հասարակություն

Հետաքննություն են սկսել

10.05.2012

Մայիսի 8-ին «168 Ժամ» թերթում հրապարակված «Միներվայի բուն իմաստուն էր» վերնագրով հոդվածում հեղինակը գրել էր, որ մայիսի 5-ին Նոր Հաճընի մի բնակիչ, տաքսու վարորդ, իր ուղեւորներին ասել է, որ ինքը պետք է 75.000 դրամ ընտրակաշառք ստանա իր 5 հոգանոց ընտանիքի անդամների համար, յուրաքանչյուրի համար` 15.000 դրամ: Երեկ ՀՀ ոստիկանությունից հաղորդագրություն ենք ստացել, որով տեղեկացնում են, …

կարդալ ավելին

«Արվում է հնարավոր անհնարինը»

10.05.2012

Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական եզրափակիչ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունի պատճառով տարբեր այրվածքներով ու վնասվածքներով, տարբեր բժշկական հաստատություններ էր տեղափոխվել (ըստ Առողջապահության նախարարության տված տվյալների) 154 մարդ: Դժբախտ պատահարից տուժածների վիճակի մասին տեղեկանալու համար այցելեցինք «Արմենիա» բժշկական կենտրոն եւ Այրվածքաբանական կենտրոն: Այրվածքաբանական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի հավաստմամբ` տուժածների վիճակը բավարար է. «Մայիսի …

կարդալ ավելին

Սկսել է միգրանտներից

10.05.2012

Ռուսաստանի նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո Վլադիմիր Պուտինի ստորագրած առաջին փաստաթղթերից մեկն ազգամիջյան համաձայնությունն ապահովելու մասին հրամանագիրն է: Դրանում նշվում է, որ ազգամիջյան հարաբերությունները բարելավելու, ՌԴ բազմազգ ժողովրդի միասնականությունը ապահովելու համար որոշակի քայլեր պետք է ձեռնարկել, այդ թվում եւ` աշխատանքային միգրանտների համար ռուսերենի, Ռուսաստանի պատմության եւ օրենսդրության վերաբերյալ պարտադիր քննություն մտցնել: Ըստ հրամանագրի` այս քննությունն անցնելու …

կարդալ ավելին

Արյամբ սրբագրված նվիրական տոնը

10.05.2012

Երեկ Ստեփանակերտում Շուշիի ազատագրման եւ Արցախի բանակի կազմավորման 20-ամյակի միջոցառումների շրջանակներում կայացել է ԼՂՀ զինված ուժերի` բավական տպավորիչ զորահանդեսը: Զորահանդեսին մասնակցել է ՀՀ բարձագույն ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ստեփանակերտում է եղել նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը զորահանդեսի ժամանակ ունեցած ելույթում, մասնավորապես, ասել է. «Ի սրտե շնորհավորում եմ Հաղթանակի տոնի, Արցախի …

կարդալ ավելին

Անչափահաս երեխաներն աշխատում են, որպեսզի օգնեն հորը

10.05.2012

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչ Բագրատ Խաչատրյանի կյանքի խորհուրդն աշխատանքն է: Բագրատը որբ է մեծացել: Նրա ծնվելու պահին, ծանր ծննդաբերությունից մահացել է մայրը` միակ, փոքրիկ ու անպաշտպան որդուն թողնելով Բագրատի մորեղբոր խնամքին: «Քեռիս էլ 7 երեխա է ունեցել»,- ասում է Բագրատը: Քեռու բազմանդամ ընտանիքում մեծանալով` Բագրատը գնահատել ու կարեւորել է ընտանիքի արժեքն ու անհրաժեշտությունն իր …

կարդալ ավելին

«Ես ապրում եմ շատ աշխույժ կյանքով»,- ասում է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը

10.05.2012

Ծնվել է 1956թ. փետրվարի 2-ին Սյունիքի մարզի Դարպաս գյուղում, ամուսնացած է, ունի 2 որդի: Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է: 1978-1990թթ. աշխատել է ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտում: Ավելի քան 30 գիտական աշխատությունների հեղինակ է: 1990-1995թթ. եղել է ԳԽ պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ, 1995-1997թթ.` ԱԺ պատգամավոր: 1994-1998թթ. եղել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ: …

կարդալ ավելին

«12 ժամ անընդհատ կրակոցը չի դադարել պարիսպների վրա»

10.05.2012

Ժորա Ֆարյանը առաջին ազատամարտիկն է, ով Շուշիի ազատագրումից հետո մտել է Սբ. Ղազանչեցոց եկեղեցի եւ մոմ վառել: Քաղաքի ազատագրումից հետո շատերը համոզված էին, որ եկեղեցին ականապատված է, այդ պատճառով խուսափում էին ներս մտնել եւ դրսի պատերին էին մոմ վառում: Սակայն Շուշիի առանձնակի գումարտակի դասակի հրամանատար Ժորան համարում է, որ առաջինն ինքը չի մտել Սբ. Ղազանչեցոց, …

կարդալ ավելին

Նորից անձրեւ ու ամպրոպ

10.05.2012

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով: Գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւան քաղաքում` գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ …

կարդալ ավելին

Ավտովթար Վանաձորում

10.05.2012

Մայիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում: news.am-ի փոխանցմամբ` ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում միմյանց են բախվել Խաչատուր Աբովյանի վարած «Օպել» մակնիշի 24 ՕԼ 078 համարանիշի եւ Լեւոն Ոսկանյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 32 ՕԼ 675 համարանիշի մեքենաները: Վթարի արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 30-ամյա Լեւոն Ոսկանյանը, 27-ամյա …

կարդալ ավելին

Բացահայտվել է Աշտարակում տեղի ունեցած սպանությունը

10.05.2012

news.am-ի տեղեկություններով` նախորդ գիշեր բացահայտվել է Աշտարակում տեղի ունեցած սպանությունը: Ըստ կայքի` սպանությունը կատարել է Աշտարակի բնակիչ, 39-ամյա Ռուբեն Հակոբյանը: Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, եւ ներկայացրել է իրեղեն ապացույցը` ատրճանակը: Կայքի տեղեկություններով` սպանության պատճառի տարբեր վարկածներ են շրջանառվում Աշտարակում: Վարկածներից մեկի համաձայն` վեճը տեղի է ունեցել կենցաղային հողի …

կարդալ ավելին

Տղամարդն ընկել է ձորը

10.05.2012

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել մայիսի 8-ին` ժամը 22:00-ին, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղում մարդ է ընկել ձորը, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` տեղում պարզվել է, որ Ամասիա գյուղի Ախուրյան գետի ձորն է ընկել եւ տարբեր աստիճանի կոտրվածքներ ստացել նույն գյուղի բնակիչ, 47-ամյա Արթուր Գրիգորյանը: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են …

կարդալ ավելին

15 մարդ դեռեւս վերակենդանացման բաժանմունքներում են

08.05.2012

Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում գազով լեցուն փուչիկների բոցավառման հետեւանքով հոսպիտալացված 154 քաղաքացիներից 75-ը, մայիսի 7-ին, ժամը 17:30-ի դրությամբ դեռեւս գտնվում են հիվանդանոցներում: Նրանցից 15-ը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքներում: Այս մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: «Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է նա` հավելելով, որ մինչ …

կարդալ ավելին

Անձրեւ եւ ամպրոպ

08.05.2012

ՀՀ տարածքում, մայիսի 8-9-ը առավելապես գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 10-12-ին` տեղ-տեղ, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից news.am-ին հայտնել են, որ օդի ջերմաստիճանը 10-12-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Երեւանում մայիսի 8-9-ին սպասվում է, իսկ 10-12-ին հնարավոր է գիշերվա առաջին կեսին եւ օրվա …

կարդալ ավելին

«Ազատության ժամանակակիրը»

07.05.2012

Երեկ Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ Ժուռնալիստի տանը կայացած միջոցառման ժամանակ, «Մամուլի ազատության ժամանակը» անվանակարգում մրցանակը հանձնվել է «Առավոտ» կայքէջի խմբագիր Աննա Իսրայելյանին` նախորդ տարվա ընթացքում ավանդական եւ նոր մեդիա լրագրության հնարավորությունները համադրելու համար: «Ես շատ ուրախ եմ, որ մեր կայքը, նախորդ վեց ամիսների ընթացքում, եռապատկել է իր ընթերցողների թիվը: Այն ժամանակ, երբ մենք փորձում …

կարդալ ավելին

Մաշտոցի պուրակից նվեր` Տարոն Մարգարյանին

07.05.2012

Այս օրերին Երեւանի Մաշտոցի պուրակը կրկին մարդաշատ է: Չնայած այն հանգամանքին, որ պուրակում տեղադրված տաղավարներն արդեն ապամոնտաժվում են, բնապահպան երիտասարդները շարունակում են իրենց պայքարը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել էին Մաշտոցի պուրակ` հանդիպելով բնապահպանների հետ: Նախագահը հայտարարել էր պուրակի տաղավարների ապամոնտաժման մասին` նշելով, թե ինքը հանձնարարական …

կարդալ ավելին

Դժբախտ պատահար

07.05.2012

Երեկ` մայիսի 3-ին, Գորիս-Երեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան զոհեր: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Opel Sintra» մակնիշի S 9387 համարանիշի եւ «ԿրԱԶ» մակնիշի 386 ՏՍ 54 համարանիշի ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «Opel Sintra»-ի վարորդը` ԼՂՀ Վերին Ճարտար գյուղի բնակիչ, 45-ամյա Ժիրայր Սարգսյանը տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարները զոհված Ժ. Սարգսյանին, ուղեւորներ` 24-ամյա Արթուր …

կարդալ ավելին

Հիշատակի խոսք

07.05.2012

Երջանկահիշատակ Վալտեր Լիպարիտի Արամյանը ծնվել է 1940թ. Երեւանում, մանկավարժի ընտանիքում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո իր աշխատանքային գործունեությունն սկսել է Հակոբ Մեղապարտի անվան տպարանում, որտեղից էլ 1960թ. գործուղվել է Մոսկվայի հրատարակչության ինստիտուտում սովորելու: Ինստիտուտն ավարտելուց հետո իր աշխատանքային ողջ գործունեության ընթացքում մեծ ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության գրահրատարակչական արտադրության զարգացման, արտադրական պրոցեսների ավտոմատացման, ժամանակակից նորագույն տեխնոլոգիաների …

կարդալ ավելին

Հայաստանը տուգանվելու է «Եվրատեսիլից» հրաժարվելու համար

07.05.2012

Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է տուգանել Հայաստանին` այս ամսվա վերջին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին մասնակցությունից հրաժարվելու համար: Այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` վկայակոչելով Եվրոպական հեռարձակողների միության լրատվամիջոցների հետ կապերի վարչության ղեկավար Աննիկա Նիբերգ-Ֆրանկենհաուզերին: Ըստ նրա` Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին պարտավորեցնում է մուծել եւ՛ մրցույթի մասնակցավճարը, եւ՛ տուգանք` այդ վճարի 50 տոկոսի չափով: …

կարդալ ավելին

Մոսկվայում հայ են սպանել

04.05.2012

«ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՆԳ Մոսկվայի վարչության մամուլի ծառայությանը, գրում է, որ ապրիլի 30-ին Մոսկվայի հարավում Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, ով գազային ատրճանակից կրակել էր Հայաստանի քաղաքացու վրա: Դեպքը տեղի է ունեցել «Էլեկտրոլիտնի» անցումում, որտեղ ասֆալտապատման աշխատանքներ են տարվել: Ըստ կայքի` աշխատանքային բրիգադին մոտեցել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մի տղամարդ եւ հարձակվել շինարարներից …

կարդալ ավելին

Հարգելի ընթերցող,

04.05.2012

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ պատրաստված Ազգային ժողովի առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված կին թեկնածուների վերաբերյալ ներդիրը միտում ունի հասարակությանը ներկայացնել Երեւանի եւ մարզերի կին թեկնածուներին, նրանց վարած քաղաքական պայքարը եւ առկա իրավական, քաղաքական, ֆինանսական եւ սոցիալ-մշակութային արգելքներն ու խոչընդոտները, որոնց հանդիպում են կանայք` իրական քաղաքականություն մուտք գործելու ճանապարհին: Մենք հույս ենք հայտնում, …

կարդալ ավելին