Ստեղծվել է ճանճ-ռոբոտ` ըստ Լեոնարդո դա Վինչիի նախագծի

01/09/2011

Միլանում բացված «Ավտոմատ կառավարման միջազգային ֆեդերացիայի» կոնգրեսում ներկայացվել է միկրոսկոպիկ թռչող ճանճ-ռոբոտ` ըստ Լեոնարդո դա Վինչիի նախագծի: Այս մասին հայտնում է newsru.com-ը: Ռոբոտի քաշը 60 միլիգրամ է, թեւերի երկարությունը` 3սմ: Այն ստեղծել է ամերիկացի ինժեներ Դեւիդ Ռոբերտ Վուդը` հիմնվելով դա Վինչիի նախագծերի վրա: Կոնգրեսի նախագահ Ալբերտո Իզիդորին հայտարարել է, որ տեխնոլոգիական նորարարությունն աշխատում է ուղղաթիռի ինժեներական սկզբունքով: Հիշեցնենք, որ Լեոնարդո դա Վինչին իր «Թռչունների թռիչքի մասին կոդեքս» գրքում մանրամասն ներկայացրել է իր նախագծերը եւ փորձ արել բացատրել թռչելու գաղտնիքը: