Մայիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում: news.am-ի փոխանցմամբ` ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում միմյանց են բախվել Խաչատուր Աբովյանի վարած «Օպել» մակնիշի 24 ՕԼ 078 համարանիշի եւ Լեւոն Ոսկանյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 32 ՕԼ 675 համարանիշի մեքենաները: Վթարի արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 30-ամյա Լեւոն Ոսկանյանը, 27-ամյա Ռոբերտ Մուրադյանը եւ 29-ամյա Վարդան Սողոյանը: Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` ՃՈ պետ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ: Ոստիկանության Վանաձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: