Մաքսիմ եւ Մեժլում Հակոբյանները հրաժարվել են իրենց կողմից վերանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցուն օժանդակելուց: Հուլիսի 30-ին տեղի էր ունեցել Քաջարանի Վերին Հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը, որը վերակառուցել էին Մաքսիմ եւ Մեժլում Հակոբյանները: Վերակառուցողները, սակայն, ներկա չէին գտնվել օծման արարողությանը: Հավանաբար պատճառն այն էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հակասության մեջ է …
կարդալ ավելինՊատերազմի եւ խաղաղության սահմանն առավել շոշափելի է դառնում, երբ հայտնվում ես ԼՂ Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղում, որտեղ տանող ճանապարհները նույնքան դժվարանցանելի են, որքան գյուղի մարդկանց ճակատագրերը: Այդ հողում ապրող մարդիկ իրենց կյանքի մասին չեն կարողանում խոսել առանց հուզմունքի, նայում են զրուցակցի աչքերին ու թրթռացող կոպերով հայացքները շրջում դեպի հայ-ադրբեջանական սահմանը: «Մատաղ ընիմ, լացս կյամ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզի, մասնավորապես` Սիսիանի շրջանի մի շարք գյուղերի բնակիչներ կանգնել են փաստի առաջ: Մինչ օրս վերջիններս այդպես էլ չեն ստացել ոչ գարնանացանի համար տրվող սերմացուն, ոչ էլ այն գումարը, որ վճարել էին սերմացուն ձեռք բերելու համար: Եվ, չնայած այն հանգամանքին, որ գարնանացանը վաղուց ավարտվել է, եւ եկել է բերքատվության ժամանակը, գյուղի բնակիչները սպասում …
կարդալ ավելինԱրմավիրի Լենուղի գյուղի նեղլիկ, կաթնագույն արահետներից երեւացող սեւ շունը` ոտնաձայներս լսելով, հանկարծ դուրս եկավ ջարդուխուրդ դարձած մեքենայից, ոտքերը ձգեց ու սկսեց կատաղի հաչել: Ու չգիտես՝ շունը հաչում էր անծանոթի տեսնելո՞վ, իր երկաթյա շղթաների դեմ անզոր պայքարի՞ց, թե՞ բողոքում էր Ստեփանյանների ընտանիքի պայմաններից: Շան մեքենա-բնից մի քանի մետր հեռավորության վրա գտնվում էր փայտյա տնակը, որտեղ խաղացող …
կարդալ ավելինՎեց տարեկան Արթուրն ունի աննկարագրելի գեղեցիկ կանաչ աչքեր, բայց չունի ընկերներ: Շուտով պետք է դպրոց գնա, այսինքն` կարգն է այդպես: Վեց տարեկանում երեխան պետք է դպրոց գնա, բայց Արթուրենց ընտանիքում կարգերը, «պետք է»-ները, կյանքի օրինաչափությունները ունեն նույնքան արժեք, որքան` ընտանիքի բոլոր անդամների կյանքն է, այսինքն` արժեք չունեն: Արթուրը, քույրը, նրանց մայրը, տատն ու պապը, մորաքույրներն …
կարդալ ավելինԵրեկ մեր թերթի խմբագրություն էր դիմել ԼՂՀ Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղի հիմնական դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Գեւորգյանը: Վերջինս 2006թ. ընդունվել էր աշխատանքի Դաշուշենի 8-ամյա դպրոցում՝ ստանձնելով տնօրենի պաշտոնը: Ըստ Ա. Գեւորգյանի՝ տնօրենի պաշտոնի թափուր տեղ կար, եւ ինքը ցանկություն ուներ նախ` իր հանգուցյալ ամուսնու փափագը կատարել՝ աշխատելով Արցախում, եւ ապա` մանկավարժական իր առաքելությունն իրագործել: «Ասկերանի …
կարդալ ավելինԳյուղի հարուստները նպաստառուներն ու թոշակառուներն են Մինչ Երեւանի բնակիչների մի մասը պատրաստվում էր մասնակցել մայիսի 28-ի` Հանրապետության տոնի հանդիսավոր համերգին, Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչները դույլերն էին պատրաստում՝ աղբյուր գնալու համար: «Գյուղացու համար ի՞նչ տոն, աղջիկ ջան: Գյուղացին ամեն օր պիտի չարչարվի, որ կարողանա ապրի: Առաջ ասում էին՝ ով աշխատի, նա կուտի, հիմի ինչքան էլ …
կարդալ ավելինՄայիսի 25-ին, ժամը 04:00-ի սահմաններում Լոռու մարզում գայլերը մտել են մարզի Ջրաշեն համայնք եւ գյուղացիների գոմերում հոշոտել ոչխարներին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` գայլերը հոշոտել են 100-ից ավելի գառների: Գյուղացիների պնդմամբ, իրենց վնասը կազմում է շուրջ 5-6 մլն դրամ: Նրանք նաեւ բողոքել են, թե իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում գայլերի նմանատիպ հարձակումները կանխելու ուղղությամբ:
կարդալ ավելինԹեեւ ՀՀ կառավարությունն ամեն տարի աղետի գոտու վերականգնմանն ուղղված աշխատանքների մասին հայտարարություններ է անում, այդուհանդերձ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում անգամ փողոցների վերականգնման աշխատանքներն ընթանում են մի շարք թերություններով: Բնակարանաշինության վերաբերյալ սպիտակցիների դժգոհություններից բացի, կա նաեւ փողոցների անանցանելիության խնդիր: Սպիտակ քաղաքի մի շարք թաղամասերում մեքենա ունեցող վարորդները ստիպված են լինում երթեւեկությունից հետո հրաժեշտ տալ մեքենաներին: Օրինակ` …
կարդալ ավելինԵրեկ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն է բերվել մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` երեկ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, մարզային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք: Հայտնաբերվել է ԱԿՍ ինքնաձիգ, «Կարաբին» տեսակի հրազեն` մասնատված վիճակում, «Իժ-54» մոդելի …
կարդալ ավելինՀինգշաբթի օրը Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում կազմակերպված Հրազդանի երկաթի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիային Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հետեւում էր իր աշխատասենյակի պատուհանից: Ակցիային մասնակից շուրջ 150 հրազդանցիներ, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ պահանջում էին ՀՀ իշխանություններից` կանխել հանքի շահագործումը՝ իրենց առողջության հարցը «քաղաքական դաշտ» չբերելով: Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով ակցիան անցավ առանց բարձրախոսների, ինչի պատճառով հնչող ելույթները …
կարդալ ավելինՎերջերս ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Լոռու մարզի Լեջան եւ Կաթնաղբյուր գյուղերի միջնակարգ դպրոցների` սոցվճարների մասով առաջացած պարտքերը: Կուտակած պարտքերի պատճառները ճշտելու նպատակով` վարչության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել, որոնց արդյունքում պարզվել է, որ պարտադիր սոցվճարի մասով պարտքը դպրոցում առաջացել է կրթօջախի հաշվապահ, Ստեփանավանի բնակչուհի Լիլյա Ներսիսյանի հանցավոր արարքի հետեւանքով: Վերջինս, …
կարդալ ավելինՎերջին շրջանում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու իմիտացիոն շոուներն այնքան «ծեծված» են դարձել, որ դրանք սերտել են անգամ գյուղի բնակիչները: Նախ գյուղնախարարը, չգիտես ինչու կամ ում ինչ ապացուցելու համար, ավտոբուսով Սյունիք գնաց (վերջին անգամ սյունեցիներն ավտոբուսով, ավելի ճիշտ՝ իկարուսներով, Սյունիք գնացել են մոտ 10 տարի առաջ: Դրանից հետո ուղեւորափոխադրումները սկսեցին կատարվել միկրավտոբուսներով եւ մասնավոր տաքսիներով), հետո էլ …
կարդալ ավելինՄարտի 31-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել քաղաքում երկաթի հանքի բացման առիթով: Հանքը գտնվում է քաղաքից` 800 մետր, Սեւան-Հրազդան ջրանցքից՝ 600 մ, իսկ Հրազդան գետից` ընդամենը 1500մ հեռավորության վրա: Բլրի ուղիղ լանջերին են գտնվում Բանավան, Վանատուր եւ Ախպարա թաղամասերը: Հանքին մոտ են գտնվում Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ գյուղերը: Իսկ օրեր …
կարդալ ավելինՄարտի 20-ին Արմավիր քաղաքում կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Պայքարն այդ պաշտոնի համար բավականին լարված է: Ընտրություններին մասնակցում են քաղաքապետի 4 թեկնածուներ` գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը, անկուսակցականներ, Արմավիր քաղաքի ավագանու անդամ Սեւակ Մինասյանը, ոչ մի տեղ չաշխատող Կարեն Վարդանյանը եւ Առնակ Գեւորգյանը: Հիմնական պայքարը, սակայն, ընթանում է Ռ.Խլղաթյանի եւ ավագանու անդամ Ս.Մինասյանի միջեւ, ով …
կարդալ ավելինՎերջերս մենք բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստանում Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչներից, ովքեր ներկայացնելով իրենց խնդիրները՝ խնդրում են մեր հրապարակումների միջոցով փորձել վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները: Մեկ շաբաթից ավելի մենք ներկայացրել ենք Աշտարակի բնակիչների մասին պատմող հրապարակումներ եւ որոշ բնակիչների «անլուծելի» թվացող հարցեր կարողացել ենք բավարարել` դիմելով ինչպես պետական կառույցներին, այնպես էլ` հասարակական կազմակերպություններին: Աշտարակի բնակիչները …
կարդալ ավելինԱրմավիրի մարզի Մերձավան գյուղում ապրում է 950 տնտեսություն՝ մոտ 3500 բնակչով: Մերձավանի գյուղապետ Լյովա Գրիգորյանը վստահեցնում է, որ համայնքում գործազրկության խնդիր չկա, քանի որ, բացի այն, որ զարգացած է խաղողագործությունը` գործում են նաեւ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Խաղողագործության» եւ «Երկրագործության եւ բույսերի պաշտպանության» ինստիտուտները, մակարոնի արտադրամաս, քարի հանքեր, ինչպես նաեւ՝ կրթական հաստատություններ: Մերձավանում 67 ընտանիք ստանում …
կարդալ ավելինԳյումրիի Շահումյան փողոցի «Պինգվին» ՍՊԸ-ում հագուստ եւ կոշիկ վաճառող առեւտրականները երեկ գործադուլ էին հայտարարել: Ըստ «Գալա» հեռուստաընկերության` առեւտրականները փակել են տաղավարներն ու բողոքի դուրս եկել՝ ընդդեմ հարկային մարմինների: Խնդիրն այն է, որ վերջերս առեւտրականների նկատմամբ Գյումրիի Հարկային տեսչության կողմից խոշոր չափի գումարային տուգանքներ են կիրառվել, միաժամանակ ժամկետ են սահմանել, որի ընթացքում առեւտրականները վճարելու են տուգանքը, …
կարդալ ավելինՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության ստացած տեղեկությունների հիման վրա բացահայտումներ են կատարվել Տավուշում: Այդ մասին հայտնում են ՊԵԿ մամլո ծառայությունից: Մասնավորապես Նոյեմբերյանի Երեւանյան 6 հասցեում գործող «Արտամետ» ՍՊԸ-ում արձանագրվել են 21 աշխատակիցներ, ովքեր սահմանված կարգով գրանցված չեն եղել: Կազմվել է ստուգման ակտ. իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Իսկ Կոտայքի Գառնի գյուղում Օպերատիվ հետախուզության …
կարդալ ավելինՄինչ հանրապետությունում խոսվում է հացի գնի հնարավոր բարձրացման մասին, Սյունիքի մարզկենտրոն Կապանում հարցը շատ կոնկրետ դրսեւորում ստացավ՝ 600գրամ կշիռ ունեցող հացը նախկին 210 դրամից դարձավ 240 դրամ: Դրան զուգահեռ՝ հայտարարվեց Կապանի դեղատներում դեղորայքի գինը 10%-ով իջեցնելու մասին: Թե ինչո՞վ էր պայմանավորված նման քայլը, փորձեցինք ճշտել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից: «Մինչեւ էրեկ չէ առաջին օրը էդ …
կարդալ ավելին