դեմքեր

Լազար Սերեբրյակով

28.07.2006

Լազար Սերեբրյակովը (Ղազար Մարկոսի Արծաթագործյան) ծնվել է 1792թ. Կարասուբազարում (ներկայումս Բելոգորսկ) ազնվականի ընտանիքում: Սերեբրյակովն ամուսնացած է եղել Անաստասիա Մուրզաեւայի հետ (նրա ընտանիքը Ղրիմում շատ հայտնի էր), ունեցել է երկու որդի` Մարկոսը եւ Եգորը եւ մեկ դուստր` Եկատերինան: 18 տարեկանում Սերեբրյակովը դարձավ Սեւծովյան նավատորմի կամավորական, 23 տարեկանում` միչման, 45 տարեկանում` առաջին կարգի կապիտան: Մեկ տարի անց` …

կարդալ ավելին

Մոգերի արքան

21.07.2006

Հարություն Հակոբյանը ծնվել է 1918թ. ապրիլի 25-ին Իգդիրում: Հոր խորհրդով Հարությունն ավարտեց շինարարական տեխնիկումը, որից հետո աշխատանքի անցավ «Հայշին»-ում: 1937թ. լավագույն շինարարների խմբի կազմում ուսումը շարունակելու նպատակով գործուղվում է Մոսկվա, որտեղ ստանում է հողաշինարար ինժեների մասնագիտություն: Էստրադային համերգներից մեկի ժամանակ մասնակիցների թվում նա առաջին անգամ տեսավ ձեռնածու-աճպարարի: Այդ ժամանակից ի վեր ինստիտուտի դասերից հետո նա …

կարդալ ավելին

Մանուկ Խուդանյան

16.07.2006

Մանուկ Խուդանյանը ծնվել է 1911թ., հունվարի 16-ին Վանում, Տիգրան եւ Փայլուն Խուդանյանների ընտանիքում: Ծնողները հալածանքներից փախան Վանից այն ժամանակ, երբ Մանուկ Խուդանյանը 2,5 տարեկան էր: Քրդերը Խուդանյանների ընտանիքին օգնեցին եւ հասցրեցին Եգիպտոս: Որոշ ժամանակ այդտեղ մնալուց հետո Խուդանյանները որոշում են մեկնել Հաբեշստան, որտեղ արդեն իսկ հաստատվել էին Մանուկ Խուդանյանի քեռին եւ մորաքույրը: Բարեկեցիկ ընտանիք էին, …

կարդալ ավելին

«Ազգայնամոլությունը քաղաքական առումով լավ է վաճառվում»

09.07.2006

– Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները վերջերս Մոսկվայում տեղի ունեցած Մամուլի համաշխարհային կոնգրեսի վերաբերյալ: – Ես որեւէ բան ասել չեմ կարող, քանի որ ամբողջությամբ չեմ մասնակցել կոնգրեսին, այլ ընդամենը կլոր սեղաններից մեկին եմ մասնակցել` որպես բանախոս (թեման, իհարկե, շատ լուրջ էր՝ նվիրված մամուլի, խոսքի ազատությանը), այդ պատճառով իմ կողմից պարզապես թեթեւամտություն կլինի արտահայտվել կոնգրեսից իմ տպավորությունների …

կարդալ ավելին

Հովհաննես Բաղրամյան

09.07.2006

Հովհաննես Բաղրամյանը ծնվել է 1897թ. Ելիզավետապոլում (Գյանջա): 1904-1914թթ. սովորել է երկաթուղային ուսումնարանում, ավարտելուց հետո ընդամենը մի քանի ամիս է աշխատել, քանի որ 1915թ. գարնանը թուրքական իշխանությունները սկսել են իրականացնել հայերի ցեղասպանության ծրագիրը: Բաղրամյանը սկսել է կռվել Կովկասյան ճակատում: 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո Բաղրամյանը դաշնակների բանակում էր, իսկ 1920թ. դեկտեմբերից անդամագրվել է Կարմիր բանակին եւ 11-րդ …

կարդալ ավելին

Իվան Լազարեւ (Հովհաննես Լազարյան)

30.06.2006

Հեռավոր 1820թ. շուշիաբնակ Դավիթ Լազարյանի ընտանիքում ծնվեց արու զավակ, որին կոչեցին Հովհաննես: Նախնական կրթությունն ապագա գնդապետը ստացել է տեղի ծխական դպրոցում, սակայն սխրագործությունների եւ ռազմական գործունեության մասին երազող պատանու համար առեւտրով զբաղվելը զուր ժամանակի կորուստ էր թվում: Տասնինը տարեկանում Հովհաննես Լազարյանը ծառայության է անցնում Շիրվանու հետեւակային գնդում` որպես շարքային զինվոր, եւ հենց այդ պահից էլ …

կարդալ ավելին

«Ոսկե սուրը»

23.06.2006

Միխայիլ Լորիս- Մելիքովը ծնվել է 1825թ. հայ ազնվականի ընտանիքում: Ապագա դիկտատորը դաստիարակվել է գվարդիական փոխսպաների եւ հեծելազորային յունկերների դպրոցում: 22 տարեկանում նա ծառայության է անցնում Վորոնցովի մոտ, ով Կովկասյան առանձին կորպուսի հրամանատարն էր: Այդ ժամանակից ի վեր, 30 տարիների ընթացքում, նա մշտապես կապված է եղել Կովկասի հետ: Միխայիլ Լորիս-Մելիքովը մասնակցել է 180 ռազմական գործողությունների` ընդդեմ …

կարդալ ավելին

Գեորգի Գյուրջիեւ

16.06.2006

Եվրոպայի, Միացյալ Նահանգների եւ Հարավային Ամերիկայի խոշոր քաղաքներում կարելի է հանդիպել մարդկանց խմբերի, որոնք ուսումնասիրում են Գեորգի Գյուրջիեւի գաղափարները եւ գործնական տեխնիկան: Գյուրջիեւյան խմբերը սովորաբար խուսափում են հրապարակայնությունից, չեն ձգտում որեւէ մեկին դարձնել իրենց ուսմունքի ջատագովը. սովորական կյանք են վարում` զբաղվելով լարված ներքին աշխատանքով: Այս «խորամանկ իմաստունը», ինչպես անվանում են Գյուրջիեւին, ողջ կյանքը նվիրել է …

կարդալ ավելին

Արշիլ Գորկի

09.06.2006

Մտածկոտ եւ երազկոտ այս տղան չէր ցանկանում մասնակցել հասակակիցների մանկական խաղերին եւ օրերն անց էր կացնում լճի ափին` ավազի վրա զարմանահրաշ պատկերներ ստեղծելով: Նա շատ դժվարին եւ յուրօրինակ կյանք ապրեց: Մանուկ հասակում ծանր հիվանդացավ եւ զրկվեց խոսելու ընդունակությունից: Հիվանդությանը հաջորդեց երկարատեւ բուժումը: Պատանի էր, երբ մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նահանգներում Ոստանիկը բազմաթիվ զրկանքներ տեսավ: Չափահաս …

կարդալ ավելին

Ոսկե սուրը. Վալերիան Մադաթով (Ռոստոմ Մադաթյան)

03.06.2006

Վալերիան Մադաթովը ծնվել է 1782թ. մայիսի 18 (31)-ին Լեռնային Ղարաբաղի Ավետարանոց գյուղում, ազնվականի ընտանիքում: Ղարաբաղյան մելիքների շքախմբի հետ 15-ամյա Մադաթովը մեկնում է Սանկտ Պետերբուրգ: Մելիքները Պետերբուրգ էին գնում պաշտպանություն խնդրելու Ղարաբաղի քրիստոնյա բնակչության համար, որոնք պարբերաբար հարձակումների էին ենթարկվում մահմեդականների կողմից: Մադաթովը ցանկություն հայտնեց Պետերբուրգում ծառայության անցնել ռուսական բանակում, քանի որ նրա կարծիքով միայն այդպես …

կարդալ ավելին

Անաստաս Միկոյանն՝ ընդդեմ Ստալինի եւ Օրջոնիկիձեի

30.05.2006

Հայտնի է, որ խորհրդային դարաշրջանի քաղաքական ու պետական հայտնի գործիչ Անաստաս Միկոյանը 20-րդ դարի 20-ական թթ. (1922թ.-ից) Խորհրդային իշխանության համար պայքարի կազմակերպիչներից եւ կուսակցության Հյուսիսկովկասյան շրջկոմի ԿԿ-ի Հարավարեւելյան բյուրոյի ղեկավարներից մեկն էր: Հենց նրան էր վիճակված հարաբերություններ հաստատել տարբեր ազգերի հետ եւ ղեկավարել այդ բարդ տարածաշրջանը Քաղաքացիական պատերազմից հետո առաջին տարիներին: Այդ տարիներին նշված երկրամասի …

կարդալ ավելին

Դասարանն ուսուցչի համար բեմ է

26.05.2006

«Ես մտածում եմ, եթե մարդ ապրում է անցյալով, ուրեմն նա ներկայից ու ապագայից ոչինչ չպետք է սպասի: Մեր անցյալի ամեն մի վայրկյանը լի էր գաղափարներով, եւ հիմա մինչեւ մեր կյանքի մայրամուտն ապրելու ենք դրանով»: Այսպես է մտածում 30 երկար ու ձիգ տարիներ Երեւանի Մայակովսկու անվան դպրոցը ղեկավարած Սիլվա Սեմյոնովնան: «Այն ժամանակ ամեն բան արվում էր …

կարդալ ավելին

Իոախիմ Մյուրատ (Նապոլեոնյան հայազգի մարշալ)

26.05.2006

Մյուրատը (իսկական անունը Հովակիմ Մուրադյան) ընտանիքի 12 զավակներից ամենակրտսերը, ծնվել է 1771թ. Լեռնային Ղարաբաղի Կրժան գյուղում: Ապագա գնդապետի հայրը Ռուսաստան էր արտահանում լայն ճանաչում ունեցող ղարաբաղյան ձիեր: Հովակիմը հոր հետ մեկնեց Ռուսաստան, Ավստրիա, իսկ այնտեղից էլ` Ֆրանսիա: Թուլուզի Լազարյան ճեմարանում նա աստվածաբանություն էր ուսումնասիրում, սակայն 1787թ. ընկերոջ հետ ունեցած վեճի պատճառով հեռացավ ճեմարանից եւ միացավ …

կարդալ ավելին

Հոլիվուդյան հայ լեգենդը՝ Ռուբեն Մամուլյան

19.05.2006

Ռուբեն Մամուլյանը ծնվել է 1897թ. հոկտեմբերի 8-ին, Թիֆլիսում: Հայրը` Զաքար Մամուլյանը, քաղաքի ճանաչված բանկիրներից էր, եւ շատ էր ցանկանում, որ որդին ինժեներ դառնար սակայն Ռուբենը մորից ժառանգել էր սերը թատրոնի հանդեպ (Վերգինե Մամուլյանը դերասանուհի էր) եւ երազում էր դերասանի կարիերայի մասին: Ի վերջո, նրանք փոխհամաձայնության եկան, եւ Ռուբենն ընդունվեց Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Մի անգամ …

կարդալ ավելին

Օդում ինձ զգում էի՝ ինչպես ձուկը՝ ջրում

14.05.2006

Մանիկ Սարգսյանը 23 տարվա բորտուղեկցորդուհու ստաժ ունի: Նա արդեն 11 տարի է, ինչ չի աշխատում, բայց ամեն անգամ ինքնաթիռի ձայն լսելիս ակամայից հայացքը հառում է երկնքին ու նայում ինքնաթիռի սպիտակ հետագծին: Ցավոք, այսօր այս բառերը ասոցիացվում են Ա-320 ինքնաթիռի ողբերգական վախճանի հետ: – Հիշում եմ, դեռ այն ժամանակ Հարավային օդանավակայանն էր, եւ երբ ինքնաթիռները վայրէջք …

կարդալ ավելին

Անաստաս Միկոյան

14.05.2006

Անաստաս Միկոյանը ծնվել է 1895թ. Սանահինում: Ինը տարեկանում ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան հոգեւոր ճեմարանը: Ինչո՞ւ հոգեւոր ճեմարան: Պարզապես ցարական իշխանությունների օրոք Կովկասում բոլոր գիմնազիաներում ուսուցումը տարվում էր ռուսերեն լեզվով, բացի այդ, ճեմարանը տալիս էր բուհական կրթություն: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Միկոյանը թողեց ճեմարանը եւ կամավորագրվեց ռուսական բանակին, որը մարտնչում էր Արեւելյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու …

կարդալ ավելին

Վարորդ դաստիարակելու համար պետք է կիրթ լինել

07.05.2006

Ավտոմեքենա վարելու արվեստին տիրապետելու համար անհրաժեշտ է դիմել փորձառու վարորդ-վարպետների: Շատերը դիմում են 64-ամյա Խաչիկ Կարգինյանին, որն իր տարիքի համեմատ բավական երիտասարդ տեսք ունի: Ինքն ասում է, որ վարորդի մասնագիտությունն իրեն չի ծերացնում, թարմ է պահում: Լավ վարորդ լինելու համար նա իր դեղատոմսն ունի, այն է՝ լինել գրագետ վարորդ: Մեքենա վարել սովորեցնելն, ըստ Խաչիկի՝ դաստիարակելու …

կարդալ ավելին

Չեմ սիրում, երբ ինձ ասում են՝ տղամարդ կին

07.05.2006

Զրուցակիցս «Բելլադենտ» ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն Բելլա Մնացականյանն է: Տիկին Բելլան այն սակավաթիվ կանանցից է, որ ոչ թե վախենում է հայելուց, այլ հպարտ է կյանքի այն 55 տարիների համար, որ իրեն իմաստնություն են պարգեւել: – 55 տարեկանը կնոջ համար քիչ տարիք չէ, եւ հատկապես կյանքիս այս վերջին 5 տարիների ընթացքում հստակ հասկացել եմ մի բան. թե …

կարդալ ավելին

Արտյոմ Միկոյանը բիլյարդով «կրեց» ROLLS-ROYCE-ի պայմանագիրը

07.05.2006

Երբ դժվարություններն անհաղթահարելի են թվում, իսկ խոչընդոտները շատանում են` նշանակում է հաղթանակը մոտ է: 1905թ. օգոստոսի 5-ին Սանահինում Հովհաննես Միկոյանի ընտանիքում ծնվեց արու զավակ` ապագա ավիակոնստրուկտոր Անուշավան Միկոյանը: Հովհաննես Միկոյանն աշխատում էր Ալավերդու պղնձաձուլական գործարանում, ստանալով ամսական ընդամենը 38-40 ռուբլի աշխատավարձ, իսկ կինը` տիկին Թալիդան, կար էր անում համագյուղացիների համար, սակայն գումարը չէր բավականացնում բազմանդամ …

կարդալ ավելին

Անրի Վերնոյ

01.05.2006

Մանկությունը Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) ծնվել է 1920թ. հոկտեմբերի 15-ին, Թուրքիայի Ռոդոսթո կոչվող բնակավայրում: Անրիի կյանքի ուղին նման է Արեւմտյան Հայաստանի հարյուր հազարավոր հայերի ճակատագրերին: 1924թ. Մալաքյանների ընտանիքը փախչում է Հունաստան, հետո` հաստատվում Մարսելում, իսկ 1930թ.` Փարիզում: «Թուրքիայից մենք տեղափոխվեցինք Հունաստան, իսկ երկու տարի անց մեկնեցինք Մարսել: Ես զրկված էի հասակակիցներիս հետ շփվելու հնարավորությունից, մեր …

կարդալ ավելին