Ծեծկռտուք «Հարսնաքարում»

19/06/2012

Կիրակի գիշերը Երեւանի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում դաժան ծեծի են ենթարկվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը եւ նույն հոսպիտալի միկրովիրաբույժ, կապիտան Արտակ Բայադյանը: Երկուսն էլ տեղափոխվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալ, գլխի վնասվածք ստացած Վ. Ավետյանի վիճակը գնահատվում է ծանր: Ըստ նախնական տեղեկությունների, միջադեպը սկսվել է ռեստորանի մատուցողի հետ ինչ-որ խոսակցությունից, իսկ ծեծի ենթարկողները եղել են «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցները: