Մեր հայրենակից Կարո Արմենը Նյու Յորքի հեղինակավոր «Անթիջենիքս» կենսատեխնոլոգիական ընկերության գլխավոր սեփականատերն է, ինչպես նաեւ՝ կենսատեխնոլոգիական եւ դեղաբանական ընկերություններով մասնագիտացած «Արմեն Փարթնըրզ» ընկերության հիմնադիրը: Ֆիզիկական քիմիայի դոկտոր Կարո Արմենը Նյու Յորքում հեղինակավոր գործարար է, ձեռներեց եւ մարդասեր: Ներկայումս բազմամիլիոնանոց երկու ընկերությունների հանձնախմբերի նախագահ է, որոնցից մեկը գտնվում է Նյու Յորքում, իսկ մյուսը` Իռլանդիայում: «Անթիջենիքս» կենսատեխնոլոգիական …
կարդալ ավելինԹերեւս առաջին անգամ իմ լրագրողական կարիերայի ընթացքում հարցազրույցի գնալուց առաջ ծաղիկներ գնեցի: Չգիտեմ՝ ինչու: Գուցե այն պատճառով, որ Ալլա Թումանյանը մի քանի սերնդի համար հայ կնոջ մարմնավորումն էր, որ այսօր կանվանեին «սեքս-խորհրդանիշ»: Գուցե պատճառն այն էր, որ ցանկանում էի տեսնել հենց այն «Կարինեին», որին այդքան տենչում էր «Արամը», կամ «Սոնային», որ փորձում էր գտնել իր …
կարդալ ավելինՎալերի Թորանյանը ֆրանսիական «ELLE» ամսագրի վարչական խորհրդի փոխնախագահն է: Նա միակ մարդն էր, ում դատարանի որոշմամբ թույլատրվել էր այցելել բանտում գտնվող Մոնթե Մելքոնյանին: – Վալերի, ե՞րբ ծանոթացար Մոնթեի հետ: – Ծանոթացա Ֆրանսիայում, նրա` բանտում գտնված ժամանակ, երբ գնացի իրեն այցելելու: Ես մասնակցում էի Հայ քաղաքական բանտարկյալների պաշտպանության հանձնախմբի աշխատանքներին: Մենք այցելության արտոնագիր էինք ստացել, եւ …
կարդալ ավելին– Ի՞նչ հիշողություններ է արթնացնում ձեզ մոտ Մոնթե Մելքոնյան անունը: – Ասեմ, որ ես Մոնթե Մելքոնյանի հետ կապված երեք հիշողություն ունեմ: Պետք է իմանալ, որ 1981-ին նա ներկայանում է որպես բազմադեմ մի անձնավորություն: Այն ժամանակ ես վարչապետ Պիեռ Մորուայի դատական հարցերով խորհրդականն էի: 1981-ի նոյեմբերի 18-ին լուր է ստացվում, որ Միլանից եկող մի ճանապարհորդ տրանզիտի …
կարդալ ավելին1985-ին Մոնթեն Ֆրանսիայում էր: Բայց այդ մասին ոստիկանությունը չգիտեր: Ձերբակալվել էր «Հայ ազգային շարժումի» ղեկավարներից մեկը` Լեւոն Մինասյանը: Մոնթեն եկել էր նրա օգտին վկայություն տալու: Քանի որ Մոնթեի մուտքը Ֆրանսիա արգելված էր, վկայություն տալու համար ընկերները ստիպված էին առեւանգել Լ.Մինասյանի փաստաբանին: Մոնթեն վկայություն տվեց, բայց դրանով հայտնի դարձավ նրա` Ֆրանսիայում գտնվելը: «Հինգշաբթի` նոյեմբերի 28-ին, ֆրանսիական …
կարդալ ավելինՆրան ոսկեձեռ վարպետ են կոչում, որովհետեւ նյութը (ոսկի, արծաթ), որով աշխատում է, կարճ ժամանակ անց շնչավորվում է նրա ձեռքերի հպումից, նուրբ ձեւ ու բովանդակություն է ստանում` հետագայում իր ուրույն տեղը զբաղեցնելով հայ բարձրարվեստ ստեղծագործությունների կողքին: Էջմիածնեցի Արշակ Մանուկյանն է նա. իգդիրցու եւ մշեցու թոռը: Հակառակ ծնողների` որդուն ինժեներ տեսնելու ցանկությանը, Արշակը 3-րդ կուրսից թողնում է …
կարդալ ավելինՖոլկլորը մեզ հասած ժառանգության այն մասն է, որի համար մենք միայն միջնորդ կարող ենք համարվել, քանի որ մեզնով չէ, որ այն սկսվել է եւ, հաստատ, մեզնով չի ավարտվի։ «Շողակն» ազգագրական անսամբլի մենակատար Հասմիկ Հարությունյանի համար մեր ժողովրդական երգերը, պարերն ու մեղեդիները հպարտության ու հիացմունքի անսպառ աղբյուր են։ Նա ոգեշնչվում է ամեն մի նոր հայտնաբերված եւ …
կարդալ ավելինԳեղանկարիչ, Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Մկրտիչ Սեդրակյանն 85 տարեկան է: 40 տարի է, ինչ ակադեմիայում դասավանդում է գեղանկարչություն եւ կոմպոզիցիա: Բացի ժամանակակից թեմաներից նկարում է նաեւ պատմական, պատմառեւոլյուցիոն թեմաներով: Ի տարբերություն նախորդ ամանորերի՝ այս տարի, ինչպես ինքն է ասում՝ ներվային է: – Այս տարի ոչ տխուր եմ, ոչ էլ ուրախ, ուղղակի ներվային վիճակում եմ: Ես կյանքի …
կարդալ ավելինՆախապատմություն 1960-ական թթ. վերջերին, երբ ես Լենինգրադի համալսարանի ուսանող էի, ընկերոջս` Կոլյա Գեւորգյանի հետ, որը սովորում էր արեւելագիտության ֆակուլտետում, գնացինք «Էրմիտաժի» տնօրենի մոտ: Պետք էր մի կարեւոր խնդիր լուծել՝ ճշտել, թե որտե՞ղ է ավելի հարմար անցկացնել Հովհ. Թումանյանի 100-ամյակը: Այդ միջոցառման գաղափարը մերն էր: Մենք էլ գլխավորեցինք Լենինգրադի հայ ուսանողների նախաձեռնող խումբը: Էրմիտաժում Բորիս Բորիսովիչ …
կարդալ ավելինՌուս-վրացական հարաբերությունների սրման ու երկու երկրների օդային կապի բացակայության պատճառով Հայաստանը սկսել է որոշ իմաստով տրանզիտ պետության դեր կատարել: Վրաստան այցելել ցանկացողները հաճախ ստիպված են սկզբում Երեւան հասնել, հետո միայն՝ Թբիլիսի։ Այդկերպ վարվեց Վրաստան մեկնող ռուս մտավորականների ու լրագրողների խումբը, որն ուղեւորվում էր Թբիլիսի` պատվիրակության անդամ, պոետ ու լրագրող Իգոր Իրտենեւի խոսքերով ասած՝ «վայրագ ու …
կարդալ ավելին– Վերջին տարիներին անընդհատ խոսվում է Երեւանի ճարտարապետական, քաղաքաշինական դեմքը վերականգնելու, պահպանելու մասին: Ըստ Ձեզ` ո՞րն է այդ դեմքը, եւ արդյո՞ք տեղին են այն վերականգնելու մասին խոսակցությունները: – Այդքան որ ասում են` Երեւանի դեմք, լավ կլինի, որ հիշեն Անդրեյ Բելիին եւ Մանդելշտամին, որոնք շատ տաղանդավոր եւ աշխարհն ընկալող մարդիկ լինելով, թարմ աչքերով եկել եւ տեսել …
կարդալ ավելինԶտարյուն կորեուհի Միրա Հոն ծնվել ու մեծացել է Ռուսաստանում, ապրել է Վրաստանում, այժմ ընտանիքով Երեւանում է ապրում։ Տարբեր պետություններ, սահմաններ ու ավանդույթներ միավորած Միրան այն հազվադեպ մարդկանցից է, ով կարողանում է իրեն երջանիկ զգալ եւ արվեստում, եւ ընտանիքում։ Ամուսնու՝ նկարիչ Աշոտ Կիրակոսյանի ու երկու որդիների՝ Վազգենի ու Վիգենի հետ նա Երեւանի կենտրոնում այնպիսի մի տուն …
կարդալ ավելինԲանգլադեշցի վաթսունվեցամյա տնտեսագետ Մուհամեդ Յունուսը գուցե անհայտ մնար, եթե Միացյալ Նահանգների Վանդերբիլտ համալսարանն ավարտելուց եւ 1969 թվականին դոկտորի աստիճան ստանալուց հետո չվերադառնար հայրենիք։ Այսօր ամբողջ աշխարհն է խոսում Յունուսի մասին, որովհետեւ նա՝ մրցելով երկրագնդի ամենաբարեկեցիկ երկրի՝ Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ախտիսաարիի հետ, ստացել է 2006-ի խաղաղության Նոբելյան մրցանակը։ Յունուսի հետ մրցանակը կիսել է իր իսկ …
կարդալ ավելինՖրանսահայ դիզայներ ու մոդելյոր Կարին Արաբյանը մոդայի մեծ աշխարհում իր ուրույն ու հաստատուն տեղն է զբաղեցնում: Նրա ստեղծած կոշիկները, պայուսակները, զարդերն ու այլ աքսեսուարները շատ պոպուլյար են ու հաջողությամբ վաճառվում են աշխարհի բոլոր խոշոր քաղաքներում` Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Տոկիոյում… Վերջերս նա իր «Կարին Արաբյան» բրենդի հետ ծանոթացրեց նաեւ Մոսկվայի կանանց: Կարին Արաբյանի նախնիները նույնպես …
կարդալ ավելինՇատ հաճախ որեւէ օտար քաղաք հավանում կամ չես հավանում հազարավոր մանրուքներ հաշվի առնելով։ Քաղաքի ճարտարապետությունը, մշակույթը, գիշերային կյանքը, սրճարանները, երթեւեկությունը, փողոցների կեղտոտ կամ մաքուր լինելը քաղաքի ընդհանուր պատկերն են ուրվագծում։ Սակայն որեւէ քաղաք միայն դրանով չես սիրում։ Որքան էլ մենք հիանանք այս կամ այն շենքի ճարտարապետությամբ, միեւնույն է, որեւէ քաղաքի մասին կարծիք ենք կազմում նաեւ …
կարդալ ավելինԻրեն հին երեւանցի համարող լուսանկարիչ ուստա Միշային հատկապես ճանաչում են Պապլավոկ սրճարանի հաճախորդները: Լուսանկարչական սարքերը պարանոցից կախ գցած Միշա Պետրոսյանն այլեւս այն ինքնավստահությամբ չի շրջում Տերյանից մինչեւ Խանջյան տանող փողոցներով, որովհետեւ նոր Երեւանում իրեն կաշկանդված է զգում: «Ես որակազրկվել եմ թե՛ որպես լուսանկարիչ, թե՛ որպես մարդ: Որպես լուսանկարիչ` Երեւանին ու երեւանցիներին պետք չեմ, ժամանակները փոխվել …
կարդալ ավելինՈսկերչությունն արհեստ է, բիզնես, բայց «Արույ» ընկերության տնօրեն, ոսկերիչ Յուրի Հովհաննիսյանի համար այն առաջին հերթին արվեստ է: Նա ամեն զարդ չի պատրաստում, նախընտրում է գեղեցիկ գործեր ստեղծել, քանզի նրա կարծիքով, յուրաքանչյուր ոսկերիչ իր ճաշակն իր գործերի միջոցով է առաջարկում հաճախորդին: Կարեւորելով ոսկերչությունը` որպես փող վաստակելու միջոց` Յուրին, այնուամենայնիվ, գտնում է, որ պետք չէ փողի ետեւից …
կարդալ ավելինՌուբեն Վարդանյանը «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահն է եւ 1992 թվականից ղեկավարում է այդ կազմակերպությունը։ Իսկ 2005-ից ղեկավարում է «Ռոսգոսստրախ» ԲԲԸ-ն։ Ամերիկյան Առեւտրի պալատի կողմից նա ճանաչվել է տարվա գործարար` «Ռուսաստանում բիզնեսի զարգացման մեջ զգալի ներդրման եւ մասնագիտական էթիկայի բարձր նորմերին հետեւելու համար»։ Համաշխարհային տնտեսական ֆորումը Ռուբեն Վարդանյանին ներառել է «Ապագայի 100 համաշխարհային …
կարդալ ավելինԵրբ լոսանջելեսյան օդանավակայանում ծանոթներն ու հարազատները պաստառներով անհամբեր սպասել են Կ. Հովասափյանի վերադարձին, շատ անտեղյակ մարդիկ մոտեցել ու հարցրել են. «Իսկ ո՞վ է Կարո Հովասափյանը, քաղաքական կամ պետական գործի՞չ, ազգային հերո՞ս, թե՞ հայտնի երգահան է»: Սակայն, երբ իմացել են, որ Կարոն ալպինիստ է, եղել է Հյուսիսային եւ Հարավային բեւեռներում, Մակինլի եւ Ակոնկագուա գագաթներին եւ հաղթանակած …
կարդալ ավելին1559թ. երբ Անտոնը Կիպրոսից շաքար ու գինի տեղափոխող նավատորմից իջավ Սքիավոնյան ափ, հավանաբար ընդամենը 20 տարեկան էր: 16-րդ դարում Վենետիկ ժամանող արեւելցիները հայտարարում էին իրենց անձնական տվյալները` մկրտության ժամանակ տրված անունը եւ այն քաղաքի կամ շրջանի անունը, որտեղից եկել էին: Եվ քանի որ Անտոնը եկել էր Սիրիայից (Սուրիա), նրան գրանցում են Անտոնիո Հայ Սուրյան (Surian …
կարդալ ավելին