Վերջերս անդրադարձել էինք ԼՂՀ-ում վաճառվող բենզինի գներին, որոնք 30 դրամով թանկ էին, քան Երեւանում: Այժմ գազալցակայաններում (ԱԳԼՃԿ) վաճառվող գազն էլ մոտ 2 անգամ թանկ է երեւանյան գազից: Այսպես` Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում գործող գազալցակայաններում գազի մեկ լիտրն արժե 165-170 դրամ, միեւնույն գազի մեկ լիտրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գազալցակայաններում արժե 315 դրամ: Թե ինչո՞ւ է …
կարդալ ավելինՍյունիքի մարզի Կապան քաղաքի մի խումբ բնակիչներ ահազանգում են, որ վերջին տարիներին թմրամոլությունը մեծ տարածում է գտել քաղաքում, ինչին նպաստել են նաեւ Կապանով անցնող Իրան մեկնող բեռնատար ավտոմեքենաները: Ըստ խմբագրություն զանգահարած կապանցիների, Կապանում շատացել են նաեւ թմրամոլների հավաքատեղիները, որոնցից ամենանկատելին գտնվում է քաղաքի թիվ 13 դպրոցի հարեւանությամբ: Ըստ բնակիչների` այդտեղ կարելի է տեսնել ներարկիչների աննախադեպ …
կարդալ ավելինՏավուշի մարզի Դովեղ սահմանամերձ գյուղում հայտնվեցի լրիվ պատահաբար: Նույն մեքենայում, որով Նոյեմբերյանի Կողբ գյուղ էի մեկնում, երիտասարդ մի աղջիկ կար` Դովեղից: Վարորդը նախ պետք է նրան տեղ հասցներ: Մինչ այդ` աղջիկը պատմում էր, որ գյուղն այժմ ունի մոտ 450 բնակիչ (թեեւ պաշտոնական տվյալներով` բնակիչների թիվը 670 է): «Գյուղից հեռանում են` ով կարող է: Մնացել են …
կարդալ ավելինԼոռու մարզում այս տարի մշակվել է գյուղատնտեսական հողերի ընդամենը 35 տոկոսը: «Հետքին» այս մասին ասել է մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ըստ նրա, ամենացածր տոկոսն արձանագրվել է Տաշիրի տարածաշրջանում, որտեղ 12.000 հա վարելահողից օգտագործվում է ընդամենը 2300 հա: «Մենք գիտենք դրա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները»,- ասել էր մարզպետը: Մարզում անասնակերի պակաս կա. շուկայում դաշտից բերված 1 հակ …
կարդալ ավելինՀուլիսի 13-ին Շուշիում տեղի է ունենալու «Հակոբ Գյուրջյան» քանդակի միջազգային սիմպոզիումը, որի հիմնադիր-նախագահը Ֆլորենցիայում բնակվող հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսն է: Այս տարի, բացի քարի վրա աշխատանքներից, ստեղծվելու են գեղանկարներ, որմնանկարներ: Անցկացվելու են վարպետության, դիզայնի դասընթացներ: Իսկ սիմպոզիումին մասնակցելու են` Հայաստանից` երկու, Արցախից` երեք արվեստագետներ, Ճապոնիայից` մեկ կին քանդակագործ, Բելգիայից` մեկ նկարիչ-քանդակագործ, իսկ Իտալիայից կլինի 8 …
կարդալ ավելինՄոտկորի ձորը կարող է չորանալ Դեբեդ գետի Մարցիգետ վտակի վրա` Մարց գյուղ բարձրացող ճանապարհի աջ կողմում, ավելի քան 2 ամիս է, ինչ փորձարկվում է նոր փոքր հիդրոէլեկտրակայանը (փհէկ): Այս փոքր հէկ-ի կառուցմանը թե՛ գյուղացիները, թե՛ բնապահպանները բացասաբար էին արձագանքել, այնուամենայնիվ, այն կառուցվեց: «Մարցիգետ ՓՀԷԿ-2» կոչվող փոքր հիդրոէլեկտրակայանը գործարկում է «Արգիշտի 1» ՍՊԸ-ն: Ընկերությունը փաստացի պատկանում …
կարդալ ավելինԵթե չլինեն ականջօղերը, դժվար կլիներ տարբերել` վաճառողը տղա՞ է, թե՞ աղջնակ: Կարճ, բայց խիտ մազերը ծածկում է կեպին: Աչքերը չեն երեւում կեպիի տակ, որովհետեւ նրա ամոթխած հայացքը գրեթե միշտ ներքեւ է նայում: 12-ամյա Վանուհին է. Եղեգնաձոր-Սյունիք միջպետական ճանապարհին` Սյունիքի դարպասների մոտ, արդեն երկու տարի առեւտուր է անում: Նա մրգեղենի գներն է ասում, արագ-արագ կշռում եւ …
կարդալ ավելինԱրմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում մարդիկ հիմնականում զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ, քանի որ ոռոգման ջրի սակավության պատճառով սեփականաշնորհված հողամասերում գյուղացիները չեն կարողանում բանջար-բոստանային մշակաբույսեր ցանել: Հովհաննես Ջամալյանը եւս այս տարի որոշել է տնամերձ հողամասում ջերմոցային տնտեսություն հիմնել եւ վարունգ ու լոլիկ աճեցնել: «Հետքի» հետ զրույցում Հովհաննեսը պատմեց, որ արդեն վաճառքի վարունգ ունի, սակայն գինն այնքան ցածր …
կարդալ ավելինՎայոց Ձորի Եղեգիս գյուղի վարչատարածքում Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը փոքր հէկ է կառուցում: Մարզպետի անվամբ գրանցված «ԲիԷսԲի» ՍՊԸ-ն արդեն ավարտին է հասցնում հէկ-ի շինարարությունը, սակայն` առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության: Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ը մի քանի օր առաջ է հայտարարություն տեղադրել ԲՆ-ի կայքում` մայիսի 11-ին «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի կողմից Եղեգիսի գյուղապետարանում կազմակերպվելիք հասարակական լսումների մասին` …
կարդալ ավելինՎայոց Ձորի Գողթանիկ գյուղի դպրոցից ստացած առաջին տպավորությունն այն էր, որ այն չգործող կառույց է: Բայց պարզվեց, որ դպրոցն իր այդ տեսքով ամեն օր ընդունում եւ ճանապարհում է աշակերտների: Հեռավոր գյուղի անպատուհան կրթական հաստատությունն աչքից հեռու է, բայց գտնելու դեպքում կարող է խորհրդանշել Հայաստանում կրթության խարխուլ վիճակը: Անձրեւը ճիշտ ժամին էր գալիս եւ ցույց էր …
կարդալ ավելինԳաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ առավել ծանր է աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքներում մանկահասակ երեխաների վիճակը: Իսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված հետազոտությունների արդյունքներով` մանկական աղքատության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Շիրակի մարզում, որտեղ երեխաների առավել քան 50 տոկոսն աղքատ է… «Շիրակ կենտրոնը» հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Գյումրիում անապահով ընտանիքները վարձով …
կարդալ ավելինՀնարավո՞ր է, արդյոք, Սյունիքում, մասնավորապես` Կապանում, լայնածավալ գիտահետազոտական աշխատանքներ կազմակերպել: ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի 15 տարվա ռեկտոր, այժմ գիտական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Բալասանյանը վստահ է, որ հնարավոր է, եթե պետական շահը զուգակցվի գիտության ֆինանսավորումը թիրախային դարձնելուն: Մինչ հարցազրույցը` կարճ նախապատմություն մասնաճյուղի մասին: 1960-ականներից Կապանում ու Քաջարանում գործում էին ՀԽՍՀ ԳԱ-ի 4 գիտահետազոտական լաբորատորիաներ: Հատկապես նշանակալի …
կարդալ ավելինՁմեռը շուտ գալիս, ուշ հեռանում է Աշոցքի տարածաշրջանից: Այստեղ գարնան իրական մուտքը միայն մայիս ամսին կարելի է զգալ, իսկ հիմա դեռ մարտն է, ու Կարմրավանում ձյան բարձրությունը 1 մետրից անցնում է: «Անաստված» ձյունը եկել-նստել ու կարծես հալչելու մտադրություն չունի: «Բնության տվածն է, ինչ կրնանք էնենք, պիտի համբերեք: Աստծու տված, Աստծու տարած, սովոր ենք»,- ասում են …
կարդալ ավելինՍյունիքի մարզի Լեռնաձորի բնակիչներն այլեւս հոգնել են գյուղում ուրանի պաշարների մասին խոսակցություններից, լրագրողների հարցերից ու բնապահպանների աղմուկից: «Աղջիկ ջան, էդ ռուսներն են իշխանություններին խեղդում, որ ուրանն իրենց տան, հանքը բացեն, մենք` ի՞նչ, մեզ ո՞վ ա լսողը: Եթե ուրանը գտնեն` ոչ ինձ են նայելու, ոչ էլ քեզ»,- տան փայտյա աստիճաններին կանգնած` խոր հոգոց հանելով` ասաց Ռազմիկ …
կարդալ ավելինՍյունիքի մարզի Գեղանուշ գյուղի բնակիչների բողոքի ալիքն ընդդեմ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի Գեղանուշի պոչամբարի դեմ կրկին հասունանում է: Դեռեւս 2004թ., երբ նշյալ ընկերությունը ներկայացրել էր գյուղ տանող ճանապարհին պոչամբար կառուցելու նախագիծը, գեղանուշցիներն ըմբոստացել էին` հայտարարելով, թե այդկերպ գյուղը կործանման վտանգի տակ է դրվում: Ավելին, գյուղի 134 բնակիչներ ստորագրահավաք էին կազմակերպել «Դինո գոլդի» դեմ, …
կարդալ ավելինՍյունիքի մարզի Քաջարան գյուղում կատարվող իրադարձություններն աբսուրդի թատրոն են հիշեցնում, որի բեմականացման բացառիկ իրավունքը տրվել է ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին: «ՀայՆյուզ» էլեկտրոնային կայքի տեղեկություններով` ՀՀ վարչապետին բավական բարկացրել է այն, որ իրեն Քաջարան գյուղի հարցով ճիշտ իրավիճակը չեն ներկայացրել: «Ավելին, զրուցելով որոշ բնապահպանների հետ, վարչապետ Սարգսյանը ջղայնությունից ձեռքը սեղանին է խփել, երբ հասկացել է, …
կարդալ ավելինԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան դեկտեմբերի 16-ին այցելելու է Թուրքիա: Թուրքական «Aksam» գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարարը Թուրքիայում հանդիպելու է նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ըստ գործակալության` այցի օրակարգում է լինելու Իրաքում տեղի ունեցող գործընթացները, թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման, Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն …
կարդալ ավելինՆախիջեւանի սահմանից մոտ 4կմ հեռավորության վրա գտնվող Սյունիքի մարզի Քաջարան գյուղի բնակիչները, մեղմ ասած` կանգնել են գոյատեւման փաստի առաջ: Մի կողմից` նրանք փորձում են վերականգնել 17-րդ դարում կառուցված գյուղի Սբ. Հակոբ եկեղեցին, որն ավերվել էր երկրաշարժի հետեւանքով, մյուս կողմից` ՀՀ կառավարությունը այս տարվա ապրիլի 28-ի որոշմամբ` 181,7 հա գյուղի տարածքից 27 հա-ն հանձնել է Զանգեզուրի …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում կառուցված «Տաթեւի թեւեր»` աշխարհի ամենաերկար ճոպանուղու շուրջ եղած հսկայական հողատարածքներ, «սուսուփուս», սակայն, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանի իմացությամբ` յուրացրել էր: Ս. Խաչատրյանը դա արել էր` գիտակցելով, որ ճոպանուղու շնորհիվ այդտեղ զբոսաշրջիկների մեծ հոսք է լինելու, որտեղ, ըստ ծրագրի …
կարդալ ավելինԼՂՀ Մարտակերտի շրջան տանող Նոր Մարաղա գյուղի ճանապարհին ուղեկիցներիցս մեկը հանկարծ հիշեց հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ գերեվարված մի ընտանիքի պատմություն, որի մասին գրել էր ամերիկյան թերթերի համար: Նրա ստացած վերջին տեղեկությունն այն էր, որ 1,5 տարի գերության մեջ մնացած Լոլային ադրբեջանցիները վերադարձրել են: «Լոլան հիմա մեծ աղջիկ է՝ հավանաբար, 19-20 տարեկան: Իսկ ինչո՞ւ չգտնել»,- հուզված ասաց …
կարդալ ավելին