հասարակություն

Կարա-Բալայի արձանը հետ են վերադարձրել

14.06.2012

Երեկ Կարա-Բալայի արձանը հանվել է Հյուսիսային պողոտայի «Մոսկվիչկա» հանրախանութի մուտքի մոտից եւ տեղափոխվել Աբովյան փողոց: Այն տեղադրվել է նախկին Կենտրոնական հանրախանութի հարեւանությամբ գտնվող «Հագուստի աշխարհ» խանութի մուտքի հարեւանությամբ: «Ինչպես միշտ, ամեն ինչը «հայավարի» արվեց: Քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն կար, որ արձանը կտեղափոխվի ժամը 16:00-ին, բայց այն հանրախանութի մոտից հանվել էր արդեն ժամը 15:00-ին»,- «Մեդիամաքսի» հետ զրույցում …

կարդալ ավելին

Կաթողիկոսը քահանային կարգալույծ է հռչակել` անհարիր վարքագծի համար

14.06.2012

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Սմբատ աբեղա Պողոսյանը` ծառայության ընթացքում դրսեւորած եկեղեցականին անհարիր վարքագծի համար: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքերը` Ջանիկ Պողոսյան ավազանի անունով:

կարդալ ավելին

«Եթե շատ գիքր կարդային, գուցե հացի խնդիրն էլ վերանար»

14.06.2012

– Այս տարի Երեւանը հռչակվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Գրքի «շունչը» զգո՞ւմ եք: – Անձամբ զգացել եմ այնքանով, որ այս տարի, առանց պետական միջամտության (փառք Աստծո), 3 գիրք եմ տպագրել: Ծիծաղելի է, թե մենք ինչպես ենք այդ տոնը կազմակերպում: Տարվա ընթացքում փուչիկ-միջոցառումներով չէ, որ պետք է նշվի Գրքի մայրաքաղաք լինելը: Ինչպե՞ս կարող է տոն լինել մի …

կարդալ ավելին

Բաց նամակ Արամ Հարությունյանին

14.06.2012

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է հղել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Ինչպես Ձեզ հայտնի է` մեր քաղաքացիական նախաձեռնության պայքարի արդյունքում ՀՀ կառավարությունը դեռեւս 2011թ. նոյեմբերի 3-ին հ. 1588-Ա որոշմամբ ՀՀ Լոռիի մարզի Մեծ Պարնիի գյուղական համայնքի հողերի oգտագործման ժամանակավոր սխեմայում պետական սեփականություն հանդիսացող` էներգետիկայի, տրանսպորտի, կապի եւ կոմունալ ենթակառուցվածքների oբյեկտների նշանակության …

կարդալ ավելին

Միայնակ մորը զրկում են միակ կացարանից

14.06.2012

Երեք երեխաների մայր, 44-ամյա Վարդուհի Հակոբյանն, արդեն 8 տարի է, բնակվում է Ջափարիձե 1 հասցեում: Նրա կացարանը դժվար է տուն անվանել. երկու սենյականման խցերը միացնում է խորշը, որը նա որպես խոհանոց է օգտագործում: Ո՛չ լոգարան կա, ո՛չ էլ զուգարան: Անձրեւաջրերից առաստաղը կախվել է ու անձրեւների ժամանակ կաթում է: Տեղ-տեղ քանդված պատերի մեջ տեսանելի է փայտաշեն …

կարդալ ավելին

«Գծի տերերը վարորդներից վերցրածից 15-25 անգամ ավելի քիչ են վճարում պետությանը»

14.06.2012

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել հասարակական տրանսպորտի վերաբերյալ` իրենց անհանգստությունն արտահայտելով այս ոլորտում առկա մի շարք խնդիրների վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «ՀՀ Սահմանադրությամբ մարդու արժանապատվությունը դասվում է որպես բարձրագույն արժեք: Որպես իրավական եւ սոցիալական պետություն` ՀՀ կառավարությունը իր քաղաքացիների առջեւ պարտավորություն է ստանձնել ապահովելու արժանապատիվ եւ անվտանգ միջավայր: Սակայն տարբեր բնագավառներում …

կարդալ ավելին

«Ոստիկաններին սկսում են ճանաչել՝ նաեւ որպես մարդու»

14.06.2012

Ասում է ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով ստորաբաժանման ղեկավար, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը – 2010թ. համեմատ` 2011թ. անչափահասների շրջանում հանցագործությունների թվի նվազում էր նկատվել: Ինչպիսի՞ն է պատկերն այս տարի: – Այսօրվա դրությամբ դեռեւս ունեմ նախորդ 4 ամիսների ամփոփ տվյալները, որոնց համաձայն` գրանցվել է 105 արձանագրված հանցագործության դեպք` նախորդ տարվա 137-ի …

կարդալ ավելին

Կինո Մոսկվան՝ կենդանի պատմություն

14.06.2012

«Մեդիամաքսի» «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» կինո Մոսկվան է: Այո, հենց այդպես` կինո Մոսկվա եւ ոչ թե «Մոսկվա» կինոթատրոն. հարազատներին պաշտոնական ձեւով չեն դիմում: Այն վայրը, որտեղ գտնվում է Կինո Մոսկվան, հետաքրքիր պատմություն ու ճակատագիր ունի: Ժամանակին այստեղ կողք կողքի կանգնած են եղել Պողոս-Պետրոս եկեղեցին, ռուսական եկեղեցին ու մզկիթը: Այսօր նրանք չկան` որքան …

կարդալ ավելին

Չինար ես, կեռանալ մի՛

14.06.2012

Աշխարհից հեռու իմ փոքրիկ, դրախտային գյուղակ… Ուզում եմ գրել քեզ եւ ասել, որ դու սովորական գյուղ չես: Ուզում եմ այդ մասին իմանան նաեւ նրանք, ովքեր չգիտեն: Դու ուրիշ ես, որովհետեւ Չինար ես: Երեւի դրա՞ համար էր, որ հինգ տարի շարունակ բոլոր ուսանող ընկեր-ընկերուհիներս ինձ կանչում էին ոչ թե իմ, այլ քո անունով` Չինար: Տարբեր էիր …

կարդալ ավելին

Պարգեւատրել են

12.06.2012

Երեկ տեղի է ունեցել «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հայտարարած գիտական լրագրության եւ միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող գիտնականների մրցույթների հաղթողների մրցանակաբաշխությունը: Մրցույթները հովանավորվում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից: Ինչպես տեղեկացնում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամից, գումարային մրցանակներ են ստացել գիտական լրագրության մրցույթի 11 եւ միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող գիտնականների մրցույթի …

կարդալ ավելին

Ո՞վ է թաքնված Ամուլսարի աղմուկի «ետեւում»

12.06.2012

Համաձայն շրջանառվող լուրերի` Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի դեմ կազմակերպվող ակցիայի ետեւում կանգնած է ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը Օրեր առաջ «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը ճանաչողական այց էր կազմակերպել Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի մոտ գտնվող Ամուլսար: Մասնակիցները` «Ամուլսարի շահագործողն ամուլ մնա», «Մեր ոսկին մեր ջուրն է» ցուցապաստառներով իրենց դժգոհությունն էին արտահայտում հանքավայրի շահագործման համար: Ակցիայի …

կարդալ ավելին

Ընդվզող մարդը

12.06.2012

Հայաստանում բողոքի զանգվածային ալիքը կամ բողոքի սոլո ակցիան կարո՞ղ է ինչ-որ բան փոխել: Որպես կանոն` ո՛չ: Միակ դրական նախադեպը, թերեւս, Մաշտոցի պուրակում երիտասարդ բնապահպանների շուրջօրյա ակցիան էր: Իսկ օրինաչափությունն այլ է. բողոքի զանազան ակցիաները հետաքրքիր նյութ են փոքրիկ ռեպորտաժների համար, որոնց բովանդակությունը հաջորդ րոպեին արդեն անդառնալիորեն մոռացվում է: Այդպես մեր աչքի առաջ պարբերաբար բողոքում են …

կարդալ ավելին

Փակ շուկայի նախագիծը շուտով կներկայացվի

09.06.2012

«Մեդիամաքսի» թղթակցի հետ զրույցում «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն Գրիգոր Ազիզյանը` անդրադառնալով Փակ շուկայի խնդրին, ասել է, թե շուկայի վերակառուցման նախագիծը պատրաստ է, եւ շուտով այն կներկայացվի հանրությանը: «Սեփականատիրոջ կողմից ներկայացվելիք նախագիծը գրեթե պատրաստ է: Որոշ հարցերի հստակեցումից հետո այն կներկայացվի Մշակույթի նախարարությանը: Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանի եւ նախարարության կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովն առաջարկել էր 5 կետ, …

կարդալ ավելին

Թանկացել է գրեթե ամեն ինչ

09.06.2012

Այս օրերին եղանակի տաքացմանը զուգահեռ` բարձրացել է նաեւ սննդամթերքի, իսկ, ավելի ճիշտ` առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գինը: Եթե 3-4 օր առաջ կիլոգրամով վաճառվող սուրճի միջին գինը 1800 դրամ էր, ապա այսօր այն հասել է 2000 դրամի: Երեւանյան սուրճի վաճառքով զբաղվողների հաշվարկով` սուրճը թանկացել է 11,1 տոկոսով: Դրան զուգահեռ` բարձրացել են նաեւ քաղցրավենիքի գները: Ըստ առեւտրականների` որոշ …

կարդալ ավելին

«Copy/Paste անողները հիմարներ են»,- ասում է շվեյցարացի մեդիա-փորձագետ Պասկալ Զեմպը

07.06.2012

Շվեյցարացի փորձագետ Պասկալ Զեմպը տարիներ շարունակ ղեկավարել է կոնվերգենտ (փոխակերպված) խմբագրությունների կազմակերպման գործընթացը: Նա երկար տարիներ աշխատել է թերթերում եւ մուլտիմեդիա խմբագրություններում, ղեկավարել է նոր համակարգերի եւ գործելաոճի ներդրման աշխատանքները: Արդեն 5 տարի է` հետամուտ է տարբեր երկրներում խմբագրությունների միավորման (տպագիր, առցանց, մոբայլ) գործընթացին: Օրերս փորձագետը Հայաստանում հանդես էր եկել «Խմբագրությունների զարգացման միջազգային միտումներ» թեմայով …

կարդալ ավելին

Խայտառակություն է քաղաքային իշխանությունների վարքագիծը

07.06.2012

Նալբանդյան 106/1 հասցեում «Ավագշին» ընկերության կողմից քանդման աշխատանքների հետ կապված աղմուկը գնալով վերածվում է զավեշտի: Հիշեցնենք, որ օրեր առաջ այդ տարածքում ծառահատումներ են կատարվել` հիմնվելով Երեւանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի կողմից տրված թույլտվության վրա: Համաձայն այդ գրության` կառուցապատողին թույլ էր տրվել թվով 17 ծառերից 5-ը վերատնկել տնկարանային տնտեսությունում, իսկ մնացած 12-ը` հատել, քանի որ վնասված …

կարդալ ավելին

«Կռիսները խազել էին Մհերի գլուխը»

07.06.2012

Փողոցի փոշին լցվել էր գյումրեցի Ամալյայի բաց հողաթափերի մեջ, սակայն դրանից չէր փոխվել նրա դեմքի արտահայտությունը: Նա կանգնել էր դեպի տուն տանող ճանապարհին ու մի տեսակ ներքին խաղաղությամբ հետեւում էր փողոցի անցուդարձին: Ներկած մազերի տակ թաքնված սեւ աչքերի մեջ երբեմն ընդգծվում էին կարիքները, որոնց մասին նա լռում էր: «Այստե՞ղ եք բնակվում» հարցիս ի պատասխան` նա …

կարդալ ավելին

Վարչապետի փեսայի համար ՀԷԿ-ի լսումները ձեւակա՞ն են

07.06.2012

ՀՀ բնապահպանության նախարարության կայքում տեղադրվել էր հայտարարություն, համաձայն որի` մայիսի 8-ին, ժամը 12:00-ին «Հ.Հ.Ն.Մ.Ս.» ՍՊԸ-ն Վայոց Ձորի մարզի Գողթանիկի գյուղապետարանում կազմակերպում է «Գողթանիկ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ: Հաղորդագրության մեջ նաեւ հեռախոսահամար եւ հասցե էր նշված, որով կարելի էր կապ հաստատել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի հետ` լրացուցիչ տեղեկությունների համար: Հայտարարության մեջ նշված հեռախոսահամարով …

կարդալ ավելին

«ԷրեբունիեւԵրեւան 2750» շատրվաններ՝ կենդանի պատմություն

07.06.2012

«Մեդիամաքսի» «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսներն» են «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանային համալիրն ու Հանրապետության հրապարակից մինչեւ Շահումյան հրապարակ ընկած հատվածը, որը նախկինում անվանում էին «Բուլվար»: Շատրվանային համալիրը բոլորովին վերջերս է նորոգվել: 1968թ. հոկտեմբերին Հայաստանում մեծ շուքով նշեցին Էրեբունիի հիմնադրման 2750-ամյակը: Այսօր քչերն են պատկերացնում, թե որքան դժվար էր համոզել Մոսկվային` թույլ տալ նման տոնակատարությունների …

կարդալ ավելին

«Արամ սրբազանի հետ համայնքը հարցեր ունի»,- ասում է «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը

07.06.2012

«Ակօս» շաբաթաթերթի խմբագրությունը, կարծես, դարձել է հայրական օջախ Ստամբուլ ժամանող հայ լրագրողների համար (նշենք, որ այս օրերին Հայաստանից լրագրողները Թուրքիա են այցելել «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման» ծրագրի շրջանակներում): Այստեղ փնտրում ես այնպիսի հարցերի պատասխաններ, որոնք, ենթադրաբար, գիտես, բայցեւ շարունակում ես հետաքրքրվել: Խմբագրության բացօթյա պատշգամբը նույնպես հարազատ է դարձել, որտեղ մեկ բաժակ թեյի շուրջ սկսում է …

կարդալ ավելին