«Վռազ» չկա

19/06/2012

Հայաստանի ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասը, տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցնում է կարճ ժամկետում անձնագիր տալու կամ փոխանակելու ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի կնքումը: Այդ մասին ասված է Ոստիկանության տարածած հայտարարության մեջ: Նշենք, որ այդ պայմանագրերը հնարավորություն էին տալիս 20 հազ. դրամով անձնագիր ստանալ 1-2 երկու օրվա ընթացքում: