Մշակույթ

«Ամերիկյան արվեստում պակասում է սիրտը»

19.07.2012

Էրիկ Խաչիկյանն ամերիկահայ կոմպոզիտոր է, ում ստեղծագործությունները «New York Timeգs»-ը որակել է` որպես յուրօրինակ եւ հաճելի երաժշտություն: Նրա ստեղծագործությունները հնչում են մի շարք ամերիկյան ֆիլմերում եւ հեռուստանախագծերում, ինչպես, օրինակ, «X նախագիծ», «50/50», «Ըմբիշը», «Նյու Յորք, ես քեզ սիրում եմ» ֆիլմերը: Բացի այդ, Էրիկը երաժշտություն է գրում նաեւ միջազգային գովազդային քարոզարշավների համար: Նրա ստեղծագործությունները կատարել են …

կարդալ ավելին

Ֆեդերիկո Գարսիա Լորկա. «Դուենդե, թեմա այլացումներով»

19.07.2012

Տիկնայք եւ պարոնայք: 1918 թվականին ես հաստատվեցի մադրիդյան Ուսանողական նստավայրում եւ, տասը տարվա ընթացքում, մինչեւ որ ավարտեցի, վերջապես, փիլիսոփայության եւ գրականության կուրսը, այս նրբաճաշակ դահլիճում, ուր իսպանական վերնախավը հանդարտում էր ֆրանսիական լողափերը ոտնատակ տալուց հետո, ես հազարից ոչ պակաս դասախոսություն եմ լսել: Հուսահատորեն ձանձրանալով, կարոտանքով առ արեւն ու օդը, ես զգում էի, թե ինչպես եմ …

կարդալ ավելին

Ֆիլմ-բանաստեղծություն. «Ժաննան եւ ձայները»

14.07.2012

«Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնի հայկական մրցութային ծրագրում ներկայացված է ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան եւ ձայները» ֆիլմը: Դերերում` Արմինե Անդա (Աբրահամյան), Միքայել Վաթինյան: Պրոդյուսեր` Արմինե Անդա (Աբրահամյան): Մինչեւ երեւանյան պրեմիերան` ֆիլմը մասնակցել է Պուսանի, Գյոթեբորգի, Սիեթլի եւ Վիեննայի կինոփառատոներին: Իր բոլոր պատմությունները պատմելուց հետո մարդը բանաստեղծության միջով վերստին դառնում է միֆին, որտեղից սկսել էր: Այս տարածությունների …

կարդալ ավելին

«Հայերն ապրում են անցյալով, իսկ թուրքերն ուրանում են անցյալը»,- ասում է կինոռեժիսոր Օզջան Ալփերը

14.07.2012

Օրեր առաջ համշենցի կինոռեժիսոր Օզջան Ալփերի` «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմի երեկոյան ցուցադրության տոմսերը գրեթե սպառվել էին: Ազատ նստատեղ չգտնելով` ստիպված շատերը նստել էին գետնին: Կինոսրահում մի տեսակ խուլ շնչառություն էր լսվում, որը մերթընդմերթ վերածվում էր նուրբ դողէրոցքի: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ներկայացված այս ֆիմի մասին, որպես լավագույն ֆիլմերից մեկի, շատերն էին լսել, ուստի ակնկալիքը …

կարդալ ավելին

Հայ հեղինակը` «Publish America»-ում

14.07.2012

Երիտասարդ գրող Երեմեյ Գրիգորյանը 22 տարեկան է: Նրա ասելով` դեռեւս ոչ մի «լուրջ» քայլ չի արել գրականության ասպարեզում, բացի այն, որ վիրտուալ տարածքում իր բլոգն ունի: Չնայած իր տարիքին, նա առաջին երիտասարդ գրողն է, ում գիրքը` «Անցյալի երգը» («The song of the past»), տպագրվելու է «Publish America» հրատարակչության կողմից: Այս հրատարակչությունը հայտնի տպագրատներից է ԱՄՆ-ում, …

կարդալ ավելին

«Մարդկությունը գտնվում է բարդ իրավիճակում»,- ասում է իրանցի կինոռեժիսոր Ահմադ Ռեզա Մոթամեդին

12.07.2012

Ա. Ռեզա Մոթամեդին առաջին անգամ է եկել Հայաստան: Նրա «Ալցհայմեր» խաղարկային ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Կինոռեժիսորի խոսքով` առողջական խնդիրների պատճառով հեռավոր երկրներ գնալու հրավերները սովորաբար մերժում է, բայց, քանի որ Հայաստանը շատ մոտ է գտնվում Պարսկաստանին, եւ բացի այդ, Սերգեյ Փարաջանովի արվեստի նկատմամբ մեծ սեր ունի, ընդունեց փառատոնին մասնակցելու առաջարկը: Նրա հետ մեր …

կարդալ ավելին

Լավագույն «Ծիրանները»

12.07.2012

Հուլիսի 8-ին Երեւանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարին, նախորդ փառատոների նման, «հարուստ» չէ ոչ ֆիլմերի եւ ոչ էլ հյուրերի առումով: Ասում են` դա պայմանավորված է նրանով, որ կազմակերպիչներն իրենց ուժերը խնայում են հաջորդ տարի` հոբելյանական 10-րդ «Ոսկե ծիրանը» մեծ շուքով տոնելու համար: Այնուամենայնիվ, տարեցտարի զգացվում է փոքր դրական տեղաշարժ այն տեսանկյունից, որ …

կարդալ ավելին

«Տանը նստած՝ հետաքրքիր չենք աշխարհին»

12.07.2012

ասում է Միչիգանի համալսարանի (Դիրբորն) (University of Michigan-Dearborn) Հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ, դոկտոր Արա Սանջյանը Արա Սանջյանը ծնվել է Լիբանանում, համալսարանական առաջին դիպլոմը ստացել է Երեւանի պետական համալսարանում` ավարտելով Պատմության ֆակուլտետը, որից հետո դոկտորական կոչումը պաշտպանել է Լոնդոնի համալսարանում: Մինչեւ 2006թ. նա դասավանդել է Բեյրութի «Հայկազյան» համալսարանում: Այսօր արդեն դոկտոր Արա Սանջյանը Դիրբորնում գտնվող Միչիգանի …

կարդալ ավելին

Ֆեդերիկո Գարսիա Լորկա

12.07.2012

Բազում գրքերի նախաբան Մթնշաղն անդրադարձվում է մեր ներսում սենտիմենտալ բալլադի արձագանքով: Հորիզոնում դողում է իրիկնային աստղը, եւ նրա ջերմին շոյանքի տակ վառվում են մեր սեփական աստղերը: Մեր ուղին` երկար կամ կարճ, մենք դատապարտված ենք անցնելու: Եվ բերկրալի չէ մտածել կյանքի մասին, որը կհասնի դարձակետին եւ կիջանի առ հանգչող աշուն` մահանալու: Մթնշաղի գիրքը արբեցնում է իր …

կարդալ ավելին

«Շորն ու Շորշորը» դարձավ «Ոսկե ծիրան-2012-ի» այցեքարտը

12.07.2012

Այս տարի «Ոսկե ծիրանը» մեկնարկեց հայկական առաջին կատակերգությամբ` Համո Բեկնազարյանի «Շորն ու Շորշորը» ֆիլմով: Ի սկզբանե ասված էր, որ հենց այդ ֆիլմն է ընտրվել` նշանավորելու Երեւանի` գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելը: «Ոսկե ծիրանը», նույն առիթով, հատուկ մի ամբողջ նոր ծրագիր է սահմանել` «Գիրքը եւ կինոն», որի շրջանակներում աշխարհահռչակ գրական գործերի մի քանի հաջող էկրանավորումներ են ցուցադրվում …

կարդալ ավելին

«Մեր ժողովրդի ցուցամոլությունը մեզ տապալում է»,- ասում է ջազմեն Վահագն Հայրապետյանը

05.07.2012

– Սովորաբար Ձեզ գլխարկով ենք տեսնում: Այսօր առանց գլխարկի եք: Ինչո՞ւ: – Ինձ մոտ գլխարկի հանդեպ ազատ մոտեցում կա, եւ այնպես չէ, որ միշտ գլխարկով եմ լինում: Մարդիկ կան, չէ՞, ովքեր նույն գլխարկով քնում, արթնանում են: Մեկ-մեկ պետք է գլխարկն ազատ թողնել, գլուխն էլ պետք է ազատ թողնել: – Կաշկանդո՞ւմ է գլխարկը: – Ոչ, պարզապես …

կարդալ ավելին

Օկտավիո Պաս պոեզիան եւ բանաստեղծությունները

05.07.2012

Եվ այդժամ ստացվում է, որ ոչ թե պատմական գիտությունը, այլ կենսագրությունն է բանալի հանդիսանում բանաստեղծական ստեղծագործության համար: Բայց հենց այդտեղ մի նոր խոչընդոտ է առաջանում` չէ՞ որ ցանկացած բանաստեղծի ստեղծագործության մեջ բացառիկ է ուզածդ ստեղծագործություն, այն մեկուսի է եւ այլ եղանակներով հաղորդելի չէ: «Գալաթեան» եւ «Ճամփորդությունը դեպի Պառնաս» չեն բացատրում «Դոն Քիշոտը», «Իֆիգենիան» ամենեւին նման …

կարդալ ավելին

«Պիտի ֆունդամենտ թողնես, որպեսզի 30 տարի անց քեզ հիշեն»,- ասում է դերասան Մուրադ Ջանիբեկյանը

28.06.2012

Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում Թենեսի Ուիլյամսի «Ցանկություն տրամվայ» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ Սթենլի Կովալսկիի դերակատար Մուրադ Ջանիբեկյանի խաղն ինչ-որ կախարդական ներուժով հանդիսատեսին գամում է: Այսօր բեմի ու հանդիսատեսի հաղորդակցությունը ձեւախեղվել է: Հանդիսատեսը հիմնականում գալիս է թատրոն` սերիալի իր դերասանին տեսնելու: «Էս սերիալի էն դերասանն ա»,- գրեթե բոլոր դերասանների բեմում հայտնվելուց` դահլիճից …

կարդալ ավելին

Օկտավիո Պաս «Ներկա ժամանակի որոնումներում»

28.06.2012

1990 թվականի Նոբելյան ելույթը Այս թռուցիկ ակնարկը ցույց է տալիս, որ, միանգամայն հավանական է, որ մենք գտնվում ենք մի պատմական շրջանի վերջում եւ նորի սկզբում: Դա վե՞րջն է, թե՞ նոր ժամանակի վերափոխումը: Դժվար է ասել: Համենայնդեպս, ուտոպիաների սնանկացումը մեծ բաց է թողել, եւ ոչ այն երկրներում, ուր այդ գաղափարախոսությունը փորձություններ է ապրել ու խորտակվել, այլ …

կարդալ ավելին

Թումանյանի բնակարանը` Վերնատուն

28.06.2012

Մեծ գրող Հովհաննես Թումանյանի` Թբիլիսիում գտնվող տան ճակատագիրը վերջապես լուծված է: Այսօրվանից Թումանյանի տան բանալիները կգտնվեն Վիրահայոց թեմի առաջնորդ, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռքին: Հիշեցնենք, որ Հովհաննես Թումանյանի` Թիֆլիսում գտնվող տան չորս սենյակները Վրաստանի կառավարության կողմից դեռեւս 1990-ական թթ. որպես սեփականություն հանձնվել էին վրացի խոշոր գործարար Լեժավային: Վերջինիս որդին` Արչիլ Լեժավան, վերջերս որոշել էր գրողի դեռեւս …

կարդալ ավելին

Կովկասցիների իմիջը կբարելավեն կինոյի միջոցով

23.06.2012

Ռուսաստանի մշակույթի նախարարությունը նպատակ ունի դիմել կինոյի օգնությանը` երկրում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների միջեւ բախումներին վերջ տալու համար: «Իզվեստիա» թերթը գրում է, որ կինոյում երկրի ազգային փոքրամասնություններին «կստիպեն համերաշխ ապրել կողք կողքի», ինչն էլ կնպաստի նրանց դրական կերպարի ձեւավորմանը: Այս կապակցությամբ, ըստ թերթի, ռուսական կինեմատոգրաֆի զարգացմանն ուղղված ներկայիս ծրագիրը կնորացվի: Պետդումայի` Ազգությունների հարցերի հանձնաժողովի անդամ …

կարդալ ավելին

Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն անհասկանալի է

23.06.2012

«Սողանք» ֆիլմի պատմությունը գնալով առավել հետաքրքիր զարգացումներ է ունենում: Հիշեցնենք, որ «Սողանք» վեպի, ինչպես նաեւ` համանուն ֆիլմի սցենարի համահեղինակ Վահրամ Մարտիրոսյանը մեր թերթին տված հարցազրույցում Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանին մեղադրել էր «պայմանագրային կետերը պատշաճ չկատարելու եւ պետական ֆինանսավորմամբ անիրավ ճանապարհով ֆիլմարտադրություն կազմակերպելու մեջ»: Վ. Մարտիրոսյանը մասնավորապես պնդում է, որ յոթ տարի շարունակ արտադրվող «Սողանքի» …

կարդալ ավելին

Մշակույթի նախարարությունը կշարունակի գործել ժամանցային գերատեսչության գործառույթներով

21.06.2012

Հայաստանում ժամանակակից արվեստը ոչ միայն չի ադապտացվում ժամանակի մեջ (այդպիսով կորցնելով բազմաշերտ` դաստիարակչական, քարոզչական եւ ստեղծարար կենսունակությունը), այլեւ` հայտնվել է փակուղում: Մենք ունենք ժամանակակից արվեստ, որը, սակայն, մշակութային քաղաքականության բացակայության պատճառով, համակարգված չէ, հետեւաբար` նաեւ զրկված է զարգացման հեռանկարից: Մշակույթի նախարարի պորտֆելը կրկին վերապահվեց Հասմիկ Պողոսյանին, եւ ենթադրվում է, որ առաջիկա տարիներին արվեստի դաշտն էլ …

կարդալ ավելին

Օկտավիո Պաս «Ներկա ժամանակի որոնումներում»

21.06.2012

Ես կսկսեմ այն բառից, որն արտասանում են բոլոր մարդիկ այն ժամանակից ի վեր, երբ մարդը մարդ դարձավ` շնորհակալ եմ: Այդ բառը կա բոլոր լեզուներում: Եվ բոլոր լեզուներում նրա նշանակությունների բույլքը բարդ է: Ռոմանական լեզուներում «gracia» բառի նշանակությունների հավաքածուն զարգանում է հոգեւոր նշանակությունից առ ֆիզիկականը, դա եւ երանությունն է, որ Տերը պարգեւում է մարդկանց, որպեսզի փրկի …

կարդալ ավելին

«Սեւակի հետ»

19.06.2012

Լույս է տեսել Ասատուր Փաշայանի «Սեւակի հետ» մենագրությունը: Գրքում նորովի է մեկնաբանված Սեւակի «Ձեր ծանոթները»` այն դիտելով որպես ոչ մանուկներին հասցեագրված բանաստեղծությունների ժողովածու: Մեկնաբանված են 1960-ականներին եւ դրան հաջորդած տարիներին ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ներքին խոհանոցը եւ Սեւակի` ակադեմիայի թղթակից անդամ չընտրվելու աղաղակող իրականությունը: Գիտական շրջանառության մեջ են դրված Պարույր Սեւակ-Բոգդան Գեմբարսկի գրական-մշակութային փոխհարաբերությունները: Մենագրության վերջում …

կարդալ ավելին