հասարակություն

«Կարեւորը՝ կարդան գիրքը»,- ասում է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

24.04.2012

Երեկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում տեղի ունեցավ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն» մատենաշարի երկրորդ գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին մտավորականներ, արտակարգ եւ լիազոր դեսպաններ, ինչպես նաեւ` ուսանողներ: «Մենք գիրքը հրատարակելու ժամանակ հաճախ այսպիսի մի հարցադրման առաջ էինք կանգնում` արդյո՞ք մեզ պետք են այսպիսի ուղղակի զուգահեռներ հելլենական կիսաստվածների եւ կիսամարդկանց դիվանագիտական …

կարդալ ավելին

Ձերբակալված հայերին դաժան ծեծի են ենթարկել

24.04.2012

Մոսկվայի մերձակայքում գտնվող «Դարյա» խորովածանոցի ազգությամբ հայ սեփականատերերի հետ Ոստիկանության կոնֆլիկտը նոր զարգացումների փուլ է մտնում: Տուժածները հայտարարել են, որ ձերբակալվածներից մեկը ողնաշարի կոտրվածք ունի: 38-ամյա Արսեն Գասպարյանը ՆԳՆ-ի աշխատակիցների դեմ հայց է ներկայացրել քաղաքի դատախազությունում: Նրա խոսքով` ոստիկաններն առանց պատճառի հարձակվել են իր եւ իր ընկերների վրա, դաժան ծեծի ենթարկել իրենց` կոտրելով ձերբակալվածներից մեկի …

կարդալ ավելին

Թոքաբորբով դեպքերի աճ՝ ԼՂՀ բանակում

24.04.2012

Ժամկետային զինծառայող Արամայիսը, մոտ երեք շաբաթ է, գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Նրան հանդիպեցի հոսպիտալի բակում, որտեղ զինվորները հավաքվել էին, այսպես ասած` «մաքուր օդ» շնչելու: Ի տարբերություն զորամասային կյանքի, հոսպիտալում գտնվող զինվորները, կարծես, խիստ նման են իրար. բոլորի դեմքերին մի տեսակ տարածական տխրություն կա: Բակի նստարանին նստած Արամայիսն աչքերն անընդհատ փախցնում էր արեւից: «Մի երկու …

կարդալ ավելին

Լռության հետեւանքները

24.04.2012

«Հիշողությունը կարեւոր է: Կոլեկտիվ հիշողությունը վերքերը բուժում է, որովհետեւ միայն ապրիլ 24 ու Ծիծեռնակաբերդ չէ, մենք միշտ հիշողություն պետք է ունենանք: Դրա համար է, որ հրեաները միշտ խոսում են Հոլոքոստի մասին: Մենք էլ՝ հայերս, պետք է հպարտ լինենք եւ չպետք է զգանք, որ զոհ ենք: Մենք զոհ չենք, ես կարծում եմ, որ բոլորովին հակառակը՝ հայերը …

կարդալ ավելին

80-ամյա Ռոզա տատը հորդորում է «ոչխարի չնմանվել»

21.04.2012

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղը, ամենայն հավանականությամբ, մարզի ամենաքաղաքականացված գյուղն է: Այստեղ բոլորն են խոսում քաղաքականությունից` դպրոցականներից մինչեւ ծերունիներ: 80-ամյա Ռոզա Սարգսյանը նրանցից մեկն է, ով ունի ինքնուրույն կարծիք, եւ նրան հեղաշրջելը գրեթե անհնար է: Նա այնքան է մտել քաղաքականության մեջ, որ նույնիսկ համայնքապետ Եսայի Մովսիսյանը չի համարձակվում նրա հետ բանավիճել, թեեւ մի քանի փորձեր արել …

կարդալ ավելին

Բացահայտվել է բնակարանային ութ գողության դեպք

21.04.2012

Երեկ մեր թերթի խմբագրություն էր եկել Տիգրան Մեծ 1 շենքի, 12 բնակարանի բնակչուհի, չորս երեխաների մայր Գայանե Նասոյանը եւ խնդրում էր իր որդու հետ կատարվածը հրապարակել` համապատասխան մարմինների ուշադրությանն արժանանալու ակնկալիքով: Վերջինս լինելով միայնակ մայր` որդու (նաեւ հիվանդության), պատճառով կատարված միջադեպի հետեւանքով հայտնվել է անելանելի վիճակում: «28 տարեկան աղջիկս ուռուցք ունի, որին անգամ բուժհաստատություն չեմ …

կարդալ ավելին

Էլի զինվոր է սպանվել

19.04.2012

Երեկ ժամը 13:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մարմնական վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի դիակը, մեկ այլ զինծառայող ստացել է հրազենային վիրավորում: Այդ մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ …

կարդալ ավելին

Իսկական եւ ընտրական բարեգործները

19.04.2012

Երեկ Երեւանի կենտրոնում` Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում, բացվել է հայազգի բարերար Ալեքսանդր Մանթաշյանի արձանը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են բազմաթիվ պաշտոնյաներ եւ այս օրերին Հայաստանում գտնվող Ա. Մանթաշյանի որդին ու թոռը` Ալեքսանդր եւ Միքայել Մանթաշյանները: Մանթաշյանի արձանի բացումը ոչ միայն գեղեցիկ իրադարձություն է Երեւանի կյանքում, այլ նաեւ շատ խորհրդանշական է հատկապես այս` նախընտրական քարոզարշավի օրերին: Հատկապես …

կարդալ ավելին

Կյանքը՝ առաջին գծում

19.04.2012

Ղարաբաղի սահմանային առաջին գիծ տանող ճանապարհին երեւացող արեւածաղկի այրված, սեւ գլուխները կարծես անհաղորդ էին դարձել արեւին: Թվում էր` նեղացել էին այս աշխարհում տեղի ունեցող ինչ-որ անհասկանալի խաղ կամ պատերազմ «հորինողներից»: Ավտոմեքենայի մեջ ճնշող լռությունը խախտեց մեզ ուղեկցող զինվորականը, ով քիչ անց սկսեց պատմել պատերազմի որոշ դրվագներ: Մեր առջեւ կանգնում էր անցյալն ու դրա շարունակությունը, որ …

կարդալ ավելին

«Քարերի եւ ձվերի նետումը բողոքի արտահայտման ձեւ է»,- ՀՔԱՎ գրասենյակի դեմ հարձակման մասին ասում է Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը

19.04.2012

Ապրիլի 17-ին վանաձորցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն իր դիրքորոշումն է հայտնել նախօրեին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ կապված միջադեպի կապակցությամբ: Դատախազը հայտարարել է, որ անձամբ է ուսումնասիրել տարածքի տեսանկարահանման նյութերը եւ հասարակական կարգի որեւէ խախտում չի հայտնաբերել, ուստի, նրա խոսքով, իրավապահների կողմից «ոչ մի անհարկի միջամտության կարիք չի եղել»: …

կարդալ ավելին

«Սեւան» հյուրանոց՝ (ան)կենդանի պատմություն

19.04.2012

Ի տարբերություն «Մեդիամաքսի» «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի նախորդ հերոսի` «Անի» հյուրանոցի, այսօրվա «հերոսը»` «Սեւան» հյուրանոցը, ոչ միայն չի գործում, այլեւ ֆիզիկապես գոյություն չունի: Վերջին 20 տարվա ընթացքում Երեւանում շատ շինություններ քանդվեցին, սակայն մասնագետները պնդում են, որ «Սեւան» հյուրանոցի կորուստն ամենացավալիներից մեկն էր: Մի քանի օր առաջ քանդվեց նաեւ «Սեւան» հյուրանոցի շարունակության` ՀՀ արդարադատության նախարարության …

կարդալ ավելին

Խոպանի զոհերը

19.04.2012

ՌԴ աշխատանքի եւ զբաղվածության դաշնային ծառայության տվյալներով, 2011թ.-ին Ռուսաստանի աշխատավայրերում ավելի քան 10 հազար մարդ է զոհվել, ինչը 5%-ով ավելի քիչ է, քան 2010թ.-ին: «Տարբեր արտադրամասերում զոհված մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 10.190 մարդ»,- ասել է ծառայության ներկայացուցիչը, հավելելով, որ խմբակային դժբախտ պատահարների թիվը նվազել է 20%-ով:

կարդալ ավելին

«Կառուցել՝ առանց քանդելու»

19.04.2012

Ապրիլի 16-ին Երեւանի պատմության թանգարանում բացվել է «Կառուցել` առանց քանդելու» խորագիրը կրող ցուցահանդեսը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ու բարձրաստիճան այլ անձինք: Ցուցահանդեսի հերոսները լուսանկարիչ Հայկ Բիանջյանի «խոսող» լուսանկարներն են, որոնց վրա պատկերված են մեր քաղաքի պատմության վերջին …

կարդալ ավելին

«Բլոգները մեզ մոտ զուտ արտահայտվելու հարթակ են»,- ասում է սոցկայքերի, բլոգոսֆերայի փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը

17.04.2012

– Որպես մասնագետ` ի՞նչ եք կարծում` պե՞տք են արդյոք սոցիալական կայքերը, եւ ի՞նչ կարեւորություն ունեն դրանք մեր հասարակության համար: – Եթե խոսենք մեր տարածաշրջանի մասին, ապա ասեմ, որ առհասարակ սոցցանցերը պետք են մարդկանց, հենց թեկուզ միայն սփյուռքում բնակվող հարազատի հետ կապվելու համար: Սոցկայքերի միջոցով մարդիկ ոչ միայն շփվում են միմյանց հետ, այլ նաեւ կիսվում իրենք …

կարդալ ավելին

Ապօրինությունները շարունակվում են

17.04.2012

Երեկ Երեւանի քաղաքապետարանը Մաշտոցի պուրակին հարող տարածքում նոր ճանապարհ բացելու նպատակով սկսել է իրականացնել ծառերի, այսպես ասած, «տեղափոխման» ծրագիր: Սա այն դեպքում, երբ շաբաթներ առաջ նշյալ ծառերը համարակալվել էին, իսկ քաղաքային իշխանություններն էլ իրենց հերթին հայտարարել էին, թե հոգ է տարվելու պուրակի յուրաքանչյուր ծառի համար: Կանաչապատող ընկերությունն, առանց համապատասխան տեխնիկական միջոցների կիրառման, արմատախիլ էր անում …

կարդալ ավելին

Օրենքը՝ ընտրակեղծիքի բացահայտման խոչընդոտ

17.04.2012

Մեր նախորդ համարներից մեկում հրապարակել էինք հարցազրույց ԶԼՄ-ների հարցերով զբաղվող իրավաբան, Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդական, «Doughhty Street Chamber» ընկերության անդամ Գեւին Միլլերի հետ: Բրիտանացի փաստաբանն անդրադարձել էր նաեւ Ընտրական օրենսգրքի որոշ կետերի` ընդգծելով, որ մեր օրենսդրությունը շատ բարդ է ու խճճված: Մեզ հետ զրույցում Գեւին Միլլերն անդրադառնալով ստորագրված ընտրացուցակները չհրապարակելու վերաբերյալ ԸՕ-ի համապատասխան հոդվածին` ասաց. …

կարդալ ավելին

Կորած գրքի պատմություն

17.04.2012

Տատիկս` գրականագետ Արփիկ Ավետիսյանը (1912-1991թթ.), երկար տարիներ աշխատել է Ե.Չարենցի անվան գրականության թանգարանում: Կյանքի վերջին տարիները նվիրել էր Ավետիք Իսահակյանի անտիպ նամակները հավաքելու գործին: Ինչը եւ հաջողությամբ ավարտել էր: Կա ՀՀ մշակույթի նախարարության Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի պետական թանգարանի (ԳԱԹ) 1990թ. նոյեմբերի 22-ի գիտական խորհրդի արձանագրությունը: «Գիտխորհուրդը հավանություն տվեց կազմած եւ խմբագրված «Նամականուն»` …

կարդալ ավելին

Հայցը մերժվեց

14.04.2012

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «168 Ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի դեմ հարուցված հայցը, որը ներկայացրել էր Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանի որդին` Տիգրան Տերտերյանը: Վերջինս իր «պատիվն ու արժանապատվությունը» վիրավորելու համար հրապարակված տեղեկությունը հերքելու եւ 2 մլն դրամ բռնագանձելու հայցապահանջ էր ներկայացրել: Հիշեցնենք …

կարդալ ավելին

Ուղղում

14.04.2012

Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված` «Ով ում է գցել» հոդվածում վրիպակ է տեղի ունեցել: Խմբագրություն դիմած Ռաֆիկ Մազմանյանն ասում է, որ Հովհ. Պողոսյանը Մկրտիչ Մարգարյանին ոչ թե պարտքով է գումար տվել, այլ ներդրել է նրա բիզնեսի մեջ: Բացի դա, գլխի վիրահատությունից հետո, ըստ Ռ. Մազմանյանի` «Նա ոչ թե նոպաներ է ունեցել, այլ դարձել է …

կարդալ ավելին

Թոռնուհու մատանին

12.04.2012

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողներն ապրիլի 10-ին գողություն կատարելու կասկածանքով, Արեւաշող գյուղից բերման են ենթարկել 27-ամյա մի տղամարդու: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության, պարզվել է, որ նա ապրիլի 7-ին, ժամը 15։00-ի սահմաններում, հյուրընկալվելով Սպիտակ քաղաքի մի բնակչի տանը` գողացել է վերջինիս թոռնուհու ոսկյա մատանին եւ նույն օրն իրացրել Վանաձոր քաղաքի շուկայում: Կատարվում է հետաքննություն:

կարդալ ավելին