Հայերը նախընտրում են գերմանական մեքենաներ

21/06/2012

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 6000 ավտոմեքենա (մինչեւ 10 տեղանոց մարդատար)` ընդհանուր 43 մլն դոլար մաքսային արժեքով: Որից միայն 3589-ը ներկրվել են Գերմանիայից` 3.2 մլն դոլար մաքսային արժեքով, 1000 հատը` Ճապոնիայից` 11.8 մլն դոլար մաքսային արժեքով, 259-ը` ԱՄՆ-ից` 3.2 մլն դոլար մաքսային արժեքով: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրված ավտոմեքենաներից միայն 179-ն է եղել ռուսական արտադրության` 0.691 մլն դոլար մաքսային արժեքով: 2011 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 26.400 ավտոմեքենա (ընդհանուր 223.6 մլն դոլար մաքսային արժեքով), որից 14.400-ը` Գերմանիայից: