Կապանի բնակիչների փոխանցմամբ` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ վաճառել է Գեղիում գտնվող հանքավայրը, որն, ըստ լուրերի, գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ընդ որում` բնակիչները նշում են, որ Մ. Հակոբյանը մեկ ամսվա ընթացքում հասցրել է մի քանի հողատարածքներ գնել հանքավայրի շուրջ, այդպիսով` ընդլայնելով հանքավայրի տարածքը: Երեկ մենք փորձեցինք այդ տեղեկատվությունը …
կարդալ ավելինՀարգելի ընթերցողներ, «168 Ժամ» տպագիր թերթի հաջորդ համարը լույս կտեսնի օգոստոսի 21-ին: Սակայն «168 Ժամի» անձնակազմը ամառային արձակուրդի շրջանում եւս աշխատելու է ամենօրյա ռեժիմով, քանի որ այսօրվանից գործելու է թերթի նոր կայքէջը` www.168.am հասցեով: Առաջիկա շաբաթներին կայքէջը կաշխատի փորձնական` test ռեժիմով, եւ մինչեւ արձակուրդների ավարտը պատրաստ կլինի վերջնական տեսքով, որը հետագայում կգործի տպագիր թերթին համընթաց, …
կարդալ ավելինՀունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան եւ անմարդկային ծեծի հետեւանքով մահացած ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի գործով ԱԺ խորհրդարանական խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» հարցաշար են կազմել եւ ուղարկել ՀՀ կառավարությանն ու Գլխավոր դատախազությանը: Այդ դիմումին չի միացել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Հարցաշարում մասնավորապես նշված է. «2012թ. հունիսի 17-ին …
կարդալ ավելինՎերջին 10 տարիներին հաջողվել էր Սեւանի մակարդակը բարձացնել 4մ 12 սմ-ով: Վաստակած հանգստի մեկնելուց առաջ նոր խորհրդարանը 93 կողմ, 12 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Սեւանա լճից հավելյալ 150 մլն խմ ջուր բաց թողնելու օրենսդրական փաթեթը: Ջրառի դեպքում լճի մակարդակը կարող է նվազել 10-12 սմ-ով: Բնապահպաններն իշխանությունների այս նախագիծը համարում են չհիմնավորված եւ անգամ` ապազգային: …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներում փորձել էինք ներկայացնել ընտանեկան նպաստ համակարգում տիրող Սոցիալական աջակցության գրասենյակների պետերի, տեսուչների ստվերային գործունեության մեխանիզմները եւ մատնանշել էինք նպաստառուների կողմից ներկայացված կոնկրետ փաստեր: Հիշեցնենք, որ այդ համակարգում հաշվառվելու համար գրասենյակի պետերն ու տեսուչները նպաստառուներից շատերին ստիպում են փաստագրել` տարվա մեջ երկու ամսվա նպաստն իրենց թողնելու սկզբունքով: Մասնավորապես Հաղթանակ թաղամասի 30 հասցեում …
կարդալ ավելինՎերջին ամիսներին Սիրիայում սրված քաղաքական-իրավական դրության հետեւանքով բազմաթիվ հայ ընտանիքներ տեղափոխվել են Հայաստան: Նրանցից շատերը հայտնվել են օթեւան չունենալու խնդրի առջեւ, որի լուծման ուղղությամբ սկսել են գործունեություն ծավալել մի շարք կազմակերպություններ: Դրանցից մեկը` «Հայազն» միությունը, հուլիսի 20-ին դրամահավաք էր կազմակերպել` Ալ.Թամանյանի արձանի հարեւանությամբ փոքրիկ արկղ տեղադրելով: Հավաքին մասնակցում էին նաեւ սիրիահայեր, որոնք զրուցում էին կազմակերպիչների …
կարդալ ավելինԱրդեն մի քանի տարի է` արեւմտյան տեսաբանները կանխատեսում են տպագիր մամուլի վախճանը, անգամ վերջնաժամկետ են նշում` 2014թ.: Մինչդեռ` Հայաստանում նախորդ տարի եւս տպագիր նոր պարբերական է հիմնադրվել, այն դեպքում, երբ ավանդական լրատվամիջոցների ընդհանուր միտումը` առցանց հարթակ գաղթելն է: «Նոր թերթեր բացելը շուկայի կամ ներկայիս պահանջմունքների սխալ հաշվարկն էր, որովհետեւ անգամ հին թերթերը փակվում են: Հայաստանի …
կարդալ ավելին«Բիենալե» (Biennale)` նշանակում է` երկու տարին մեկ անգամ: Վենետիկում տարիներ շարունակ կազմակերպվող միջազգային այս փառատոնը հեղինակավոր իրադարձություն է արվեստի աշխարհում: Տարբեր երկրների արվեստագետները հատուկ տաղավարներում ներկայացնում են իրենց աշխատանքները: Տարիներ շարունակ այս փառատոնին մասնակցում են ժամանակակից հայ նկարիչները: «Բիենալեն» ընդգրկում է արվեստի բոլոր ճյուղերը, այդ թվում` ճարտարապետությունը: Ճարտարապետական «Բիենալեին» Հայաստանը սկսել է մասնակցել 1996թ.-ից: Ի …
կարդալ ավելինՀանուն հայ ազգի տաղանդաշատ զավակի` Ադամյան Նելլիի կյանքի փրկության, միասին պայքարենք: 22-ամյա աղջիկը տառապում է լեյկոզ հիվանդությամբ եւ այժմ բուժվում է Մոսկվայում: Նրա վերջնական բուժմանը մեծ գումարներ են պետք: Սիրելի հայրենակիցներ, Նելլիին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար կազմակերպվում է դասական-բարեգործական համերգ: Այն տեղի կունենա օգոստոսի 1-ին, ժամը 14:00-ին` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Համերգի մուտքն ազատ է, բայց …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, ռուսաստանահայ գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վերջին շրջանում լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնել: Որոշ տեղեկությունների համաձայն, նրա ֆինանսական վիճակն այնքան է վատացել, որ չի կարողանում ավարտին հասցնել մի քանի տարի առաջ սկսված Ռուս Ուղղափառ նոր եկեղեցու կառուցումը: Այդ եկեղեցին կառուցվում է Երեւանյան լճի հարակից տարածքում: Հիշեցնենք, որ 2010թ. գարնանը Հայաստան …
կարդալ ավելինԵրեկ ժամը 03։35-ին, Ոստիկանության Երեւանի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Վիրաբ Ա.-ն եւ հայտնել, որ անհայտ անձը «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից իջնելով` զենքի սպառնալիքով առեւանգել է իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան: Ըստ Ոստիկանության հաղորդագրության, օպերատիվ խումբը պարզել է, որ 30-ամյա Արտակ Գ.-ն նույն օրը, ժամը 03։30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի …
կարդալ ավելին– Վերջերս մտավորականները բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին` հեռուստաեթերը կարգավորող մարմին ստեղծելու խնդրով: Ի՞նչ եք կարծում` նման մարմին ստեղծելու անհրաժեշտություն կա՞: – Ծանոթ եմ նամակին: Էականն այն է, որ հանրությունն անհրաժեշտ է համարում հեռուստանյութի բովանդակության կարգավորում ձեւավորել: Ծայրահեղ նուրբ հարց է, որովհետեւ որեւէ դեպքում, նույնիսկ բոլոր քաղաքացիական կառույցների միջոցով հանրությունը չպիտի փորձի գրաքննիչի գործառույթ …
կարդալ ավելինԵրեկ խմբագրություն այցելած` Արարատի մարզի Վերին Դվին գյուղի բնակիչ Պյոտր Բադալովը դժգոհում էր, որ 2009թ. սեպտեմբերից պետությունից չի կարողանում ստանալ իր կենսաթոշակը: «Մինչ 2009թ. սեպտեմբերը ստացել եմ իմ թոշակը: Ես գնացել էի Ռուսաստան, որտեղ աղջիկս ա ապրում: Էնտեղ աղջիկս ինձ գրանցել ա, բայց էս գյուղի գրանցումից դուրս չեմ եկել: Ինձ ասել են, որ թոշակս պիտի …
կարդալ ավելինՀաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանում հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը, շենքերի սեյսմակայունության մասին հասարակության անհանգստությունը եւ հանրապետությունում քաղաքաշինական տարրական կանոնների խախտումները, որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք «Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ալվարո Անտոնյանին: – Ինչո՞վ է այսօր պայմանավորված սեյսմիկ ռիսկը Հայաստանում: – Հայաստանում եւ մասնավորապես Երեւան քաղաքում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ …
կարդալ ավելինՈրքան «168 Ժամ» թերթը լուսաբանում է Ընտանեկան նպաստ համակարգի վերաբերյալ կոռուպցիոն փաստեր, այնքան շատանում է այդ համակարգից տուժած քաղաքացիների հոսքը մեր խմբագրություն: Պարզվում է` պետական նպաստ ստանալու համար Սոցիալական աջակցության գրասենյակների պետերին եւ տեսուչներին կաշառելը օրինաչափություն է, եւ մի քանի ամսվա գումարը տեսուչներին թողնելը կատարվում է ոչ թե կամավոր սկզբունքով, այլ` պարտադիր կերպով: Հետաքրքիր է, …
կարդալ ավելինԷջմիածին քաղաքի բնակիչ Հրաչյա Վարդապետյանի 277 քմ հողամասի նկատմամբ կհայտարարվի հանրային գերակա շահ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) օգտին: Վարդապետյանի հողամասը գտնվում է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի հարակից տարածքում: Տեղեկացնենք, որ Մայր Աթոռը դիմել է Տարածքային կառավարման նախարարություն` այդ հողատարածքը հանրային գերակա շահ ճանաչելու համար: ՀՀ օրենսդրության համաձայն, հողամասը հանրային գերակա շահ …
կարդալ ավելինՀայաստանում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները սկսվել են Երեւանից: 2012թ. հունվարի 16-ից մայրաքաղաքի տարբեր փողոցների (հիմնականում` բանուկ) խաչմերուկներում սկսել են տեղադրվել տեսախցիկներ եւ արագաչափեր: Ըստ ՀՀ Ճանապարհային ոստիկանության (ՃՈ)` 2012թ. հուլիսի դրությամբ արձանագրվել է ավելի քան 300.000 խախտում, որոնց կեսից ավելի քիչ խախտումների դեպքում է կայացվել վարչական ակտ: …
կարդալ ավելինԱյսօր շատ-շատերն են խոսում Հայաստանից արտագաղթելու մասին: Կյանքը թանկացել է, մարդիկ աշխատանք չունեն: Երկրում տիրող բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը, անպատժելիությունը նույնիսկ աշխատանքով ապահովված, միջին բարեկեցություն ունեցող մարդկանց են ստիպում մտածել երկրից հեռանալու մասին: Հատկապես ծանր վիճակում է գտնվում մարզերի բնակչությունը: Հողի մշակումը` գյուղատնտեսությամբ զբաղվելը, դարձել է անշնորհակալ, ոչ եկամտաբեր աշխատանք: Մարդիկ ոչ միայն օգուտներ չեն ունենում, …
կարդալ ավելինՀայ հասարակության շրջանում պահանջված գրքերի եւ դրանք ձեռք բերելու հնարավորությունների մասին զրուցեցինք գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի հետ – Կարո՞ղ ենք ասել, որ մեր հասարակությունը սկսել է գիրք գնել: – Կարող ենք միանգամից ասել, որ` ոչ: Խոսքս ընդհանուր գրաշուկայի մասին է, որովհետեւ կան գրքերի մասնավոր տեսակներ, օրինակ` մանկական գրականություն, բառարաններ, ուսումնական գրքեր, որոնք …
կարդալ ավելինԿոտայքի մարզի Առինջ գյուղում հուլիսի 12-ին մահացել էր 21-ամյա Մարո Գուլոյանը: Մարոն մոտ 4 ամսական հղի վիճակում էր եւ ուներ 1,8 տարեկան դուստր: Հարազատների փոխանցմամբ, մահվանից 20 րոպե առաջ Մարոն զանգահարել է եղբորը` Մհեր Թովմասյանին, կանչել իր մոտ եւ պատմել, որ ուզում է ամուսնալուծվել` խնդրելով երեկոյան կողմ ծնողների հետ գալ իր եւ երեխայի հետեւից: Եղբոր …
կարդալ ավելին