ՀՀ տարածքում, մայիսի 8-9-ը առավելապես գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 10-12-ին` տեղ-տեղ, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից news.am-ին հայտնել են, որ օդի ջերմաստիճանը 10-12-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Երեւանում մայիսի 8-9-ին սպասվում է, իսկ 10-12-ին հնարավոր է գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին` անձրեւ եւ ամպրոպ: