005

– Ձեր ամուսնու աշխատանքը Հայաստանում ավարտվել է: Ուրա՞խ եք, որ Հայրենիք եք վերադառնում։ – Մենք Հնդկաստան չենք վերադառնում, քանի որ իմ ամուսինը նոր նշանակում է ստացել Սուդանում, եւ մենք Երեւանից միանգամից պետք է Խարտում մեկնենք: 2 օրից պիտի ճանապարհ ընկնենք։ Ուրա՞խ եմ, թե՞ ոչ. իհարկե, պիտի պատասխանեմ՝ ոչ։ Մենք երբեք ուրախ չենք լինում՝ հեռանալով այն …

կարդալ ավելին

Շիզոֆրենիայի տրամաբանությունը

27.08.2005

– Ո՞վ է Իդա Մարտիրոսյանը՝ ֆիզիկո՞ս, լրագրո՞ղ, թե՞ քաղաքական գործիչ: – Ընդհանուր առմամբ, ես կցանկանայի, որ ինձ առաջին հերթին ճանաչեին որպես կին եւ մարդ, իսկ հետո միայն մնացածը: Այն ամենը, ինչով դու զբաղվում ես կյանքում, քո անբաժանելի մասն է եւ այս կամ այն կերպ իր հետքն է թողնում հետագա գործունեությանդ վրա: Ֆիզիկոսի կրթությունս օգնում է …

կարդալ ավելին

Մոսկվայում կոնյակ-բաստուրմայով այլեւս հարց չես լուծի

27.08.2005

KBH-ի «Նոր հայեր» թիմի պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը 2000 թվականից բնակվում է Մոսկվայում, սակայն բիզնես ծրագրեր է իրականացնում նաեւ Երեւանում: Նա սպասումներ ունի, որ օրերից մի օր կյանքի, բիզնեսի իր պահանջները կհամապատասխանեն երկրի զարգացմանն ու վեկտորին, եւ նա մշտապես կվերադառնա, կշարունակի իր գործունեությունը, այս ժամանակահատվածում Մոսկվայում ձեռք բերած փորձը կկիրառի Հայաստանում: Իսկ այսօր արդեն Արթուր Ջանիբեկյանն …

կարդալ ավելին

Իմ տղան Արթուր Բաղդասարյանից պակաս խելացի չէ

27.08.2005

– Ասում եք՝ վիրավորվա՞ծ եք մեր թերթից: – Ձեր թերթի անցյալ տարվա համարներից մեկում գրել եք, թե՝ ի՞նչ ընդդիմություն Մանուկ Գասպարյանից, եթե նրա տղան մաքսատանն է աշխատում: Իմ տղան մաքսատանն ընդամենը շարքային աշխատող է, աշխատանքի է ընդունվել մրցութային կարգով: Հետո իմ տղան, ասենք, Արթուր Բաղդասարյանից փոքր է ընդամենը 2 տարով, եւ պակաս խելացի էլ չի, …

կարդալ ավելին

«Վերջին 20 տարում ինքս եմ ընտրում Արշակ սադոյանի հագուստն ու կոշիկները»

27.08.2005

– Հե՞շտ է լինել Արշակ Սադոյանի կինը:   – Տանը նրա հետ դժվար չէ: Պարզապես նրա գործունեության հետ կապված՝ շատ հաճախ դժվար է այնքանով, որ պետք է լսել, ըմբռնել, թե ինչ է նա ասում: Իսկ որպես ամուսին եւ հայր` նա իդեալական մարդ է: Նա շատ նրբորեն է ըմբռնում դիմացինի հոգեբանությունը: Եվ ես գտնում եմ, ոչ …

կարդալ ավելին

Բուրջանաձեն դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտի

27.08.2005

Հրանուշ Հակոբյանը ներկայիս խորհրդարանի միակ կին պատգամավորն է, որ ընտրվել է մեծամասնական ընտրակարգով։ Նա գտնում է, որ կնոջ դերը քաղաքականության մեջ պետք է լինի ավելի շատ կոմպրոմիսների դաշտում, եւ չի թաքցնում, որ իրեն դուր չի գալիս, օրինակ, Նինո Բուրջանաձեի չափազանց ակտիվ գործունեությունը։ Դեռեւս կոմերիտական տարիքից գտնվելով ակտիվ քաղաքականության մեջ, Հրանուշ Հակոբյանը «հաջողացրել է» ոչ միայն …

կարդալ ավելին

Անհնարին վիճակ

27.08.2005

– Ինչո՞ւ եք ջղայնացած: – Ջղայնացած եմ, որովհետեւ մարդկային անմտությունը կորցրել է չափի զգացումն առհասարակ: Դարձել է անհնարին եւ անկառավարելի: Այս ազգը ոչ մի եզրակացություն չհանեց՝ էլ չեմ ասում երկրաշարժից կամ ինչից: Դարեր շարունակ արաբը, մոնղոլը, սելջուկը, պարսիկը, ռուսը հերթով կոտորել են այս ազգին: Ինչի՞ համար: Որովհետեւ այս ազգն ահավոր ծանրաբեռնված է չարիքի աուրայով: 5000 …

կարդալ ավելին

Գիտեմ՝ ինչ եմ ուզում

03.08.2005

Միհրանը 20 տարեկան է, ապրում է Կալիֆոռնիայում ու շփվում ամերիկյան խոշոր փոփ-աստղերի հետ՝ պարում նրանց պարախմբերում, պարեր բեմադրում ու պարային ստուդիայում պարել սովորեցնում: Հայրը հայտնի խորեոգրաֆ Կարո Կիրակոսյանն է, ում հետ յոթ տարեկան Միհրանը Ամերիկա տեղափոխվեց: Ի՞նչ է բեմը՝ Միհրանը լավ գիտի: Գիտի նաեւ, ինչ հսկայական աշխատանք է պահանջում հանրության առաջ լավ ելույթ ունենալը: Փոփ-աստղ …

կարդալ ավելին

Հայերն աշխարհում

03.07.2005

«Դա միայն աշխատանք չէ, ոչ էլ՝ մասնագիտություն: Դա կիրք է: Վերջիվերջո ես ահռելի պատասխանատվություն եմ իմ ուսերին վերցնում, եւ մարդկանց կյանքում փոփոխություններ անում», – ասում է ամերիկահայ բժիշկ, նեյրոխիրուրգ, The Skull Base Institute-ի (Գանգաբանության ինստիտուտի) տնօրեն Հրայր Շահինյանը: Այդ կենտրոնը մեծ հեղինակություն ունի: Իսկ մինչ Cedars Sinai Medical Centre-ում նման կենտրոն ստեղծելը, Հ.Շահինյանը երկար տարիներ …

կարդալ ավելին

Լուրջ գործ

27.06.2005

– Ասում եք՝ հարցազրույց տալը լուրջ գո՞րծ եք համարում: – Այո, լուրջ գործ եմ համարում: Ես մարդկանց հետ քիչ եմ շփվում: Քիչ շփվել չի նշանակում կտրվել հասարակությունից, իմ խոսքն, ահա, հասարակությանը հասնում է հարցազրույցների միջոցով: Իսկ իմ մեջ շատ բան է կուտակվում հասարակությանը փոխանցելու, ինչը ես անում եմ հարցազրույցների միջոցով: – Իսկ նկարչությունն ի՞նչ է, …

կարդալ ավելին

Անցյալ ժամանակով

27.06.2005

Հետո, երբ իմացավ նրանց հայ լինելն, ուզում էր հյութերի փողը հետ տալ կամ հյութ հյուրասիրել, բայց հանդիպելով դիմադրության, մյուս կողմից էլ՝ ինձ տեսնելով, սկսեց պատմել մի բան, որն առաջին հերթին նպատակ ուներ ցուցադրելու տեղի հայերի դերն ու նշանակությունը։ «Այստեղ հայերու ձեռքն ամեն բիզնեսներ կար, բայց հիմա բան մըն ալ չկա։ Հայերը, որ կային աստեղը, ամենեն …

կարդալ ավելին

Իրերը ծնվում են էմոցիաներից

22.05.2005

Նուռը փիլիսոփա միրգ է: Իսկ դիզայներ Նուռը (Արման Դավթյանին այդպես են կոչում)՝ փիլիսոփա ոսկերիչ ու քանդակագործ: Իր յուրաքանչյուր ստեղծածի մեջ, լինի դա քանդակ թե զարդ, նա դիմանկար է պատկերում կամ որոշակի տրամադրություն: Պարզապես զարդ չկա, կան անձնավորված զարդեր: Եվ յուրաքանչյուր զարդ պետք է ընդգծի տիրոջ նկարագիրը, այլապես՝ այն անդեմ մետաղային ձուլվածք է, նույնիսկ, եթե մետաղները …

կարդալ ավելին

Հայ հրաշագործը Լաս Վեգասից

13.05.2005

Օրերս դատարանը մերժեց ամերիկացի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի DaimlerCrysler ավտոկոնցեռնին ներկայացված հայցը, ըստ որի՝ Քըրքորյանը պահանջում էր փոխհատուցել բաժնետոմսերի գնի անկման պատճառով իր կրած 1,2 մլրդ դոլարի կորուստները: Սակայն այդ որոշումը բնավ էլ չի սասանի միլիարդատիրոջ ֆինանսական վիճակը: Լինելով հայկական գաղթականների աղքատ ընտանիքի ամենակրտսեր երեխան, Քըրքորյանը դպրոցական տարիներին աչքի էր ընկնում իր խուլիգանական արարքներով: Դպրոցում նա …

կարդալ ավելին

Սիրելի հայեր, եկեք իրարից սովորենք

13.05.2005

Բորիս Բուրդան՝ «Ի՞նչը: Որտե՞ղ: Ե՞րբ» ակումբի ամենաբայրացակամ, ամեն ինչ իմացող ու համակրելի գիտակը, Երեւան է եկել իր հեղինակային «ԹՍցրվՏ ր ըցՐՊՏռ» ծրագիրը նկարահանելու նպատակով: Պրն Բուրդան ինքն իրեն ոչ պրակտիկ մարդ է համարում, քանի որ չի խնդրում ոչ մեկին իր մասին հոդված ու հաղորդում անել, բայց երբ իրեն են ինչ-որ բան խնդրում՝ երբեք չի մերժում: …

կարդալ ավելին

Նանի Օսկանյան. «Որդիներիս ապագան միայն Հայաստանում է»

12.05.2005

– Տիկին Օսկանյան, սովորաբար պարոն Օսկանյանը հարցնո՞ւմ է, թե ինչ նվեր կցանկանայիք ստանալ: Եվ ի՞նչ է նվիրել այս մարտի 8-ին: – Ոչ, երբեք չի հարցնում` ինչ առնի, ես գիտեմ, ինչ պիտի նվիրի՝ ծաղիկներ: Երեկվա նվերն էլ վարդեր էին: – Իսկ քանի՞ հատ: – Անկեղծ ասած, չեմ հաշվել, բայց մեկ հատ էլ բերի, OK է, կարեւորը, …

կարդալ ավելին

Բացատրելն ավելի դժվար է, քան ցուցադրելը

07.05.2005

Նանա Սահակյանցը տաղանդավոր նկարիչ-մոդելավորող ու օրիգինալ մարդ է, կարողանում է նկատել եւ ստեղծել գեղեցիկ ու տպավորիչ պատկերներ: Նրա աշխատանքների ոճը շատ ուրույն է, միանգամից տարբերվում է ուրիշների արածից՝ մի քիչ հեգնական, թեթեւ ու բարձրաճաշակ: 1997 թվականին ստեղծված «Զատիկ» նորաձեւության սրահը Նանա Սահակյանցի ստեղծագործությունն է: – Ինչի՞ց սկսվեց «Զատիկը»: – Սկսել ենք մանկական հագուստից՝ անում էինք …

կարդալ ավելին

«Լիլիթ» պիտակը թաքցնելու կարիք չկա

07.05.2005

33-ամյա Լիլիթ Մարգարյանն արդեն 10 տարի աշխատում է նորաձեւության ոլորտում, ունի իր գեղեցիկ ու կոկիկ նորաձեւության սրահը, որտեղ 3 դերձակ է աշխատում: 1992 թվականին Մոսկվայի Տեքստիլ ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժինն ավարտելուց հետո նա վերադարձավ Երեւան ու փորձեց մոդա ստեղծելու արվեստը արդիական դարձնել: – Ճգնաժամի տարիներ էին: Ոչինչ չկար, արտադրությունը կանգնել էր: Մեր նորաձեւությունը տասը տարով …

կարդալ ավելին

Երեւակայել պետք է դասականն իմանալուց հետո

07.05.2005

«Ապոլլո» խանութ-սրահի հրավերով երկօրյա այցով Երեւանում էր հանրաճանաչ մոդելյոր Վյաչեսլավ Զայցեւը: Նա սկսել է իր նորաձեւությունը ստեղծել, երբ ոչ ոք չգիտեր՝ ինչ են նշանակում haute couture եւ pret-a-porte բառերը: Սովետական ժամանակներում նրան «կարմիր Դիոր» էին անվանում, նա ԽՍՀՄ առաջին մոդելյորն էր, ում հրավիրեցին Փարիզ՝ բարձր նորաձեւության ցուցադրումներով։ Հիմա շատ բան է փոխվել։ Զայցեւի Նորաձեւության տունն …

կարդալ ավելին