Էլի զինվոր է սպանվել

19/04/2012

Երեկ ժամը 13:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մարմնական վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի դիակը, մեկ այլ զինծառայող ստացել է հրազենային վիրավորում: Այդ մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Վիրավոր զինծառայողը վիրահատվել է, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: