հասարակություն

Սուբսիդավորելու են

21.06.2012

«Երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու համար ազգային ծրագիր է մշակվել»,- երեկ ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, թե կառավարությունը սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքները, որպեսզի բնակարանները հասանելի լինեն երիտասարդներին: Նա նշել է, որ նախորդ տարիներին փորձարկել են երիտասարդներին բնակարանով ապահովելու պիլոտային ծրագիրը` «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին», որի արդյունքները, ըստ նրա` բավարար են, եւ ցանկացողները կարող են …

կարդալ ավելին

Ընդամենը 4 ձերբակալված

21.06.2012

Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով դաժան ծեծի ենթարկված ՀՀ պաշտպանության նախարարության Երեւանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանի վիճակը երեկվա դրությամբ ծայրահեղ ծանր է: Կայուն ծանր է նաեւ հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանի եւ դեպքի հաջորդ օրը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխվել եւս մեկ ռազմական բժիշկ` Գարիկ Սողոմոնյանի վիճակը: Մեզ …

կարդալ ավելին

Հայերը նախընտրում են գերմանական մեքենաներ

21.06.2012

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 6000 ավտոմեքենա (մինչեւ 10 տեղանոց մարդատար)` ընդհանուր 43 մլն դոլար մաքսային արժեքով: Որից միայն 3589-ը ներկրվել են Գերմանիայից` 3.2 մլն դոլար մաքսային արժեքով, 1000 հատը` Ճապոնիայից` 11.8 մլն դոլար մաքսային արժեքով, 259-ը` ԱՄՆ-ից` 3.2 մլն դոլար մաքսային արժեքով: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրված ավտոմեքենաներից միայն 179-ն է …

կարդալ ավելին

Մարդկային պատմություն

21.06.2012

Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Կարեւոր չէ, որ ես կուշտ լինեմ, կարեւորը` որ շները կուշտ լինեն, թե չէ` կմնանք փողոցներում»,- ասում է մեկ շաբաթ մանկատանն ապրած Արման Լալայանը» վերնագրով հոդվածը Քանաքեռ-Զեյթուն համայնքի գերեզմանատանը կից` Ֆանարջյան 76 հասցեի բնակիչների մասին էր: Հիշեցնենք, որ մայր ու որդի բնակվում են ուրիշի հողատարածքում տեղադրված մի տնակում, որտեղ տարածքի …

կարդալ ավելին

«Ժողովրդի համար, ի հեճուկս ժողովրդի»

21.06.2012

Այս կարգախոսով բնութագրեց թուրքական ազգայնականությունը Ստամբուլի Բիլգի համալսարանի համեմատական գրականության բաժանմունքի ղեկավար, գիտնական եւ հրապարակախոս Մուրատ Բելգեն, ով երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Փորձենք հասկանալ Թուրքիան» թեմայով քննարկման հյուրն էր: Նշենք, որ Բիլգի համալսարանը այն նույն համալսարանն է, որտեղ 2005-ի սեպտեմբերին կազմակերպվել էր հասարակական լայն շրջանակներում մեծ աղմուկ հանած «Օսմանյան հայերը կայսրության անկման ժամանակաշրջանում. գիտական պատասխանատվության …

կարդալ ավելին

Կառավարությունն է որոշում՝ ովքեր են ներկրելու պարարտանյութը

21.06.2012

Այս օրերին գյուղացու ամենամեծ հոգսերից մեկը մատչելի գներով պարարտանյութ գնելն է: Այս տարի, սակայն, պարարտանյութի գինն անհամեմատ բարձրացավ: Ըստ գյուղացիների` 1 պարկ ազոտական պարարտանյութը ձեռք են բերում 10-11.000 դրամից ոչ պակաս` նախորդ տարվա 8-9000 դրամի փոխարեն (պաշտոնական տվյալներով` նախորդ տարի պարարտանյութի գինը 7000 դրամ էր): Ընդ որում` խոսակցություններ կան, որ առաջիկայում պարարտանյութի գինը հասնելու է …

կարդալ ավելին

Միայնակ մոր կացարանը՝ 82 տարվա վեճի առարկա

21.06.2012

Մեր թերթի հունիսի 14-ի համարում հրապարակված` «Միայնակ մորը զրկում են միակ կացարանից» նյութի հետքերով խմբագրություն էր զանգահարել Ջափարիձե 1 (այժմ՝ Ուլնեցու փողոց) հասցեում գտնվող կացարանի սեփականատերը` Ներսես Խաչատրյանը: Նա վրդովվել էր կացարանում բնակվող Վարդուհի Հակոբյանի այն հայտարարությունից, թե սեփականատերն իրեն հանում է տնից: «Ես չեմ հանի, մատով իրավունք չունեմ ձեռք տալու: Ես այդ մարդը չեմ: …

կարդալ ավելին

Փողը՝ ձեզանից, գրելը մեզանից

21.06.2012

Հայաստանում ուսանողներից շատերը` առանց թաքցնելու, գնում են կուրսային, դիպլոմային աշխատանքներ, մագիստրոսական թեզեր, անգամ ատենախոսություններ, ռեֆերատներ եւ այլն, եւ դրանք ներկայացնում են որպես սեփական աշխատանք: Այս երեւույթը մեզանում գոյություն ունի տարիներ շարունակ, ինչի մասին տեղյակ են ոչ միայն ուսանողները, այլեւ դասախոսները, բուհերի ղեկավարները, կրթության ոլորտի պատասխանատուները: Ընդ որում, նման աշխատանքներ հնարավոր է գնել ոչ միայն համապատասխան …

կարդալ ավելին

Եվս մեկ զոհ

19.06.2012

Երեկ առավոտյան ժամը 08։25-ի սահմանում Արցախի Պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը: Վիրավորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժինը: Հավելյալ մանրամասներ չեն հրապարակվում:

կարդալ ավելին

Ծեծկռտուք «Հարսնաքարում»

19.06.2012

Կիրակի գիշերը Երեւանի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում դաժան ծեծի են ենթարկվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը եւ նույն հոսպիտալի միկրովիրաբույժ, կապիտան Արտակ Բայադյանը: Երկուսն էլ տեղափոխվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալ, գլխի վնասվածք ստացած Վ. Ավետյանի վիճակը գնահատվում է ծանր: Ըստ նախնական տեղեկությունների, միջադեպը սկսվել …

կարդալ ավելին

«Վռազ» չկա

19.06.2012

Հայաստանի ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասը, տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցնում է կարճ ժամկետում անձնագիր տալու կամ փոխանակելու ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի կնքումը: Այդ մասին ասված է Ոստիկանության տարածած հայտարարության մեջ: Նշենք, որ այդ պայմանագրերը հնարավորություն էին տալիս 20 հազ. դրամով անձնագիր ստանալ 1-2 երկու օրվա ընթացքում:

կարդալ ավելին

«Հարսնաքարում» ծանր վնասվածք հասցրածի անձը հայտնի է

19.06.2012

Կիրակի գիշերը Երեւանի Աճառյան փողոցի վրա գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վեճի արդյունքում դաժան ծեծի են ենթարկվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը եւ նույն հոսպիտալի միկրովիրաբույժ, կապիտան Արտակ Բայադյանը: Երկուսն էլ տեղափոխվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալ: Գլխի ծանր վնասվածք ստացած Վահե Ավետյանը նյարդավիրաբուժական վիրահատության է ենթարկվել: Վիրահատությունը տեւել է մի …

կարդալ ավելին

«Հիմա ուզում ենք Սեւանը Սեւա՞ն դարձնել, թե՞ խաղ ենք անում»

19.06.2012

Հունիսի 14-ին, ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց Սեւանա լճից լրացուցիչ` 150 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին, որը գերազանցում է «Սեւանա լճի մասին» օրենքով սահմանված ծավալը (նշենք, որ օրենքով թույլատրվում է Սեւանա լճից առավելագույնը 170 մլն խմ ջուր բաց թողնել): Հիշյալ նիստում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը հանդես եկավ ՀՀ օրենքների նախագծերով` …

կարդալ ավելին

«Ուրբաթ օրը մզկիթում ավելի շատ մահմեդական կա, քան կիրակի՝ քրիստոնյա՝ եկեղեցում»

19.06.2012

Հայերիս համար մեր առաքելությունն ու նաեւ առավելությունն աշխարհում, թերեւս, ամեն ինչում առաջինը լինելն է: Այդ առումով` հիմնական հաղթաթուղթը քրիստոնեությունն է, որն առաջինը մենք ենք պետականորեն ընդունել: Փոխհարաբերությունները բոլոր մակարդակներում ու ոլորտներում թույլ են տալիս պնդել, որ քրիստոնեությունը` որպես հոգեւոր արժեքների համակարգ, մեր երկրում կիրառական չէ, ավելորդ չէ վերադառնալ ակունքներին եւ դարձյալ փորձել հասկանալ` ի՞նչ ենք …

կարդալ ավելին

Դեն նետածը, ավելորդը իրենց մայրն է

19.06.2012

«Մայրերը շարունակում են սիրել երեխաներին, իսկ երեխաները թաղում են ապրող ծնողներին»,- ասում է հավաբնում ապրող ծեր կինը: Կոշտացած, չորուկ ձեռքերով շոշափելով փոշոտ արահետի ծառ ու թփերը` տարեց կինը տոտիկ-տոտիկ առաջանալով` իր տունն է փնտրում: 75 տարեկան Ամալյա տատն` արդեն 20 տարի` իրականության մեջ իր տունն է փնտրում: Այն տունը, որտեղ զավակներ կային ու լույս կար: …

կարդալ ավելին

Նանսենի թանգարանը Երեւանինն է

19.06.2012

Երեւանի Նոր Նորքի առաջին զանգվածում նորվեգացի գիտնական, բեւեռախույզ, օվկիանոսագետ, հասարակական գործիչ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Նանսենի թանգարան է կառուցվելու: Այն ներառված էր կառավարության ծրագրում: Թանգարանի նախագծի եւ կառուցապատման հովանավորները ՀՀ վաստակավոր բժիշկներ տեր եւ տիկին Կառլեն եւ Սառա Եսայաններն են: Երեկ որոշ բնապահպաններ ահազանգ էին հնչեցրել, …

կարդալ ավելին

Միայն հարուստ փաստաբաններ

19.06.2012

2009թ. հոկտեմբերից սկսած Հայաստանում ակտիվ շրջանառության մեջ մտան Փաստաբանների դպրոց բացելու վերաբերյալ խոսակցությունները: Ըստ էության, միտքն ինքնին ողջունելի է, եթե հաշվի առնենք, որ միայն 2011թ. Փաստաբանների պալատի կողմից հարուցվել է 40 կարգապահական վարույթ, ինչը խոսում է ոլորտում բարեփոխումների եւ մատուցվող ծառայությունների, փաստաբանի հմտությունների բարձրացման անհրաժեշտության մասին: Ամեն բան ճիշտ կլիներ, եթե, իհարկե, դպրոցը համապատասխաներ բոլոր …

կարդալ ավելին

«Կարեւեր չէ, ես կուշտ լինեմ, կարեւորը՝ որ շները կուշտ լինեն, թե չէ՝ կմնանք փողոցներում»,- ասում է մեկ շաբաթ մանկատանն ապրած Արման Լալայանը

16.06.2012

Արմանը մեկ շաբաթ ապրելով մանկատանը` գիշերներն աչքերը բաց է լուսացրել: Իր ու մոր տարածության մեջտեղում հայտնված տագնապը թափառում էր իր ու մոր արանքում: Վախից մեկ-մեկ կյանքից առաջ էր ընկնում, ու մարմնի սարսուռով զգում էր մենակության մեջ հայտնված մոր վերջին շունչը: Մանկատան պատերի մեջ հայտնված Արմանը շնչահեղձ էր լինում, երբ հանկարծ կյանքից առաջ էր ընկնում ու …

կարդալ ավելին

Ոստիկանը սպառնացել էր երաժշտին` «ցըբըխել» գլուխը

16.06.2012

Երաժշտական ոլորտում սաքսոֆոնահար, դաշնակահար Արսեն Ներսիսյանին անվանում են նաեւ «մարդ-օրկեստր»: Այս օրերին վերջինս գտնվում է ազատազրկման մեջ, ընդ որում` բավական անհավանական պատմության պատճառով: Վերջինիս փաստաբաններից Մկրտիչ Դավթյանի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 30-ին, երբ Ա. Ներսիսյանն իր գործընկերուհու` երգչուհի Անի Արզումանյանի հետ մեկնում էր Ուկրաինայի Լվով քաղաք` համերգների: Սակայն օդանավակայանի ճանապարհին Երեւանի …

կարդալ ավելին

«Թուրք պաշտոնյաները խուսափում են կարեւորագույն հարցերից»

16.06.2012

– Հետաքրքիր էր Կեսարիայի ERUSAM համալսարանի ռեկտորի հետ Ձեր բուռն խոսակցությունը, որի արդյունքում թուրք պատմաբանների ասոցիացիայի ապագա նախագահ-ռեկտորն այնքան բարկացավ, որ հանդիպումը միանգամից ընդհատվեց: Ի՞նչն էր նրան այդչափ բարկացրել: – Հայ եւ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշյալ ռեկտորը, ավելի ճիշտ` «իմաստուն» ռեկտորը, առաջին 20 րոպեներին սկսեց ընդհանուր դիտարկումներ անել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, որոնք, կարծես, …

կարդալ ավելին