Տղամարդն ընկել է ձորը

10/05/2012

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել մայիսի 8-ին` ժամը 22:00-ին, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղում մարդ է ընկել ձորը, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` տեղում պարզվել է, որ Ամասիա գյուղի Ախուրյան գետի ձորն է ընկել եւ տարբեր աստիճանի կոտրվածքներ ստացել նույն գյուղի բնակիչ, 47-ամյա Արթուր Գրիգորյանը: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել նրան եւ տեղափոխել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Բժիշկների հաղորդմամբ` տուժածի վիճակը միջին ծանրության է: