Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում գազով լեցուն փուչիկների բոցավառման հետեւանքով հոսպիտալացված 154 քաղաքացիներից 75-ը, մայիսի 7-ին, ժամը 17:30-ի դրությամբ դեռեւս գտնվում են հիվանդանոցներում: Նրանցից 15-ը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքներում: Այս մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: «Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է նա` հավելելով, որ մինչ օրս դուրս է գրվել 79 մարդ:
Հիշեցնենք, մայիսի 4-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ այրվածքներ եւ այլ վնասվածքներ են ստացել: