Մշակույթ

Ջակոմո Լեոպարդի «Ֆիզիկոսի եւ մետաֆիզիկոսի զրույցը»

09.02.2012

Մետաֆիզիկոս. Եվ այդ պատճառով այդ ավելի քիչ տարիների վրա բաշխված ժամկետը բավում էր, որպեսզի դրանք լցնես, թողնելով շատ քիչ պարապ տեղեր, այնինչ կրկնակի երկար ժամկետը չէր բավականացնում, իսկ գործերն ու զգացողությունները, շնորհիվ իրենց առավել կենտրոնացման, եւ ուժի ավելի փոքր տարածության մեջ բավական էր լինում նրանց կյանքը զբաղեցնելու եւ կենդանացնելու համար, այնինչ մեր կյանքում, առավել երկար, …

կարդալ ավելին

Ջակոմո Լեոպարդի «Գովք թռչնոց»

02.02.2012

Մի անգամ, գարնանային մի առավոտ Ամելիոսը, մենավոր փիլիսոփան, նստած էր գրքերով իր քաղաքամերձ տան ստվերում եւ ընթերցում էր, բայց հանկարծ, ողջ շրջակայքով մեկ երգող թռչունների ձայներով տարված, ցնցվեց, հետո նրանցով հափշտակված խորհրդածությունների մեջ ընկավ, գրքերը մի կողմ դրեց, եւ, վերջապես, գրիչը ձեռքը վերցրեց եւ իսկույնեւեթ տեղում գրեց հետեւյալը. Իրենց բնույթով ամենայն էակներից ամենաբերկրալիներն աշխարհում` թռչուններն …

կարդալ ավելին

Իակոմո Լեոպարդի «Հերկուլեսի եւ Ատլանտի զրույցը»

26.01.2012

Հերկուլես. Հայր Ատլանտ: Զեւսն ինձ ուղարկել է քեզ ողջունելու եւ հրահանգել է, որ այն դեպքում, թե դու լիովին ուժասպառվել ես այդ ծանրությունից, ինքս այն մի երկու-երեք ժամ բառնամ ուսերիս, ինչպես ես դա արել էի մի անգամ, արդեն չեմ էլ հիշում, թե քանի դար առաջ, եւ թույլ տամ, որ դու շունչ առնես ու փոքր-ինչ հանգստանաս: Ատլանտ. …

կարդալ ավելին

«Օսկար» 2012. հավակնորդներ եւ փաստեր

26.01.2012

Հունվարի 24-ին Ամերիկյան կինոակադեմիան հայտարարեց այս տարվա «Օսկարի» հավակնորդների անունները։ Ամենամեծ թվով՝ 11 «Օսկարի» է հավակնում Մարտին Սկորսեզեի «Հյուգո» 3D ժապավենը, իսկ ֆրանսիացի Միշել Հազանավիչուսի «Արտիստը»՝ 10 «Օսկարի»։ Ընդ որում, երկուսն էլ նվիրված են կինեմատոգրաֆիայի «մանկությանը»։ Բացի այս ֆիլմերից, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում պայքարում են եւս 7-ը՝ Ստիվեն Սպիլբերգի «Մարտական ձի», Թերենս Մալիկի «Կենաց ծառը», Ստիվեն …

կարդալ ավելին

Լեգիտիմացնելու փոխարեն՝ դիմադրում են

24.01.2012

«2007թ. հիմնադրված «Արտ լաբորատորիա» մշակութային հասարակական կազմակերպության (հ/կ) հիմնադիրներն են Գարիկ Ենգիբարյանը, Էդգար Ամրոյանը, Արթուր Պետրոսյանը, Արա Պետրոսյանը, Կարեն Օհանյանը, Հովնան Քարտաշյանը, Սամվել Վանոյանը, Հարություն Զուլումյանը, Նարինե Զոլյանը եւ Հովհաննես Մարգարյանը: «Արտլաբի» գործունեության նպատակն է` արձագանքել հասարակության մեջ տեղի ունեցող սոցիալ-քաղաքական հրատապ իրադարձություններին եւ բացահայտել այն չերեւացող մեխանիզմները, որոնք նպաստում են բռնատիրական հասարակարգերի կայացմանը: «Արտ …

կարդալ ավելին

Համաշխարհային կինոյի ֆրանսիական ձեռագիրը

19.01.2012

Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ աշխարհում տեղի ունեցող քաղաքական եւ տնտեսական ճգնաժամերը որքան էլ իրենց ազդեցությունը թողնում են մշակույթի վրա, միեւնույն է` վերջինս խորը ճգնաժամ չի ապրում: Բացառություն չէ նաեւ կինոարվեստը: 2011-ը համաշխարհային կինոարտադրության համար կարելի է համարել հաջողված տարի: Կինոաշխարհի համար տարին սովորաբար սկսվում է մայիսին` Կաննի փառատոնով, եւ ավարտվում հաջորդ տարվա փետրվար-մարտ …

կարդալ ավելին

Յոժի Պերեց. «Թե ինչպես կպատմեին «Կարմիր գլխարկը»

19.01.2012

ԷԴԳԱՐ ՊՈ Հնամենի, մռայլ, անթափանց մշուշով պարուրված անտառեզրին, որի վրա սահում էին չարագույժ գոլորշիացումների արջնաբույր ամպերը, եւ ասես լսվում էր շղթաների ճակատագրառաք զնգոցը, միստիկ զարհուրանքի մեջ ապրում էր Կարմիր Գլխարկը: ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ Մայրը մտավ ներս: Նա սեղանի վրա դրեց տոպրակը: Տոպրակի մեջ կաթ էր, սպիտակ հաց ու հավկիթներ: – Ահա,- ասաց մայրը: – Ի՞նչ,- ասաց …

կարդալ ավելին

Պետեր Նադաշ. «Ճամփորդություններ վայրի տանձենու շուրջ»

19.01.2012

Շատ աշխատանքներ նրանք համատեղ են կատարում: Որքան հնարավոր է մեծ քանակությամբ ու ընտանիքով, միավորվելով այն ընտանիքի անդամներին, որոնց հետ ինչ-ինչ պատճառներով մտնում կամ ցանկանում են մտնել տնտեսական հարաբերությունների մեջ: Աշխատանքի ժամանակ խոսում են բոլորը միասին եւ անընդհատ, երբեմն գոռում են, քանզի բաց երկնքի տակ ձայները ստիպված են լինում երկար տարածություններ կտրել: Ընդ որում, ձայնի ուժն …

կարդալ ավելին

Ֆոտոպատմություն.«Մայր Հայաստան 2011»

22.12.2011

Մայր մեր, որ ընտանիքի տիրուհին ես եւ աչքի լույսի պես պահում ես այն, քո բարի կամքը տածելով նրա անդամների հանդեպ, նաեւ երկրային էակների, ում գործերն արդար են` երկնային: Շարունակիր վառ պահել կրակն ու առաքել ջերմությունդ: Հաց տուր մեզ` հյուընկալվողներիս, եւ թող որ այն արժանապատվորեն ընդունենք, հասու լինենք նույն վարվեցողությանը: Ուժ քեզ անսահման այս հոգսաշատ կենցաղում` …

կարդալ ավելին

Պետեր Նադաշ «Էսսեներ»

22.12.2011

ՎԵՐԱՑԱՐԿՄԱՆ ՑԱՆԿԱԼԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԱՍԻՆ Ավելի ճիշտ, կհետաքրքրվեր, եւ հաճույքով այդ ամենը կընդուներ, որովհետեւ այդ ամենը, ըստ էության, նրան հետաքրքրում է: Ավելի ճիշտ, կհետաքրքրեր, չէ՞ որ նա իսկապես ուզում էր բավարարել իր հետաքրքրասիրությունը, եթե դրան չխոչընդոտեր խորունկ, խորագույն, պատմականորեն արմատացած անվստահությունը: Եվ քանի դեռ նա ստիպված է, չորսհարյուրամյա ուշացումով, յուրացնելու գրքի ստեղծման մեթոդիկան, իրականում նրան հետաքրքրում …

կարդալ ավելին

Կգտնվե՞ն արդյոք երիտասարդ արվեստաբաններ

20.12.2011

Մեր օրերում արվեստաբանություն եւ գրականագիտություն մասնագիտությունները թեեւ, մեղմ ասած, «դեռեւս ապրում են», այդուհանդերձ, արվեստի կամ գրականության ոլորտներում արվեստի քննադատության հնարավորությունները չեն օգտագործվում: Երբ արվեստում բացակայում է մասնագիտական քննադատությունն ու մեկնաբանությունը, վերլուծությունը, որակյալ արվեստ ունենալու ակնկալիքը նույնքան անհեռանկարային է դառնում, որքան` արվեստագետի կատարելագործվելու ձգտումը: Արվեստի քննադատությունը կարող է հասցեատերերին, ինչպես նաեւ` հանրությանը փոխանցվել ոչ միայն վերլուծական …

կարդալ ավելին

Պետեր Նադաշ «Էսսեներ»

15.12.2011

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԸ (հատվածաբար) Զարմանալի չէ, որ մարդկանց վիթխարի զանգվածներ երես են թեքում հեռանկարների եւ խոստումների այն աղքատիկ ասորտիմենտից, որը նրանց առաջարկում է բանականությունը, եւ վերադառնում են առ ծիսականը, առասպելականը, մոգականը, դեպի այն ամենը, որի հետ անհատական ճանապարհով ձեռք բերված իմացությունը ոչ մի ընդհանրություն չունի: Պատահում էր, որ առաջ փոփ-համերգներում ազատագրվում էին անկառավարելի բնազդները, որ մղում …

կարդալ ավելին

Արտագաղթ` Ֆիլհարմոնիկից

15.12.2011

Մինչեւ տարեվերջ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդիսատեսին կներկայանա չորս ներկայացմամբ: Դեկտեմբերի 16-ին դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան ունկնդրելու բրիտանական երաժշտություն: Այս մասին` ըստ tert.am-ի` երեկվա ասուլիսում հայտարարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը: Խոսելով 2012 թվականի իրենց պլանների մասին` նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը հավաստիացրեց, որ ծրագրեր շատ ունեն: «Պլաններ շատ ունենք, բայց դրանք իրագործելու …

կարդալ ավելին

Ժամանակակից արվեստի պատկերագիրքը կպտտվի աշխարհով մեկ

13.12.2011

Երեկ Նկարիչների միության ցուցասրահում կայացավ Հայաստանի ժամանակակից արվեստի թվով 36 արվեստագետների գործերի ցուցահանդեսը, ինչպես նաեւ «Հայացք. Հայաստանի ժամանակակից արվեստ» խորագրով պատկերագրքի շնորհանդեսը: Ցուցահանդեսը նվիրվել է ՀՀ անկախության 20-ամյակին, որն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության եւ ՄԱԿ-ի Զարգացման հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Ի դեպ, պատկերագրքի հեղինակն Իտալիայում բնակվող լրագրող եւ արվեստի մեկնաբան Ասիեհ Լ. Նասսեհի Ջավան է: …

կարդալ ավելին

Երկար ընդմիջումից հետո

13.12.2011

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը երկարատեւ ընդմիջումից հետո` դեկտեմբերի 10-ին, կրկին թատրոնի բեմ է դուրս եկել Սենեկայի կերպարով` Ռաձինսկու «Ներոնի եւ Սենեկայի ժամանակվա թատրոնը» ներկայացման մեջ: 1985թ. Մայակովսկու անվան թատրոնում Արմեն Ջիգարխանյանը նշված պիեսում խաղացել է Ներոնի դերը: «Այդ պիեսը Ռաձինսկու լավագույն գործերից է»,- ասել է Ջիգարխանյանը: «Դրա սյուժեն արտացոլում է անհատի եւ հասարակության փոխհարաբերությունները: …

կարդալ ավելին

Մշակութային սկանդալ

09.12.2011

Երեկ ՊԵԿ աշխատակիցները բերման են ենթարկել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանին: Նախնական տեղեկություններով, Հարությունյանը մեղադրվում է «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ում տեղի ունեցած չարաշահումների համար: Ըստ henaran.am-ի, սակայն, այն ժամանակահատվածում, երբ տեղի են ունեցել այդ չարաշահումները, ընկերությունը ղեկավարել է Սեւակ Արծրունին: Վերջինս համակարգել է աշխատանքը` մինչեւ 2010թ. սեպտեմբերի 23-ը, երբ գրավոր հրաժարվել է, …

կարդալ ավելին

Պետեր Նադաշ «Էսսեներ»

08.12.2011

Գրողի բնավորությունը եւ տեքստի կառուցվածքը Նախադասության երկարությունը կարող է մեզ պատմել հեղինակի իմացությունների եւ այդ իմացությունների որակի մասին: Ինչ վերաբերում է հեղինակի հոգեկերտվածքին, որ թաքնված է այդ իմացությունների եւ դրանց որակի ներքո, ապա դրա մասին վկայում է ամենից առաջ նրա նախադասությունների կառուցվածքը եւ տեքստի ներքին մասնատումը: Գրողի բնավորությունը մատնում են պարբերությունները` չէ՞ որ զննման եւ …

կարդալ ավելին

Ձեն բուդիստական առակներ

01.12.2011

Ըմբռնումը Մի անգամ ձենի ուսուցչի մոտ եկավ ոմն մարդ ու ասաց. – Ես չեմ կարողանում զգալ անձրեւը: Ուսուցիչը նրան պատասխանեց. – Մոռացիր երրորդ խոսքը եւ հաջորդ շաբաթ արի: Մի շաբաթ անց մարդը նորից եկավ ուսուցչի մոտ եւ ասաց. – Ես չեմ զգում անձրեւը: Ուսուցիչը շրջվեց նրա կողմն ու ասաց. – Ինձ մոտ թող երրորդ խոսքն …

կարդալ ավելին

«Եթե Երեւանի մասին նոր ասելիք չունես, ավելի լավ է՝ լռես՞,- ասում է «Ուրիշ քաղաքում» ձայնասկավառակի հեղինակ Լիլիթ Բլեյանը

29.11.2011

Վերջին տասնամյակում Երեւանը մի տեսակ ծերացել ու հոգնել է: Մենք ինքներս ամեն վայրկյան սպառում ենք մեր քաղաքը` մեր անփույթ վերաբերմունքով, անտարբերությամբ: «Իմ քաղաքը», «Մեր քաղաքը»` Երեւանի մասին ասված խոսքերը կարծրատիպեր են դարձել, ոչինչ չարտահայտող խոսքեր, որոնք ամեն վայրկյան շահարկելով` շատերը փորձում են կեղծ հայրենասիրություն խաղալով` ուշադրություն գրավել: Երեւանի մասին կեղծ կենացներ են ասվում, մեծ ծախսեր …

կարդալ ավելին

Երգեր` ուրիշ քաղաքից

24.11.2011

Հեռուստալրագրող Լիլիթ Բլեյանն օրերս անակնկալ է մատուցել ոչ միայն իր գործընկերներին, այլեւ երաժշտության ոլորտի ներկայացուցիչներին: Լիլիթը նոյեմբերի 22-ին ներկայացրել է իր հեղինակային 9 երգերի` «Ուրիշ քաղաքում» ձայնասկավառակը: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ շատերի համար անսպասելի` «Ա1+» հեռուստաընկերության ամենահնաբնակ հեռուստալրագրողը ներկայացել է որպես հեղինակ-կատարող` համացանցում ներկայացնելով իր «Սպասող գնացքներ» գեղեցիկ երգը: «Երգեր, իհարկե, …

կարդալ ավելին