Հարյուր դոլարից էժան սմարթֆոններ կսկսեն արտադրվել 2013թ.-ին։ Այս մասին ասել է Arm Holdings-ի գլխավոր տնօրեն Ուորեն Իսթը` ընկերության Cortex A7 նոր չիպը ներկայացնելիս։ Ըստ «Վեդոմոստիի»` նոր չիպը 5 անգամ փոքր եւ նույնքան արդյունավետ է անալոգներից, եւ շուկայում կհայտնվի առաջիկա երկու տարում։ Իսթը ոչինչ չի ասել նոր չիպի գնի մասին, սակայն հայտարարել է, որ սմարթֆոնների գների …
կարդալ ավելին«France Telecom Orang» խմբի նախագահ եւ գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարը չի բացառել, որ Հայաստանն արտաքին աշխարհին կապող միջազգային ելքի օպտիկամանրաթելային կապուղի կանցկացվի: Այդ մասին երեկ Երեւանում հայտարարել է ինքը` Ռիշարը` «Orange Armenia»-ի գլխավոր սրահում Ֆրանս-հայկական գործարար ակումբի անդամների եւ Ֆրանսիայի արդյունաբերության, էներգետիկայի եւ թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնի, արտաքին առեւտրի գծով պետական քարտուղար Պիեռ Լելուշի …
կարդալ ավելին«Ռունետում» սոցիալական ցանցերի նկատմամբ վերահսկողության գաղափարը, որի անհրաժեշտության մասին հայտնել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան, ավելի շատ ստացել է կանանց աջակցությունը, քան տղամարդկանց: Այդ մասին են վկայում Superjob-ի կազմակերպած հարցման տվյալները: Համացանցի օգտատեր հանդիսացող 1600 հարցվածների 42 տոկոսը կողմ է պատասխանել սոցցանցերի նկատմամբ վերահսկողություն սահմանելուն, մյուս 42 տոկոսը` դեմ, եւս 16 տոկոսը` դժվարացել են …
կարդալ ավելինԷլեկտրակապի միջազգային միությունը (ITU) հրապարակել է «Տեղեկատվական հասարակության չափում» զեկույցը, որում ներառված է աշխարհի երկրների տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման վարկանիշը։ Աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 72-րդ տեղը` 10 բալանոց համակարգով ստանալով 3,87 բալ 2008թ. համեմատ՝ մեր երկիրը 11 կետով բարելավել է իր դիրքերը այս վարկանիշում։ «Վերջին երկու տարիներին շատ երկրներ զգալի դրական փոփոխություններ են արձանագրել այս ոլորտում, …
կարդալ ավելինՄիլանում բացված «Ավտոմատ կառավարման միջազգային ֆեդերացիայի» կոնգրեսում ներկայացվել է միկրոսկոպիկ թռչող ճանճ-ռոբոտ` ըստ Լեոնարդո դա Վինչիի նախագծի: Այս մասին հայտնում է newsru.com-ը: Ռոբոտի քաշը 60 միլիգրամ է, թեւերի երկարությունը` 3սմ: Այն ստեղծել է ամերիկացի ինժեներ Դեւիդ Ռոբերտ Վուդը` հիմնվելով դա Վինչիի նախագծերի վրա: Կոնգրեսի նախագահ Ալբերտո Իզիդորին հայտարարել է, որ տեխնոլոգիական նորարարությունն աշխատում է ուղղաթիռի …
կարդալ ավելինPhone սմարթֆոնների համար մշակվել է մի ծրագիր, որի միջոցով հնարավոր է որոշել ձմերուկի հասած լինելու աստիճանը: Melon Meter ծրագիրը ձմերուկի հասածության աստիճանը որոշում է ձայնի միջոցով: Գնորդին խորհուրդ է տրվում նշել ձմերուկի չափը, սմարթֆոնի բարձրախոսն ուղղել դեպի այն ու մի քանի անգամ ձեռքով հարվածել ձմերուկի կեղեւին: Ծրագիրը կուսումնասիրի ձայնն ու կորոշի` հասա՞ծ է ձմերուկը, թե՞ …
կարդալ ավելինFacebook սոցիալական ցանցի ղեկավարությունը կպարզեցնի օգտատերերի էջերի գաղտնիության կարգավորումները: Էջում տեղադրված տեղեկատվության արգելափակումն ապահովող ֆունկցիաների մեծ մասը օգտատերերի անհատական էջերի կարգավորման բաժնից կտեղափոխվի անմիջապես օգտատերերի էջեր: Այսպես, անձնական էջում կհայտնվի մի կոճակ, որը սեղմելով` օգտատերը կտեսնի, թե ում է հասանելի իր մոտ տեղադրված անձնական տեղեկատվությունը, լուսանկարները եւ հաղորդագրությունները: Հենց այդ կոճակի միջոցով էլ հնարավոր կլինի …
կարդալ ավելին«Windows 8» օպերացիոն համակարգի թողարկման ամսաթիվը դեռեւս հայտնի չէ, սակայն «Microsoft» ընկերությունն արդեն բացել է պաշտոնական բլոգ` նվիրված ՕՀ-ի նոր տարբերակին: Բլոգը գործում է օգոստոսի 15-ից եւ դեռեւս ունի մեկ գրառում` հիմնականում նախատեսված մշակողների համար: «Microsoft»-ը խոստանում է ներկայացնել ՕՀ-ի մասին նոր մանրամասներ հաջորդ ամիս կայանալիք «Build expo» ցուցահանդեսի ժամանակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, …
կարդալ ավելին«Google plus» սոցիալական ցանցում արդեն 10 միլիոն մարդ է գրանցված: Այդ մասին հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը, ըստ որի` դեռեւս թեստավորման փուլում գտնվող կայքին երկու շաբաթում միացել են միլիոնավոր մարդիկ: Հիմա օգտատերերն օրական միլիարդավոր հաղորդագրություններ ու հղումներ են փոխանակում: Շմիդտի խոսքերով` սոցցանցը ստեղծելիս իրենց նպատակը դյուրին ու «բնազդային հասկանալի» արտադրանք տալն է …
կարդալ ավելին2012 թվականին Apple ընկերությունը պատրաստվում է թողարկել iPhone 6 սմարթֆոնը, որը համալրված կլինի մի շարք նորարարական լուծումներով: Սմարթֆոնը կունենա անլար լիցքավորման համակարգ, ինչպես նաեւ 4-րդ սերնդի LTE բջջային ցանցի ապահովում: Սպասվում է, որ սեպտեմբերին կթողարկվի 5-րդ սերնդի iPhone-ը: Ըստ DigiTimes-ի, սարքը համալրված կլինի A5 երկմիջուկանի պրոցեսորով ու 8 MP կետայնության տեսախցիկով: 5-րդ սերնդի սմարթֆոնի արտադրմամբ …
կարդալ ավելինՏեխնոլոգիաների ոլորտում մրցակցության զոհ են դարձել DVD-ները: Դրանց վաճառքը անկում է ապրում, իսկ փորձագետները կանխատեսում են տեղեկատվության ֆիզիկական կրողների լիակատար անհետացում: Այս առնչությամբ առաջին տագնապալի ահազանգն է գրանցվել. Walt Disney ընկերությունը կրճատում է DVD-ների վաճառքով ու դրանց տարածումով զբաղվող աշխատակիցների թիվը: Ըստ «Կոմերսանտ»-ի, երկու տարի առաջ Եվրոպայում էլեկտրատեխնիկայի ամենախոշոր խանութներից Pixmania-ն կանխատեսել էր, թե ինչը …
կարդալ ավելին«Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրով DigiTec բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 24-25-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում։ Ֆորումի կազմակերպիչն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է, գլխավոր գործընկերը՝ «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline), պաշտոնական գործընկերը՝ «Մայքրոսոֆթ» ընկերությունը: Ֆորումին զուգահեռ` կանցկացվի նաեւ Մայքրոսոֆթ Ինովացիոն ֆորումը: Միջոցառման ընթացքում կիրականացվեն տեխնոլոգիական սեմինարներ եւ թեմատիկ կլոր սեղաններ, DigiTec Business ցուցահանդես, որի շրջանակներում …
կարդալ ավելինՎաշինգտոնը պատրաստվում է խախտել հաղորդակցության միջոցների նկատմամբ երկրների վերահսկողության մենաշնորհը: Ինչպես գրել է New York Times-ը, ԱՄՆ Պետքարտուղարությունը «ստվերային» ինտերնետի եւ բջջային կապի նախագծին արդեն հատկացրել է 2 մլն դոլար: Նախագիծը մշակողները որպես հիմք` բացի սեփական տեխնոլոգիաներից` ընդունում են որոշ հակերային տեխնոլոգիաներ: Ճամպրուկով ինտերնետը բռնատիրական ռեժիմով երկրներում կարող են օգտագործել այլախոհները` տեղեկատվական շրջափակումը ճեղքելու համար։ …
կարդալ ավելինՎերջին 2 տարում Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվն աճել է 6 անգամ: Այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը` Կապի տարածաշրջանային համագործակցության Կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստում: Հայաստանի բնակչության մեկ երրորդը, այդպիսով, օգտվում է ինտերնետից: Բացի այդ` ըստ Մ. Վարդանյանի, 60 անգամ նվազել են ինտերնետային սակագները:
կարդալ ավելինասում է մաթեմատիկոս, Սիլիկոնային հովտում գործող «Անթել» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Չանչանյանը – Հատկապես վերջին տարիներին շատ է խոսվում Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման մասին: Դուք որեւէ տեղաշարժ նկատո՞ւմ եք այս ոլորտում: – Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը սկզբնական, այսպես ասած` ձեւավորման փուլում է: Հսկայական աշխատանք պետք է տարվի: Այսօրվա դրությամբ մեր երկիրն ի՞նչ կարող …
կարդալ ավելինԻրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կառույցներ ղեկավարող մի շարք պաշտոնյաներ Թեհրանում մասնակցել են երկրում հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին կոնֆերանսի բացմանը: Միջոցառման նպատակը էլեկտրոնային կառավարության կազմավորումը եւ դրա հետագա զարգացումն է: Իրանի հեռահաղորդակցության նախարար Ռեզա Թագիպուրը նշել է, որ Իրանն այս ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել եւ կարող է մրցակցել աշխարհի շատ երկրների …
կարդալ ավելին«Facebook» սոցիալական ցանցն այլեւս չի արգելափակի ալկոհոլի, ծխախոտի եւ ազարտային խաղերի գովազդը: Ցանցի սեփականատերերը որոշել են մեղմացնել նաեւ այլ ապրանքատեսակների եւ ծառայությունների գովազդի տեղադրման մեխանիզմները, որոնք նախկինում խստորեն սահմանափակվում էին: Շուտով այլեւս «տաբու» չեն համարվի կաթնամթերքի, դեղամիջոցների եւ զենքի գովազդային հոլովակները: Կվերանան նաեւ տարիքային սահմանափակումները, եւ ցանկացած գովազդ հասու կլինի սեփական էջն ունեցող անչափահասներին: Այսպիսով …
կարդալ ավելին«Google» կորպորացիան մտադիր է լրջորեն օգտագործել «You Tube» կայքի ընձեռած հնարավորություններն ու այդ կայքում թեմատիկ վիդեոալիքներ բացել: Հայտնի է, որ «Google»-ը պատրաստվում է արվեստն ու սպորտը ներկայացնող միանգամից 20 ինտերնետային ալիքներ ստեղծել, որոնք ամեն շաբաթ կհամալրվեն օրիգինալ, պրոֆեսիոնալ մշակված նոր բովանդակությամբ: Եվ միաժամանակ այլ ալիքներում կհամակարգվեն ու կվերադասավորվեն ինտերնետում արդեն իսկ տեղադրված վիդեոնյութերը: Այդ քայլով …
կարդալ ավելինԱմերիկյան զինվորականները մշակում են համակարգչային ծրագիր, որը հնարավորություն կտա «Facebook» եւ «Twitter» սոցիալական ցանցերում բացել կեղծ էջեր: Ըստ «Guardian» պարբերականի` Կալիֆոռնիայի IT ոլորտի ընկերություններից մեկը գործարք է կնքել ԱՄՆ կենտրոնական ռազմական ղեկավարության հետ` համակարգչային ծրագիր մշակելու համար, որն օգտատերերին հնարավորություն կտա ներազդել այս կամ այն քննարկումների վրա: Ծրագրի էությունն է` ստեղծել բազմաթիվ էջեր, որոնք չեն …
կարդալ ավելին2008թ. սկսած Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթներ: Դա մրցույթ է երիտասարդ ինժեներներից բաղկացած մի քանի թիմերի միջեւ, որոնք մրցում են իրենց կողմից նախագծված եւ պատրաստված ռոբոտներով: 2010թ. ստեղծված «ԱրմՌոբոտիքս» ակումբի նպատակն է համախմբել տեխնոլոգիական ոլորտով եւ ռոբոտաշինությամբ հետաքրքրված երիտասարդներին: Ակումբում հավաքներն անցկացվում են 2 շաբաթը մեկ անգամ, որին …
կարդալ ավելին