Սուբսիդավորելու են

21/06/2012

«Երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու համար ազգային ծրագիր է մշակվել»,- երեկ ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, թե կառավարությունը սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքները, որպեսզի բնակարանները հասանելի լինեն երիտասարդներին:

Նա նշել է, որ նախորդ տարիներին փորձարկել են երիտասարդներին բնակարանով ապահովելու պիլոտային ծրագիրը` «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին», որի արդյունքները, ըստ նրա` բավարար են, եւ ցանկացողները կարող են ծանոթանալ, թե ով ինչպես է բնակարան ստացել: