դեմքեր

«Փայլուն» բրիտանացի Դեւիդ Դիքինսոնի հայկական արմատները

07.11.2008

Դեւիդ Դիքինսոնը հայտնի մարդ է Մեծ Բրիտանիայում: Նա ոչ միայն հաջողակ ու պրոֆեսիոնալ անտիկվար` հնաոճ իրերի փորձագետ է, այլեւ` մեծ լսարան ունեցող հաղորդումների հեռուստախոսնակ է, եւ սրամիտ ու հմայիչ տղամարդու համբավ է վայելում: Նա մի քանի գրքերի հեղինակ է եւ մի քանի հեռուստահաղորդումների պրոդյուսեր է: Անտիկվարիատի ուսումնասիրությամբ ու վաճառքով Դեւիդ Դիքինսոնը սկսել է զբաղվել երիտասարդ …

կարդալ ավելին

«Հարկային ծառայության պետը լինելն իմ հաշվարկների մեջ չէր մտնում»

17.10.2008

Ասում է Հարկային ծառայության նախկին պետ Վահրամ Բարսեղյանը, ում հետ մեր զրույցը տեղի էր ունեցել դեռեւս այն ժամանակ, երբ նա Հարկային պետական ծառայության պետ էր: Վահրամ Բարսեղյանն իր կյանքի ամենահետաքրքիր հատվածը համարում է ուսանողական տարիներն ու Զեյթունի ուսանողական հանրակացարանում ապրած շրջանը: ՀՊԾ պետը հավատացնում է, թե որպես ինքնուրույն մարդ կայանալու համար իրեն շատ է օգնել …

կարդալ ավելին

«Մարդը պետք է ձգտի ամեն ինչում հաղթող լինել»

10.10.2008

– Կպատմե՞ք ձեր դպրոցական տարիների մասին։ – Ես սովորել եմ մեր գյուղի՝ Առինջի դպրոցում: Դպրոց մինչեւ հիմա էլ հաճախակի այցելում եմ, տարին մեկ անգամ հանդիպում եմ դասարանցիներիս, ուսուցիչներիս հետ, օգնում եմ նրանց: Գիտեք, մենք պիտի միշտ հիշենք մեր մանկությունը, մեր անցյալը, մեր անցած ուղին. մարդը, ինչի էլ որ նա հասնի հետագայում, երբեք չպետք է մոռանա …

կարդալ ավելին

Աշոտ Օսիպյան. նրան համեմատում են «Ֆորդի» մենեջերի հետ

02.10.2008

Եթե ոմանց թվում է, թե բանկիրի մասնագիտությունը, ողջ օրը թվերի հետ գործ ունենալն անհետաքրքիր եւ հոգնեցնող զբաղմունք է, ապա Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի հետ մի քանի րոպե զրուցելը հաստատ կստիպի այլ կերպ մտածել։ Նա իր գործին մոտենում է ոչ պակաս ոգեւորությամբ, քան ֆուտբոլիստը՝ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին։ Ա. Օսիպյանին կարելի է համարել բանկային ոլորտի …

կարդալ ավելին

Ազգանունը հզոր բրենդ է ողջ աշխարհում

02.10.2008

Zildjian ստորագրությունը հայտնի լոգո է երաժշտական աշխարհում, եւ չկա մի երաժիշտ, որ չճանաչի այն: Թմբկահարների աշխարհում, որտեղ անվերջանալի երեւակայության, երկարատեւ աշխատանքի եւ անսահմանափակ տաղանդի շնորհիվ ցնցող ռիթմեր են ծնվում, Zildjian ստորագրությունը մի ամբողջ երաժշտական պատմություն ստեղծեց: Avedis Zildjian Co.՝ այսպես է կոչվում աշխարհի ամենահայտնի, ամենահարուստ եւ ամենաերկարակյաց ընկերությունը, որը զբաղվում է ծնծղաների, թմբուկների փայտիկների եւ …

կարդալ ավելին

«Եվ ես թշնամացա Ջ. Քարտերի հետ…»

22.09.2008

Տիգրան Հակոբյան: Հավանաբար Հայաստանում չի գտնվի մեկը, ով աշխատել է լրագրողական եւ տեղեկատվական ոլորտի գրեթե բոլոր ճյուղերում: 1991-2000թթ. նա հասցրել է լինել «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու օրաթերթի, «Հայք» շաբաթաթերթի եւ «Երեւան թայմս» անգլիալեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական կոմիտեի նախագահ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն, կառավարության աշխատակազմի Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, …

կարդալ ավելին

«Ես ավելի շատ արվեստագետ եմ, քան տնտեսագետ»

13.09.2008

Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանին շատերը ճանաչում են միայն հեռուստատեսությամբ, երբ պատասխանում է լրագրողների հարցերին կամ Ազգային ժողովում՝ պատգամավորների հարցերին։ Մինչդեռ այդ «չորուցամաք», աշխատանքային բնույթի հարցուպատասխանից անհնար է մարդու մասին կարծիք կազմել։ Երկար տարիներ զբաղեցնելով բարձր պետական պաշտոններ, բնական է, որ Ա. Մանուկյանի հասցեին էլ հնչել են քննադատություններ, կան եւ՛ բարի կամեցողներ, եւ՛ …

կարդալ ավելին

Հաջողակ է նա, ում անունը Ջորջ է, իսկ ազգանունը՝ Քրիքորյան

13.09.2008

Մեկ անուն-ազգանուն, որ պատկանում է միանգամից երկու տաղանդավոր մարդու: Նրանցից մեկն այսօր ողջ է եւ շարունակում է իր բիզնեսը հզորացնել կինոթատրոնների ասպարեզում, իսկ մյուսը, թեպետեւ մահացավ 63 տարեկան հասակում, սակայն նրա դիզայներական եւ գովազդային աշխատանքները մինչեւ օրս, որպես օրինակ, բերվում են մասնագիտական գրականության մեջ: Նրանք երկուսն էլ նույն դարաշրջանի մարդիկ են, սակայն ապրել ու ապրում …

կարդալ ավելին

Վարազդատ Ղազանչյան. պլաստիկ վիրահատության նախահայրը

06.09.2008

«Ճակատամարտի հրաշագործը». այսպես նրան անվանում էին Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին, քանզի հենց այդ ժամանակ այս մարդու գիտելիքների ու ոսկե ձեռքերի շնորհիվ հազարավոր զինվորներ փրկեցին ականներից ու փամփուշտներից վնասված ու այլանդակված իրենց դեմքերը: Մեր հայրենակից Վարազդատ Ղազանչյանը, ում այսօր համարում են պլաստիկ վիրահատության նախահայրերից մեկը, ավելի քան 150 հոդված է գրել պլաստիկ վերականգնողական վիրահատություն թեմայով, որոնք …

կարդալ ավելին

Չմոռացված նախնիների ստվերները

06.07.2008

Կարծում եմ, վերնագրի հղացման շարժառիթը միանգամայն ակնհայտ է, եւ բնավ չէի ցանկանա, որ բառախաղ համարվեր: Իմացողներին արդարացիորեն կհիշեցնի Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները»: Ֆիլմում ռեժիսորը կարեւորել է «մոռացվածը»՝ ենթագիտակցականը դարձնելով միջոց՝ անձի վարքին հոգեբանական բացատրություն տալու համար: Ենթագիտակցությանը վերապահված դերը՝ գրեթե գրոտեսկի հասցված չափազանցումով, Փարաջանովի դեպքում դարձել է գեղագիտական խնդիր, հակառակ դեպքում, այն մնալու էր ընդամենը …

կարդալ ավելին

Էդմոն Ավետյան. վերադարձի վերջին օղակը

29.06.2008

Առերեւույթ հայ միտքը ինքնագնահատման, իմաստավորման կերպ չունի։ Թվում է, մեր լեզվի ունիվերսալ որակը, որ լավագույնս դրսեւորվում է բանաստեղծության մեջ, իսկույն ստերջանում է չհերկված խոպանի առջեւ՝ փիլիսոփայության։ Փիլիսոփայությունը մեր միտքն առանձնապես չի նրբացրել: Իմացության հարցերում մեր խորամուխ լինելը մեզ երես չի տվել անգամ Դավիթ Անհաղթի, Գրիգոր Տաթեւացու ժամանակներում: Վերջին երկու դարերին մենք փորձեցինք այն ավելի ըմբռնելի …

կարդալ ավելին

Յուսուֆ Քարշ

29.06.2008

Հայաստանում ծնված, Կանադայում մեծ անուն հանած մեր հայրենակից լուսանկարիչ Յուսուֆ Քարշը մահացավ 2002թվին՝ 93 տարեկան հասակում: Բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած այս լուսանկարչի կյանքի 65 տարիները ողողված են եղել փառքով: Նա աշխատել է 20-րդ դարի լեգենդների հետ: Այս դարաշրջանի մեծերից շատերը, որոնց մենք այսօր ճանաչում ենք լուսանկարներով, հավերժացել են հենց մեր հայրենակցի լուսանկարչական ապարատի շնորհիվ: Սոմերսեթ …

կարդալ ավելին

Մոնթեն կա՛…

06.06.2008

15 տարի առաջ, 1993թ. հունիսի 12-ին զոհվեց Արցախի ազատագրական պատերազմի մարտիկը, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ազգային հերոս, գիտության եւ մշակույթի տաղանդավար գործիչ, զորավոր Ավոն (Մոնթե Չարլզի Մելքոնյան)։ «Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ … իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ …

կարդալ ավելին

Ճանաչեք Յակով Զարոբյանին

11.04.2008

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման, ազգային ողբերգության համաշխարհային ճանաչման գործում Յակով Զարոբյանի գործունեությունը հիշատակության է արժանի. նախ՝ այն բանի համար, որ քաղաքական իրադարձությունների ծանր մթնոլորտում ՀԿԿ առաջին քարտուղարը համարձակություն ունեցավ աշխարհով մեկ հայտարարելու ցեղասպանության եւ զոհերի հիշատակի կոթող կառուցելու իր մտադրության մասին: Նման կարգի գործիչները պետք է հետմահու արժանանան հավուր պատշաճի հիշատակման, իսկ նրանց անունները պետք …

կարդալ ավելին

Էլիզաբեթ Թեյլորը եւ Տիգրան Սարգսյանը

15.02.2008

Գնալ հոգո՞ւ, թե՞ փողի հետեւից: Երեսուն տարվա ճարտարապետ-շինարար Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում ընտրեց առաջինը` իր հոգուն հարազատ զբաղմունքը` դիզայների գործը, առանց մտածելու, որ այն իրեն մի օր կհասցնի աստղային բարձունքներին: Սկզբում Տիգրանն ինքնուրույն ուսումնասիրեց քանդակագործության, ոսկերչության ու արծաթագործության բոլոր նրբությունները, գրադարաններում այդ մասնագիտությունների տեսական մասն ուսումնասիրեց, իսկ ոսկերչական խանութներում ու գրասենյակներում` պրակտիկ հմտություններ ձեռք բերեց: «Հետո …

կարդալ ավելին

Էնրիկե Վիլա Մատաս

13.02.2008

Պատահական չէ, որ Էնրիկե Վիլա Մատասը` արդի ամենաուշագրավ գրողներից մեկը, պաշտամունքային հեղինակ է դարձել ոչ միայն Իսպանիայում, այլեւ նրա սահմաններից դուրս, եւ արժանացել է մի շարք ազգային ու միջազգային հեղինակավոր մրցանակների, այդ թվում` Մեդիչիի մրցանակի, որը Եվրոպայում ամենահեղինակավորներից մեկն է: Վիլա Մատասի «տարօրինակ» պատմությունների տարօրինակ հերոսներն ապրում են մեզանում իրենց յուրահատուկ կյանքով, ապշեցնելով իրենց համարձակ …

կարդալ ավելին

Վան Դա՞մ, թե՞ Վան Գոգ

06.02.2008

Երբ երիտասարդության մասին քամահրանքով ենք խոսում, նկատում ենք, որ ժամանակակից երիտասարդները գիրք չեն կարդում, լուրջ հետաքրքրություններ չունեն, հարմարվող են, երբեք իրենց նեղություն չեն տալիս բողոքել իշխանությունների, անարդարությունների, կոռուպցիայի դեմ, անկիրթ են եւ այլն, եւ այլն: Արժե նաեւ մտածել, թե իսկ ինչպիսի՞ն են այն մարդիկ, ովքեր վաղուց արդեն երիտասարդ չեն եւ ովքեր թե՛ իրենց անձնական օրինակով, …

կարդալ ավելին

Թե ինչպես Ստեփան Շահումյանի եւ Ռուբեն Դաշտոյանի թոռնուհին չմտավ Կոմկուսի շարքերը

04.02.2008

«Այնքան կարեւոր մարդիկ կան, իսկ դուք ինձ եք ընտրել»,- համեստորեն ժպտաց Ստեփան Շահումյանի թոռնուհին` Նոնա Մանուկյանը` Գլենդելի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող իր ամերիկյան չափանիշներով հարմարավետ բնակարանում ինձ դիմավորելով: Փոքրիկ սենյակում Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, հայազգի այլ նկարիչների նվեր-դիմանկարների կողքին, որդու նկարած ծաղիկներն են: Կորեացի աշակերտի նվիրած փիրուզազարդ բաժակներով թեյ հյուրասիրելով` տիկին Նոնան քիչ պահպանված ռուսական ակցենտով, հաճելի …

կարդալ ավելին

Գիտնականներին՝ մի կողմ, ավանակներին՝ մի կողմ

30.01.2008

– Դավի՛թ, ֆիզիկան գիտության այն էլիտար ճյուղերից մեկն է, որով չափվում է տվյալ երկրի կշիռը աշխարհում: Թե որքանով է գիտության այս ճյուղը զարգացած այս կամ այն երկրում, ֆիզիկայից հարյուրավոր կիլոմետր հեռու գտնվողներիս համար ցուցանիշ է Նոբելյան մրցանակը, որը միշտ շրջանցում է Հայաստանը: Այսօր զարգացման ո՞ր փուլում է ֆիզիկան Հայաստանում: – Չէի ասի, թե հայկական գիտությունը …

կարդալ ավելին

«1988-ին կարող էի զրկվել կյանքից»

01.09.2007

Օգոստոսի 5-ին հայտնի դերասանուհի Վիոլետ Գեւորգյանի ծննդյան տարեդարձն էր: Այժմ նա ճիշտ այն տարիքում է, ինչ իր հայտնի հերոսուհին՝ Աղունը։ Դեռեւս 1980 թվականից սկսած նա 800 անգամից ավելի խաղացել է Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւում» իր ամենահայտնի եւ ամենավառ դերը՝ Աղունի դերը։ Վիոլետով բոլորը հիանում էին, թատերագետներն ու գործընկերները նրան անվանում էին բացառիկ դերասանուհի։ Սակայն անկախության …

կարդալ ավելին