մարզեր

Սա մշակույթի տո՞ւն է

27.01.2011

Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչները, 20 տարուց ավելի է, Մշակույթի տուն չունեն: Մշակույթի տան մասին հիշեցնում են միայն փլատակները: Բնակիչներն ասում են, որ Երեւանին այդքան մոտ ապրելով, որեւէ առավելություն չունեն: Մինչդեռ ՀՀ Մշակույթի նախարարուհին անթաքույց հրճվանքով է խոսում երկրում մշակույթը զարգացնելու ու նման ֆանտաստիկ բաների մասին…

կարդալ ավելին

Գյուղապետը վաճառել է նաեւ ջրվեժը

22.01.2011

Արդեն տեղեկացրել ենք, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի գյուղապետ Հրայր Յաղուբյանը հսկայական հողատարածքներ է վաճառել «Գլենդել Հիլզ» ընկերությանը եւ ոմն մեծահարուստ Ռոբերտ Օհանյանի: Ըստ հավաստի տեղեկությունների` այդ հողատարածքներում ներգրավված է նաեւ Մեծ Պարնիի «Թռչկան» կոչվող ջրվեժը, որը Հայաստանի տեսարժան վայրերից է եւ տուրիստական գոտի է համարվում: Տարածքի սեփականատերը պատրաստվում է այդ գեղատեսիլ վայրը օգտագործել …

կարդալ ավելին

«Շորերով քնում-վեր ենք կենում»,- ասում են սահմանամերձ գյուղի բնակիչները

20.01.2011

Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի եւ հայ-ադրբեջանական սահմանի միջեւ հեռավորությունը վահանցիները հստակ գիտեն՝ միջին հեռավորությունը 3 կմ է: Վահանը Հայաստանի հյուսիս-արեւելյան դարպասն է, որտեղ շարունակում են ապրել՝ պատերազմի ուրվականի հետ կռիվ տալով եւ գյուղի զոհված տղաներին հիշելով: Գյուղի բնակիչների ասելով, մինչ օրս իրենք «շորերով քնում, շորերով էլ վեր են կենում»` վախենալով թշնամու անսպասելի հարձակումից: «Ասում էին՝ …

կարդալ ավելին

Խաղաղությունից հեռու՝ պատերազմի սահմանին

23.12.2010

Չնայած Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանի՝ քաղաքի ծառերի «էտման» նախագծին, այս տարի Ճամբարակում կկանգնի Նոր տարվա խորհրդանշական ու պերճաշուք ծառը: Քաղաքապետն այդպիսով ուզում է հայ-ադրբեջանական սահմանին ապրող մարդկանց համար փոքրիկ տոնական տրամադրություն ստեղծել, որ գոնե չմոռանան Ամանորի գոյության մասին: Ըստ քաղաքապետի, սակայն, տոնից 3 օր հետո ծառի զարդարանքներն անհետանում են: Սահմանին մոտ ու հեռու …

կարդալ ավելին

Ուրանի ուսումնասիրություններ՝ Գեղարքունիքում

16.12.2010

Մինչ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակիչները պայքարում են ուրանի, այսպես ասած՝ հետազոտական աշխատանքները դադարեցնելու դեմ, ուրանասերները նոր հետազոտական աշխատանքներ են սկսել Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանում, իսկ ավելի որոշակի՝ Թթուջրից Այգուտ գյուղերի տարածքում: Դեռեւս 2006թ. ամերիկյան «Գլոբալ գոլդ» ընկերությունը գունավոր մետաղների ուսումնասիրություն սկսեց նշյալ տարածքում: Ընկերությանը մասնավորապես հետաքրքրում էին պղինձն ու ոսկին, սակայն որոշ ժամանակ անց …

կարդալ ավելին

Սա մշակույթի տո՞ւն է

14.12.2010

Գեղարքունիքի մարզի Թթուջուր տանող մայրուղուց մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում գյուղի մշակույթի տունը, իսկ ավելի ճիշտ՝ կիսաքանդ շենքը: Նույնիսկ ամենավառ երեւակայություն ունեցող մարդիկ դժվար թե հասկանան, որ կիսաքանդ, առանց պատուհանների եւ ժանգոտ դարպասներով այդ շինությունը նախատեսված է մշակութային միջոցառումների համար: «Ճիշտ ա, շենքը լավ վիճակում չի, բայց մենք համերգները կազմակերպում ենք Մշակույթի տան …

կարդալ ավելին

Ինչո՞ւ է քաղաքապետը ծառերը հատում

11.12.2010

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակցի եւ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանի հետ լրագրողների հանդիպման ժամանակ սենյակի դուռը հանկարծակի բացում է Ճամբարակի Հերոսների պուրակը ծառահատող բանվորներից մեկը եւ դիմում քաղաքապետին` չիմանալով, թե ովքեր են ներսում հավաքվածները. «Պարո՛ն քաղաքապետ, Ձեր մեքենան խանգարում ա, որ էն մի ծառն էլ կտրենք…»: Արդեն մի քանի օր է՝ «հնձվում են» ոչ միայն …

կարդալ ավելին

«Չեղած տեղից ինչո՞ւ է այսքան աղմուկ բարձրացել»

04.12.2010

Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի գյուղապետարանում տեղի ունեցած մինի-միջոցառումը, որը կազմակերպիչներն անվանում էին` հանրային լսումներ, մեղմ ասած, զավեշտալի էր: Բանն այն է, որ դեռեւս 2 տարի առաջ «Գեգամետ պլյուս» ՓԲԸ-ն աճուրդով ձեռք բերեց Շորժայի դունիտ-պերոդոտիտային հանքավայրը: Այնուհետեւ ընկերությունը հանքավայրում վերամշակում կազմակերպելու մասին նախագիծ ներկայացրեց ՀՀ Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական բնապահպանական փորձաքննությանը …

կարդալ ավելին

Բաց նամակ

11.11.2010

Ուրանի հանքերի շահագործման դեմ նախաձեռնող խումբը երեկ նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որտեղ ասված է. «Հավանաբար տեղեկացված եք Լեռնաձորի համայնքի տարածքում ուրանի հանքի հնարավոր շահագործման վերաբերյալ սյունեցիների կոշտ ու բացասական դիրքորոշման մասին, որը հիմք հանդիսացավ տեղական hասարակական կառույցների համար նախաձեռնել ստորագրահավաք` հանրության եւ հասարակական կառույցների դիրքորոշումը կառավարությանը ներկայացնելու նպատակով: Հանրության դիրքորոշումը հստակ պատկերացնելու համար ստորագրահավաքի …

կարդալ ավելին

Բողոք` Կապանում

09.11.2010

Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում ընթացող ուրանի պաշարների որոնման աշխատանքները դժգոհություն են առաջացրել տեղի բնակչության շրջանում: Նրանք պատրաստվում են բողոքի հանրահավաք անցկացնել դրա դեմ: Ստեղծվել է այդ գործընթացի դեմ հանդես եկողների նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել կոչ-հայտարարությամբ. «Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ ուրանի հանքավայրի շահագործումը մահացու վտանգ է պարունակում տարածաշրջանի բնակչության համար: Նոյեմբերի 11-ին, …

կարդալ ավելին

Շաքիի ջրվեժի դեւը

26.10.2010

Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն իր սեփական հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) համար օգտագործում է Շաքիի ջրվեժի ջուրը: Բնակիչները պատմում են, որ ջրվեժի գեղեցկությունը տեսնելու, վայելելու համար պետք է նախապես խնդրել-վճարել միջնորդներին, որպեսզի քաղաքապետին վճարեն-համոզեն ջրվեժի ջուրն ամբողջությամբ բաց թողնել: Քաղաքի պատկան մարմինները բնակիչներին պատճառաբանել են՝ իբր ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով, սակայն սիսիանցիների հավաստմամբ՝ ջուրը գնում է քաղաքապետին …

կարդալ ավելին

«Խոսրովի» արգելոցը՝ վտանգի առջեւ

14.10.2010

Օրեր առաջ «Էկոլուր» հ/կ-ն ահազանգ էր ստացել, ըստ որի` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գիլան» արգելավայրում կառուցված ռեստորանի շինաշխատանքները նոր թափ են առել: Հիշեցնենք, որ ռեստորանի շինարարական աշխատանքները դադարեցվել էին բնապահպանների բարձրացրած աղմուկի շնորհիվ: Բնապահպանական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանի հետ միասին իրական վիճակը պարզելու համար այցելեցինք «Գիլան» արգելավայր: Այ քեզ դրախտ… Խոսրով 2-րդ Կոտակ թագավորը երեւի …

կարդալ ավելին

Սրճարան՝ արձանի փոխարեն

09.10.2010

Օրեր առաջ Վանաձորի «Ջուխտ աղբյուր» այգուց հանել են Հովհաննես Աբելյանի արձանը: Այն տեղափոխել են Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բակ: Ըստ հավաստի աղբյուրների՝ այգու կանաչապատ տարածքում պատրաստվում են սրճարանի շինարարության աշխատանքներ իրականացնել: «Հիմա էլ այգում փակ սրճարան կա, բայց ուզում են դրա կողքին` այգու կանաչապատ տարածքում, նաեւ բացօթյա սրճարան սարքել»,- մեզ հետ հեռախոսազրույցում …

կարդալ ավելին

Մկնդեղի գերեզմանոցի «ուրվականը»՝ Ալավերդիում

05.10.2010

Պարզվում է՝ Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի թափոնների գերեզմանոցով, կամ, ինչպես տեղաբնակներն են անվանում՝ մկնդեղի «մագիլնիկով» հետաքրքրվում են ոչ միայն խոշոր եղջերավոր անասուններն ու սիրահար զույգերը, այլեւ «Վալլեքս» գրուպին պատկանող «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ՓԲԸ-ն: Վերջինս խիստ «դեմոկրատական» կեցվածք ընդունելով՝ նախ առաջ քաշեց գործարանի 100 մետր բարձրությամբ ծխատարի տեղափոխման նախագիծը, որը ստացավ «Նոր նախածխանցքի եւ ծխնելույզի …

կարդալ ավելին

Կիրանցը, «նասկիավաճառ» լրտեսն ու մշակույթը

30.09.2010

Մինչ օրս Տավուշի մարզի Կիրանց գյուղում հիշում են «նասկիավաճառ» թուրք լրտեսին: Մեկ տարի առաջ լրտես «վաճառականը»` համր ձեւանալով, հայտնվել էր գյուղում: «Գալիս էր` զաբոռների տակ կանգնում: Ասում էինք՝ լալ ա, խեղճուկրակ մարդ ա: Մի տեսակ խիղճներս տանջում էր: Ուզում էինք մի բան առնեինք նրանից»,- պատմում են գյուղի բնակիչները, ովքեր այն ժամանակ չէին էլ երեւակայում, որ …

կարդալ ավելին

Մշակույթի ակումբը դարձրել են զուգարան

07.09.2010

«Պատերի տակ նստած օրը ճամփու ենք դնում»,- ասում էին Արարատի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչները: Ըստ գյուղացիների` մինչ 1945թ. գյուղը եղել է թուրքաբնակ եւ կոչվում էր` Թորփախկալա: «Այսինքն, թող` փախի»,- կատակում էին գյուղի կանայք: «Իսկական ժամանակն ա, որ գյուղացին թողնի փախնի: Հողը տվել են ժողովրդին, քարն էլ դրել են գլխին, ու առավոտից իրիկուն աշխատացնում են: Սաղ …

կարդալ ավելին

«Ասալ ամ՝ խոխեք ջան, ինչքան կարաք՝ կտորեք թուրքին»,- ասում է Վանք գյուղի միակ վետերան Մեսրոպ պապը

28.08.2010

Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության արժեհամակարգն իսկական ուսումնասիրության թեմա է: Մարդիկ այստեղ իրար հարգել գիտեն: Պատերազմի հետեւանքը մարդկանց բնավորության մեջ սրբագրումներ է արել. շատ կորուստներ են ունեցել, դրա համար էլ յուրաքանչյուր մարդու կյանքն անգնահատելի է: Այստեղ մարդու համար ամենաթանկը մարդն է: Ասում են. «Մենք առաջնորդին հետեւողներ ենք: Մեր արյան մեջ նստած է. բոլորս առաջնորդի թիկունքին կանգնած ենք»: …

կարդալ ավելին

«Մենք կռվող ու հաղթող ենք, սաղին կտապալենք»

19.08.2010

Լեռնային Ղարաբաղի խիտ անտառների վրա սփռված լուսաբացի կիսաստվերը հիշողությունն ու իրականությունը միաձուլել, դարձրել է պատմություն: Մարդն այստեղ շփոթվում, մոլորության մեջ է հայտնվում, որովհետեւ պատերազմի ու խաղաղության խորհրդավորությունը դեռեւս ապրում է բնության մեջ: Արեւածագի ու իրիկնամուտի մեջ հարմար տեղավորվել է հավանական պատերազմը, դրա համար էլ Ղարաբաղում հայտնված մարդը շնչում է խաղաղության, բայց նաեւ տագնապի, հավանական կռվի …

կարդալ ավելին

«Աստված մեծ ա, կարող ա մի օր դուռս բացվի…»,- ասում է 6 երեխաների մայրը

08.07.2010

8-ամյա Նարեկի՝ երկնքի նման պարզ, կապույտ աչքերի մեջ էնքան կարոտ կա, որ մորը տեսնելու երջանկությունից Նարեկը շփոթվում է: Ամեն ինչ կտար, որ մշտապես մոր կողքին լիներ, բայց Նարեկի կյանքն այնպես է դասավորվել, որ ծնողներին տեսնում է շաբաթվա մեջ երկու օր` հանգստյան օրերին: Մորը տեսնելու համար տրված ժամանակը` երկու օրը, Նարեկի համար ակնթարթի պես է անցնում, …

կարդալ ավելին

Լալին՝ պատերազմի ու թշվառության սահմանագծին

05.07.2010

Տավուշի մարզի Վազաշեն գյուղն ասես գտնվում է երազի ու իրականության սահմանագծին: Դեպի գյուղ տանող ասֆալտապատ ճանապարհի պես էլ վերջանում են իրականության ընկալման մեր պատկերացումները: Բնակիչները դրսից եկած հյուր տեսնելիս զարմանում են, եւ ընդունելությունը վերածում են տոնի: Մարդիկ այստեղ ապրում են հայ-ադրբեջանական սահմանին մոտ` կրակոցների մշտական «հրավառության» մեջ: Վազաշենի բնակիչներին համախմբում է վախը, սոցիալական ծայրահեղ պայմաններն …

կարդալ ավելին