Հարգելի ընթերցող,

04/05/2012

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ պատրաստված Ազգային ժողովի առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված կին թեկնածուների վերաբերյալ ներդիրը միտում ունի հասարակությանը ներկայացնել Երեւանի եւ մարզերի կին թեկնածուներին, նրանց վարած քաղաքական պայքարը եւ առկա իրավական, քաղաքական, ֆինանսական եւ սոցիալ-մշակութային արգելքներն ու խոչընդոտները, որոնց հանդիպում են կանայք` իրական քաղաքականություն մուտք գործելու ճանապարհին:

Մենք հույս ենք հայտնում, որ ներդիրում արծարծված խնդիրների բարձրաձայնումը կնպաստի դրանց վերաբերյալ հասարակական ակտիվ քննարկում ծավալելուն, որն էլ կխթանի քաղաքական գործընթացներում կանանց դերի բարձրացման գործընթացը:

ՍԵԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար