Հայտնաբերել են

14/04/2011

Երեկ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն է բերվել մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` երեկ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, մարզային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք: Հայտնաբերվել է ԱԿՍ ինքնաձիգ, «Կարաբին» տեսակի հրազեն` մասնատված վիճակում, «Իժ-54» մոդելի երկփողանի որսորդական հրացան, «Իժ-17» մոդելի մեկփողանի որսորդական հրացան, այլ որսորդական հրացաններ, կարճեցված փողով եւ ինքնաշեն հրացաններ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ, մեկնարկային փամփուշտներ, վառոդ, C-1 տեսակի նռնակ` առանց պայթուցիչի, գնդացիրի դատարկ ժապավեն, դատարկ պահունակ: Հայտնաբերվել է նաեւ 2,2 կիլոգրամ մարիխուանա տիպի թմրանյութ: Բացատրական աշխատանքի արդյունքում կամովին հանձնել են նաեւ որսորդական հրացան` 16 մմ տրամաչափի, տարբեր տրամաչափի հրացաններ, փամփուշտներ` 435 հատ: Զենքն ու զինամթերքը ուղարկվել են Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչություն: