Օրերս ականատես եղանք Նուբարաշեն վարչական շրջանում տիրող տրանսպորտային քաոսին: Պարզվում է, որ այս վարչական շրջանը սպասարկում է ընդամենը երկու տրանսպորտային գիծ` թիվ 47 երթուղային տաքսին եւ թիվ 16 ավտոբուսը: Պարզ է, որ նուբարաշենցիները քաղաքի տարբեր հատվածներ, օրինակ, Քանաքեռ, Զեյթուն, Աջափնյակ, անգամ Հանրապետության հրապարակ հասնելու համար փոխում են երկու տրանսպորտ: Նուբարաշենի մի շարք բնակիչներ հայտնում են, …
կարդալ ավելինՈւթ տարեկան Վլադիսլավը մինչեւ անցյալ տարի երազում էր բժիշկ դառնալ, որովհետեւ իր անուն-հայրանունը գեղեցիկ է հնչում, մասնավորապես` բժշկի մասնագիտությունը կրող մարդուն դիմելիս` Վլադիսլավ Լվովիչ: Ուրեմն` Վլադիսլավ Լվովիչը մինչեւ անցյալ տարի այնքան էր սիրել այդ դիմելաձեւը, որ ամեն ինչ անում էր, որ բժիշկ դառնար ու իրեն այդպես դիմողներին մասնագիտական օգնություն ցուցաբերեր: Մեկ-մեկ նույնիսկ քրոջն ու եղբորը …
կարդալ ավելինՊաշտոնական վիճակագրության համաձայն` 2011թ. հուլիս ամսին ՀՀ-ից մեկնածների թիվը 110 հազարով ավելի էր, քան ժամանածներինը: Դա բնորոշվեց` որպես սեզոնային միգրացիա: Ավելին` իրավասու մարմինները պնդում էին, թե սեզոնային աշխատանքն ավարտվելուն պես Հայաստանը լքած քաղաքացիները կվերադառնան: Վերադարձա՞ն նրանք, թե՞ ոչ, այդ մասին վիճակագրությունը լռում է: Թե ինչպիսին է արտագաղթի վիճակն այսօր Հայաստանում, որի մասին պարբերաբար բարձրաձայնվում է, …
կարդալ ավելինԳիրքը ենթարկվում է շուկայի ճիշտ նույն կանոններին, ինչ մյուս ապրանքները: Սակայն, ի տարբերություն լայն սպառման այլ ապրանքների` գիրքն ավելի քիչ պահանջարկ ունի: Դեռեւս պարզ չէ` իրականում ընթերցանության նկատմամբ վերաբերմո՞ւնքն է փոխվել, թե՞ տեխնոլոգիաների զարգացումն է ազդել, որ Գուտենբերգի գյուտի կիրառումը ետընթաց ապրի մեր օրերում: Խորհրդային Միության փլուզումից հետո աստիճանաբար սկսեցին մեկը մյուսի հետեւից գրախանութներ փակվել: …
կարդալ ավելինՇատ ենք խոսում ու գրում այն մասին, որ այսօրվա 20-25 տարեկանների սերունդն անհամեմատ ավելի ազատ է, քան 30-40 տարեկանները: Երեւի, իրոք, այդպես է: Սակայն, պատկանելով երկրորդ «խմբին», կարող եմ վստահ ասել, որ ի տարբերություն երիտասարդների, ովքեր իրենց ազատությունը ստացան «by default», մեզ ազատությունը հասկանալու ու գնահատելու համար պահանջվեց անցնել բավական բարդ ճանապարհ: Ու երջանիկ էին …
կարդալ ավելինՀայաստանի կույրերի միավորման մշակույթի տունն առաջիկա ամիսներին ինտերնետ կենտրոն կունենա: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ նախագահ Իգոր Մկրտումյանը: Նրա տեղեկացմամբ` իրենց հ/կ-ի կողմից ներկայացված առաջարկի` Հայաստանում կույրերի միավորման մշակույթի տան համար ինտերնետ կենտրոն ստեղծելու համար, Համաշխարհային ինտերնետ միությունը 10.000 դոլարի դրամաշնորհ է հատկացրել: Ծրագրի իրականացման համար, ըստ Ի. Մկրտումյանի` 2500 դոլար …
կարդալ ավելինՊրոդյուսեր Գրիգոր Նազարյանը եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը, ամենայն հավանականությամբ, դեռեւս 4 շաբաթ կմնան հիվանդանոցում: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է Մարկին եւ Գրիգորին բուժող բժիշկ Արթուր Մամբրեյանը: «Նրանց վիճակը համարվում է ստաբիլ, սակայն ինչ-որ մեկին առանձնացնել եւ առողջական վիճակը համարել ավելի լավ` կդժվարանամ, քանի որ երկուսի վիճակն էլ լուրջ է, եւ …
կարդալ ավելինԱրդեն երեք օր է` Սյունիքի մարզկենտրոն Կապանում իրարանցում է: Տեղի բնակիչների փոխանցմամբ` Կապանի ջրամատակարարումը վտանգված է, քանի որ նոր հանքավայր է կառուցվում քաղաքի Ջրառի տարածքում: Տեղացիների ասելով` այս օրերին այդ տարածքում աշխատում է երկու տրակտոր: Նրանց ասելով` հողաքանդման աշխատանքների հետեւանքով Կապանի ջրի որակը ոչ միայն իջել է, այլեւ լուրջ վտանգ կարող է առաջանալ բնակիչների առողջության …
կարդալ ավելինՀուլիսի 6-ին Կոտայքի մարզի Սոլակ գյուղում դաժան դեպք է տեղի ունեցել` 8-ամյա տղա երեխայի հանդեպ 14-ամյա տղայի կողմից սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարվել: Գյուղի որոշ բնակիչներ մեզ հետ զրույցում պնդում էին, որ բռնաբարություն է տեղի ունեցել, սակայն, ինչպես ավելի ուշ պարզվեց` դրանք որակվել են որպես սեռական բնույթի բռնի գործողություններ: «Հուլիսի 6-ից սկսած գյուղում սովորականից …
կարդալ ավելինՆունիկ Հովհաննիսյանի` Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող «տունն» ավելի շատ հասարակական վայր է: Դժվար է ընկալել, թե ով ում բարեկամն է, բայց մի բան հաստատ է` Նունիկն ունի 5 երեխա, 11 թոռ, հիվանդ եղբայր, հիվանդ եղբոր անմայր երկու երեխա ու մի ամուսին: Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող Նունիկի բնակարանում ապրում են քսան հոգով ու նրանց տան մթնոլորտն ավելի շատ …
կարդալ ավելինՀեռավոր, հատկապես սահմանամերձ գյուղերում, արդեն շատ վաղուց է` հուշարձաններ չեն կանգնեցնում: Գնացեք Սեւանից մինչեւ Նոյեմբերյան: Միակ հուշարձանը, որը կա անխտիր բոլոր, անգամ մոռացված ու գրեթե անմարդաբնակ գյուղերում, Անհայտ զինվորին նվիրված արձանն է` զինվորը` գրկին փոքրիկ երեխա: Հասկանալու համար, թե երբ կանգնեցված կլինեն այդ հուշարձանները, բավական է հիշել, որ Անհայտ զինվորը խորհրդանշում է Հայրենական Մեծ պատերազմը …
կարդալ ավելինԱսում են` տարվա մեջ մի քանի օր հատկացված է ծաղկատերերին. այդ օրերին նրանք կարողանում են իրենց եկամուտը ստանալ մի քանի ժամում: Այդ օրերից է Մարտի 8-ը, Ապրիլի 7-ը, սեպտեմբերի 1-ը եւ արդեն բոլորիս հայտնի դարձած Սուրբ Վալենտինը, որն ավելի մեծ թափով է նշվում մեզանում, քան Սուրբ Սարգսի` սիրո բարեխոսի տոնը: Սակայն վերջին տարիներին մի շարք …
կարդալ ավելինԱվելի քան երեք տարի անլույս ապրող Մհերն ասում է, որ հայերը լավն են, իսկ թուրքերը` վատը: Ամենաշատը սիրում է մորը, իսկ ամենաշատն ատում է թուրքերին: Տասը տարեկան Մհերը շատ խելացի մարդ է, բայց սովորում է գիշերօթիկ դպրոցում: «Տուն» գալիս է միայն շաբաթ-կիրակի օրերին, որտեղ անգամ ամեն օր մոմի լույսով խավարը հաղթահարելու հնարավորություն չկա: Բոլորին սիրում …
կարդալ ավելինԾնվել է 1962թ. հուլիսի 1-ին, Շուշի քաղաքում: 1979թ. ընդունվել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարան: 1983թ. ուղարկվել է ծառայելու Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի զորախմբում: 1988թ. նշանակվել է Ստեփանակերտում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին: 1990թ. սեպտեմբերին նշանակվել է մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնում: 1992թ. ապրիլին, մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը …
կարդալ ավելինՎերջերս Հայաստանի ազգային գրադարանից գրքերի գողության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել 7 անձանց: Նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. հուլիսից մինչեւ 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին, համաձայնության գալով «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի շենքի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Ե. Ղամբարյանի հետ` 1800-1900-ական թթ. հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող, …
կարդալ ավելին«Freedom House» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ամենամյա «Վատագույններից վատագույնները 2012. աշխարհի ամենառեպրեսիվ հասարակությունները» զեկույցը, որում ներկայացված են ռեժիմները, որոնք իշխանությունն իրենց ձեռքում են պահում քաղաքական ընդդիմախոսների ճնշմամբ, քաղաքացիական հասարակության դեմ պատժամիջոցներով եւ քննադատներին մեկուսացնելով: 9 երկիր եւ երկու վիճելի տարածքներ համարվել են «վատագույններից վատագույնը»: Դրանք են` Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան, Սոմալին, …
կարդալ ավելին– Դրական ի՞նչ տեղաշարժեր են գրանցվել 2012թ. տրանսպորտի ոլորտում, եւ ի՞նչ փոփոխությունների պետք է սպասի Երեւանի բնակչությունը մինչեւ տարեվերջ: – 2012թ. տրանսպորտի ոլորտում արդեն իսկ բավական փոփոխություններ են եղել: 2005-ից հետո մրցույթ չի անցկացվել, եւ այդ ընթացքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել վերգետնյա երթուղային ցանցում: Երեւանի համար հասարակական տրանսպորտի հետագա զարգացման հարցում քաղաքապետարանի քաղաքականությունն ընթանում …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցը մարդաշատ էր: Տպավորություն էր, թե այնտեղ հավաքվածներից յուրաքանչյուրը կորցրել է իր հարազատին: Մարդիկ գնացել էին իրենց վերջին հրաժեշտը տալու ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր, 33-ամյա Վահե Ավետյանին: Հիշեցնենք, որ Վ. Ավետյանը մահացել է հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում անվտանգության …
կարդալ ավելինՄարինե Դավթյանի համար երեխաներին հերթով հիվանդանոց ճանապարհելն արդեն սովորական երեւույթ է դարձել: Աղքատության, խոնավության մեջ ապրող անչափահաս հինգ երեխաներից բոլորն էլ տարվա մեջ երկու անգամ թոքաբորբով հայտնվում են բուժհաստատություններում: Ամենափոքրի` 3 տարեկան Թագուհու մոտ երկարատեւ ստուգումներից հետո սրտի արատ է հայտնաբեր: Նրան վիրահատելու անհրաժեշտության մասին մասնագետներն արդեն տեղեկացրել են: 10 տարեկան Արսենն այլեւս ոչինչ անելու …
կարդալ ավելինՕրեր առաջ 86 երթուղու ավտոբուս նստած զինծառայողը իջնելիս ցույց տվեց իր վկայագիրը եւ փորձեց իջնել անվճար, սակայն վարորդը պատասխանեց. «Չես էլ ամաչում, ջահել տղա ես, չես ուզում ուղեվարձ տաս»: Զինծառայողը` առանց ընդվզելու, ամոթից վճարեց 100 դրամն ու իջավ տրանսպորտից: Սակայն «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն` «Զինծառայողները ՀՀ …
կարդալ ավելին