Պարտքերի պատճառո՞վ

19/05/2012

Երեկ առավոտյան, ժամը 7-ի սահմաններում ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռիի մարզի Խնկոյան գյուղում: Ըստ NEWS.am-ի, երկաթե մետաղալարով կախվելու միջոցով ինքնասպան է եղել Խնկոյան գյուղի բնակիչ, 38-ամյա Արայիկ Ավետիսյանը, ով Սարալանջ գյուղում աշխատում էր` որպես դպրոցի տնօրեն:

Արայիկ Ավետիսյանը չորս ամիս առաջ էր նշանակվել դպրոցի տնօրեն: Նրան ճանաչողները պատմել են, որ նա մոտ 3 մլն դրամի կենցաղային բնույթի պարտք է ունեցել: Նա ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս երեխա, փոքրը 2,5 տարեկան է: Ավետիսյանն առավոտյան գնացել է կարտոֆիլ ցանելու, սակայն չի վերադարձել: Հարազատներն իջել են հոր եւ գտել մարմինը: Նա որեւէ գրություն չի թողել, եւ դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: