Գալուստ Գյուլբենկյանի ընտանիքի ծագումը հասնում է մինչեւ 4-րդ դար: Նրա նախնիները Ռշտունի նախարարներն էին, որոնք իշխում էին Պատմական Հայաստանի Վանա լճի հարավային կողմում` Ռշտունիքում: 11-րդ դարում` Վասպուրականի Սենեքերիմ թագավորի իշխանության շրջանում, Ռշտունի նախարարներն իրենց ընտանիքներով գաղթում եւ բնակություն են հաստատում Կապադովկիայի Կեսարիա քաղաքում: Այդ ժամանակաշրջանից նրանք ստանում են Վարդ Պատրիկ տիտղոսը, որը 17-րդ դարում փոխում …
կարդալ ավելինՖինանսիստը Նավթի ապագա հայ արքան ծնվել է 1842թ. Թիֆլիսում: Մանթաշովի մանկությունն ու պատանեկությունն անցել են պարսկական Թավրիզ քաղաքում, որտեղ նրա հայրը զբաղվում էր գործվածքեղենի վաճառքով: Լինելով ընտանիքի միակ արու զավակը` Ալեքսանդրը մանկուց օգնում էր հորը առեւտրային գործերում: 1869թ. նա տեղափոխվում է Մանչեստեր, որն այդ ժամանակ մանուֆակտուրայի խոշոր կենտրոններից էր, որտեղից էլ հորը գործվածքեղեն է մատակարարում: …
կարդալ ավելին– Խնդրում եմ հնարավորինս հանգամանորեն ներկայացրեք եւ Կարեն Մխիթարյանին, Օ’Ջալոյանցին եւ բոլոր այն մյուս կերպարներին, որոնց ձեր մեջ կրում եք… եւ առհասարակ որտեղի՞ց եք եկել եւ ո՞ւր եք շտապում։ – Առաջինի հետ նույնական լինելը հաստատող փաստաթղթեր ունեմ։ Մյուսները, լրիվ կամ մասնակիորեն հորինված են, այդ իսկ պատճառով նրանց ավելի լավ եմ ճանաչում։ Փոքր լրացումով կրկնեմ Պելեւինի1 …
կարդալ ավելինՁերբակալությունից մի քանի օր առաջ՝ 1945-ի ապրիլյան մի առավոտ, Ալֆրեդ Կրուպպը մեկնեց Էսսեն, որտեղ գտնվում էր նրա կայսրությունը՝ ածխահանքեր, հանքեր, զենք արտադրող ֆաբրիկաներ ու մետալուրգիական կոմբինատներ: Ալֆրեդը վաղուց չէր եղել այստեղ: 1943-ի մարտի 5-ին Էսսեն քաղաքը փաստորեն հողին էր հավասարվել ռմբակոծության հետեւանքով. գլխավոր թիրախը Կրուպպի գործարաններն էին, որոնք վերմախտի բանակի համար զենք էին արտադրում: Ողջ …
կարդալ ավելինՊատկանելության զգացումի բացակայության բարդույթից ազատվելու համար մարդ պիտի ապրի հայրենիքում, իսկ արդյունավետ գործունեություն ծավալելու համար պիտի ոտքերի տակ ամուր հող ունենա: Այսպես մտածելով է, որ Վիքի Օդեհը վերադարձել է Հայրենիք ու հիմնադրել «Վիտակ» մաշկի խնամքի կենտրոնը: Ի դեպ, «168 Ժամի» ընթերցողները շուտով հնարավորություն կունենան ծանոթանալու Վիքիի խորհուրդներին` մաշկի խնամքի մասին: – Վիքի, ի՞նչ է նշանակում` …
կարդալ ավելինԱսում են` կնոջ տարիքը նշելը անբարեկրթություն է, բայց ոչ այս դեպքում: 82-ամյա Անգին Նիկոլաեւնան, ինչպես նրան մինչ օրս դիմում են նախկին «Արարատ» տրեստի բոլոր աշխատակիցները, հուզված ու դողդոջուն ձեռքերով, տարիների ծանրությունից դեղնած փաստաթղթերի ու պատվոգրերի մեջ փնտրում էր իր համար ամենակարեւորը, որով նրան շնորհվել էր Վաստակավոր գինեգործի կոչում: – Ինչպե՞ս ընտրեցիք գինեգործի մասնագիտությունը: – Սկզբից …
կարդալ ավելինԱրգենտինացի Գուստավո Դենիելն աշխատում է «Զվարթնոց» օդանավակայանում, մինչ պայմանագրի ժամկետի լրանալն ապրելու է մեր քաղաքում: Մենեջերի մասնագիտությունը նրա երկրորդ մասնագիտությունն է: Գուստավոն եւ կոչումով, եւ առաջին մասնագիտությամբ պրոֆեսիոնալ պարող է: Էլ ինչ արգենտինացի, որը պարել չի սիրում: Գուստավոն դասական բալետի կանոններն ուսանելուց հետո զբաղվել է ժամանակակից բալետով: Նա պարել է Մայա Պլիսեցկայայի հետ, երբ հանրահայտ …
կարդալ ավելինԼուի Շեւրոլեն ծնվել է 1878թ. Շվեյցարիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Շո դը Ֆոն փոքրիկ քաղաքում, ժամացույց սարքողի ընտանիքում: Այս վերջին հանգամանքն անկասկած բավականին մեծ ազդեցություն է թողել նրա վրա. դեռ մանկուց Լուին սիրում էր զբաղվել տեխնիկայով, հեծանիվներ էր քանդում ու հավաքում, դրանցով մրցումների մասնակցում: Շեւրոլեն կրթություն է ստացել Ֆրանսիայում: Նրա առաջին ծանոթությունը մեքենաների հետ տեղի է ունեցել …
կարդալ ավելին«Ես չեմ կրկնում կյանքը, ես այն արտացոլում եմ։ Կրկեսն այդքան էլ իմը չի, ես թատրոն եմ ուզում, որտեղ ոչ խոսք կլինի, ոչ էլ երաժշտություն։ Միայն մարդը կլինի եւ իր մարմնով, ժեստերով կստեղծի այդ երաժշտությունը։ Այդ թատրոնի ձեւը դեռ չգիտեմ, մի հարցրեք։ Բայց այդպիսի թատրոն եմ ուզում»։ Լեոնիդ Ենգիբարովը լուսավոր ու ողբերգական կերպար էր։ Կրկեսի ու …
կարդալ ավելինՆաֆթալի Ֆրենկելը սպեկուլյանտ էր, փայլուն կոմերսանտ եւ հայտնի խարդախ եւ մի քանի անգամ խաբել էր նույնիսկ Ձերժինսկուն` իրեն մահապատժից երկու անգամ փրկած մարդուն։ Բանտից ազատվելուց հետո նա ընկերություն էր անում Յագոդայի ու Յապոնչիկի հետ` դառնալով ՆԳԺԿ (Ներքին գործերի Ժողկոմիսարիատ) գեներալ: Նա իր ձեռքում էր պահում ԲԱՄ-ի ու ԽՍՀՄ-ի համակենրտրոնացման ճամբարների ողջ տնտեսությունը: Ֆրենկելը ծնվել է …
կարդալ ավելինՀակառակ ֆինանսական տերմիններից բան չհասկացող տգետների կարծիքի՝ Պոնցին ոչ մի ֆինանսական «պիրամիդա» չի ստեղծել, չնայած այն բանին, որ 1920թ. ամռանը նա դարձավ ամենահայտնի մարդը օվկիանոսի եւ՛ այս, եւ՛ այն կողմում: Նրա ստեղծած սխեման թույլ տվեց նրան մի ամսվա ընթացքում թալանել Ամերիկայի կեսը: Պոնցիի հորինած մեթոդը՝ ուրիշների ֆինանսական միջոցները շրջանառության մեջ դնել հօգուտ սեփական գրպանի, շարունակում …
կարդալ ավելինԳարուն Աղաջանյանը Հայաստանի գրողների միության անդամ է, տպագրված գրքեր ունի, երկու արու զավակ: Գիտությամբ էլ է զբաղվել մի որոշ ժամանակ: Ասում է՝ բիոլոգ եմ: Տարիքը չեմ ասի: Չնայած ինքը պնդում է, որ արդեն ծերանում է, բայց դա, մի տեսակ, իրականությանը չի համապատասխանում: Երեւի այդպես ներշնչել է իրեն: Գարունը վերջերս հանգամանքների բերումով Իսպանիա է գնում-գալիս: Մտածեցի՝ …
կարդալ ավելին«Եթե ես թեկուզ մի աստղ կորցնեմ, ինքնասպանություն կգործեմ»: Հանրահայտ խոհարարը վախենում էր կորցնել իր ռեստորանի վարկը, որն արտահայտվում էր աստղերով: Իմանալով այն մասին, որ իր հաստատության վարկանիշն իջել է երկու կետով, Բերնար Լուազոն վերջ է տալիս կյանքին: Դա տեղի է ունեցել Բուրգունդիայում գտնվող նրա բնակարանում: Հայտնի ռեստորանատերն ինքնասպանություն էր գործել՝ որսորդական հրացանից կրակելով։ Լուազոյի ռեստորանային …
կարդալ ավելինԱրդեն 80-ականների վերջին հաշվիչ մեքենաներից բացի նրա ընկերությունը սկսեց արտադրել ժամացույցներ, տպիչներ, հեռուստացույցներ, սինթեզատորներ, էլեկտրոնային նոթատետրեր: 20-րդ դարի տեխնիկական առաջընթացի խորհրդանիշ դարձավ 1972-ին արտադրված «Կասիո մինի» հաշվիչ մեքենան: Տադաո Կասիոն ծնվել է 1917-ին` Ճապոնիայի ՈՒեդե գյուղում: Մինչեւ 1923թ. Կասիոների ընտանիքն ապրում էր գյուղում, իսկ Տոկիոյի երկրաշարժից հետո նրանք հնարավորություն ստացան տեղափոխվելու քաղաք. վերակառուցվող մայրաքաղաքին աշխատող …
կարդալ ավելինՀանգուցյալի ավագ դուստրը՝ Լուիզան, իր օրագրում գրի է առնում հոր վերջին խոսքերը. «Իմ թանկագին Սալլի Վեսթ…»։ Հետո սկսվում է հոգեվարքը: Լուիզան գիտեր հոր բոլոր գաղտնիքները, նրա բոլոր սիրուհիներին եւ կարող էր երդվել, որ Ջոն Մորգանի կյանքում ոչ մի Սալլի Վեսթ երբեք չի եղել: Այսպես սկսվեց ընտանեկան հետաքննությունը, որը փոքրիկ ընդմիջումներով ձգձգվեց մի քանի տասնամյակ: …
կարդալ ավելինԶրուցակիցս ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աշխատակից Տաթեւիկ Գասպարյանն է: Դասավանդել է դպրոցում, հիմա էլ «Աշխարհագրություն» առարկա է դասավանդում բուհերից մեկում եւ համահեղինակ է մի շարք մեթոդական ձեռնարկների, ծրագրերի, չափորոշիչների: Տաթեւիկն ունի նաեւ հետաքրքիր նախասիրություն, որով զբաղվում է դեռեւս ուսանողական տարիներից: – Գիտեմ, որ բացի Ձեր աշխատանքից, ունեք մի հետաքրքիր նախասիրություն: – Ուսանողական տարիներին, կյանքն …
կարդալ ավելին– Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում: – Ես այս տարի ուզում եմ նշել իմ բենեֆիսը: Իմ մշակույթի կենտրոնն արդեն 10 տարեկան է, «Պարի եւ հոգու» թատրոնը` 13 տարեկան եւ, վերջապես, ես արդեն 38 տարի բեմում եմ: Համերգը կազմակերպում ենք մեր լավ ընկերների ու ընտանիքի անդամների հետ միասին: Բնականաբար, Զարուհին (Սոֆի Դեւոյանի հարսը՝ ճանաչված երգչուհի Զարուհի Բաբայանը.-Ս. …
կարդալ ավելինԱրամ Խաչատրյանը մեր հպարտությունն ու հիացմունքն է: Նրա կրքոտ, կենսուրախ երաժշտությունն այնքան լավատեսական ու ներդաշնակ է, որ կարողանում է լսողին «կյանքով վարակել»: Նա իր նամակներից մեկում գրել է. «Ես ուզում եմ նորը ստեղծել, բայց միաժամանակ չեմ ուզում կորցնել հինը»: Նրա երաժշտության մեջ երգեցիկ մեղեդայնություն, քնարական մոտեցում եւ հերոսական պաթոս կա: Արամ Խաչատրյանը հասել է միջազգային …
կարդալ ավելին– Իսկ այսօր ավելի շատ ընտանիքիս մայրն եմ, կինը, որովհետեւ աշխատանքում շատ զբաղվածություն չունեմ: – Ո՞րն է առավել հաճելի՝ երբ Ձեզ ճանաչում են որպես դերասանուհի՞, թե՞ որպես Ֆորշի կին: – Իհարկե, որպես Ֆորշի կին: Ես որպես դերասանուհի այնքան էլ ճանաչված չեմ: Որպես Ֆորշի կին էլ ինձ ճանաչում են միայն շատ մտերիմ մարդիկ: Եվ առհասարակ, ես …
կարդալ ավելինԱկնոցը զգեստապահարանի ոչ միայն ամենափոքր դետալն է, այլեւ` ամենանկատելին: Որպես աչքերի յուրահատուկ «հագուստ», ակնոցները ենթարկվում են մոդայի փոփոխություններին եւ անընդհատ ձգտում նորաձեւ լինել: Հագուստի մոդայի նման ակնոցների արտադրության մեջ էլ կան haut couture եւ pret-a-porter հասկացությունները: Ակնոցները կարող են եզակի լինել եւ շատ թանկ արժենալ, ինչպես օրինակ՝ ֆրանսիացի դիզայներ Ալեն Միքլիի ակնոցները: Alain Mikli բրենդն …
կարդալ ավելին