«Հայաստանում միանշանակ ավելանում է միասեռականների թիվը, ովքեր իրենց ավելի ու ավելի լավ են զգում»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է հոգեբան Սամվել Խուդոյանը` դա պայմանավորելով հասարակության վերաբերմունքով եւ քարոզչությամբ: Համասեռականների պատճառաբանությունը, թե համասեռական դառնալը բնությունից է տրված, Սամվել Խուդոյանը անհիմն է համարում: «Հատկանշական է, որ կիսավայրենի ցեղերի մոտ այս երեւույթը գրեթե չի հանդիպում, որովհետեւ նրանք հասարակ …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան, սեփական բնակարանում գտել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի` ուռոլոգ, 48-ամյա Արմեն Թումանյանի կախված մարմինը: Ինչպես հայտնել են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, Ա. Թումանյանն ինքնասպան է եղել սավանով կախվելու միջոցով: «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը NEWS.am-ի թղթակցին ասել է, որ մեկ շաբաթ Թումանյանը չի եկել աշխատանքի, հիվանդ է եղել, դիմել էր …
կարդալ ավելինԴեռեւս 2010թ. ապրիլ ամսին ստեղծեց «Երեւան ջուր» ՓԲԸ-ի Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության տնօրինությունը, որն ընդամենը 1 տարվա կյանք ունեցավ: Նշյալ կառույցի նախկին տնօրեն Միքայել Դավթյանի խոսքով` «Երեւան Ջուրը» անհիմն ձեւով լուծարել է իրենց կազմակերպությունը, քանի որ իրենք ակտիվորեն պայքարում էին խախտումների բացահայտման ուղղությամբ: Նախկին տնօրենի փոխանցմամբ` աշխատակիցների իրավունքները վերականգնելու եւ ընկերությունից փոխհատուցում ստանալու հայցապահանջի` …
կարդալ ավելինԾնվել է 1968թ. նոյեմբերին, Երեւանում, ամուսնացած է, ունի երկու երեխա: 1985-1990թթ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, որտեղ էլ 1990-1992թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում: 1992-1998թթ. սովորել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում, որտեղից 1994թ. ստացել է մագիստրոսի, իսկ 1998թ.` փիլիսոփայության դոկտորի կոչում։ Զուգահեռ դասավանդել է նույն համալսարանում: 1998-ից մինչեւ 2012թ. …
կարդալ ավելինՄայիսի 15-ին, ժամը 15։35-ին մի քաղաքացի զանգահարել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հայտնել, որ զենք-զինամթերք ունի եւ թողնում է Պուշկինի փողոցի թիվ 43 շենքի բակում` աղբարկղի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է «Կարաբին» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նույն օրը, ժամը 13։50-ին մի քաղաքացի զանգահարել է Ոստիկանության Երեւան …
կարդալ ավելինԱրձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը ժամանակակից վիպագրության տարածքում կարողացավ «ջարդել» կոմունիստական գաղափարախոսության, սուտ բարոյախոսության կարծրատիպերը` ձեռնոց նետելով սոցռեալիզմին, գրականությունը տնօրինելուն, ուղղորդելուն սովոր մարդկանց, ովքեր հանկարծ հասկացան, որ իրականությունն իրենց «բռունցքների» միջից փախել է: 1990-ականների վերջերին Խորհրդային Հայաստանում նա սկսեց գրել «Հիվանդանոց» վեպը, որն ավարտեց 1993թ.` անկախ Հայաստանում, հետեւաբար, գրքի առաջին մասն ամբողջովին գրված լինելով կոմունիստական վարչակարգի …
կարդալ ավելինԻշխան Մուրադյանը կնոջ հետ ապրում է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: Ամուսինները միայնակ են, քանի որ, սոցիալական պայմաններից ելնելով, որդին մեկնել է Ռուսաստան: Նրանք ազգությամբ եզդի են, սակայն սկսել են ապրել հայի կենցաղով: Գյուղում կատակով նշում են, որ եթե եզդին անասնապահությամբ չի զբաղվում, ուրեմն հայ է, իսկ Իշխան Մուրադյանը, բացի երկու գլուխ կովից, այլ անասուն չի …
կարդալ ավելինԱշխատանքային թրաֆիքինգի ենթարկված մեր հայրենակիցներից քչերն են բարձրաձայնում արտերկրում իրենց հետ կատարվածի մասին: Հազվադեպ են նաեւ բողոքներն ու քրեական գործերի հարուցման դեպքերը: Այդ առումով բավական աղմկահարույց մի գործ քննվել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում 2006թ.: Այն ժամանակ աշխատանքային շահագործման ենթարկված հորն ու որդուն Թաթարստանի Ալմենտեւսկ քաղաքից հնարավոր էր եղել հայրենիք վերադարձնել ընտանիքի մոր հետեւողականության …
կարդալ ավելինԸստ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների, Հայաստանի «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններից 2012 թ. հունվար-ապրիլին մեկնել է` 249.9 հազ., ժամանել` 199.9 հազար ուղեւոր: Այսինքն` մեկնողների եւ ժամանածների բացասական հաշվեկշիռը 2012 թ. առաջին 4 ամսվա կտրվածքով կազմել է 50 հազար մարդ, 2011 թ. նույն ժամանակահատվածի 44.8 հազարի համեմատ:
կարդալ ավելինՌուսաստանի Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզի Նիժնեվարտովսկ քաղաքում ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է քրեական գործ` գողության մեղադրանքով: Ըստ Խանտի Մանսիյսկի դատախազության մամուլի հաղորդագրության, քննության վարկածով` մայիսի 10-ին, «Տատրա» հանգստյան գոտու մոտակայքում հայերը «Սամոտլորնեֆտեգազ» ԲԲԸ-ին պատկանող նավթատարում անօրինաբար ճեղք են բացել, որտեղից նավթ են քաշել: Սակայն նրանց չի հաջողվել գործն ավարտին հասցնել, քանի որ ոստիկանները կանխել …
կարդալ ավելինՄայիսի 12-ին, ժամը 23:00-ի սահմաններում Երեւանում դաժան ծեծի է ենթարկվել ռուսական «Ռեգնում» գործակալության երեւանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրձելյանը: Գործակալության տվյալներով, հարձակումն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, որոնց մեջ, ինչպես հաջողվել է պարզել ավելի ուշ, եղել է Կոտայքի մարզի քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մ. Մանրիկյանը: Միջադեպը տեղի է ունեցել տուժածի մոր, երկու անչափահաս երեխաների, ազգականի …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան Վ.Բրյուսովի անվ. Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանող, «Ազատ ուսանողներ ֆորում» նախաձեռնության անդամ, Մաշտոցի պուրակի շարժման ակտիվիստ Միքայել Նազարյանին ՀՀ ոստիկանության աշխատակիցները առանց որեւէ ծանուցագրի բերման էին ենթարկել: Ժամեր անց Մ. Նազարյանին ազատ էին արձակել, ում հետ մենք զրուցեցինք հեռախոսով. – Միքայել, երեկ ժամը քանիսի՞ն Ձեզ բերման ենթարկեցին Ոստիկանություն: – Առավոտյան ժամը 9:19 րոպեին …
կարդալ ավելինՀոգեթերապեւտ Հարություն Մինասյանը tert.am կայքին երեկ ներկայացրել էր իր տեսակետը, թե Ընտրական օրենսդրությամբ պետք է սահմանափակի հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց մուտքը խորհրդարան կամ պետական այլ օղակ: Այսինքն` հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ չպետք է պաշտոններ զբաղեցնեն պետական համակարգում: Պարոն Մինասյանը պրոֆեսիոնալ է եւ պատկերացնում է` ինչ հետեւանքներ կարող է ունենալ ոլորտի համար, երբ ղեկավարը …
կարդալ ավելին«Ասել, որ ինքնասպանությունների աճի միտում է նկատվում` սխալ կլինի, պարզապես այս տարի նման դեպքերի թիվը համեմատաբար շատ էր»,- երեկ կայացած ասուլիսում ասել է հոգեբան Սամվել Խուդոյանը` հավելելով, որ ինքնասպանությունն իրականությունից փախչելու, հոգեբանական ճգնաժամից այլ ելք չգտնելու ձեւ է: «Ինքնասպանությունները խիստ անհատական բնույթ են կրում, բացի այդ` դրանց թիվը կարող է ավելանալ հատկապես գարնան ամիսներին»,- նշել …
կարդալ ավելինՀայաստանի ոստիկանությունը բացահայտել է Թուրքիայից Հայաստան թմրանյութ ներկրելու դեպք: Ըստ Ոստիկանության լրատվության վարչության, մայիսի 10-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Նոր Նորքի բաժնի աշխատակիցները Գայի պողոտայի եւ Բաղյան փողոցների խաչմերուկից` ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ոմն Մհերի: Նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է պոլիէթիլենով …
կարդալ ավելինԱյս տարվա ապրիլին ՀՀ վերահսկիչ պալատի հրապարակած «ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից բյուջետային միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության արդյունքների հաշվետվության» մեջ նշված էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հակակարկտային կայանների տեղադրման ծրագրում հայտնաբերված չարաշահումների մասին: Նշյալ կայանների տեղակայման աշխատանքներում թույլ է տրվել 15,5 մլն դրամ հավելագրում: Ընդ որում, հիշեցնենք, որ հակակարկտային կայանները տեղակայվել են Ճապոնիայի կառավարության աջակցությամբ: Իսկ …
կարդալ ավելինՄաշտոցի պուրակի տաղավարների ապամոնտաժման համար պայքարող բնապահպան-ակտիվիստները երեկ մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով մայիսի 8-ին ՀՀ ոստիկանության` ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործին, ասել են, որ դա իրենց նկատմամբ ճնշում գործադրելու փորձ է: «Սա ճնշում գործադրելու, կամ, երեւի, պատանդներ պահելու, կամ բանակցություններ սկսելու փորձ է: Մենք պատրաստ ենք այդ ճնշումներին, …
կարդալ ավելինՄայիսի 8-ին ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ապրիլի 29-ին Երեւանի Մաշտոցի պուրակի տաղավարների դեմ պայքարող ակտիվիստների եւ Ոստիկանության միջեւ տեղի ունեցած դեպքի առթիվ: ՀՀ ոստիկանությունը բավական «աչալուրջ» ձեւակերպումներով է մոտեցել հարցին, եւ մայիսի 10-ին տարածած իր հաղորդագրության մեջ հանգամանորեն բացատրել է քրեական գործ հարուցելու պատճառը: Ըստ Ոստիկանության` իրենք դեռեւս մայիսի 3-ին էին հայտարարել նշյալ …
կարդալ ավելին– Ի՞նչ է իրենից ներկայացնում սոցիալական գովազդը: – Այն հանրությանն առավել հուզող հարցերի, առավել արդիական խնդիրների բարձրացումն է ԶԼՄ-ներով, գովազդային այլ միջոցներով: Ներկայացնում է այն լուրջ խնդիրները, որոնք այսօր ծառացած են հասարակության առաջ եւ որոշակի լուծումների կարիք ունեն: Կա նաեւ սոցիալական գովազդի դասական սահմանում: «Գովազդի մասին» ՀՀ օրենքում հստակ սահմանված է` սոցիալական գովազդն ուղղված է …
կարդալ ավելինՄայիսի 8-ին, ժամը 20։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Ռուբեն Հակոբյանը, ըստ news.am-ի` երգիչ Կարեն Հակոբյանն է (նա հայտնի է հենց Կարեն Հակոբյան անուն-ազգանունով): Կայքի հաղորդմամբ` Կարեն Հակոբյանը վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում եւ նոր էր վերադարձել Հայաստան: Սպանվածի հետ նա ազգակցական կապեր է ունեցել: Վերջինս դեռեւս անհայտ պատճառներով զանգել …
կարդալ ավելին