տեխնոլոգիաներ

«Բջջային դրամապանակը» հասանելի է հայերին

19.07.2012

iPhone եւ Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված «Իդրամ» հավելվածը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին օգտվել ամբողջ աշխարհում լայն տարածում գտած «բջջային դրամապանակի» ծառայություններից եւ տարաբնույթ գործարքներ իրականացնել հեռախոսով: Սա մեկն էր այն նորամուծություններից, որ հուլիսի 18-ին ներկայացվեց «Իդրամ» ընկերության շնորհանդեսի ժամանակ, որը նվիրված էր Հայաստանում թողարկվող առաջին էլեկտրոնային փողերին: Հիշեցնենք, որ 2012թ. մարտի 6-ին ՀՀ կենտրոնական …

կարդալ ավելին

ՏՏ նախարարության կարիք չկա,- ասում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը

14.07.2012

Վերջերս բուռն քննարկումների առարկա է դարձել Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հնարավոր ստեղծման հարցը: Իսկ երեկ լրատվամիջոցներից մեկում տեղեկատվություն էր տարածվել, ըստ որի` «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը հնարավոր է դառնա Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) նախարար: Նշենք, որ ավելի վաղ ՏՏ ոլորտի ավելի քան 200 ձեռնարկությունների տնօրենների ստորագրությամբ նամակ-առաջարկ է ներկայացվել ՀՀ կառավարություն, որով առաջարկվում է բացել …

կարդալ ավելին

«Կաթը վաճառում ենք, բայց կաթի ամբողջ սերը մնում է մեզ»

10.07.2012

– «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, 2002-ից սկսած ի՞նչ ենթակառուցվածքներ է ստեղծել` տեխնոլոգիաների կատարելագործումը խթանելու համար: – Հիմնադրամն ընդհանրապես հանդիսանում է Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման գործակալություն: Այն ամենամեծ ձեռնարկությունն է, որն իր հետ բերել է ոչ միայն մշակույթ, այլ նաեւ կոնկրետ արդյունք է ունեցել ոլորտի զարգացման հարցում: Աշխատանքի ամենակարեւոր ուղղություններն են` կադրերի պատրաստում, միջազգային շուկաների ներթափանցում, աջակցություն …

կարդալ ավելին

Համակարգչային ծրագրերի «պիրատությունը» Հայաստանում

28.06.2012

26 մլրդ դրամի կորուստ ՀՀ-ում Պարզվում է` Հայաստանում մեկ տարում 26 մլրդ դրամի կորուստ է արձանագրվում պիրատական ծրագրերի օգտագործման պատճառով: Հայաստանում համակարգչային լիցենզիոն ծրագրերի մասով պիրատության մակարդակը 89% է, նախորդ 5 տարիների ընթացքում այդ ցուցանիշը նվազել է 6%-ով: Պիրատական կամ ոչ լիցենզիոն ծրագրերի օգտագործման պատճառով BSA IDC միջազգային կազմակերպությունների տարեկան հաշվետվության համաձայն` Հայաստանում 1 տարում` …

կարդալ ավելին

Freenet-ը կվերակենդանանա՞

26.06.2012

Ներկայումս Freenet.am-ն ունի էլեկտրոնային փոստի թվով 2500 բաժանորդ, իսկ նախագծում գրանցված կայքերի քանակը 4500 է: Շատերը գուցե անգամ չհիշեն, թե ժամանակին ինչ դերակատարում ուներ Հայկական ազատ ցանցը` Freenet.am-ը հայկական ինտերնետի համար. տասնյակ փորձերից հետո վերջապես լսվում էր բաղձալի խշշոցը, ու բացվում էր որեւէ կայքէջ: Նախագծի նպատակն էր` աջակցել Հայաստանի ինտերնետի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Պորտալը …

կարդալ ավելին

Google-ը պատահաբար բացել է իր գաղտնիքը

23.06.2012

Google ընկերությունը պատահականորեն ներկայացրել է պլանշետների եւ սմարթֆոնների համար նախատեսված օպերացիոն նոր Անդրոիդ համակարգի գաղտնիքը. տեղեկացնում է Droid-Life բլոգը: Ինչպես եւ սպասվում էր` նոր համակարգը կկոչվի 4.1 Jelly Bean, այս հիշատակությունն արված է եղել Google Play-ի օնլայն խանութում, սակայն ավելի ուշ հայտարարությունը հանվել է: Նախատեսվում է, որ Անդրոիդ 4.1-ը կներկայացվի Google I/O-ի համաժողովի ժամանակ, որը …

կարդալ ավելին

Գերհզոր պրոցեսոր` 50 միջուկով

21.06.2012

Intel ընկերությունը ներկայացրել է Xeon Phi համապրոցեսորը` 50 միջուկով, որը նախատեսված է գերհամակարգիչների ստեղծման համար: Xeon Phi-ի առաքումները կմեկնարկեն տարեվերջից: Միաժամանակ, առաջին գերհամակարգիչը, որն օգտագործել է այդ արագացուցիչը, արդեն հայտնվել է Top500-ի վարկանիշային ցուցակում: Xeon Phi-ը ստեղծվել է 22-նանոմետրային տեխնոլոգիայով: Յուրաքանչյուր բլոկ հագեցած է առնվազն 8 Գբ օպերատիվ հիշողությամբ, նրա հաշվարկված հզորությունը կազմում է 1 …

կարդալ ավելին

GALAXY S III-ը Հայաստանում

21.06.2012

Երեկ Երեւանում «Samsung Electronics»-ը եւ Orange Արմենիան ներկայացրել են GALAXY S-ի երրորդ սերնդի մոդելը` GALAXY S III-ը: Սմարթֆոնը ճանաչում է օգտագործողի ձայնը, հասկանում նրա մտադրությունները, հնարավորություն տալիս անմիջապես եւ հեշտությամբ կիսելու հիշարժան պահերը: Այս սմարթֆոնի կատարելագործված խելամտությունը կոչված է հեշտացնելու օգտագործողների առօրյան: Samsung GALAXY S III-ն ունի 4.8 դյույմանոց HD Super AMOLED էկրան: 8MP հզորությամբ …

կարդալ ավելին

«ԹեքԴեյզը»` առաջին անգամ Հայաստանում

21.06.2012

«ԹեքԴեյզն» իր շուրջն էր համախմբել 100-ից ավելի տեղեկատվական տեխնոլոգիաների պրոների` ծրագրավորողների, սիսադմինների: Հայաստանում հունիսի 20-ին առաջին անգամ անցկացվեց Մայքրոսոֆթ Հայաստան ընկերության կողմից կազմակերպվող «ԹեքԴեյզ» միջոցառումը: Այս միջոցառումը հնարավորություն է տալիս տեղեկատվական տեխնոլոգիաների(ՏՏ) մասնագետներին տեղեկանալ, «Մայքրոսոֆթի» վերջին նորություններին: «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանի խոսքով` սա Հայաստանում «Մայքրոսոֆթի» կազմակերպած ավելի ընդլայնված միջոցառումն է: «Միջոցառումը օգտակար կլինի …

կարդալ ավելին

«Դիջիթեք-2012» բիզնես ֆորումի ամենահետաքրքիր նորությունները

21.06.2012

«168 Ժամն» առանձնացրել է «ԴիջիԹեք-2012» բիզնես ֆորումին ներկայացված ամենահետաքրքիր նորույթներն ու հայաստանյան նորարարությունները: Անօդաչու թռչող սարքեր «ԴիջիԹեքում» առաջին անգամ անօդաչու թռչող սարք ներկայացվեց: Այն մշակել եւ պատրաստել էին Հայաստանում Ռազմական ավիացիոն ինստիտուտի սաները: Սարքի հեղինակներից Էդգար Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այն հիմնականում նախատեսված է խաղաղ պայմաններում կիրառելու համար: «Սարքը բազմաֆունկցիոնալ է, այն նախատեսված …

կարդալ ավելին

ՏՀՏ ոլորտը որակյալ կադրերի պակաս ունի

19.06.2012

Շուրջ 60 տեղական եւ արտասահմանյան տեխնոլոգիական ընկերություններ երկու օր` հունիսի 15-ին եւ 16-ին, մասնակցեցին Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի ամենակարեւոր միջոցառումներից մեկին` «ԴիջիԹեք» բիզնես ֆորումին: Ֆորումի նպատակն է` աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը եւ մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) բոլոր ապրանքներն ու ծառայությունները: Այս տարի ավելացել էր ոչ միայն միջոցառման մասնակիցների քանակը, …

կարդալ ավելին

«Վստահ եմ, որ տարիներ անց ուղեղների ներհոսք ենք ունենալու»

09.06.2012

– Արդեն քանի տարի է` կառավարությունը ՏՏ ոլորտը տնտեսության գերակա ճյուղ է հայտարարել: Արդյո՞ք ոլորտի զարգացումները վկայում են այդ մասին: – Այդ հարցը վերջին 10 տարում անընդհատ տրվել է` սկսած այն ժամանակվանից, երբ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է տնտեսության գերակայություններից մեկը: Կարծում եմ` բնական է հարցադրումը, եւ միանշանակ պատասխան չէի ցանկանա տալ: Եթե ասում են, …

կարդալ ավելին

«Պետք է տարածաշրջանում գերիշխող դեր ունենալ»

02.06.2012

– «Հայկական ծրագրեր» ընկերությունը մայիսի 31-ին հայտարարություն է հրապարակել, ըստ որի` Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում կործանման եզրին է: Համամի՞տ եք: – Կարծում եմ` հուզական հայտարարություն է: Ցանկացած հայտարարություն պետք է հիմնվի փաստերի վրա: Փաստը հետեւյալն է. ոլորտը 2011թ. ընթացքում 30 տոկոսով աճ է ունեցել, նախորդ` ճգնաժամի տարում` 17 տոկոս աճ, այն դեպքում, երբ մնացած ոլորտները …

կարդալ ավելին

«Զարմացել էի՝ տեսնելով, թե ինչ տաղանդներ ունենք Հայաստանում»

31.05.2012

Բեխազի Նաջինին մոտ մեկ տասնամյակ աշխատել է «Սինոփսիս» ընկերությունում: Նա բազմաթիվ անգամներ այցելել է Հայաստան, իսկ վերջին այցը մի քանի շաբաթ առաջ էր: – Ինչպե՞ս եք կառուցել Ձեր կարիերան: – Ես եկա ԱՄՆ սովորելու եւ բակալավրի կոչում ստանալու համար: Հիշում եմ, որ հաշվիչ էի գնել, որն աշխատում էր Basic ծրագրային լեզվով: Գնեցի հաշվիչը եւ սկսեցի …

կարդալ ավելին

«Ես երբեք այսքան բան չեմ սովորել որեւէ ազգի մասին»

10.05.2012

Ապրիլի 12-14-ը «Սինոփսիսի» SEG-ի (Սիլիկոնային ճարտարագիտական խումբ` «Սինոփսիս» ընկերության բիզնես միավորներից մեկը: SEG հայաստանյան թիմը 2009թ. ստեղծել է Yield Explorer` նախագծմանը կողմնորոշված պիտանի ելքի տոկոսի կառավարման գործիքային միջոցը) դեպարտամենտի փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն Դոկտոր Հովարդ Կոն, աշխատանքային այցով Հայաստանում էր: Նա բացառիկ հարցազրույց է տվել «Սինոփսիս Արմենիայի» Հասարակայնության հետ կապերի ղեկավար Գայանե Մարկոսյանին` հատուկ «168 …

կարդալ ավելին

«Հայաստանը ՏՏ ոլորտի զարգացման ծրագիր չունի»

19.04.2012

– 1996թ. մեկնեցիք ԱՄՆ, որտեղ աշխատեցիք մինչ 2011թ.: Ո՞րն էր Ձեր` Հայաստան վերադարձի դրդապատճառը: – Մեր նախկին ընկերության ինժեներական խմբի մի մասն այստեղ էր աշխատում, մյուս մասը` Կալիֆոռնիայում: Հասկացանք, որ այդ ձեւով աշխատելը ճիշտ չէ, եւ առավել քան ճիշտ է, որ մեր գաղափարը զարգացնենք Հայաստանում: Այստեղ դպրոցները չեն տալիս տարրական գիտելիքներ, ինչպես, օրինակ, «տայմ մենեջմենթ», …

կարդալ ավելին

Վարկանիշային աղյուսակ` սոցցանցում

08.12.2011

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը հրապարակել է 2011թ. ամենաքննարկված թեմաների վարկանիշային աղյուսակը: Այս մասին հաղորդվում է սոցցանցի բլոգում: Այսպես` տարվա ամենաքննարկված թեման դարձել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահը: Ցուցակում են հայտնվել նաեւ Ճապոնիայի երկրաշարժը եւ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տարվա սկզբին տեղի ունեցած ահաբեկչությունը: Օգտատերերն անտարբեր չեն եղել նաեւ քաղաքական գործընթացների նկատմամբ: Ամենաքննարկվող թեմաներից …

կարդալ ավելին

10 անհավատալի փաստ Facebook-ի մասին

08.12.2011

1. Ֆեյսբուքի օգտագործողների 25%-ից ավելին բաժանվել է սիրելիից անմիջապես սոցցանցում 2010-ի հունիսին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սոցցանցի 1,000 օգտագործողների 25%-ին «թողել» են Ֆեյսբուքի միջոցով (անձնական կարգավիճակը փոխելով): Ավելին` հարցվածների 21%-ը հաստատել է, որ սոցցանցով հարաբերություններին վերջ տալը բավական հարմար տարբերակ է: 2. Սոցցանցի օգտագործողները միջինում ունեն 130 ընկեր Կանայք ավելի շատ ընկերներ ունեն …

կարդալ ավելին

ՀՀ նախագահի մրցանակը` Վոզնյակին

12.11.2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Apple computer-ի համահիմնադիր, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2011թ. մրցանակին արժանացած Սթիվ Վոզնյակին: «Գիտեմ, որ Ձեր կայացման գործում մեծ դերակատարություն է ունեցել Ձեր հայրը: Նա եւս տաղանդավոր ճարտարագետ էր, ով իր որդուն խրախուսեց սովորել ու զարգանալ, ստեղծել նոր արժեք եւ, թերեւս, ամենակարեւորը` լինել ազնիվ եւ …

կարդալ ավելին

Սթիվ Վոզնյակ. «Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»

12.11.2011

«Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (Steve Wozniak), 30 տարի շարունակ համարվելով Սիլիկոնային հովտի լեգենդ եւ բարերար, մեծ դերակատարում է ունեցել համակարգչային արտադրության կայացման գործում` նախագծելով Apple-ի առաջին հոսքագծի` Apple I եւ Apple II համակարգիչները եւ մասնակցելով նշանավոր Macintosh-ի ստեղծմանը: 1976թ.-ին Վոզնյակը Սթիվ Ջոբսի հետ հիմնել է Apple Computer Inc. ընկերությունը, որն առաջարկում էր Վոզնյակի …

կարդալ ավելին