Հայաստանի ՊՆ N զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Գագիկ Գեւորգի Հովակիմյանը, մայիսի 24-ին, ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելուց հետո, «ԿՌԱԶ» մակնիշի զինհամարանիշով մեքենան ավտոկայանատեղիում կայանելիս` ավտոմեքենայի դիմային մասով վրաերթի է ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Հակոբի Մելիքյանին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության …
կարդալ ավելինՀայ-ադրբեջանական սահմանին վերջին երեք շաբաթներում հաճախակի դարձած կրակոցները մարդկանց ավելի զգուշավոր են դարձրել` միաժամանակ մարտականորեն տրամադրելով: Ապրիլի 25-ին ավելի քան կես ժամ գնդակոծվել էր Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Դովեղ գյուղը, ընդ որում` դիպուկ կրակոցներն ուղղված էին նաեւ գյուղի մանկապարտեզի կողմը, իսկ ապրիլի 27-ին Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածում ադրբեջանական կողմը գնդակոծել էր …
կարդալ ավելինՄԱԿ-ը հրապարակել է «Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի» 2011 թ. զեկույցը, որում մարդկային ներուժի զարգացման մակարդակով Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում զիջում է հարեւան Ադրբեջանին եւ Վրաստանին: Զեկույցը կազմվել է 2009-2010 թթ. տվյալների հիման վրա. ըստ այդմ` Հայաստանը 0.716 միավորով զբաղեցնում է 86-րդ տեղը` աշխարհի 187 երկրների թվում: Վրաստանը` 75-րդ, Ադրբեջանը` 76-րդ հորիզոնականներում են: Հայաստանում մարդու կյանքի սպասվող …
կարդալ ավելինԵրեկ news.am խմբագրություն է զանգահարել «Գապբնակշին» ընկերության կողմից խաբված գնորդներից Հայկուհի Հ.-ն (անունը փոխված է կնոջ ցանկությամբ), ով տեղեկացրել է, որ իրենք լուրջ մտավախություն ունեն, որ առանձնապես խոշոր չափերի խարդախության փաստով հարուցված քրեական գործի քննությունը որեւէ կերպ առաջ չի գնում: Խոսքը Արամի 72/80 հասցեում «Գապբնակշին» ընկերության կառուցած շենքի մասին է: Ընկերության բաժնետերեր Գագիկ Պապոյանն ու …
կարդալ ավելին– Նախընտրական փուլում բավական շատ էր խոսվում բնապահպանության, մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտի զարգացումների մասին: Ի՞նչ զարգացումների մասին է խոսքը, եւ ինչպիսի՞ն են Ձեր դիտարկումներն այդ հարցի մասին: – Այն, որ հետընտրական շրջանում սպասվում են զարգացումներ` անառարկելի է: Հայաստանում հանքարդյունաբերությունը հասնելու է շատ մեծ ծավալների, քանի որ տրված արտոնագրերը, դրանց առկա հոսքը, ինչպես նաեւ նոր օրենսգրքով ամրագրված …
կարդալ ավելին«Ոստիկանությունը մայիսի 25-ին ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթներն ու շատ խիստ է լինելու համակեցության կանոնների եւ օրինականության խախտման ցանկացած դրսեւորման հանդեպ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը` եւս մեկ անգամ մանկավարժներին ու հատկապես ծնողներին կոչ անելով ուշադիր լինել երեխաների հանդեպ, ձեռնպահ մնալ նրանց …
կարդալ ավելինԹաֆթս համալսարանի պրոֆեսոր Դայան Սուվեյնը 5-օրյա այցով Հայաստանում է` դասախոսություններ կարդալու եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի ավարտական կուրսի համար նոր ծրագիր մշակելու նպատակով: Նրա հետ զրուցեցինք գիտության ֆինանսավորման ու ոլորտում կանանց դերի մասին: Դ.Սուվեյնը կարծում է, որ կանանց պետք է հավասար հնարավորություն տալ` գիտության ու տեխնիկայի մեջ լիարժեքորեն ինքնադրսեւորվելու համար: «Այս հարցում ես կողմնակալ եմ, իհարկե: …
կարդալ ավելինՀոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կամո Վարդանյանը մոտավորապես 16 տարի զբաղվում է «ինքնասպանություն» երեւույթի ուսումնասիրությամբ: Նրա` «Անձի հոգեբանական առանձնահատկությունների դերը սուիցիդալ վարքի պատճառականության սոցշղթայում» գիրքն այս խնդրի վերաբերյալ առաջին հայերեն գիրքն է: Այժմ տպագրության է պատրաստում նոր մենագրություն` «Աուտոդեստրուկտիվ վարքի հոգեբանություն» գիրքը: Նրա հետ զրուցեցինք վերջերս լրատվամիջոցներում ինքնասպանությունների վերաբերյալ տեղեկատվության աճի մասին: – Թեման խորհրդավոր է, …
կարդալ ավելին«Մեզի կըսեն` ինչի՞ եք ըդքան երեխա ունեցել, օր հըմի էլ տուն կպահանջեք: Քաղաքապետն էլ է նույն բանն ըսել, նախկին մարզպետ Լիդա Նանյանն էլ: Վարդան Ղուկասյանին դիմեցինք, մեզի «Դոսի» շենքերի էդ կիսաքանդ բնակարաններից տվեց, չվերցրինք, որովհետեւ դրանք տուն չեն: Հետո նորից ենք դիմել, մեզի ուղարկեց ձրի սնվելու ճաշարան: Թե ինչ կապ ուներ մեր տան պահանջն էդ …
կարդալ ավելինԾնվել է 1958թ. փետրվարի 13-ին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում: 1982թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ինժեներ-մեխանիկի մասնագիտությամբ: Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրմամբ եւ առաքմամբ, եղել է ԽՍՀՄ-ում ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ: 2009թ. մայիսի 18-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ, իսկ 2011թ. դեկտեմբերի 6-ին` ԱԺ նախագահ: Ամուսնացած է, ունի երեք զավակ: …
կարդալ ավելին– Երկրում առկա խնդիրներից որո՞նք կառանձնացնեք՝ որպես առավել լուրջ սպառնալիք բնապահպանությանը: – Բնապահպանական խնդիրները պետք է դիտարկել որպես ընդհանուր զարգացման եւ մոտեցման հետեւանք: Խորհրդային ժամանակաշրջանում բավականին լուրջ խնդիրներ էին կուտակվել՝ եւ՛ քաղաքներում օդային աղտոտվածության, եւ՛ հանքարդյունաբերության, եւ՛ ջրային ռեսուրսների հետ կապված: Սեւանի լուրջ հիմնախնդիրն էր ծառացած, բայց վերջին տասնամյակում սկսեցին մեծ ակտիվություն ցուցաբերել բնապահպանական խնդիրները …
կարդալ ավելինՀՀ քաղաքացի Գագիկ Հարությունյանից Մեծարգո պարոն Նախագահ Տղաս՝ Արտաշես Հարությունյանը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 19.12.2011թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ եւ դատապարտվել է ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամանակով։ Տղայիս դատարանը մեղավոր է ճանաչել այն բանի համար, որ նա չարաշահելով Ռաֆիկ Հարությունյանի …
կարդալ ավելինՅուրաքանչյուր գրող, որպես կանոն, վստահ է` գուցե իրենից առաջ լավ գրողներ եղել են, սակայն ժամանակակիցներից միակ հաջողը լինելու առաքելությունը հենց իր վրա է: Մեր` հատկապես երիտասարդ գրողները հերթական անգամ հնարավորություն կունենան համոզվելու, որ իրենք լավագույնն են, երբ մայիսի 23-27-ը Ծաղկաձորում մասնակցեն Երիտասարդ գրողների միջազգային խորհրդաժողովին: Թեեւ իմ զրուցակիցները` գրականության բնագավառում ՀՀ նախագահի 2011թ. մրցանակակիր Լիլիթ …
կարդալ ավելինԵրեկ ժամ 16:15-ի սահմաններում Երեւանի Կասկադ համալիրի մոտ մի կողմից հավաքվել էին «բազմակարծության» համար պայքարող երիտասարդները, մյուս կողմից` նրանց ընդդիմադիր ազգայնական երիտասարդ տղաները` «Ո՛չ գոմիկներին», «Գոմիկներին` Բաքու», «Զգուշացե՛ք հոգեվարակներից» կոչերով: Երկու կողմերի միջեւ բախումը, սակայն, տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հրապարակում, որտեղ գտնվում էին նաեւ մեծ թվով ոստիկաններ: Վերջիններս Ոստիկանության բաժանմունք բերման ենթարկեցին ակտիվիստներից մեկին, որը, …
կարդալ ավելինԵրեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով ռեկտորի պաշտոնից ազատվելուց հետո շարունակում էր բուհում աշխատել որպես պրոֆեսոր, երեկ դիմում է գրել աշխատանքից ազատման մասին: Սուրեն Զոլյանը նախկինում համատեղում էր ռեկտորի եւ դասախոսի աշխատանքները (քառորդ դրույքով) եւ, ազատվելով ռեկտորի պաշտոնից, պետք է տեղափոխվեր պրոֆեսորի կես դրույքով աշխատանքի` պայմանագրային հիմունքներով, իսկ այդ …
կարդալ ավելին– Ինչպիսի՞ն է Եվրամիության երիտասարդական քաղաքականությունը` կապված մեր երկրի հետ: – ԵՄ քաղաքականությունից կկարողանամ խոսել «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի միջոցով: Այդ ծրագիրը հենց քաղաքականությունից է բխում, եւ ներառում է ինչ-որ էլեմենտներ, որոնք ցույց են տալիս ԵՄ քաղաքականությունը եւ՛ երիտասարդական ոլորտում, եւ՛ այլ ոլորտներում: Օրինակ` ծրագրի մեջ այժմ արդեն համագործակցության «պատուհաններ» ունեն հարեւան երկրների հետ, ինչը …
կարդալ ավելինԼՂՀ Հադրութ տանող ճանապարհի առաջին կետը զինվորական շտաբն էր, որտեղով մարդիկ անցնում էին լուռ ու ներքին հանդարտությամբ: Հադրութի կենտրոնական խաչմերուկի եզրերին արածող անասուններն էլ նույնքան հարմարվել էին իրենց կյանքին: Սակայն բնության ու մարդու միջեւ կապը երբեմն խզվում էր սահմանի այն կողմից հնչող կրակոցների պատճառով: Այս մասին տեղի բնակիչները խոսում էին այնպես, կարծես արեւի գալ ու …
կարդալ ավելինԱրագածոտնի մարզում, մայիսի 8-ին, ժամը 20:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող երգիչ Ռուբեն Հակոբյանը, ով երգարվեստում հայտնի է Կարեն Հակոբյան անուն-ազգանունով, ըստ news.am-ի տեղեկությունների, սպանությունը կատարել է խանդի հողի վրա: Ավելին` կրակել է սպանվածի ոչ թե ոտքին, այլ` սեռական օրգաններին: Կայքն իր այս տեղեկությունը փորձել է ճշտել ՀՀ ոստիկանության լրատվական …
կարդալ ավելինԳյումրիի Նորավան թաղամասի Գարեգին Ա փողոցի 12բ շենքի 5-րդ հարկի երկու փոքրիկ բնակիչներն, արդեն մեկ ամիս է` իրենց արարքներով ահաբեկում են ոչ միայն պատահական անցորդներին: 8-ամյա Սուրիկն ու 6-ամյա Սամվելիկը, ողջ օրը փակված լինելով տանը, իրենց նկատմամբ ուշադրության պակասը լրացնելու նպատակով` տան իրերը շպրտում են ներքեւ` վնասելով բակում խաղացող երեխաներին ու անցուդարձ անող բնակիչներին: Մի …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան, ժամը 7-ի սահմաններում ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռիի մարզի Խնկոյան գյուղում: Ըստ NEWS.am-ի, երկաթե մետաղալարով կախվելու միջոցով ինքնասպան է եղել Խնկոյան գյուղի բնակիչ, 38-ամյա Արայիկ Ավետիսյանը, ով Սարալանջ գյուղում աշխատում էր` որպես դպրոցի տնօրեն: Արայիկ Ավետիսյանը չորս ամիս առաջ էր նշանակվել դպրոցի տնօրեն: Նրան ճանաչողները պատմել են, որ նա մոտ 3 մլն դրամի …
կարդալ ավելին