Եվս մեկ զոհ

19/06/2012

Երեկ առավոտյան ժամը 08։25-ի սահմանում Արցախի Պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը: Վիրավորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժինը: Հավելյալ մանրամասներ չեն հրապարակվում: