Մշակույթ

Միխայիլ Բախտին «Դոստոեւսկու պոետիկայի խնդիրները»

10.05.2012

Դոստոևսկու ստեղծագործությունների ժանրային սյուժետա-կոմպոզիցիոն առանձնահատկությունները Երկու ժանրերն էլ` թե դիատրիբան, եւ թե սոլիլոկվիումը, զարգանում էին մենիպեայի շրջանակում, միահյուսվում էին դրան եւ ներթափանցում էին դրա մեջ (հատկապես հռոմեական եւ վաղ քրիստոնեական հողի վրա): Սիմպոսիոնը` խրախճանային երկխոսությունն է, որ գոյություն ուներ արդեն «սոկրատյան երկխոսության» դարաշրջանում (դրա նմուշները` Պլատոնի եւ Քսենոփոնի մոտ), բայց լայն եւ բավական բազմատեսակ զարգացում …

կարդալ ավելին

Նկար՝ հականկարի մեջ

08.05.2012

Մեր քաղաքի տարածքն ու վիզուալ ինֆորմացիան մի մեծ` ծավալային, տարածական հականկար է, որի տեղն ու դիրքը ժամանակ առ ժամանակ թեեւ փոխում է «էս պատից էն պատ», այդուհանդերձ, մեր քաղաքն իբրեւ նկար «քամում է» իրեն նայող մարդու վերջին էներգիան: Վերջին երեք օրվա «քաղաք-հականկարում» մարդը մոլորվել, հիասթափվել, խաբվել ու նկարի եզրույթից ճեղք փնտրելով` ուզում է փախչել: Մարդն, …

կարդալ ավելին

Հովհաննես Թումանյանգ եւ «Թումանյան»

07.05.2012

«Արտ լաբորատորիա» մշակութային հասարակական կազմակերպությունը (հ/կ) «Թումանյանական ընթերցումներ» խորագիրը կրող ցուցահանդեսով կրկին արվեստի տիրույթում «բախեց» իրականության դուռը: Հովհ. Թումանյանի թանգարանում իրականացվող այս ցուցահանդեսը բավականին բազմաշերտ, կոնցեպտուալ իմաստով թեեւ ռեալիստական, աբսուրդային (որը մեր հասարակական կյանքում առկա է) ենթատեքստերով է, այդուհանդերձ, մտքերը շատ համարձակ ու իրականությունն արտացոլող են: Այս օրերին Թումանյանի թանգարանում հայտնվել են մեր քաղաքային եւ …

կարդալ ավելին

Մեր «սպառազինությունն» ու զենքը նվիրել ենք ուրիշներին

04.05.2012

Պարզ թվացող շարժանկարը ինչպես կարող է գիգանտական ազդեցություն, հոգեբանական հետք թողնել մեր ենթագիտակցության վրա, այնպես էլ` անտարբեր անցնել մեր տեսադաշտով: Հայաստանյան հասարակական կյանքն` իր բոլոր տագնապներով, պրոդուկտիվ է, մասնավորապես` կինոարվեստի համար: Մտքերը, կերպարները, գործողությունները, քաղաքային, գյուղական տարածքներում «սեղմված» մարդկային ճակատագրերը, ողբերգություններն ու աբսուրդ իրավիճակները շարան-շարան անցնում են մեր աչքի առաջ` տարածական խտության մեջ վերածվելով յուրատեսակ …

կարդալ ավելին

Միխայիլ Բախտին «Դոստոեւսկու պոետիկայի խնդիրները»

04.05.2012

Գլուխ չորրորդ Դոստոևսկու ստեղծագործությունների ժանրային սյուժետա-կոմպոզիցիոն առանձնահատկությունները 3. «Սոկրատյան երկխոսության» հերոսները գաղափարախոսներն են: Գաղափարախոս է ամենից առաջ ինքը` Սոկրատեսը, գաղափարախոսներ են եւ նրա բոլոր զրուցակիցները` նրա աշակերտները, սոֆիստները, հասարակ մարդիկ, որոնց նա ներքաշում է երկխոսության մեջ եւ ակամա գաղափարախոսներ է դարձնում: Եվ հենց իրադարձությունը, որ կատարվում է «սոկրատյան երկխոսության» մեջ (կամ, ավելի ճիշտ, վերարտադրվում է …

կարդալ ավելին

«Եթե դու քո հոգեւոր հայրենիքը հանձնես՝ հաշվիր, որ հայրենիքդ հանձնել ես»,- ասում է կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը

28.04.2012

Կոմիտասն այսօր աշխարհի, մասնավորապես` հայերի համար, թեեւ, համարվում է բացահայտված, այդուհանդերձ, շարունակում է մնալ գաղտնիք: Հայկական խազերի վերծանումը, ձայնեղանակների տեսություններն ու երաժշտական խոշոր` մոնումենտալ ձեւերի մասին կոմիտասյան մեղեդային մեկնաբանություններն իսկական հանրագիտարան են, որոնք մշտական ուսումնասիրության կարիք ունեն: Կոմիտասի բացահայտած ժողովրդական երգերի բովանդակությունը, որը նրա աշխարհայացքի արտացոլանքն էր, այսօր էլ ունի իր գաղափարախոսությունը, որը երբեք ժամանակավրեպ …

կարդալ ավելին

«Փախչող քաղաք»՝ թատերասրահների այլասերված ծափահարություններ

26.04.2012

«Փողոցներից երկուսը, իրար բերան թքելուց, վթարի էին ենթարկվել: Օպերայի շենքն էլ դրանց հատույթում հայտնվելով` իր խղճուկ տեղն էր փորձում ճշտել: Նախանցյալ տարի օրական վեցից ութ ժամ ինտերնետում էի թափառում: Ձմեռ էր: Մի առիթով ասել եմ, որ ձմռանն իմ տունը անորոշ տեղում, երեւի` ինտերնետում է: Քաղաքիս անսպասելի փախուստները ստիպում էին չճանաչված դեմքեր փնտրել, թեեւ այդ դեմքերը …

կարդալ ավելին

Միխայիլ Բախտին «Դոստոեւսկու պոետիկայի խնդիրները»

26.04.2012

Գլուխ չորրորդ Դոստոևսկու ստեղծագործությունների ժանրային սյուժետա-կոմպոզիցիոն առանձնահատկությունները Դոստոեւսկու պոետիկայի այն յուրահատկությունները, որոնք մենք ջանում էինք բացահայտել նախորդ գլուխներում, ենթադրում են, իհարկե, եւ նրա ստեղծագործության մեջ ժանրային եւ սյուժետա-կոմպոզիցիոն պահերի միանգամայն նոր մեկնաբանություն: Ոչ հերոսը, ոչ գաղափարը, ոչ էլ ամբողջի կառուցման բազմաձայնային սկզբունքը չի տեղավորվում կենսագրական, սոցիալ-հոգեբանական, կենցաղային եւ ընտանեկան վեպի ժանրային եւ սյուժետա-կոմպոզիցիոն ձեւերի մեջ, …

կարդալ ավելին

Մարդիկ թամաշայի թատրոն են նախընտրում

24.04.2012

Թեեւ ժամանակակից փիլիսոփայական միտքը մշտապես կյանքը համեմատում է թատրոնի հետ, այդուհանդերձ, այսօր կյանքն ու թատրոնը բառի բուն իմաստով մխրճվել են իրար մեջ: Սովետական տարիներին թատրոնը` կյանքին, իսկ դերասանին` մարդուն մոտեցնելու խնդիր էր դրված: Այսօր, սակայն, կյանքն է համարվում թատրոն, որտեղ խաղում են բոլորը ու խաղում են ճիշտ նույն պաթոսով, որն առկա է թատրոնում: Կյանքն իր …

կարդալ ավելին

«Ամենաշատը սիրում եմ չնկարված նկարները»,- ասում է նկարիչ Գարիկ Կարապետյանը

19.04.2012

Աբստրակցիոնիստ Գարիկ Կարապետյանը Ֆրանսիայում, արդեն յոթ տարի է, մշտական ցուցահանդեսներ է ունենում: Անցյալ տարվա մեծ անհատական ցուցահանդեսից հետո Մարսելի «Anna-Tschopp» գալերեայի տնօրեն Իվ Գնաեգին այս տարի նույնպես նրան հրավիրել էր մարտի 1-ից մինչեւ 10-ը ներկայացնելու իր վերջին գործերը: Գ. Կարապետյանը հրավերք ուներ նաեւ Գերմանիայից` փետրվարի 17-ից մինչեւ մարտի 17-ը ցուցադրվելու Բեռլինի «InteriorDAsein» սրահում, որը տնօրինում …

կարդալ ավելին

Նաեւ կլասիկ զուգադիպություն

19.04.2012

«Կլասիկ Սամվել». տարիներ առաջ ավանգարդիստներն ահա այս անունն են կնքել 90-ականներին հայտնի կլասիկ բնանկարիչ, աբստրակտ ժանրի նկարիչ Սամվել Ստեփանյանին, ով հիմնականում նկարում էր դասական ոճի բնանկարներ: Ս.Ստեփանյանի մասին այսօր արդեն խոսում են նրա ստեղծագործությունները, ընկերներն ու հարազատները: Ս. Ստեփանյանի կինը` Հռիփսիմե Յախանեջյանը, ամուսնու մասին խոսելիս` ասում է. «Մենք սովորել ենք նույն դասարանում, բայց նրա նկարչական …

կարդալ ավելին

Միխայիլ Բախտին «Դոստոեւսկու պոետիկայի խնդիրները»

19.04.2012

Հերոսը և հեղինակի դիրքորոշումը հերոսի նկատմամբ Դոստոևսկու ստեղծագործության մեջ Դոստոեւսկու մոտ հեղինակի խոսքը հակադրվում է հերոսի լիարժեք եւ անխառնուրդ մաքուր խոսքին: Այդ պատճառով էլ ծագում է հեղինակային խոսքի դիրքի խնդիրը, նրա ձեւա-գեղարվեստական դիրքորոշման խնդիրը հերոսի խոսքի նկատմամբ: Այդ խնդիրն ավելի խորն է թաղված, քան հարցը մակերեսա-կառուցվածքային հեղինակային խոսքի մասին եւ հենց դրա մակերեսա-կառուցվածքային վտարումը icherzdhlung-ի …

կարդալ ավելին

Կրիզիսից դուրս գալու բանալին կրիզիսը գիտակցելու մեջ է

14.04.2012

Կրիզիսը բազմիմաստ ու բազմաշերտ երեւույթ է, որի մեջ առկա է էմոցիաների եւ հոգեբանական վերլուծությունների հսկայական մի փունջ: Այն սովորաբար թաքնվում է մարդու ենթագիտակցական դաշտում, հետեւաբար` գիտակցական մակարդակում ճանաչվելուց հետո` մարդը սկսում է աշխատել կրիզիսի վրա: Անհատի կրիզիսը հաճախ դրսեւորվում է տագնապով, շփոթով, անկարողությամբ ու անտարբերությամբ, իսկ երկրում տիրող կրիզիսն անմիջապես անդրադառնում է անհատի վրա, ով …

կարդալ ավելին

Աշխարհը գեղագիտական հարաբերություն է ստեղծում, Հայաստանը՝ քաղաքական

12.04.2012

Գեղագիտությունը, զգայական ընկալումը` որպես գիտության ինքնուրույն ճյուղ, առայսօր մեկնաբանվում է որպես գեղեցիկի փիլիսոփայություն: Չափազանց նյութականացված աշխարհը, մասնավորապես` եվրոպական երկրներն այսօր գիտակցում են, որ տուրք տալով ամեն օր ծնվող հեղհեղուկ արժեքներին` հասարակությունները կամ մարդը վերածվում են ամորֆ մարմնի: Եվրոպան այսօր մարդու զգայականությունը վերակենդանացնելու խնդիր ունի եւ դա անում է գեղեցիկի փիլիսոփայության կոնտեքստով: Զգացմունքային է դարձնում ֆիլմը, …

կարդալ ավելին

«Նախ՝ ոչ թե Հովհաննես, այլ Իվան, ոչ թե Այվազյան, այլ Այվազովսկի»

12.04.2012

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ որոշում եմ հերթական անգամ մեկնել ղրիմահայ համայնքի նախկինում խոշոր կենտրոն համարվող քաղաք Թեոդոսիա… Ծովափնյա այս քաղաքում է ապրել ու ստեղծագործել հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, կամ, ինչպես ինքն է իր կտավների տակ հաճախ հայերեն ստորագրել, Հովհաննես Այվազյանը: Թեոդոսիայում հայկական խաչքարերը եւ եկեղեցիները շատ են, սակայն գրեթե բոլորն էլ վատ վիճակում են: Թեոդոսիայում …

կարդալ ավելին

Արսենը, Հասմիկը, Նազենի Հովհաննիսյանն էլ…

12.04.2012

Մեկ տարի առաջ տեղի ունեցավ Լիլիթ Մովսիսյանի դեբյուտային` «Մոխրաման» ֆիլմի պրեմիերան, իսկ այժմ երիտասարդ ռեժիսորը ներկայացնում է իր նոր` «ME Too» («Ես էլ») կարճամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է «Tao» ֆիլմարտադրող հայկական նորաստեղծ ընկերության հետ: Ֆիլմը հոգեբուժարանում հայտնված երիտասարդի մասին է, որի դերակատարն Արսեն Գրիգորյանն է: Այս ֆիլմը Լիլիթի ու Արսենի երրորդ համատեղ աշխատանքն է` «Մոխրաման»-ից …

կարդալ ավելին

Անդրեա Բոչելին Երեւանում բացօթյա համերգ կտա

12.04.2012

Ապրիլի 22-ին Անդրեա Բոչելին համերգ է ունենալու Երեւանի Ազատության հրապարակում: Այս մասին տեղեկանում ենք իտալացի աշխարհահռչակ տենորի պաշտոնական կայքից: 53-ամյա երգչի համերգային առաջիկա շրջագայությունների ցանկում առաջինը նշված է Հայաստանի անունը: Անվանի երաժշտին երեւանյան բեմում նվագակցելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը կղեկավարի դիրիժոր Մարչելո Ռոտան: Այս մասին էլ գրված է «Ֆեյսբուքի»` հատուկ երեւանյան համերգի համար …

կարդալ ավելին

Սերժ Թանգյանն ամռանը նոր ալբոմ կթողարկի

12.04.2012

Երգիչ, երգահան, մուլտիգործիքավորող, պոետ, քաղաքական ակտիվիստ եւ «System of a Down» խմբի վոկալիստ Սերժ Թանգյանն այժմ Լոս Անջելեսի իր «Serjical Strike» ստուդիայում ավարտին է հասցնում երրորդ սոլո ձայնասկավառակի աշխատանքները: «Harakiri» կոչվող ալբոմը կհաջորդի 2010թ. լույս տեսած «Imperfect Harmonies» CD-ին, որը մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում` թողարկումից երեք շաբաթ անց արդեն հայտնվելով «Billboard» հիթ-շքերթի հարդ ռոք …

կարդալ ավելին

80-ամյա Ժենյա Ներսիսյանը` 10-ամյա տղայի դերում

12.04.2012

ՀՀ վաստակավոր արտիստուհի Ժենյա Ներսիսյանը մարտի 31-ին Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոն»-ում հանդես է եկել մոնոներկայացմամբ: Բեմադրությունը, երաժշտական ու նկարչական ձեւավորումը կատարել է թատրոնի ռեժիսոր Վահան Բադալյանը: «Հաճելի է, երբ հասկացող հանդիսատես է գալիս դիտելու քո խաղը, հատկապես հաճելի է երիտասարդներին տեսնել»,- ասել է Ժենյա Ներսիսյանը։ Էրիկ Էմանուել Շմիթի «Օսկարը եւ վարդագույն հագուստով տիկինը» կարդալուց …

կարդալ ավելին

Միխայիլ Բախտին «Դոստոեւսկու պոետիկայի խնդիրները»

12.04.2012

Գլուխ երկրորդ Հերոսը եւ հեղինակի դիրքորոշումը հերոսի նկատմամբ Դոստոևսկու ստեղծագործության մեջ Մենք առաջադրեցինք թեզիս եւ տվեցինք փոքր-ինչ մենախոսական, մեր թեզիսի լույսի ներքո, Դոստոեւսկու ստեղծագործության հիմնական առանձնահատկության բնորոշման առավելագույնս էական փորձերի ամփոփումը: Այս քննադատական վերլուծության ընթացքում մենք պարզաբանեցինք մեր տեսակետը: Այժմ մենք պետք է անցնենք դրա առավել մանրակրկիտ եւ ապացուցողական զարգացմանը Դոստոեւսկու ստեղծագործությունների նյութի վրա: Մենք …

կարդալ ավելին