հասարակություն

Ականներ է գտել

05.06.2012

Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի բնակիչ Ա. Էլարյանից հունիսի 1-ին, ժամը 10։40-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ իր վարձակալած հողատարածքում` Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտակայքում, արկանման առարկա է հայտնաբերվել: Դեպքի վայր են մեկնել մարզային Փրկարարական վարչության օպերատիվ եւ ՀՀ ՊՆ սակրավորների խմբերը: Պարզվել է, որ հայտնաբերված առարկաները մարտական գլխիկներով 2 հրանոթային արկեր են (100 …

կարդալ ավելին

Զգուշացեք կեղծ տեսուչներից

05.06.2012

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրերս Երեւանում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես համապատասխան տարածքները սպասարկող հարկային տեսուչներ, փորձել են տնտեսվարող սուբյեկտներից գումար շորթել: Ըստ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի, քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ: ՊԵԿ-ը դիմում է բոլոր հարկ վճարողներին` նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել …

կարդալ ավելին

«Հայաստանում այսօր հնարավոր չէ ինքնադրսեւորվել»,- ասում է Տիգրան Պասկեւիչյանը

05.06.2012

Տիգրան Պասկեւիչյանն իրեն համարում է պարզ քաղաքացի, ով ուզում է ապրել նորմալ երկրում, որտեղ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ընտրություններ: Հաճախ նրան ներկայացնում են որպես գրող, հրապարակախոս, սակայն իր ինքնադրսեւորման լավագույն ձեւը համարում է լրագրությունը եւ բարձր է գնահատում լավ լրագրությունը: Վերջերս ավելի շատ զբաղվում է ֆիլմեր նկարահանելով, որոնք եւս լրագրողական պրպտումների արդյունք են: …

կարդալ ավելին

Գյուղական պեյզաժ

05.06.2012

Ի տարբերություն Մթնաձորի` Թաիրով ավանի տարածքով դեպի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող ճանապարհը միայն առաջին ձյան հետ չէ, որ փակվում է: Այն հավասարաչափ անանցանելի է տարվա բոլո՛ր եղանակներին: Ինքս այդ ճանապարհով անցնում եմ արդեն երեք տարի: Բազմաթիվ խորը փոսեր ու խորդուբորդություններ, որոնց ամեն սանտիմետրն արդեն գրեթե հարազատ է թաղամասի բնակիչներին: Հնաբնակներն ասում են, որ իրենք …

կարդալ ավելին

«Մենակ ուղեղս ա առողջ, իսկ ուղեղս ասում ա` գնա կախվի»,- ասում է 2-րդ կարգի հաշմանդամ Ալվարդ Քալաշյանը

05.06.2012

Արդեն քանի օր է` մեր խմբագրություն է այցելում Վանաձոր քաղաքի բնակչուհի Ալվարդ Քալաշյանը եւ անդադար լաց լինելով` խնդրում է իրեն լսել: 57-ամյա այս կինը Վանաձորից Երեւան դժվարությամբ է կարողանում գալ, քանի որ 2-րդ կարգի հաշմանդամ է, բայց ստիպված է թակել խմբագրությունների դռները, քանի որ ուզում է փրկել ապրելու իր վերջին հնարավորությունը: «Ես էլ չեմ կարողանում …

կարդալ ավելին

Ի՞նչ անի ներդրողը, եթե իշխանությունները փնթի են աշխատում

05.06.2012

Արդեն քանի օր է` լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը ահազանգեր են հնչեցնում Նալբանդյան 106/1 հասցեում հատուկ տեխնիկայի միջոցով քանդման աշխատանքներ կատարելու վերաբերյալ: Աղմուկը հատկապես թեժացավ, երբ կառուցապատմանը դեմ մի քանի բնակիչների հետ այդ հասցեում հայտնվեցին բնապահպանական հասարակական որոշ կազմակերպությունների (հ/կ) ներկայացուցիչներ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Ծառահատումների գործողությունների ժամանակ ծագած երկու կողմերի բախումից հետո Ոստիկանության …

կարդալ ավելին

«Փակ շուկայի» հարցով պայմանավորվածություն է ձեռք բերվել

02.06.2012

Երեւանի քաղաքապետարանի եւ Մշակույթի նախարարության համատեղ հանձնաժողովը, որը ստեղծվել էր ուսումնասիրելու «Փակ շուկայի» շուրջ ստեղծված իրավիճակը, երեկ Հանրային խորհրդում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է, թե բանավոր համաձայնություն է ձեռք բերվել շինության սեփականատեր Սամվել Ալեքսանյանի հետ, որ աշխատանքները կշարունակվեն բացառապես այն էսքիզային նախագծով, որն առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է ներկայացվի մասնագետների դատին: Հայաստանի ճարտարապետների միության նախագահ …

կարդալ ավելին

Էլի զինվոր է սպանվել

02.06.2012

Երեկ ժամը 8։20-ի սահմաններում ՊԲ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դեռեւս չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Սարո Արտյոմի Սամվելյանը: Ըստ ՊԲ լրատվության բաժնի, միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Եվս մեկ միջադեպ երեկ արձանագրվել է Տավուշի մարզում: Ժամը 8։15-ին, Բերդի հոսպիտալից Ոստիկանության …

կարդալ ավելին

«Ռոմանտիկներին չեմ սիրում»

02.06.2012

Վանո Սիրադեղյանի հետ այս հարցազրույցը տպագրվել է 1994թ. մայիսին` ռուսալեզու «Մաքսիմում» շաբաթաթերթում: Հաշվի առնելով այն փաստը, որ «Մեդիամաքսի» «Persona» խորագրում Վանո Սիրադեղյանի հետ նոր հարցազրույց անել հնարավոր չէ, որոշեցինք ներկայացնել այս մեկը` հաշվի առնելով, որ այն տպագրվել է շատ վաղուց ու միայն ռուսերեն: – Պատմեք Ձեր մանկության մասին: – Բնականաբար, լավագույն հիշողություններս մանկությունից են: Ես …

կարդալ ավելին

Միայն դու չտխրես ու լաց չլինես

02.06.2012

Հունիսի 1-ին փորձեցի պաշտպանել երեխաներիս` իրենց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Դա արեցի ամենատրիվիալ ձեւով` պիցցա` սրճարաններից մեկում, ապա` պաղպաղակ: Միեւնույն է, տուն վերադարձա մեղքի ծանր զգացողությամբ. երեխաները դարձյալ գոհ չէին: Նախ` քայլելուց, պարզվում է, անասելի հոգնել են: Հետո` պաղպաղակը քիչ էր, իսկ պիցցան` մեծ: Եվ, ի վերջո, անտանելի շոգի ողջ պատասխանատվությունն էլ, երեխաներն ուղղակի …

կարդալ ավելին

Չենք շոգելու

02.06.2012

Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ կանխատեսումների բաժնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը երեկ տեղեկացրել է, որ այս տարի չոր ամառ չի սպասվում, լինելու է ո՛չ շատ հով եւ ո՛չ շատ շոգ եղանակ: Ըստ նրա` մայրաքաղաքում ամենաշոգ ժամանակահատվածը սպասվում է հուլիսի երկրորդ եւ օգոստոսի առաջին կեսերին: Նրա փոխանցմամբ` հունիս ամսին սպասվում է նորմային մոտ ջերմաստիճան` 1 աստիճանով …

կարդալ ավելին

Մալաթիայի հայկական գերեզմանոցը խաղահրապարա՞կ, թե՞ տնամերձ տարածք

02.06.2012

11-ամյա Ահմեդին եւ նրա ընկերներին հանդիպեցի Մալաթիայի հայկական գերեզմանոցում: Սկզբում թվում էր, թե նրանք, տեսնելով լրագրողական մեր խումբը (լրագրողների ավտոբուսային շրջագայությունը Մալաթիա կազմակերպել էին GPOT կազմակերպությունն ու «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման» ծրագրի շրջանակներում), հետաքրքրությունից դրդված էին եկել գերեզմանոց, իսկ ավելի ուշ հասկանալի դարձավ, որ գերեզմանոցի ազատ տարածքը նրանց խաղահրապարակն էր: Այս մասին …

կարդալ ավելին

«Դուք ինչ-որ բան հասկանո՞ւմ եք հայից»

31.05.2012

Առաջին Հանրապետության օրվա առիթով դարձյալ փորձ արվեց հասկանալ` ո՞վ ենք մենք` հայերս: Ինչո՞ւ է ազգային համախմբումը` հանուն իրական, առաջնային նպատակների, մեզ հետ պատահում խիստ հազվադեպ: Ո՞վ ենք մենք իրականում` 1918թ. մայիսի 28-ին Սարդարապատում հաղթանակած ժողովո՞ւրդ, թե՞ 2012թ. մայիսի 6-ին երթուղայիններով ընտրատեղամասեր շտապող ընտրողներ, ում դրամապանակում խշխշում էր տպարանից նոր դուրս եկած 10.000-անոց թղթադրամը: Թերթում ես …

կարդալ ավելին

Ինչպես խայտառակել ռեսպուբլիկա

31.05.2012

Ենթադրում էի, որ այս թեմային կրկին անդրադառնալու առիթ չէր լինելու: Արդեն ուղիղ երկու տարի չորս ամիս է, երկու երիտասարդ՝ Ստեփան Հովակիմյանը եւ Վահրամ Քերոբյանը, ազատազրկված են: Նրանք մեղադրվում են 2010թ. հունվարին «Մոսկվա» կինոթատրոնում գողություն կատարելու մեջ: Մեր արդարադատության համակարգն այս ընթացքում երիտասարդներին ձերբակալել է ու մինչեւ հիմա չի կարողանում դատարանում ապացուցել նրանց հանցանքը: Կարծեմ` 60-ից …

կարդալ ավելին

Ձերբակալել են 142 հայի

31.05.2012

Սոչիում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ 142 հայ է ձերբակալվել: Այս մասին «Նովոստի Արմենիի» գործակալությանը հայտնել է Սոչիի «Սեւան» հայ համայնքի ղեկավար Հրաչ Մակեյանը: Մայիսի 26-ի գիշերը խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքի հայերի ու օլիմպիական օբյեկտների շինարարական աշխատանքներին մասնակցող չեչենների միջեւ: «Չեչենները նեղացրել են մեր աղջիկներին` հայուհիներին, որոնք Վերջին զանգի միջոցառումից տուն էին վերադառնում: Եվ նրանք, …

կարդալ ավելին

Ավանդակա՞ն, թե՞ էլեկտրոնային անձնագիր

31.05.2012

Հունիսի 1-ից Հայաստանում ներդրվելու է անձնագրերի եւ նույնականացման քարտերի նոր համակարգը: Թե ինչպիսի առավելություններ ու թերություններ ունեն էլեկտրոնային անձնագրերը, փորձեցի պարզել Նյու Յորքի Ալբանի պետական համալսարանի պրոֆեսոր, Դատական եւ ապահովագրական տեղեկատվության պետական կենտրոնի տնօրեն Սանջեյ Գոելից: – Որտեղի՞ց է ծագում էլեկտրոնային անձնագրերի գաղափարը: – Էլեկտրոնային անձնագրերի գաղափարն առաջին անգամ ներկայացվել է 1988-ին` Դեֆամետի եւ Դավիդովի …

կարդալ ավելին

«Մշակույթի միջոցով քաղաքականությունն էլ կփոխվի»

31.05.2012

– Ինչպե՞ս է հաջողվում ամեն տեղ լինել ու ամեն ինչ հասցնել: – Այդ հարցի պատասխանը ես ինքս էլ չունեմ, բայց ընկերներիցս մեկը հետաքրքիր բան ասաց. Երեւանում մի քանի Օշին կա` ամեն տեղ: Սրանից էլ լավ պատասխա՞ն: Ինձ համար հետաքրքիր է լինել բոլոր այն տեղերում, որտեղ արվեստի կամ հասարակական շարժում կա: – Վերջերս ո՞րն է Ձեզ …

կարդալ ավելին

Ո՞ւմ է պատկանում «Սեքյուրիթի Դրիմը»

31.05.2012

ՀՀ ոստիկանությունը երեկ տեղեկատվություն է տարածել, համաձայն որի` հունիսի 2-ից Ճանապարհային ոստիկանությունը գործարկելու է Երեւանի եւս 10 խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները: Հիշեցնենք, որ տեսախցիկների եւ արագաչափերի ներկրումն իրականացնում է հայտարարված մրցույթում հաղթած «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը, որի պայմանագրային պարտավորությունների մեջ է 2011-2017թթ. համակարգի զարգացման նպատակով 9մլն 849 հազար 562 եվրոյի ներդրումների իրականացումը: Ընդ որում` նախատեսվում է հետագա …

կարդալ ավելին

Մեր պատմության դասագրքի հայկական Մալաթիան

31.05.2012

Մեր պատմության դասագրքերի հայկական Մալաթիան թույլ ուրվագծվում էր օդանավից: Բարձրությունից երեւում էին դեղին կետերի վերածված լույսերը: Մալաթիայի օդանավակայանից լրագրողներիս ուղեկցող թուրք զբոսաշրջավարը` Ալի Կարադենիզը, իրեն բնորոշ հոգատարությամբ մեզ ուղեկցեց դեպի ավտոբուս, որտեղից ուղեւորվեցինք «Անեմոն» հյուրանոց: Սա ամենամեծ հյուրանոցներից մեկն է Մալաթիայում, որի բակում լեռնային թարմ օդը զգացնել էր տալիս Արեւմտյան Հայաստանի, կամ, ինչպես մեր թուրք …

կարդալ ավելին

Նալբանդյան 106. բնակիչներին «ձեռ են առնում»

31.05.2012

Նալբանդյան 106/1 հասցեում, որտեղ բնակչությունը արդեն մոտ երկու տարի պայքար է մղում ապօրինի շինարարության դեմ, նախօրեից վերսկսվել են խլրտումները: Բնակիչների փոխանցմամբ` նախօրեին տարածքի կառուցապատող «Ավագ Շին» ՍՊ ընկերության ներկայացուցիչների հետ տարածք են եկել Գազի վարչության աշխատակիցները, ովքեր, սակայն, պնդել են, թե որեւէ կապ չունեն տարածքում նախատեսվող շինարարության հետ: Իրենց ասելով` նրանք քաղաքապետարանից թույլտվություն են ունեցել …

կարդալ ավելին