Նորից անձրեւ ու ամպրոպ

10/05/2012

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով: Գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւան քաղաքում` գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: